Մասնավորը ուզի թե ոչ, գումարները պետությունն է տնօրինելու – ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի հարցը կառավարությունում եւ նախագահականում…  Դեֆոլտի ներքինը չկա…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2 օր առաջվա՝ ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի խորհրդակցությունից հետո եւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության երեկվա նիստում հանձնարարության հետքերով ֆինանսների նախարարությունը իր իրավասության շրջանակներում իրականացվող գործառույթների օպտիմալացման է գնալու: Այս մասին գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Բանն այն է, որ մեր երկրի նախագահը հանձնարարել էր գտնել հստակ լուծումներ, որպեսզի ավտոկայանատեղիներից ու արագաչափերից ստացվող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն ամբողջովին անցնեն պետական ու համայնքային կառույցներին: Երեկվա նիստում էլ նույն հանձնարարականը իրավասու նախարարներին վարչապետը տվեց: Հարց է ծագում՝ ինչքա՞ն խնայողություն կլինի այս հանձնարարականների կատարման հետեւանքով: Ի պատասխան Վարդան Արամյանը նկատեց. «Այն գործառույթները, որը հնարավոր է, որ մեր ուժերով իրականացնենք, կփորձենք անել: Արդյունքում կլինի այն, որ այն միջոցները, որը դիտվում էր որպես շահույթ, ապա դա մեզ համար կդիտվի որպես խնայողություն»:  

Այս պարագայում արդյո՞ք տնտեսվարողները չեն բողոքի իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքից: Նախարարի խոսքերով, իրենք հասկանում են, որ պետք է նաեւ արդար գտնվել տնտեսվարողների հետ, հաշվի առնել նրանց իրավունքները, բայց մյուս կողմից կառավարության քաղաքականությունը հստակ է՝ գումարները պետք է ուղղվեն պետական բյուջե: Ներկայումս գումարները «հանգրվանում» են ոստիկանության արտաբյուջեում, այնուհետեւ տրվում են «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը՝ ձեւակերպվելով որպես ծառայությունների գնում: Իսկ երկրի նախագահի ու վարչապետի համապատասխան հանձնարարականներից հետո հետեւյալ փոփոխությունը կլինի: «Այդ դեպքում  գումարները մենք ինքներս ենք տնօրինելու եւ նույն ծառայությունները պետությունն իր վրա է վերցնում՝ ամբողջ ծավալով»,- պարզաբանեց Արամյանը:

Որպեսզի ավելի պարզ ասենք, ինչից ինչ ենք ունենալու, տեղեկացնենք, որ «Սեքյուրիթի դրիմ»-ը մրցույթում հաղթած այն ընկերությունն է, որ տեսախցիկներ ու արագաչափեր է ներկրում: Այս ընկերության պայմանագրային պարտավորություն ունի 2011-17թթ. կտրվածքով  համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազ.. 562 եվրո ներդրում անելու: Ոստիկանությունն էլ իր հերթին այս ընկերության հետ 25 տարվա պայմանագիր էր կնքել, եւ արագաչափերի ու տեսահսկման սարքերի ֆիքսած խախտումներից գոյացած վարչական տույժերի 50%-ը հատկացնում էր ընկերությանը, իսկ մի մասն էլ ուղղում էր համալրելու ոստիկանության արտաբյուջետային միջոցները:

Դեֆոլտի ներքինը չկա

Լրագրողները երեկ կառավարության նիստից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանին խնդրեցին պարզաբանումներ ներկայացնել տնտեսագետների այն հիմնավորումների հետ կապված, թե եթե արտաքին պարտքի հետ կապված դեֆոլտ չունենանք, ապա ներքին պարտքի հետ կապված հաստատ ունենալու ենք:

Նախարարը պաշտոնապես հայտարարեց, որ  աշխարհում չկա մի երկիր, որը դեֆոլտ է ունեցել ներքին պարտքի պատճառով: Քանզի ներքին պարտքի մասով մշտապես հնարավոր է կատարել վերաֆինանսավորում եւ վերաթողարկում:

Արմենուհի Մելքոնյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։