Հայկական խոհանոցն առանձնահատուկ է միասնակա՛ն – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Հայաստանում ու երկրից դուրս բնակվող հայերի մշակութային եւ այլ ոլորտների զարգացումը՝ պատմաաշխարհագրական մի շարք գործոններվ պայմանավորված՝ ընթանում է փոքր-ինչ ինքնատիպ, երբեմն առանձին ճանապարհով: Չնայած այս ամենին, հայկական խոհանոցը պահպանել է իր ինքնատիպությունը, անգամ եթե Հայաստանում չի պահպանվել որեւէ բաղադրատոմս, ապա դա պահպանվել է սփյուռքահայ խոհարարների մոտ: Ցավոք, հավաքական գործ չի կատարվել եւ ցայսօր հայկական խոհանոցի ինքնատիպ ուտեստներ սեփականացվում են թուրքերի, ադրբեջանցիների, պարսիկների, արաբների, վրացիների, քրդերի եւ այլոց կողմից, դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձանագրելով որպես իրենց խոհանոցի մաս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է մի խոհանոցին արդեն պատկանող բաղադրատոմսը նաեւ ուրիշ խոհանոցի վերագրել, եւ օրինակ, կստացվի այսպես՝ տոլման ոչ միայն հայկական է, այլեւ թուրքական ու ադրբեջանական, որ լավաշը նաեւ պարսկական ու վրացական է ու այսպես շարունակ: Անգամ հարց չի դրվում, թե մի քանի հազարամյակների պատմություն արձանագրած խաշլաման, տոլման, հարիսան եւ այլ հնագույն ուտեստները ինչպես կարող են լինել նաեւ ադրբեջանական, եթե սրանց պատմությունը մի 100 տարվա է հասնում ընդամենը, կամ եթե իրենց թուրքերի ժառանգ են համարում, ապա միեւնույնն է՝ 1000 տարվա չի հասնում անգամ: Կամ՝ ինչպես կարող էին քոչվոր ցեղերը, որ անընդհատ տեղափոխվում էին, հացահատիկ ցանել, խաղող մշակել եւ այլն, որ իրենց վերագրեն լավաշի, խաղողի թփով տոլմայի կամ այգիների մրգերից ստացված գինու ստեղծման պատմությունը… Սա կարող էր անել նստակյաց մարդը, հավաքական կերպար ունեցող ազգը:  

Ինչեւէ, թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակից Մեհմեթ Յաշինն անդրադարձել է մասնավորապես պոլսահայ եւ հայաստանյան խոհանոցի որոշ առանձնահատկությունների եւ նրա դիտարկմամբ՝ այս խոհանոցների միջեւ գրեթե ոչ մի ընդհանրություն չկա: Ստամբուլում մեծացած լրագրողը պատմում է պոլսահայերին բնորոշ այն ավանդական ճաշատեսակների մասին, որոնք նա համտեսել է իր հայ ընկերների ու հարեւանների տանը: Դրանց շարքում հիշատակվում են մասնավորապես հայկական դոբիկը, փիլակին, լցոնված սկումբրիան: «Ամենահամեղ լցոնված սկումբրիան ես համտեսել էի Օրթաքյոյի մեր հայ հարեւանուհի Անահիտ մորաքրոջ տանը: Ես սիրում էի այցելել մեր հայ հարեւանների հատկապես Զատկի շրջանում, մեծ տապակների մեջ ամբողջական տափակաձուկ էին եփում», – նշել է նա: Պատմում է, որ Հայաստան այցելելիս հույս է ունեցել, թե վերջապես կրկին կհամտեսի իր սիրելի հայկական ուտեստները: Մինչդեռ նրան հայտնի պոլսահայ խոհանոցի որեւէ ճաշատեսակ չի հանդիպել: «Ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ 3 հազարամյա պատմություն ունեցող եւ Ուրարտուի ժամանակներից սկիզբ առնող հայկական խոհանոցի ու Ստամբուլի հայերի խոհանոցի միջեւ որեւէ ընդհանրություն չկար:

Այստեղ խոհանոցի կարեւորագույն տարրը միսն է: Շատ համեղ էր Ադանայի քաբաբին նմանվող հայկական քաբաբը: Սարերից, դաշտերից հավաքված բանջարեղենները եւս լայնորեն կիառվում են խոհանոցում: Մի խոհարար պատմեց, որ այդ բանջարեղեններից մոտ 120 ճաշատեսակ կարելի է պատրաստել: Բաստուրման ինքնին հայկական է: «Ամենահամեղ բաստուրման Երեւանում եմ համտեսել»,- ասել է հեղինակը: Ապա պատմել, որ հայկական խոհանոցը հարուստ է մսամթերքով պատրաստված զանազան ճաշատեսակներով՝ կոտլետ, քաբաբ, ձավարով բուդ, խորոված: «Ինձ շատ դուր եկան թթուները, հատկապես շատ սիրեցի կաղամբի թթուն: Չեմ կարող ասել, թե ձիթապտղի յուղով պատրաստված կաղամբով տոլման ովքեր են ավելի համեղ պատրաստում՝ պոլսահայե՞րը, թե՞ Հայաստանի հայերը… Հացերի տեսակներն էլ բազմազան էին, շատ դուր եկավ լավաշը: Գինիները շատ սիրեցի: Իսկ ընթրիքից հետո մատուցվող կոնյակը կհարուցեր անգամ ֆրանսիացիների նախանձը»,- գրել է թղթակիցը:

Ըստ նրա, կարելի է խոսել հայկական խոհանոցի 3 տեսակների մասին՝ հայաստանյան, պոլսահայերի եւ, մասնավորապես, Ամերիկա մայրցամաքում ապրող հայկական սփյուռքին բնորոշ խոհանոցների:

«Լուսանցք» շաբաթաթերթ

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։