Հայ Տեսակի Արարման տոնը – Տիեզերահաս արիադավան ծես… Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները կփառաբանեն Հայ Տեսակին, որ ի վերուստ արարվել է եւ՛ երկնային, եւ՛ երկրային – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին Հայ Արիական միաբանության լրատվական կենտրոնից, այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Տեսակի Արարման տոնը կնշեն այսօր՝ նոյեմբերի 18-ի լուսաբացին: http://www.hayary.org/wph/?p=5915Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը – ՀԱՅ՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ…

«Տոնը կնշվի գերլուսնի երկնակամարում հայտնվելու 3-րդ օրը: Տոնի մասնակիցները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ ինչպես Հայ տեսակն արարելու եւ Երկիր մոլորակը մարդկության օրրանը դարձնելու, այնպես էլ՝ այդ օրրանը Արեւի ու Լուսնի բնատուր շնորհներով պատելու-պաշտպանելոջ եւ անփոխարինելի Կենաց Տուն դարձնելու համար:

Նոյեմբերի 14-ին Երկրի բնակիչները ականատես եղան վերջին 70 տարվա ամենամեծ ու պայծառ լուսինի հատնվելուն: Դա արտասովոր երեւույթ է, երբ գերլուսինը ամենապայծառն է լինում վերջին 70 տարվա ընթացքում: 1948թ. հետո Լուսինը Երկիր մոլորակից ամենակարճ հեռավորության վրա է հայտնվում եւ մոլորակի գիշերային լուսատուի ազդեցությունն ամենահզորն է այդ պահին… Հաջորդ անգամ նման պայծառությամբ Լուսինն ըստ հաշվարկների կհայտնվի միայն 2034թ.:  

Նախքան բուն ծիսական արարողությանն անցնելը, հայ արիական քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը Արարչակարգին նվիրված ծես կկատարեն, Տիեզերքն Արարողից խնդրելով մոլորակի ցերեկային ու գիշերային լուսատուների լույսն ու դրական ազդակներն ուղղել Հայկական Լեռնաշխարհի վրա՝ որպեսզի Հող Հայրենին էլ իր հայականչն անի, ինչպես հայն է հայրենատիրության կանչն արել արդեն…

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները համոզված են, որ ինչպես հայն է ձգտում իր հողին, այնպես էլ հողն է փափագում վերագտնել իր բնատուր տիրոջը՝ հային: Մեծ եւ Փոքր Մասիսները կարող են բնական տիեզերահաս ալեհավաք-ալեցիր կայաններ լինել միայն հայապատկան Հայաստանում:

Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը: Եվ արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչեց Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը,  որտեղից աշխարհով մեկ տարածվեցին արիները…

Մնացին միայն հայերը, որ արարվել էին որպես առանձին տեսակ եւ Հայկական Լեռնաշխարհը դարձավ հայերի հայրենիք՝ Արարչատուր Բնօրրանը: Եվ այդպես է ցարդ ու միշտ…

Այսպես Երկրում արարվեց ինքնատիպ մի տեսակ, որին շնորհվեց՝ Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ առաքելությունը…

Արարման խորիմաստ մի խորհուրդ

Տիեզերածնության Երկունքից

Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին.

Արարիչն արարեց Աստվածներ…

   …………………………………………..

Խորիմաստ խորհուրդն արարչական

Կերտեց նախահիմքն աստվածային‘

Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –

Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…

   ………………………………………….

Աստվածային համակարգը Հայկական

Դարձավ յուրայինն Արարչի,

Եվ Մեծ Աստվածն էր՝ Հայր Արա-ն (Ար-Ա).

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…

   ……………………………………………

Եվ արդ՝ թույլ տուր ինձ Արարիչ,

Ես էլ կոչեմ Քեզ՝ ՀԱՅԱ. –

Ակունքը՝ Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),

Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…

  ………………………………………..……….

Բուն ծիսական արարողությունը հայ արիական քրմերը կկատարեն որպես ռազմի ծես՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ շարունակի լինել հայ զինվորի կողքին եւ տիեզերական ուժով դառնա զորավիգ հայկական բանակին: Կփառաբանվեն բոլոր ժամանակներիր բոլոր հայ նահատակները:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները վերստին կհավաստեն, որ պատրաստ են ինչպես Արցախյան ազատամարտի բովով անցած, այնպես էլ երիտասարդ արորդիներով լինել առաջին շարքերում…

Հայ Տեսակն ի վերուստ արարվել է որպես Աստվածամարդ  էություն՝ Մարդ-Աստված՝ Երկրային Աստված, եւ ունի 8 Աստվածներ՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ, եւ սերված է իր Աստվածներից (Հայր Արա, Մայր Անահիտ, Միհր, Նանե, Վահագն, Աստղիկ, Տիր եւ Վանատուր):

Հայ Տեսակի Արարման տոնը կնշվի քաղաքամայր Երեւանում, եւ հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Աստվածներ, Հայ Ազգատեսակ եւ Մարդատեսակ  պարգեւելու, ինչպեսեւ՝ Հայկական Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներ ատեղծելու համար:

Փա՛ռք Արարչին,

Փա՛ռք Հայ Աստվածներին,

Փա՛ռք Հայ Նախնյաց,

Փա՛ռք Հայ Ազգակրոն Մարդուն»:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։