Արիա-Քրիստոնեությունը՝

Արիա-Քրիստոնեությունը՝

ազգային հաշտության ու վերազարթոնքի նախանյութ

Մի՞թե այսքան կույր են եղել մեր պապերը, եւ արդյո՞ք ավելի կույրը հիմա մենք չենք: Թե՞ պարտադրանքի թմրեցուցիչ լծից չենք ցանկանում ազատագրվել, ժողովուրդն ասում է՝ էշ նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մի այլ: Քրիստոնեությունը եթե միայն բռնությամբ մտնելով բավարարվեր, մի կերպ կարելի էր հաշտվել այդ եղելության հետ, սակայն, հիմնահատակ ավերվեցին Հայոց հինավուրց մշակույթն ու բազմահազարամյա արձանագրված պատմությունը: Այս ամենն արվեց, որպեսզի հայության էության խորքից հիմնահատակ դուրս հանվի նրա պատմական հիշողությունը: Բայց փա՜ռք ԱՐԱՐՉԻՆ, Հայ Աստվածներին, որ անջնջելի պահեցին հայի գենետիկ հիշողությունը: Ոչ մի երկրում քրիստոնեությունը այսպես բարբարոսաբար ու դաժանորեն չի գործել, եւ դա անհնար է մոռանալ… Սա դեռ քիչ համարելով՝ մի շարք ծախու պատմաբանների միջոցով էլ փորձեցին ամրագրել, որ մենք որպես ազգ ձեւավորվել ենք քրիստոնեությունն ընդունելուց հետո… կարծելով, թե այլեւս անհնար է վերականգնել Հայոց տասնյակ հազարամյակների պատմությունը:

Մեր իրականությունում բազմաթիվ այլ անհեթեթ բաների կողքին այսօր մի շատ մեծ անհեթեթություն կա, որն էլ արմատն է բոլոր անհեթեթությունների… Սա նույնպես սարքովի է, ինչպես մեզանում առկա մնացյալ սին երեւույթները:

Հային իր ծագումնաբանական եւ հոգեւոր արմատներից կտրելու համար պետական, քաղաքական ու կրոնական դասակարգային մամլիչները դարեր շարունակ փորձում են մեռցնել մեր ուղեղներում հայոց իրական հավատքը: Այս ամեն այժմ առավելապես արտահայտվում է տարբեր կրոնական գաղափարախոսությունների եւ հավատամքների հետ արիականության հակադրմամբ: Հեթանոսությունը համարվում է հետամնացություն, արիականությունը՝ ծայրահեղականություն: Մնում է հայտարարեն, որ հայ լինելն էլ ամոթ է (արդեն անհատ հայտարարողներ կան) ու կրոնափոխությանը զուգադրեն ազգափոխությունը… Արիականությունը «թյուրիմացաբար» նույնացնում են նաեւ հեթանոսության (հայերեն՝ ազգայնության) եւ, հատկապես, հեթանոսության անցանկալի անկման՝ կռապաշտական ժամանակաշրջանի հետ: Նախ՝ հեթանոս արտահայտությունը քրիստոնյաների ներմուծած օտարահունչ որակումն է ոչ քրիստոնյաներին (ինչպես ջհուդա-թալմուդականությունն է ոչ հրեաներին որակում՝ գոյեր, ակումներ): Հեթանոսությունը (հեթանոսական վարդապետությունը) միտումնավոր նույնացվում է կռապաշտության հետ: Այսօր քրիստոնեական (եւ բոլոր կրոնների) արժեքային համակարգը նույնպես հասել (իջեցվել) է կռապաշտության՝ Քրիստոսի (Բուդդայի, Կրիշնայի…) ու Մարիամի փայտե, քարե, արծաթե ու ոսկե կերպարների պաշտամունքի, նաեւ նկարների առուվաճառքի եւ այլն: Արիական հզոր ցեղի մասնատումը տարբեր ազգերի, ժամանակի ընթացքում ամենատարբեր պատճառներով մոռացության մատնեց նրանց՝ մի ակունք-արմատից սերված լինելու հանգամանքը, եւ նորաստեղծ ազգերը, հետզհետե հեռանալով Արիական Սրբազան ու Ոգեղեն Պաշտամունքներից, «խորացան» երկրային կռապաշտության մեջ: Արիական ցեղի մասնատման այդ ամբողջ ժամանակաշրջանը պատմությունն արձանագրեց որպես հեթանոսական՝ իհարկե, իրեն բնորոշ պաշտամունքային ու հավատամքային վարդապետությամբ: Եվ ուրեմն, արիականությունը (հայ-արիականությունը) նախահեթանոսական է: Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատեւում կյանքը, այնպես էլ՝ Արիական ցեղի մասնատման եւ Արիական ժողովուրդների առաջացման միջեւ եղել է հեթանոսությունը: Եվ ինչպես հեթանոսական, այնպես էլ ամենատարբեր կրոնահավատամքային գաղափարախոսությունները աշխարհայացք ձեւավորող հասկացություններ են եւ որեւէ համեմատություն տեղին չէ Արիական Տեսակի՝ Հոգեմարմնական ցեղային մի տեսակի հետ: Ինչպե՞ս կարող է որեւէ կրոն կամ գաղափարախոսություն համեմատվել կամ հակադրվել մարդկային տեսակին: Ցեղերը, ազգերը կամ անհատները կարող են լինել բազմաթիվ կրոնների (պաշտամունքների, հավատքների, դավանանքների) ազդեցության ներքո, սակայն, միմիայն մեկ Գենի կրող: Գենը կրոնին հակադրելը եւ «արիական աղանդ» հասկացությունը թյուրըմբռնման կամ միտումնավոր շեղման հետեւանք է…

Ինչեւէ, Հայ եկեղեցին հիմնականում կառուցվեց հին ավանդույթների, տոների ու ծեսերի վրա՝ պահպանելով ազգային որոշակի արժեքներ, միայն օտար մեռելները սկսեցին մեզ համար չգիտես ինչու սրբանալ… Մի անգամ էլ Հայ եկեղեցին լուրջ հերոսություն արեց, ու Քաղկեդոնի տիեզերաժողովից (451թ.) հետո հնարավորինս պահպանեց իր ինքնուրույն դեմքն ու ազգային նկարագիրը: Այո՛, մեր եկեղեցին համեմատական կարգով ամենաազգայինն է աշխարհի բոլոր նմանատիպ եկեղեցիների շարքում, եւ այժմ էլ այն կարող է մեծագույն սխրանք գործել՝ ազգայնանալով վերջնականապես, դառնալով հիրավի համահայկական կառույց: Իսկ դրա համար շատ բան պետք չէ, անհրաժեշտ է հրաժարվել էկումենիստական ուղուց կամ գոնե այնտեղ առկա որոշ նվաստացուցիչ դրույթներից, դեն շպրտել ջհուդա-թալմուդական հին կտակարանը՝ տեղը դնելով մեր ծագման ու առաքելության պատմությունը: Եվ ամեն հայ, անխոս կխոնարհվի իր պատմության ու առաքելության առջեւ, իր ազգի ու հայրենիքի առջեւ: Հային ի վերուստ ծանոթ է փրկչության ու օծյալության խորիմաստ խորհուրդը եւ, դրանք խարսխելով մեր պատմությանը, մենք իսկապես հայկականորեն կբռնենք Արարչի հետ մերձեցման ուղին՝ մեզ համար միա՛կ ճշմարիտ ուղին…

Մենք չենք առաջարկում քրիստոնյաների պես ջարդուփշուր անելով վերջ տալ քրիստոնեությանը, այն 1700-ամյա մշակութային արժեք է, այլ պահանջում ենք վերանայել այնտեղ արծարծվող սին եւ օտար արժեքները, հայության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ պատմությունները, ինչը միանշանակ թույլ կտա միավորել հայկական տարբեր եկեղեցիները, նաեւ դիմագրավել համաշխարհային տարաբնույթ կրոններին ու աղանդներին: Այլ կերպ՝ հայերը պետք է ծնկի գան զուտ Հայկական Օծյալության (քրիստոնեության) գաղափարախոսության, Ճշմարիտ Փրկչության երեւույթի առջեւ: (Պատահական չէ, որ միջնադարյան Հայաստանում լայն ծավալում ստացած թոնդրակյան շարժումը, որի հետեւորդները շեշտում էին իրենց՝ «Արամյան ազգի որդիներ» լինելը, նույնպես հորդորում էին հրաժարվել հին կտակարանից):

Ժամանակին, մինչեւ Հայոց հավատամքին անցնելը, առաջարկվել է նաեւ ստեղծել այսպես կոչված անցումային ԱՐԻԱ-ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅՈւՆ՝ առանց հին կտակարանի, որի փոխարեն Աստվածաշնչում հայոց պատմությունը կամրագրվի, սակայն, մենք վստահ ենք, որ միայն ամբողջապես թոթափելով այլապաշտության լուծը եւ առաջնորդվելով ՀԱՅԿԱԿԱՆՈւԹՅԱՄԲ՝ մենք՝ հայերս, կընթանանք մեր ԱՌԱՔԵԼՈւԹՅԱՆ ԱՐԱՀԵՏՈՎ՝ ՀԱՎԵՐԺՈւԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ…

Պետք է վերջապես բացահայտ խոսել, որ Նոյը (որպես մարդկության հավաքական կերպար) իր Տապանով Համաշխարհային Ջրհեղեղից փրկվել է Հայկական Լեռնաշխարհում, նրա հսկա բնիկների՝ Հայերի՝ Մարդ-Աստվածների կողմից: Իսկ եթե ավելի խորանանք պատմության հորձանուտներում կտեսնենք, որ Նոյի Տապանը միակը չի եղել… եւ Արարատյան հողում փրկվողներ էլի՛ են եղել…

Հայկ Թորգոմյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։