Վերին Լարսի այլընտրանքը… կորել է – Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա… Եվ ամեն տարի խոսվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի գտնվում…

Պետք է ամեն ինչ անել վերին Լարսի անցակետին այլընտրանքային ճանապարհ ունենալու համար:

Այսպես է համարում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ քննարկվում է նաեւ լաստանավ վարձելու միջոցով խնդրին լուծում տալու հարցը: «Արդյունքները պարզ կլինեն քննարկումներից հետո,- ասաց նա,- բեռնափոխադրողը հաշվում է՝ ինչ կարող է դա արժենալ, եւ եթե Լարսը բացվում է, ինքը գերադասում է Լարսով:

Փորձում ենք տարբեր ճանապարհներ գտնել: Հիմա քննարկում ենք ավիացիոն մեթոդով ավիափոխադրումներ կազմակերպելու հարցը: Վրաստան այցի ժամանակ քննարկումներ ենք ունեցել Վրաստանի վարչապետի եւ ճյուղային նախարարների հետ»:

Վերին Լարսի անցակետը այս պահին (երեկ մինչեւ ժամը 16-ի դրությամբ) փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Անցակետում կուտակված մեքենաները շատ են, ՌԴ-ի կողմից Լարսում կանգնած է 700 մեքենա, դրանցից՝ 400-ը հայաստանյան մեքենաներ են, հիմնականում՝ բեռնատար, քանի որ մարդատար մեքենաների համար ժամանակ առ ժամանակ բացվում է ճանապարհը:

Նախարարը դժվարացավ ասել, թե Հայաստանի կողմից քանի մեքենա կա, բայց Ռուսաստանի հետ համեմատ՝ քիչ են:

Թե երբ բաց կլինի ճանապարհը, դա էլ պարզ չէ: «Երեկ եւ առաջին օրը եղել ենք անցակետում, մեր աչքով տեսել ենք, թե ինչ առատ ձյուն է տեղում:

Վրացի գործընկերները բոլոր տեխնիկական միջոցները ներդրել են, որպեսզի շատ արագ լուծում տան այդ հարցին: Եթե ձյունը գոնե մի քիչ թուլանա, մի քանի ժամվա ընթացքում ճանապարհը կարող է բացվել»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:  

Ամեն տարի վերինլարսյան խնդիրը գուցե հարկ է ա՞յլ հարթությամբ կարգավորել: Համենայնդեպս, ինչպես վստահեցրեց նախարարը, թե՛ վրացական եւ թե՛ ռուսական կողմերը շահագրգիռ են Վերին Լարսի ճանապարհի արագ բացման հարցում:

Անկեղծ ասած՝ այս՝ վրացական ու ռուսական, նույնիսկ մեր շահագրգռվածությունը շատ ակներեւ է:

Այնքան ակնհայտ է, որ ամեն տարի. տարին երկու անգամ տեսնում ենք: Տեսնում ենք նաեւ ամռանը՝ մրգի արտահանման ժամանակ: Այս դեպքում էլ սողանքներ ու վարարումներ են լինում, գետի հուն է փոխվում եւն եւն:

Եվ ամեն տարի խոսվում է Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի գտնվում…

Աստղինե Քարամյան

Հ.Գ. – երեկ երեկոյան Վերին Լարսը արդեն բաց էր թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար:

Հ.Գ.-2 – Սահմանին 515 կուտակված բեռնատար կաՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի եւ Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի եւ Արագածի տարածաշրջանների միջհամայնքային եւ Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները: «Չայնի» կոչվող ոլորաններին, Ապարան-Արագած, Ելփին-Զանգեր, Սարավան-Զանգեր, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, Սյունիքի միջմարզային, Տավուշի մարզային բոլոր, Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի Դաշնության հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:

Հ.Գ.-3 – Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը – Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում  սահմանը հատած, ինչպես նաեւ Հայաստանից դեպի Ռուսաստան ուղեւորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու  ճանապարհը։

Վրաստանի ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին  Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բացվի նաեւ ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների եւ 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 43 (433), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։