Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը: Հայ Արիական Միաբանությունը այս տոնը նշում է ամսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին հենց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Գառնո տաճարի շրջակա ձորատարածքում: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածն այս բնակարգի վերահաստատման պաշտպանն է նաեւ: Եվ դա է պատճառը, որ Հայ Աստվածն իր գործառույթին զուգահեռ պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Այսօր արեւածագը Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասը Հատիսի լանջին  է դիմավորել՝ Միհրադարձի ծեսով:  Ջահավառումն ուղեկցվել է ձոնով՝ առ Միհր Աստված: Այնուհետեւ քրմերը յուրօրինակ պար են բռնել՝ կարծես բացված ութանկյուն՝ դեմքով դեպի արեւելքը: Արեւապարին հետեւել է գինեխումը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մեկ մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց Արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության թիվ մեկ պատվիրանը, որ տեսանելի է ինչպես Արեգակի լույսը, այն է՝ չկա առավել թանկ բան, քան Հայրենիքը ու ամեն ջանք պետք է թափել՝ ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:  

Գինըմպումի ծեսից հետո քրմերը անթառամի ծաղիկներ են շաղ տվել շուրջբոլորը՝ ի նշան Հայոց արդարադատության Աստծուն ու նրա գործին մշտական հավատարմության: Այնուհետեւ քրմերը փառաբանել են Միհր Աստծուն՝ Երկիր մոլորակում եւ բոլոր Տիեզեաաշխարհներում Հայ տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար:

Ծեսին մասնակցել են Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարները՝ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Երեւան վերադառնալիս փառաբանման ձոներ են հնչեցվել նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի արձանի մոտ, որ Տիեզերական Արդարադատությունը հենվի Տիեզերական Արդար Ուժի Զորության վրա եւ լինի լիակատար հաղթական… Որ հանուն երկրային արդարության նպաստի նաեւ Հայաստանի վերամիավորման, հայության համախմբման ու հայ տեսակի առաքելության իրականացմանը:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

23.12.2016թ

Հ.Գ. - Ըստ հայոց հին ավանդույթի՝ ԱրԷգԱկ(ԱՐական եւ Ի(Է)Գական ԱԿունք)-ի սրտում ապրում են 365 սրբեր« որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է եւ վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Ըստ հնագույն ավանդույթի աշխարհը ներկայացնում էր աղի մի ծով (Վանա լիճը)« որի մեջ կա մի ժայռ« ու երբ երկինքը լուսավորվում է, լույս է ընկնում ժայռի վրա եւ քիչ անց ծնվում է արարչագործ Միհրը ձեռքին՝ ջահ« որով էլ լուսավորում է աշխարհը…

Հայ արիականները նշում են, որ իրենց Աստվածների տոնը հաճախ որպես ծնունդ-վերածնունդ են հիշում արիադավան հայերը, քանի որ նախկինում եւս՝ երկրային պատկերացումներում դա նշել են Աստվածներին իրենց հոգում տարին մեկ անգամ ամրագրելու նպատակով: Ամենապարզ բացատրությամբ՝ արի հայերը ինչպես իրենց հարազատների ծնունդ են նշել ամեն տարի, այդպես էլ ցանկացել են իրենց մեջ վերածնել Հայ Աստվածներից յուրաքանչյուրին՝ դա նշելով իբրեւ ծնունդ կամ վերածնունդ:
Այլապես հասկանալի է, որ Հայ Աստվածները նոր չեն ծնվում, առհասարակ Աստվածները չեն էլ մահանում՝ Նրանք Արարչածին Տիեզերական Հավերժող Զորություններ են, պարզապես հայ մարդը ամեն տարի նշում է իր Աստվածների ծնսւնդը՝ դրանով փառավորվելով եւ փառաբանելով Նրանց ծնունդը: Միաժամանակ փառաբանվում է Տիերզերքի Արարիչը, Ով Աստվածներին Արարողն է նաեւ

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… http://www.hayary.org/wph/?p=2683Հայոց պատմություն եւ գաղափարներhttp://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։