Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական եւ հանրային, հավատքային ու մշակութային, լրատվական ու տեղեկատվական-վերլուծական, մտավորական, գիտական ու երիտասարդական եւ այլ), տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 54-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին (Հայ Արիական Միաբանության առաջնորդ – http://www.hayary.org/wph/?p=33):
Մաղթում ենք՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական, ընտանեկան եւ համազգային կյանքերում, որոնք ցայսօր անբաժանելի են մնում միմյանցից: Արմեն Ավետիսյանին կամենում ենք էլ առավել տիեզերահաս հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ աստվածատուր զորություն, համբերատարություն ու ողջախոհություն, հարաճուն նպատակասլացության ու շարունակական հաղթանակների հասնելու առավելագույն կարողություններ:
Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու Հայոց Նախնյաց Սրբազան Հոգիները պահապան մեր առաջնորդին, ով եղել ու մնում է գաղափարի, հավատի եւ զենքի մարտիկ, ըստ առաջնահերթության գործելով՝ գրչին, հավասարաթեւ խաչի էությանը ու զինական գործին հավասարապես նվիրված…
Շնորհավորանքներին միանում են համախմբված հեթանոս ազգայնականները եւ հայ արիական կառույցին համակիր, օժանդակ ու աջակից անհատները: Միանում են նաեւ Համաարիական դաշինքի կազմավորմանը մասնակից օտարազգի շատ ազգայնականներ ու արիադավան, հնահավատ գործիչներ…



