Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

…Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունից հետո, իր ներկայացուցչին փոխեց նաեւ ԱՄՆ-ն: 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը: ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., Ղազախստանում՝ 2008-2011թթ. եւ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում՝ 2011-13թթ.: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները եւ զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը եւ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:  

Ըստ ամերիկյան կողմի՝ դեսպան Հոգլանդի մեծ ու երկարամյա դիվանագիտական փորձը էական նշանակություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեւական ու խաղաղ կարգավորման շուրջ կողմերի հետ Միացյալ Նահանգների աշխատանքներում: Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել կողմերին՝ հետամուտ լինել հրադադարի պահպանման իրենց հանձնառությանը, իրականացնել Վիենայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները եւ հորդորում վերադառնալ կարգավորման շուրջ բանակցություններին, որից կշահեն բոլոր կողմերը: Դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին կհայտարարվի ավելի ուշ:

Մեր հանրությանը հիշեցնենք, որ այս դիվանագետի դեմ ժամանակին մեծ ընդդիմադիր շարժում եղավ Հայաստանում, երբ Ռիչարդ Հոգլանդին ցանկանում էին դեսպան նշանակել մեր երկրում: «Հայաստանում պիտի նորմալ դեսպաններ նշանակվեն»,- այն ժամանակ հայտարարեց Հայ Արիական Միաբանությունը՝ նշելով, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք: «ԱՄՆ նախագահն ամեն կերպ փորձում է Հայաստանում դեսպան «տեղավորել» Հոգլանդին, որի ներկայությունը մենք համարում ենք վարկաբեկիչ ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից: Եվ հայությանը կոչ ենք անում լինել աչալուրջ, մինչեւ ԱՄՆ նախագահը կհասկանա, որ նորմալ ու բարոյական մարդ պիտի լինի իրենց դեսպանը: Սա նաեւ ԱՄՆ շահերից է բխում»,- ասված է 12.09.2006թ. ՀԱՄ հայտարարությունունում:

Այսօր էլ դիմեցինք Հայ Արիական Միաբանուևթյան պատասխանատուներին: Կառույցի լրատվական-տեղեկատվական կենտրոնից ասացին, թե «հուսով են, որ դեսպան Ուորլիքին այս պաշտոնում հիմնական փոխարինողի մասին հայտարարությունը այլ անուն կբացահայտի»: Կոչ արեցին ԱՄՆ իշխանություններին. ելնելով հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների բնականոն զարգացման ընդհանուր շահերից՝ չհաստատել Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ այս անգամ էլ Արցախի խնդրում: Նման կոչ հղեցին նաեւ ՀՀ ու ԼՂՀ իշխանություններին…

«Լուսանցք» թիվ 1 (434), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։