Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 3-րդ թողարկումը…
- Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախի Հանրապետության) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում, ինչը թույլ կտա ոչ միայն կանխել միջազգայնացրած թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը, այլեւ հայկական ազգային շահերն ու նպատակները դարձնել միջազգային օրակարգի հարցեր…
- Հրեա լրագրողը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ն թյուրքական դաշինք է – Բելառուսը Ռուսաստանի Արցախն է, ինչպես՝ Կոսովոն՝ Սերբիայի, եւ Հայաստանը պե՛տք է ինքնահռչակ այս երկրների հետ շփվի Մոսկվայի ու Բելգրադի միջոցով (Անկարան եւ Բաքուն՝ Մոսկվայի ու Մինսկի պապա-քաղաքներ / Իլհամ Ալիեւը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի պապա եւ մամա Ռոզա / Սա դեռ 2016-ի կեսերին: Այլ իրավիճակ ստեղծվեց 2017-ի սկզբներին)…
- Ռուսաստանը Հայաստանում ներդրու՞մ կանի… Եղբայրական Ադրբեջանն ու Բելառուսը ամենավերջինն են ԱՊՀ-ում…
- Ձիավորին կորոշի տնտեսական շարժը – Ռուսաստանի հայ գործարարները լավ կանեն, հայրենիքի մասին խոսելիս «պատմական» եզրույթը չգործածեն, քանզի պատմականի մասին հիշողություններով են խոսում: Մեր հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Առայժմ հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ հայրենիքի մյուս հատվածները վերադարձնելու նպատակով: Ինչքան կտեւի դա, մեծ նպատակի համար կարեւոր չէ…
- Ոչ թե նախընտրական, այլ արդե՛ն հետընտրական մտորումներ – Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը, Աղվան Վարդանյանը… կառավարության անդամների եւ ԱԺ պատգամավորների, նախագահական նստավայրում այսօր հանգրվանածների եւ այլ ոլորտներում դիրքեր ունեցողների 90%-ը մի իշխանության մեջ են եղել 1990-ականներին: Բաժանվել են՝ եղածը չբաժանելու՝ մեջ-մեջ չանելու պատճառով: Դրա համար էլ ցայսօր ոչ մեկը ոչ մեկի ոտքը չի տրորել իրապես, եւ «քաղաքական բանտարկյալ» ասվածը պարզապես այս տասնամյակների խաղի շարունակությունն է…
- Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…
- Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… – Ինձ համար զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները»: Նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել: Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…
- Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…
- Հայկական խոհանոց – Ծեծած միսը՝ գազարով ու պանրով… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
- Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 3 (436), հունվարի 27-01 – 02.02, 2017թ. թերթային համարում:
* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
- 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
- 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
- 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
- 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ