Հայկական խոհանոց – Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով… Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը… 17 անձ բերման է ենթարկվել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով… Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կրկին կալանավորվել է… Այցելե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով

Բաղադրությունը - Գլուխ սոխ – 2 հատ, յուղ – 2 ճաշի գդալ, թթու կաղամբ կամ վարունգ – 0,5 կգ, կարմիր պղպեղ՝ փոշի – 1 ճաշի գդալ, ձավար – 100 գրամ, բլղուր – 100 գ, ձու – 1 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, չոր սամիթ, ռեհան կամ ծիտրոն՝ 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը - Պատրաստել սոխառած, ավելացնել թթու կաղամբը կամ վարունգը՝ մանր կտրատած: Վրան լցնել կարմիր պղպեղը, թողնել մարմանդ կրակի վրա՝ 10 րոպե հետո ավելացնելով 2 լ ջուր:

Առանձին լվանալ բլղուրը, քամել, ավելացնել ձուն, ալյուրը, սամիթը, խառնել, պատրաստել գնդիկներ, ավելացնել եռացող ճաշի մեջ: Վերջում ավելացնել 2 բաժակ թթվի ջուր:

Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ “ուրախահնարամիտյան”… Մեր արեւելյան հարեւաններին դուր չի եկել, որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած  “Ուրախների եւ հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաեւ Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը: Ի դեպ, այդ փառատոնին ելույթ է ունենալու նաեւ ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը:

Իլհամ Ալիեւին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ “АМиК” կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը, եթե հայտարարագրված է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է: Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների եւ “Բաքվի հավաքականը” թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել:

Միակ համարձակը Թահիր Իմանովն էր, որը ժամանակին եղել է “Բաքվեցի տղաները” թիմի մասնակից:”Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը, ով ծնվել է Ղարաբաղում…Իհարկե,ես կտրականապես դեմ եմ, որ նրանք ելույթ ունենան փառատոնին…Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ”,- հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը: Դերասանը նաև համարում է, որ “Բաքվի հավաքականը” պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին, եւ շատ է ափսոսացել, որ չկա Անար Մամեդխանովը, ով այս հարցը կլուծեր:  

Ճիշտ են ասում, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի… Հետաքրքիր է, եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում, նույնպես դեմ էր արտահատվելու, որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին: Դերասան Թահիրը պետք է հասկանա, որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել, իսկ իր համերկրացիները Արցախում ՄԻՇՏ փոքրամասնություն են կազմել, եւ հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ…Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր “ռաբիս” Անարը…Մերոնք շատ բարձր են,որ համեմատենք ազերիների հետ…Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը…Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել: Հատկապես, եթե թուրքը քծնում է քուրդ Ալիեւներին:

Հ.Գ.- Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմին ցանկանում եմ հաջողություն: Այսինքն, նրանց մասնակցությունն այդ փառատոնին եւ ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել:

17 անձ բերման է ենթարկվել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով

Ֆրանսիայում 16 անձ է բերման ենթարկվել Փարիզում ամիսներ առաջ Քիմ Քարդաշյանին կողոպտելու կասկածանքով։ Փոխանցում է Բի-Բի-Սին։ «Եվրոպա-1»-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Փարիզի տարբեր շրջաններից կասկածյալները բերման են ենթարկվել, նրանց թիվն առնվազն 17 է։ Այլ մանրամասներ տեղի ոստիկանությունը չի հայտնում։

Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզում, 2016-ի հոկտեմբերի սկզբին։ Զինված խումբը դիմակներով հարձակում էր գործել եւ տարել մոտ 9,5 մլն դոլարի զարդ։

Պարզվել է՝ Քարդաշյանին կողոպտողները թոշակառուներ են եղել

2016–ի հոկտեմբերին փարիզյան հյուրանոցում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտողները տարեց մարդիկ են եղել, որոնցից ամենափոքրը 54 տարեկան է եղել։ LCI–ի տվյալներով՝ հարձակման կազմակերպիչը 60-ամյա Աումար Աիթ Խեդաշն է եղել (Aomar Ait Khedache)՝ Ծեր Օմար մականունով։

Հանցագործը միլիոնատեր աստղի ժամանման մասին իմացել է բարմենից։ Նա սկսել է մանրակրկիտ կերպով նախապատրաստվել հարձակմանը՝ հավաքելով հրոսակախումբ։ Վերջինի կազմում են եղել 61-ամյա Դիդիե Դյուբրեքը (Didier Dubreucq)՝ Կապույտ աչքեր մականունով, 63-ամյա Յունիս Աբբասը եւ 72-ամյա Պիեր Բուիաները (Pierre Bouianer), ամենակրտսեր անդամը 54-ամյա Ֆրանսուա Դելապորտն է եղել (Franջois Delaporte)։ Օմարը ներգրավել է նաև սեփական որդուն, որը վարորդի դեր է կատարել։ Հանցագործներին, սակայն, փորձը չի օգնել թաքնվել ոստիկանությունից։ Նրանց սկսել են որոնել հանցագործության վայրում թողած ԴՆԹ հետքի շնորհիվ։

Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կրկին կալանավորվել է

Մոսկվայում հայտնի սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը 15-օրյա կալանք է ստացել:«Վեստի. ռու»-ն գրում է, որ սրա մասին հայտնել է փաստաբանը: Այսպիսի որոշումը  փաստաբանի համար անսպասելի է եղել: Դատարանի՝ որոշում կայացնելու վրա ազդեցություն են ունեցել բոլոր ծանրացուցիչ հանգամանքները: Չնայած կալանավորումից մի քանի օր առաջ աղջիկը ինքնազգացողության վատացման պատճառով  հիվանդանոցում է եղել:

Կալանավորման պատճառ է դարձել դատարանի կողմից նշանակված պարտադիր աշխատանքից խուսափելը: Դատարանի որոշմամբ աշխատանքի տևողությունը 600 ժամ էր լինելու, սակայն նա այդպես էլ չի ներկայացել:

Մառա Բաղդասարյանը Gelandewagen սկանդալային ավտոմրցավազքերի  (սթրիրեյսեր) քրեական գործով վկա է: Մրցավազքին մասնակցելու եւ երթեւեկության կանոնները խախտելու համար նա ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի: Նախորդ տարի դեկտեմբերին նրան նշանակել են 595 ժամյա հարկադիր աշխատանք, ինչպես նաեւ տուգանել 183 հազար ռուբլի: Բացի այս՝ նա ունի նաեւ 55 չվճարված տույժ:

Ավտոմրցավազքերի մասնակից հայուհուն տուգանել են եւս 27 հազար ռուբլով

Gelandewagen սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից (սթրիրեյսեր) Մառա Բաղդասարյանին տուգանել են եւս 27 հազար ռուբլով՝ ճանապարհային երթեւեկության խախտումների համար,-գրում է «Գազետա.ռու»-ն:

«Դատարանը եւս 10 նյութ քննեց Բաղդասարյանի կողմից վարչական իրավախախտումների հետ կապված: Դատական լսումներին Բաղդասարյանը չի ներկայացել: Դատավորը, հաշվի առնելով վարչական գործերի ծանրացնող եւ մեղմացնող հանգամանքները՝ պատիժ է նշանակել 3000, 1000, 1000, 4000, 10000, 1000, 4000, 1000, 1000, 1000 ռուբլի վարչական տուգանքի չափով»,- ասել է Սավելովսկի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն:

Դատաքննության տասը օրերի ընթացքում նրա նկատմամբ 24 օրվա վարչական կալանք է նշանակվել, որը նա արդեն անցել է, 595 ժամ հարկադիր աշխատանք,  171 հազար ռուբլի ընդհանուր վարչական տուգանք:

Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել

Փողոցային ավտոարշավների ակտիվ մասնակից հայուհին` Մառա Բաղդասարյանը, կալանքից ազատվելուց հետո այսօր դատարան չի ներկայացել: Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Դատարանից հայտնել են, որ նրա շահերը դատարանում պաշտպանել է վստահորդը` հայրը:

Վարչական բազմաթիվ իրավախախտումներ թույլ տված կնոջ գործը դատարանը քննում է արդեն 9 օր: Այդ ընթացքում Բաղդասարյանին նշանկվել է 24-օրյա կալանք, 595 ժամ պարտադիր հասարակական աշխատանք, տուգանքների ընդհանուր արժեքը հասնում է 144 հազար ռուբլու:

Բաղդասարյանը ազատ կարձակվի

Gelandewagen սկանդալային ավտոարշավի հայազգի մասնակից Մառա Բաղդասարյանը 24-օրյա ազատազրկումից հետո ազատ կարձակվի: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով դատարանի մամուլի քարտուղարին: Նրա խոսքով, դատարանը դեռ ամբողջությամբ չի քննարկել Բաղդասարյանի չվճարած տուգանքների մասին նյութերին: «Լսումներ կլինեն մինչեւ դեկտեմբերի 22-ը»,- նշում է  աղբյուրը:

Ազատ արձակվելուց հետո Բաղդասարյանը պետք է կատարի 595 ժամ հարկադիր աշխատանք՝  Մոսկվայի Սոկոպ թաղամասում աշխատելով որպես դռնապան: Բաղդասարյանին ձերբակալել էր ոստիկանությունը ոչ ճիշտ կայանման համար, հետագայում պարզվել է, որ կինն ունի չվճարած մեծածավալ տուգանքներ, որոնք նշանակվել են երթեւեկության կանոնները խախտելու համար: Դատարանը ստացել է տուգանք չվճարելու վերաբերյալ 51 նյութ, ծանոթացել է 47-ին: Ընդհանուր առմամբ տուգանքը կազմում է 139 հազար ռուբլի: Դատարանում կինն ընդունել է մեղքը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 2 (435), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ, Նյութեր խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։