Կհաջողե՞ն վերականգնել հակահայ ուղեգիծը – Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում…

Կբարելավվե՞ն արդյոք թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վարչակազմի օրոք: Այս հարցը շատ է հուզում Թուրքիայի ԶԼՄ-ներին, որոնց իշխանամետ հատվածը հիմնականում քննադատաբար է մոտենում Միացյալ Նահանգներին: Բայց, տարօրինակ է, որ այդ հատվածը ողջունել է Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալու հանգամանքը: Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալին ջերմորեն է արտահայտվել նորընտիր նախագահի հասցեին՝ ընդգծելով, որ նրա վարչակազմը կարող է ամրապնդել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում:

Թուրք քաղաքական մեկնաբան Սեմիհ Իդիզն էլ նշել է, որ, հակառակ Բարաք Օբամայի նախագահության ժամանակների, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք կա հույս, որ հարաբերությունները կվերականգնվեն: «Նորընտիր նախագահն ավելի պատասխանատու կմոտենա Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը, քան շատերը պատկերացնում են: Կարծում եմ՝ Անկարան հենց դա է ակնկալում: Ունենք ընդհանուր թշնամիներ: Կարծում եմ, նրանք կկենտրոնանան հենց այդ հարցերի վրա: Ուստի, այո, իշխանություններն ավելի շատ ակնկալիքներ ունեն նախագահ Թրամփից, քան ունեցել են նախկին նախագահ Օբամայից»,- ասել է մեկնաբանը:  

Վարչապետ Բինալի Յիլդիրիմն էլ իր հերթին նշել էր, թե ինչ պետք է անի Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ հարաբերությունները բարելավելու համար: Նշված ցանկում կա նաեւ ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգեւոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտաքսման արագացման հարցը, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսին տապալված հեղաշրջման կազմակերպման մեջ: Թուրքիայի վարչապետը պահանջում է նաեւ, որ Վաշինգտոնն այլեւս դադարեցնի օժանդակությունը Սիրիայում քրդական Ժողովրդավարական միություն կուսակցությանը, որը պայքարում է ԴԱԵՇ-ի դեմ՝ նրա ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքան գրավելու համար: Անկարան Սիրիայում քրդական այս կուսակցությանը մեղադրում է Թուրքիայում քուրդ ապստամբների հետ կապ ունենալու մեջ եւս:

Թուրքիայի վարչապետի առաջարկների մասին խոսել է նաեւ Global Source Partners ընկերության խորհրդատու Աթիլա Եսիլադան, ով զգուշացրել է, որ Անկարան ամենայն հավանականությամբ հիասթափված է ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնի մեկնաբանություններից՝ թեկնածության հաստատման լսումների ընթացքում: «Գյուլենի արտաքսումն իրավական խնդիր է, որի վրա Թրամփն ունի քիչ ազդեցություն, իսկ Ժողովրդավարական միություն կուսակցությունը հաջողություններ է գրանցում Ռաքքան գրավելու ուղղությամբ: Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի նախագահն անմիջապես կդադարեցնի այս հարաբերությունները: Ռեքս Թիլերսոնը եւս պաշտպանում է քրդերին՝ որպես վստահելի դաշնակիցներ, ու ասել է, որ ԱՄՆ-ն պայքարելու է Մահմեդական եղբայրության դեմ, որը Թուրքիայի նախագահի դաշնակիցն է»… Այս սյունակագիրն ասում է, որ անհրաժեշտ է նվազեցնել դրական սպասումները, սակայն դեռեւս կան հիմքեր՝ լավատես լինելու հարաբերությունների բարելավման առումով: «Թվում էր՝ Օբաման կլուծեր բոլոր խնդիրները, սակայն դա տեղի չունեցավ: Սա մի էնդեմիկ իրավիճակ է, եւ ամեն դեպքում լինելու են հիասթափություններ, սակայն Թրամփի օրոք կնկատվի հայտարարությունների մեղմացում, եւ սա են ակնկալում մարդիկ հրաշքի փոխարեն»,- նշել է Աթիլա Եսիլադան:

Կա նաեւ այլ վտանգ. որոշ փորձագետների կարծիքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են ավելի լարվել, եթե նախագահ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ի դեսպանությունը տեղափոխի Թել Ավիվից Երուսաղեմ: Հորդանան գետի արեւմտյան ափում եւ Երուսաղեմում հրեական նոր բնակավայրերի կառուցման հարցում ԱՄՆ-ի նոր նախագահը կարող է իր աջակցությունը հայտնել, ինչը կմտահոգի Անկարային, եւ ոչ միայն թուրքերին: Նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե Դոնալդ Թրամփի խոսքերը Մերձավոր Արեւելքի վերաբերյալ մտահոգել են իրեն:

Չնայած ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության արարողությունն անցավ բախումների ու պայթյունների «ընկերակցությամբ», այնուամենայնիվ նա չի հրաժարվել բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, շարունակում է որոշակի հարցերում քննադատել Եվրամիությանը: Չի բացառվում, որ բարելավվեն նաեւ հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչը ամենաշատն է մտահոգում Անկարային:

Անկարայի համալսարանի պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է  խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը: 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված ցեղասպանության բանաձեւը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է: Թուրք պրոֆեսորի խոսքով՝ Լատնական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական «LAMER» կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով: Սակայն նշենք, որ Լատինական Ամերիակայի երկրներից Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Բրազիլիան եւ Պարագվայը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

«Այս քայլերին զուգահեռ՝ Անկարան ամեն քայլի դիմում է, որ ԱՄՆ-ն հրաժարվի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի դեմ որպես մահակ օգտագործելուց»,- գրում են թուրքական ԶԼՄ-ները: Թուրքիայի քաղաքական, հասարակական եւ մամուլի շրջանակներում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ սպասելիքներ կարելի է ունենալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ  Թրամփից:

Նմանատիպ հարցադրումներ ունեն նաեւ ամերիկահայերը: Հայ Դատի հանձնախումբը հայտարարել է, որ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի Դոնալդ Թրամփը Բարաք Օբամայի պես խոստում չտա. այսինքն՝ խոսք տա, բայց չբարձրաձայնի Հայոց ցեղասպանության մասին:

Ամերիկյան «The Washington Times» պարբերականը ավելի խորն է «գնացել», հոդված է հրապարակել, որում, անդրադառնալով Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, գրել է, որ «Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արդարացիորեն վաստակելու հեղինակավոր Խաղաղության նոբելյան մրցանակը», եթե նրան հաջողվի հաշտեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին:

Սա նշանակում է, որ պաշտոնական Վաշինգտոնում գործող կարգավիճակում է մնացել մի ուժ, որը կփորձի վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները, ինչպես եւ նպաստել հայ-ադրբեջանական հարցերի կարգավորմանը: Իհարկե, կարելի է աջակցել նման քայլերին, եթե այդ հարաբերությունները հայավնաս չեն լինի եւ իրապես կնպաստեն պատմական արդարության վերականգնմանը, այլ ոչ թե՝ կրկին հայկական շահերի անտեսմանն ու շահարկմանը:

«Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ, եթե գործարքներ կնքելու իր հմտությունները կիրառի աշխարհի ամենաբարդ հակամարտություններից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար»,- գրել է ամերիկյան պարբերականի հոդվածի հեղինակ Ռոբ Սոբհանին: Հրապարակման համաձայն՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Դոնալդ Թրամփի եւ նրա ազգային անվտանգության հարցերով թիմի համար կարեւոր է նաեւ այն բանով, որ դա ցույց կտա՝ արդյո՞ք Վլադիմիր Պուտինը կուզի Ռուսաստանը դարձնել Միացյալ Նահանգների գործընկերը համաշխարհային մակարդակում հակամարտություններ լուծելու հարցում, թե՞ նա կնախընտրի խաղարկել թեժ կետերը՝ հանուն Մոսկվայի ռազմավարական շահերի»:

ԱՄՆ-ում շատերն են կարծում, որ Վաշինգտոնը չափազանց զբաղված էր Մերձավոր Արեւելքում, որպեսզի կարողանար ստանձնել Երեւանի ու Բաքվի միջեւ կայուն խաղաղություն հաստատելու հարցում առաջնորդի դերը: Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը արժանի են տեւական խաղաղության. ասում են այդ ամերիկացիները, ովքեր վստահ են, որ «այդ գործում նախագահ Թրամփի հաջողությունը ազդակ կլինի ողջ աշխարհի համար, որ ԱՄՆ-ն կրկին գլոբալ կայունության հաստատման գործին է ծառայում»:

Թե ինչ եւ ինչպես կշարունակի նոր նախագահը ԱՄՆ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, դեռ հստակ չէ, բայց դա իմանալը սարերի ետեւում չէ: Իսկ Մոսկվան շարունակում է իր՝ մեզ արդեն հայտնի գիծը, ինչը Վաշինգտոնի հետ բանակցություններից հետո շարունակվելու դեպքում վերստին կմատնվի անհաջողության:

Օրերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը պետք է կայանար դեռ դեկտեմբերին: Քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների հիման վրա: Հիշեցնենք, որ դրանք նախատեսում են միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման հնարավորություն:

Բայց Բաքուն ամեն կերպ փորձում է հրաժարվել դրանք իրականացնելուց: Ավելին՝ ոտնձգությունները Հայաստանի այլ տարածքների վրա կրկին շարունակվում են… Արդեն հասել են մեր քաղաքամայր Երեւան… Ադրբեջանցիներն արդեն շարժանկար են նկարահանել «իրենց Երեւանի մասին»: Սա վավերագրական ֆիլմ է, որտեղ ասվում է, թե «Երեւանն իրենց մշակութային տարածքն է, իսկ հայերը փորձում են թաքցնել ճշմարտությունը»: Ոչ մի հիմնավորում չունեցող այս ապատեղեկատվությանը մեր փորձագետները հորդորում են լուրջ չվերաբերվել, սակայն ինչու՞ մերոնք էլ իրական ու փաստագրական շարժանկար չեն ստեղծում թյուրքական ցեղախմբերի՝ ալթայական տափաստաններից Հայկական լեռնաշխարհ ներթափանցելու մասին: Եվ ոչ միայն հայերեն լեզվուվ ու ոչ միայն հայկական պատմությանը հղում անելով:

Ընդունելի է այն տեսակետը, երբ ասում են, թե սին թեմայի շուրջ բանավեճի մեջ չի կարելի մտնել, այն էլ տխմարների հետ (հասկանալ՝ ադրբեջանցիներին), սակայն պետք է ընդունել, որ պատմություն չիմացող բազմաթիվ օտարազգիներ եւս կան ու կարող են պարզապես իրականություն ընդունել ադրբեջանական ստի մատուցումը.. Պետք է հասկացնել, որ մենք չենք ընդունում Լեռնային Ղարաբաղի այս կարգավիճակը, պայքարում ենք, քանի որ թյուրքական տեսակը արնախում շնագայլային որակներ ունի եւ նրանց ախորժակը ուտելիս է բացվում ու նրանք միայն Ղարաբաղով չեն սահմանափակվի… Ի դեպ, նշյալ ապատեղեկատվության ցուցադրումը կայացել է Ադրբեջանում, եւ չի բացառվում, որ կարող են թարգմանել այլ լեզուներով…

(Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն էլ երազում էր «ոտքերը լվանա Սեւանա լճի ջրերով»)…

Իսկ թուրքական ու ադրբեջանական փողերով սնվող եվրոպացիները, առանց ամոթի, լափում են այդ գումարներն ու թանկարժեք նվերները եւ գործում ընդդեմ հայերի ու Հայաստանի: Ոչ հայանպաստ դրույթը օրերս պահպանվեց ԵԽԽՎ-ում, մերժվեց հայկական պատվիրակության առաջարկը՝ ձայների՝ 32 «կողմ», 96 «դեմ» հարաբերակցությամբ: Հայկական պատվիրակության առաջարկը՝ վերանայել ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիեւի հեղինակած «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի  9-րդ կետը, որում ամրագրված է. ««Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում, որ մամուլի ազատության ապահովումը, ինչը սահմանված է նաեւ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, բացակայում է անդամ պետությունների այն տարածքներում, որոնք փաստացի վերահսկվում են անջատողական ռեժիմի կողմից, մասնավորապես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղը, Վրաստանի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, Մոլդովայի Տրանսնիստրիան: Ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այն հետաքննող լրագրողներին, որոնք հանդգնում են լույս գցել այդ բացարձակ մութ ու ոչ թափանցիկ եւ անօրեն տարածքների վրա»:

Մինչ քվեարկությունը, զեկուցողի ելույթից հետո տեղի ունեցող քննարկման ժամանակ այս խնդրահարույց դրույթի մասին իր վրդովմունքը հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ է այս ձեւակերպումը տեղ գտել բանաձեւում: Նրա ելույթից հետո ուկրաինացին արձագանքեց, թե այդ ելույթը ազգային խտրականություն է պարունակում ու նշեց, թե իր մյուս տատիկն էլ ռուս է, իսկ պապիկը՝ հրեա, բայց, միեւնույն է, ինքն իր դիրքորոշումը չի փոխում: Այնուհետեւ հայտարարեց, թե հայ պատվիրակը մյուս պատվիրակների վրա ճնշում է գործադրում…

Ահա այս տխմարների մասին է խոսքը, որ ուկրաինացի են, բայց ռուս-հրեա են իրականում, ամերիկացի են, բայց իռլանդացի-գերմանացի են արյամբ, բնությւան մեջ չգոյ թյուրքական մի խառնուրդ են, բայց խոսում են ազգից ու հայրենիքից, որը չեն կարող ունենալ ի ծնե տափաստանային այդ քոչվորները…

Դառնալով նյութի առանցքին՝ նշենք, որ ինչպես թուրքերը, այնպես էլ ադրբեջանցիները փորձում են վերսկսել հակահայկական քաղաքական վայնասունը: Ռուսաստանում ու Եվրոպայում որոշակի հաջողելով, սրանք ամեն բան անում են Միացյալ Նահանգներում եւս հաջողության հասնելու համար:

Թուրքերի հետ մասնակցելով «Իսլամական պետության» ահաբեկիչների համալրմանը (թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ մատակարարելով)՝ ադրբեջանցիները հույս ունեն դա մոռացնել տալ Դոնալդ Թրամփի իշխանությանը եւ, ինչպես միշտ, դա մտադիր են անել թյուրքական եւ հրեական լոբբիի համատեղ ջանքերով: Սակայն, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նոր նախագահը արդեն չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ մի գործարք: Դոնալդ Թրամփի Trump Organization-ը հայտարարել է Ադրբեջանում հյուրանոցի կառուցման գործարքը չեղյալ հայտարարելու մասին, նույն բանը նորընտիր նախագահը պատրաստվում է անել Վրաստանում: Աշխարհի ավելի քան 20 երկրներում գործող 500 ընկերություններում մասնաբաժին ունեցող ԱՄՆ նախագահը գործընկեր էր Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդու հետ, սակայն նրա հայրն այլեւս հայտնի է որպես «կոռուպցիոն սկանդալների հերոս»: Կարծում ենք, ադրբեջանական «կոռուպցիոն սկանդալները» դեռ շատ կհայտնաբերվեն, ինչը լրջորեն կվնասի Ադրբեջանի տնտեսությանը:

Իսկ Հայաստանը փորձում է դուրս գալ նման սկանդալներից: Նոր վարչապետի օրոք անգամ բացահայտումներ ու ձերբակալություններ են եղել (թեեւ դեռ մանր-մունր ձկներ են): Հայաստանի վարչապետը հայտարարել է. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու»: Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում այցելել է նաեւ մեր երկրի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա հանդիպման մասնակիցներին է ներկայացրել կառավարության 100-օրյա գործունեության ամփոփ հաշվետվությունը: Ներկայացնելով երկրի զարգացման տեսլականը՝ կառավարության ղեկավարը կրկին նշել է մի առիթով ասված 4 հիմնական բաղադրիչները՝ անկախ, անվտանգ, արդար եւ մտավոր։ «Մենք այլ տարբերակ չունենք. խելացի կառավարում պետք է իրականացնեք բոլոր ոլորտներում։ Մարդկային կապիտալը մեր երկրի գերագույն արժեքն է: Մի քանի անգամ տարբեր հարթակներում խոսել եմ այս մասին. երջանիկ երկրների շարքում չեն հայտնվում նավթով, գազով ու այլ բնական պաշարներով հարուստ երկրներ, այլ այնպիսի երկրներ, որտեղ ստեղծված են աշխատող ու արարող մարդկանց համար առավելագույն բարենպաստ պայմաններ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը աշխատող, մտածող, ստեղծագործող մարդու համար ստեղծելու է առավելագույն արդար ու թափանցիկ պայմաններ:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին՝ վարչապետը նշել է, որ Սփյուռքն առավելություն է մեր երկրի համար, եւ այդ հարաբերությունների կարեւորության մասին կարելի է երկար խոսել: «Մենք պետք է հասկանանք, որ դրանք մեկ ամբողջի երկու մասերն են: Ես անձամբ տեսնում եմ հայկական սփյուռքի ներգրավվածության հսկայական պոտենցիալը մեր երկրի կառուցման գործում: Առաջին հերթին ես կուզեի, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունները չկառուցվեին միայն այն մտայնության վրա, որ Հայաստանը հետաքրքրված է միայն սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ: Մենք կարիք ունենք ներգրավվելու կառավարման եւ շփման մշակույթ»,- ասել  է վարչապետը: Որպես օրինակ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտը որակապես մեծ փոփոխություններ է կրել, հատկապես ռեստորանային բիզնեսում: «Ես կարծում եմ, որ պետք է  ազդանշաններ ուղարկել ձեւակերպված խաղի կանոնների մասին, բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների մասին,այդ դեպքում յուրաքանչյուր հայ իր տեղն ու գործը կգտնի: Ես վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի»,- ասել է վարչապետը:

Հանդիպման ավարտին ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանը, ամփոփելով վարչապետ Կարեն Կարապետյանի այցի, ինչպես նաեւ դեսպանատանը կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ չնայած բարդ ժամանակներին՝ հայ համայնքը պաշտպանում է նոր կառավարության մոտեցումները եւ կանգնած է վարչապետի թիկունքին: Վարչապետի գլխավորած պատվիրակության անդամներից բացի, հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդը, Ռուսաստանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող գործարարներ, հայազգի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ:

Ամերիկահայ կազմակերպություններն էլ պատրաստ են աշխատել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ամերիկահայերը արդեն քննարկել են, թե ինչպիսի անդրադարձ կունենա վարչակազմի փոփոխությունը հայությանը հուզող խնդիրների վրա եւ պատրաստ են համագործակցության: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս կշարունակի զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել էր նախագահ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ:

Հաջող է ընթանում նաեւ ԵՄ-ՀՀ հարաբերությունների զարգացումը եւ, կարծում ենք, դա եւս շարունակություն կունենա: Օրերս Երեւանում անցկացվեց ՀԱՊՔ բարձրաստիճան համաժողով՝ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության եւ պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության եւ Ավստրիայի հովանավորության ներքո:

Պաշտոնական Երեւանը պետք է կարողանա ոչ միայն Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախի Հանրապետության) կարեւորությունը մեծացնել միջազգային ասպարեզում, այլեւ հայկական գործոնը դարձնել գրավիչ ու շահեկան՝ աշխարհի ռազմա-քաղաքական գործընթացներում, ինչը թույլ կտա ոչ միայն կանխել միջազգայնացրած թուրք-ադրբեջանական հակահայկական քաղաքականությունը, այլեւ հայկական ազգային շահերն ու նպատակները դարձնել միջազգային օրակարգի հարցեր:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 3 (436), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։