Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի եւ թահինի թանձրուկով… Մարդու ուղեղն աղոթքից հետո… Լուսինը կընկնի՞ Երկրի վրա, թե՞ կհեռանա Երկրից… Սպիտակ Տան պաշտոնական կայքից անհետացավ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք ազգային արժեքների հետեւորդ «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Աղցան՝կոնյակի եւ թահինի թանձրուկով

Բաղադրությունը – Հազարի տերեւներ, սալորաչիր – 100 գ, դդում – 100 գ, տաքդեղ – 1 հատ:

Թանձրուկի համար՝ թահին – 3 գդալ, կիտրոն – 1 հատ, կոնյակ – 2 ճաշի գդալ, ջուր – 100 գ:

Պատրաստման եղանակը –  Նախ պատրաստել թանձրուկը: Ջրի մեջ լցնել թահինը եւ խառնելով բացել: Ավելացնել կոնյակն ու կիտրոնի հյութը: Համեմել աղով եւ սեւ պղպեղով, դնել մի կողմ:

Հազարի տերեւներն աղով լվանալ, ապա ձեռքով մանրացնել, լցնել ափսեի մեջ:

Վրան ավելացնել թեթեւ խաշած դդումը, բուսայուղի մեջ քիչ տապակած սալորաչիրն ու տաքդեղը: Վերջում վրան լցնել թանձրուկը:

Բարի ախորժակ:

Մարդու ուղեղն աղոթքից հետո

«Պարզվում է՝ աղոթքից հետո մարդու ուղեղը գտնվում է բոլորովին թարմ, երեխայական առույգությանը բնորոշ վիճակում»,- այս մասին հայտարարել են Մոսկվայի գիտնականները: Հետազոտության հեղինակ պրոֆեսոր Վալերի Սլեզինի հավաստմամբ՝ «Աղոթքի ընթացքում նեյրոնների միջեւ գոյություն ունեցող պաթոլոգիկ կապն ընդհատվում է, մարդը լիցքաթափվում է, դադարում մտածել հիվանդության մասին եւ, որ ամենակարեւորն է՝ ազատվում է հիվանդության հանդեպ ունեցած վախից»,- հաղորդել է Life4GogPress-ը:

«Իսկ այն, որ աղոթքից հետո առաջացած առույգությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի, դա փաստ է»,- նշել է պրոֆեսորը՝ հավելելով՝ «Իզուր չէ «Բիբլիա»-ն ասում.‘«Նմանվեք մանուկներին եւ կժառանգեք Երկնքի արքայությունը»:  

Լուսինը կընկնի Երկրի վրա

«Լուսինը Երկիր մոլորակի վրա կընկնի 65 մլրդ. տարի անց, եթե միեւնույն ժամանակ մեր մոլորակը եւ իր արբանյակները չոչնչացվեն Արեգակի կողմից»,- նման եզրահանգման է եկել ԱՄՆ-ի Այդահո համալսարանի մոլորակագետ Ջեյսոն Բարնսը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Նրա խոսքով՝ Երկիր մոլորակը եւ Լուսինը միմյանց կբախվեն իր առանցքի շուրջը պտտվող արբանյակի դանդաղ պտույտի հետեւանքով: Ներկայումս Լուսինն իր առանցքի շուրջը պտտվում է մոտ 27 օրվա ընթացքում եւ իր կողմերից մեկով միշտ շրջված է դեպի երկրագունդը: Մոլորակագետը նաեւ նշել է, որ Արեգակը, հնարավոր է՝ 5 մլրդ. տարուց վերածվի «կարմիր հսկայի» եւ կործանի Երկրագունդը:

Իմիջիայլոց, մի այլ տեսակետ էլ կա, որ Լուսինը հետզհետե հեռանում է Երկիր մոլորակից եւ դա կարող է ազդել մոլորակի բնակլիմայական պայմանների վրա:

Բայց Տիեզերքը շնչող կենդանի մարմին է եւ ունի իր Տիեզերակարգը, ուստի դեռ ոչինչ չի կարելի բացարձակ իմաստով ասել, ինչպես ասում են՝ անքննելի են Աստծո գործերը: Մենք կհավելենք՝ անիմանալի են Արարչի գործերը…

Հայ գրանտակերներին սեւ օրեր են սպասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքի անցնելով, աշխարհին զարմացնելու եւ զայրացնելու բազմաթիվ առիթներ տվեց միանգամից: Դրանցից մեկը անսպասելի էր հատկապես:

ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենաազատ երկիրը, որտեղ կարելի է անգամ զարմանալ բազմասեռ համայնքների առատությամբ: Նաեւ սեռական կողմնորոշման առատությամբ, երբեմն անհավանական (ամենատարբեր կենդանիների հետ նաեւ) թվացող:

Եվ ահա, հենց առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում Սպիտակ Տան պաշտոնական կայքից անհետացավ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը:

Սա շատ լուրջ ահազանգ էր ամերիկացիներին, ովքեր ժողովրդավարության եւ ազատությունների մասին իրենց պատկերացումները այլեւս չեն կարողանում տեսնել առանց սեռական փոքրամասնությունների ու սեռափոխումների իրավունքների ցցուն դրսեւորումների:

Սակայն Դոնալդ Թրամփը չի պատրաստվում սահմանափակվել այդքանով: Հիմա էլ նա հայտարարել է, որ ինքը դեմ է նույնասեռ ամուսնություններին, դրանք չարիք են ու տեղ չունեն Ամերիկայում: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ փոխնախագահ Փենսը նույնպես հստակ որդեգրել է նույնասեռությանը դեմ դիրքորոշում, ապա դժվար չէ կռահել, որ դա շուտով կդառնա երկրի պաշտոնական քաղաքականություն:

Իմիջիայլոց, մարդու իրավունքներրի պաշտպանության որոշ բաժիններ եւս անհետացել են Սպիտակ Տան պաշտոնական կայքից, ինչը երեւի թե վերոնշյալ խնդրի հետ է նաեւ առնչվում:

Իսկ եթե ապագան դրան է հանգելու, ապա, այստեղ է, որ առջեւում հայ գրանտակերների սեւ օրեր են սպասվում: Եվրոպական օժանդակությունները գուցե չբավականացնեն: Այլեւս գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ հսկայական դրամաշնորհներ էին ստանում Արեւմուտքից՝ մեր երկրում նույնասեռականություն քարոզելու եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի դիրքերից հանդես գալու համար՝ հստակ իմանալով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ երեւույթներին, բացահայտ մերժում է ամեն կարգի սեռական այլասերվածություն:

Այսինքն՝ մոտ ապագայում ամեն ինչով պաշտպանված գեյերն ու լեսբիները, այդ թվում՝ հայ կոչված, ստիպված են լինելու նոր տերեր գտնել իրենց անբնական կարիքները բավարարելու եւ հակամարդու այդ կերպարի միջազգային պաշտպանվածությունն ավելի ուժեղացնելու համար:

Վահագն Նանյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։