ԵԱՀԿ-ն այնքան հանդուրժեց, որ «պարգեւ» ստացավ – Երեւանում կարեւորում են ԵԱՀԿ-ի դերը, Բաքուն վետո է դնում… Եվրոպայում եւս անհանգստացած են, քանի որ սա տարածաշրջանի միակ գրասենյակն է… Իսկ հայ գրանտակերներին սեւ օրեր են սպասում…

ԵԱՀԿ-ն այնքան հանդուրժեց, որ «պարգեւ» ստացավ

«Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի հնարավոր փակման դեպքում կտուժեն ոչ միայն պետական կառույցներն ու հասարակական կազմակերպություններ, այլ նաեւ ինքը՝ ԵԱՀԿ-ն»,- նշել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա, «Երեւանյան գրասենյակի փակումը շատ վատ է նաեւ ԵԱՀԿ-ի համար, քանի որ սահմանափակվելով իր գործողությունների մեջ գործընկեր երկրներում, նվազեցնում է իր ազդեցությունը կարեւոր գործընթացների վրա»:

Եվրոպայում եւս անհանգստացած են, քանի որ սա տարածաշրջանի միակ գրասենյակն է: Հայաստանում կարեւորում են ԵԱՀԿ-ի դերը, քանի որ այստեղ աշխատաձեւ է՝ ցանկացած որոշում կայացվում է կոնսենսուս կոչվող աշխատաձեւով։ Այսինքն՝ բոլորը պետք է համաձայն լինեն առանց բացառության։ Միջազգային ցանկացած հարթակում Հայաստանի դեմ քայլ անելուն պատրաստ Ադրբեջանն էլ, օգտվելով իր իրավունքներից, վետո է դրել այդ կառույցի երեւանյան գրասենյակի գործունեությունը շարունակելու վրա: Այդ կառույցի հետ մի շարք ծրագրեր իրականացրած հասարակական կազմակերպություններից Երեւանի մամուլի ակումբի նախագահն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը բացասական են գնահատում կազմակերպության Երեւանյան ներկայացուցչության հնարավոր փակումը:

«Մենք բազմաթիվ նախաձեռնություններով դիմել ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ եւ ստացել ենք աջակցություն: Դրանք մեծ դրամաշնորհներ չեն եղել, բայց շատ նպատակաուղղված են եղել»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Հանրային սեկտորի ներկայացուցիչների կարծիքով՝ դիվանագիտական ասպարեզում հայկական կողմից պատասխանը պետք է Ադրբեջանին սաստի: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թեւան Պողոսյանը համոզված է՝ պետք է ճիշտ օգտագործել միջազգային այլ կազմակերպություններում՝ ՀԱՊԿ-ում, ԵԽ-ում, ԵԽԽՎ-ում, ՄԱԿ-ում ունեցած մեր հնարավորությունները: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը չի կարողանում սահմանին իր համար ցանկալի արդյունքների հասնել եւ փորձում է դա դիվանագիտական ճանապարհով անել:

«Մենք դրանից պետք է ոչ թե թեւաթափ լինենք, այլ դասեր քաղենք եւ մյուս միջազգային կազմակերպություններում ճիշտ քաղաքականություն վարենք եւ մենք լինենք, դառնանք նախաձեռնողը, նախահարձակ լինողը, եւ թող Ադրբեջանը պաշտպանվի»,- նշել է պատգամավորը:  

Չնայած ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, օգնում է Հայաստանին զարգացնել իր ժողովրդավարական հաստատությունները եւ ամրապնդել քաղաքացիական հասարակությունը, մեր երկրում շատերն են կարծում, որ առաջին հերթին հույսը սեփական ուժերի վրա պետք է դնել՝ հզորացնելով հայկական բանակը, զարգացնելով երկրի տնտեսությունը:

Հայ գրանտակերներին սեւ օրեր են սպասում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքի անցնելով, աշխարհին զարմացնելու եւ զայրացնելու բազմաթիվ առիթներ տվեց միանգամից: Դրանցից մեկը անսպասելի էր հատկապես:

ԱՄՆ-ն համարվում է աշխարհի ամենաազատ երկիրը, որտեղ կարելի է անգամ զարմանալ բազմասեռ համայնքների առատությամբ: Նաեւ սեռական կողմնորոշման առատությամբ, երբեմն անհավանական (ամենատարբեր կենդանիների հետ նաեւ) թվացող:

Եվ ահա, հենց առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում Սպիտակ Տան պաշտոնական կայքից անհետացավ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը:

Սա շատ լուրջ ահազանգ էր ամերիկացիներին, ովքեր ժողովրդավարության եւ ազատությունների մասին իրենց պատկերացումները այլեւս չեն կարողանում տեսնել առանց սեռական փոքրամասնությունների ու սեռափոխումների իրավունքների ցցուն դրսեւորումների:

Սակայն Դոնալդ Թրամփը չի պատրաստվում սահմանափակվել այդքանով: Հիմա էլ նա հայտարարել է, որ ինքը դեմ է նույնասեռ ամուսնություններին, դրանք չարիք են ու տեղ չունեն Ամերիկայում: Եթե ասվածին էլ հավելենք այն, որ փոխնախագահ Փենսը նույնպես հստակ որդեգրել է նույնասեռությանը դեմ դիրքորոշում, ապա դժվար չէ կռահել, որ դա շուտով կդառնա երկրի պաշտոնական քաղաքականություն:

Իմիջիայլոց, մարդու իրավունքներրի պաշտպանության որոշ բաժիններ եւս անհետացել են Սպիտակ Տան պաշտոնական կայքից, ինչը երեւի թե վերոնշյալ խնդրի հետ է նաեւ առնչվում:

Իսկ եթե ապագան դրան է հանգելու, ապա, այստեղ է, որ առջեւում հայ գրանտակերների սեւ օրեր են սպասվում: Եվրոպական օժանդակությունները գուցե չբավականացնեն: Այլեւս գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ հսկայական դրամաշնորհներ էին ստանում Արեւմուտքից՝ մեր երկրում նույնասեռականություն քարոզելու եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերի դիրքերից հանդես գալու համար՝ հստակ իմանալով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ երեւույթներին, բացահայտ մերժում է ամեն կարգի սեռական այլասերվածություն:

Այսինքն՝ մոտ ապագայում ամեն ինչով պաշտպանված գեյերն ու լեսբիները, այդ թվում՝ հայ կոչված, ստիպված են լինելու նոր տերեր գտնել իրենց անբնական կարիքները բավարարելու եւ հակամարդու այդ կերպարի միջազգային պաշտպանվածությունն ավելի ուժեղացնելու համար:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 4 (437), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։