Հայկական հանդուրժողականությունը հասնում է վտանգավոր օտարամոլության (ազգադավ գրանտակերները շարունակում եմ նպաստել գենախեղումներին, այլասերումներին, հոգեմոլագարությանը…) – Եվ հանդուրժողականության անվան տակ հայատյացություն են քարոզում անպատիժ… Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ…

Ցավոք, այսօր եւս ականատես ենք լինում գենախեղումների, արյունապղծության դեպքերի: Իհարկե, դրանք մեծ թիվ չեն կազմում, բայց մեծ արձագանքների են արժանանում, հատկապես գրանտակեր հ/կ-ների կողմից եւ թվացյալ մի տեսակետ են ստեղծում, թե հայերը այլամերժ են: Այսինքն՝ սեփական ազգի անարատության մասին մտածելը միջազգային չափանիշներով արատավոր երեւույթ է: Սա հասկանալի է ինքնությամբ հայերի համար, քանի որ աշխարհիս երեսին եղել են ու կան մարդու երկու ձեռքերի մատների վրա հաշվվող բնածին ազգեր… Հասկանալի է, որ մնացյալը, որ այսօր բացարձակ մեծամասնություն են, պիտի քարոզեն խառնարյունությունն ու օտարասիրությունը:

Հաճախ դա անում են անգամ տկարամտության աստիճանի հասնող բացատրություններով: Իբր՝ մարդը պիտի իր արյունը խառնի, որ զարգացում ապրի, թարմանա… Ահա հենց այստեղ է, որ կրկին պիտի ասենք՝ դա ձեր նմաններին է անհրաժեշտ, որ չունեք բնածին գեն, պիտի պարբերաբար խառնվեք, որ մի քիչ որակ ունենաք…

Բնածին ազգերի գենը տիեզերագեն է եւ իր սնուցումն ու թարմացումը ստանում է Տիեզերքից, ինչպես ասում են հայ արիականները, ովքեր տեսակի պահպանման խնդիը աստվածային որակները պահպանելու խնդիր են տեսնում, քանզի Արարիչը մարդկանց արարել է իրենց Աստվածների տեսքով ու բնությամբ...

Վերջերս կրկին համացանցում նման մի թեմա էր, մի սեւականի հետ ամուսնացած հայ կնոջ ու նրանց երեխայի լուսանկարի շուրջ էր այդ աղմուկը, որը նոր փորձ էր՝ Հայաստանի վրա միջազգային հարձակումներ ապահովելու համար: Եվ էլի գրանտակերներն էին վատացել, թե «ինչու են հայերը ֆաշիստների նման պահում իրենց»… Անգամ «դատավարություն» սարքեցին:  

Մինչ այս էլ հայ-ճապոնական մի ընտանիքի քարոզ էր գնում՝ թե՝ «տեսեք՝ ինչ գեղեցիկ սեր է եւ գենափոխումը ինչպիսի գեղեցիկ երեխաներ է պարգեւում»… Կարելի է կարծել, թե Հայաստանում միայն դոդոշների դեմքերով երեխաներ են ծնվել ցայսօր, եւ ճապոնացին հրաշք է գործել հայ կնոջ հետ…

Ինչ է՝ քի՞չ էին մեր գենախեղման ծավալները Հայոց մեծ ցեղասպանության ժամանակահատվածում՝ 1893-1923թթ.՝ Հայաստանի արեւմտյան ու արեւելյան հատվածներում: Իսկ գուցե ոմանց համար քիչ էին ԽՍՀՄ-ի տարիների ձուլումներն ու խեղումնե՞րը եւ ցայսօր ծպտյալ հայերի գոյությունը նախկին խորհրդային երկրներում… Իսկ մինչ այս ամենը՝ քի՞չ էին ամենատարբեր խեղումները… Այդ ինչու՞ «չզարգացավ» ու «չհզորացավ» հայի գենը այդ «թարմացումներից», հակառակը՝ գնալով թուլացավ ու տկարացավ եւ դեռ տկարացնողների բանակ են ստեղծում հայի բնատուր երկրում…

Դառնալով համացանցում ծավալված թեմային՝ նշենք (հատվածաբար), որ նույն տեղում մի այլ օրինակ է բերվել նաեւ. «Մի մասի համար հայրենաիրության գաղափարն ասոցացվում է զինվորականության հետ, սակայն զինվոր պաշտող որոշ անհատներ, բացարձակ անտեսում են մշակույթ, գենոֆոնդ եւ այլ ազգապահպան հասկացությունները։ Այս խնդիրը եւս նոր չէ, այն հրաշալի ներկայացրել է Վահան Տերյանը՝ իր «Հոգեւոր Հայաստան» հոդվածում, որտեղ կարմիր թելով անցնում է այն գաղափարը, որ եթե չկա մշակույթ, չկա ազգ, չկա հայրենիք, ապա էլ ի՞նչն է պաշտպանում զինվորը»…

Ամփոփելով խոսքը՝ նշյալ օգտատերը՝ Զաքար Խոջաբաղյանը հարցադրումներ է անում եւ պատասխանում՝ «Կարեւո՞ր է արդյոք ազգի համար գենոֆոնդը, անշու՛շտ կարեւոր է։ Արդյո՞ք ծերացած է հայկական գենոֆոնդը, իհարկե՝ ոչ։ Այս դեպքում՝ ճիշտ հակառակը. խոսք է գնում գերազանց կենսունակության մասին։ Պե՞տք է արդյոք պահպանել գենոֆոնդը, իհարկե՛ այո։ Դա ազգը պայմանավորող կարեւորագույն սյուներից է, ինչպես Լեզուն, Մշակույթը եւ Հայրենիքը։

Պե՞տք է խրախուսել խառնամուսնությունները, իհարկե՝ ոչ։ Փոքրաթիվ ազգերի համար մեծ մասշտաբներով դա կարող է կործանարար լինել։ Առանձին էպիզոդիկ դեպքերը միշտ էլ եղել են եւ էական ազդեցություն չունեն գենոֆոնդի վրա։ Այլ հարց է, որ խիստ կասկածելի եւ մտահոգիչ են այսպիսի թեմաների արհեստական եւ մտումնավոր էսքալյացիաները (սրացումները) եւ դրանց դրդապատճառներով պետք է զբաղվեն համապատասխան ծառայությունները։

Կարելի՞ է խառնամուսնությունից ծնված մանուկին համարել հայ. մեծապես կախված է դաստիարակությունից։ Հատկապես կարեւորվում է մոր դերը, ով էլ երեխային մեծացնում է որպես այս կամ այն մշակույթի եւ արժեհամակարգի կրողը։ Օրինաչա՞փ է արդյոք հանրության ռեակցիան խառնամուսնությունների եւ այլ՝ նմանատիպ դրսեւորումների նկատմամբ։ Կարծում եմ՝ այո՛։ Հատկապես փոքրաթիվ ազգերի համար դա ժամանակի ընթացքում ձեւավորված պաշտպանական ռեակցիա է, որը միտված է տեսակի պահպանմանը։ Հանրության կողմից դիմադրության բացակայությունը կհանգեցներ արագ ձուլման եւ տեսակի վերացմանը։ Ըստ այդմ՝ հանրության նման ռեակցիան պետք է դիտել որպես դրական եւ առողջ իմունիտետ։ Խնդիրն այստեղ դրա դրսեւորման էմոցիոնալ շերտի գերակշռման մեջ է գիտակցական շերտի նկատմամբ, ինչը պայմանավորված է ինքնաճանաչողության եւ կրթության ոչ բավարար մակարդակով։ Կա՞ արդյոք Հայաստանում անհանդուրժողականություն։ Ցավոք, հատկապես վերջին դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում հայատյացության խիստ վտանգավոր տենդենց կա, եւ նման ռեակցիան առնվազն մտահոգիչ է։ Ովքե՞ր են կանգնած այդ ամենի հետեւում, ինչո՞վ է պայմանավորված նման տենդենցը՝ դա հատուկ ծառայությունների պարզելիք գործն է։ Հանդուրժո՞ղ է հայ ազգը։ Ցավոք, հայկական հանդուրժողականությունն հասնում է վտանգավոր օտարամոլության մակարդակի, եւ երբեմն դրսեւորվում նաեւ ինքնախարազանմամբ։ Եւ այնուամենայնիվ…

…Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում, / Բայց մեզ էլ գիտենք՝ մեզ Հա՛յ են ասում… / Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք.. ./ Կա՛նք, պիտի լինե՛նք… ու դեռ շատանա՜նք»…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։