Սլավոնական եռյակն անգամ չգոյ վիճակում հակահայ է մնացել (Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակի երկրները՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ երկրները՝ հօգուտ ո՛չ ՀԱՊԿ-ԱՊՀ-ԵԱՏՄ-ական Ադրբեջանի ու Թուրքիայի գործում են հայության շահերի դեմ): Հաապատկերում Հայ Արիակական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը ներկայացնում է դրվագներ համասլավոնական եւ համաարիական դաշինքների ձեւավորման ընթացքից եւ կեցվածքներից…

«Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է համասլավոնական թեմային, որի առանցքը ժամանակին անսասան էր թվում: Դա Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս եռյակն էր, որ հույս ուներ համասլավոնական դաշինքի կազմավորմամբ համախմբել Եվրոպայի արեւելյան հատվածը՝ Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Բուլղարիա, Սերբիա, Սլովենիա եւ Հարավսլավիայի կազմաքանդումից հետո առաջացած երկրները… Սա կարող էր իրապես մի հզոր ուժի վերածվել՝ համաշխարհային բեւեռի կարգավիճակով ու դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Բայց Մոսկվայի քաղաքականությունը շատերին, այդ թվում մեզ՝ հայերիս, լավ ծանոթ է ու ընկալելի են այդ «եղբայրության» հետեւանքները: Իսկ թե սլավոնական եղբայրության ստեղծումը ինչ նպատակներ ուներ Ռուսաստանի համար, դա էլ հասկանալի էր այդ երկրների սլավոնական ծագմամբ ազգերին: Մոսկվան չի կարողանում դուրս գալ մեծապետական (մեծ(վելիկո)ռուսական) ազգայնամոլական նկրտումներից, ինչը ծավալապաշտության ախտով է պարուրվել այլեւս (պատճառը հստակ է՝ չկան այլեւս մաքրարյուն ռուսներ եւ Ռուսաստանում վաղուց իշխում են այլք՝ ռուսական անուն-ազգանուններով պարզապես…): Որեւէ դաշինք կամ միավորում այս երկրի հետ՝ նշանակում է սեփական անկախության կորուստ, ազգային արժեհամակարգի ոչնչացում:

Մոսկվան, որպես համասլավոնական դաշինքի առաջատար, իհարկե, տեսնում է Ռուսաստանին, եւ այդ առանցքի շուրջ համախմբված մյուս սլավոնական երկրներին: Բայց եվրասլավոնները ոչ մի վստահություն չունեն ռուսական քաղաքականության նկատմամբ եւ տարիներ շարունակ չճանաչեցին նման առանցքի գոյությունը: Միայն Ուկրաինան ու Բելառուսն էին գործում կից այդ առանցքին եւ սլավոնա-արիական դաշինք ասվածը հենց այդ շրջանակում էլ կայանում էր: Սակայն Ուկրաինայի հետ առճակատումը նաեւ այդ եռյակը քանդեց, իսկ Ռուսաստան-Բելառուս սլավոնական համագործակցությունը առավելապես Ռուսաստան-Բելառուս միությունն է հիշեցնում…  

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը որոշակիորեն շփվել է այս դաշինքի ներկայացուցիչների հետ: Դիմեցինք նրան՝ խնդրո առարկայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար: Հարց ուղղեցինք, թե ի՞նչ կարելի է սպասել համասլավոնական հնարավոր դաշինքից եւ առավելապես սլավոնական նախկին եռյակից (եթե վերստին միանան)՝ ի վնաս կամ հօգուտ Հայաստանի: Հայ արիների առաջնորդը հայտնեց, որ նման դաշինքի համար առավելապես մեծ ջանքեր են գործադրում Ռուսաստանում: Հայ արիականները շուրջ 15 տարի է ինչ կապեր ունեն այդ ուղղության հետ: Կապը հաստատվել է համաարիական դաշինքի ձեւավորման շրջանակներում, երբ հարաբերություններ հաստատվեցին ռուս-արիական համայնքի ներկայացուցիչների հետ: Հետո այն վերաճեց կապի՝ սլավոնա-արիական դաշինքի հետ: Հայ արիների ներկայացուցիչները 3-4 անգամ մասնակցել են սլավոն արիականների համագումարներին, եւ հայ արիականների ներկայացուցիչը որպես դիտորդ է ճանաչվել ու մասնակցել այդ եւ այլ միջոցառումների:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդի, այդ հարաբերությունները խորացան ինչպես գաղափարաբանության, այնպես էլ քրմական, աստվածաբանական, տիեզերագիտական եւ այլ ոլորտներում, եւ Արմեն Ավետիսյանը համաձայնեց 2004-2005թթ. ընթացքում մասնակցել ու ելույթ ունենալ սլավոնա-արիական հավաքներից մեկում, որտեղ պիտի մասնակցեին ինչպես ռուս, ուկրաինացի եւ բելառուս արիականները, այնպես էլ չեխ, սլովակ, բուլղարացի, սերբ եւ այլ ազգերի ներկայացուցիչներ: Հայ արիները անգամ լրացուցիչ հրավեր խնդրեցին, որպեսզի ՀԱՄ առաջնորդը մեկնի այժմ արդեն երկնային կյանքով ապրող քրմապետ Սլակ Կակոսյանի հետ, ով մերօրյա վերականգնված քրմական դասի առաջին քրմապետն է…

Օրակարգում ոչ միայն համատեղ փաստաթղթեր ու համաձայնագրեր ստորագրելու հարցն էր, այլեւ՝ համաարիական դաշինքի ձեւավորման, որի ամենամեծ ջատագովը Հայ Արիական Միաբանությունն էր: Նախնական պայմանավորվածությամբ, Ռուսաստանում, ապաեւ Հայաստանում եղել էին բանակցություններ, եւ հայ արիները հիմնավորել էին, որ այդ դաշինքի ձեւավորման հայտարարությունը պիտի հնչի Երեւանում, որը հետո պիտի դառնա համաարիական դաշինքի կենտրոնատեղին: Ռուս արիականները ցանկանում էին, որ դա լիներ Մոսկվայում, անգամ խոստանում էին համաժողովը Կրեմլյան դահլիճում կազմակերպել, սակայն հայ արիականների փաստարկները հիմնավոր էին, որ Մոսկվա-կենտրոնով համաարիական դաշինքին չեն մասնակցի Արեւելյան Եվրոպայի սլավոնական ազգերի ներկայացուցիչները: Իրանի արիականների կարծիքը եւս այդպիսին էր, չնայած բարձր չէր հնչել դա, որ Երեւան-կենտրոնով գործի համաարիական դաշինքը: Իհարկե, պարսիկները եւս փորձեցին Թեհրան-կենտրոնի գաղափարը տալ, սակայն համասլավոնական դաշինքի երկրների մեծ մասը Հայաստանի մայրաքաղաքի կողմնակիցն էր, քանի որ այդպես խուսափում էին ռուսական կամ պարսկական գերմտածելակերպային բարդույթներից:

Պետք է որոշվեր, թե համաարիական համաժողովը երբ է կազմակերպվելու: Ըստ Արմեն Ավետիսյանի, ռուս արիականները նախապես համաձայնել էին, որովհետեւ տեսան, որ այդ դաշինքի ձեւավորումը կմոտեցնի նաեւ համասլավոնական դաշինքի անմիջական ձեւավորման հարցը, ինչը իրենք չէին կարողանում առաջ տանել: Բայց հայ արիները տեղեկացվում են ներսից, որ ռուս արիականները որոշել են Մոսկվան հռչակել կենտրոնատեղի, ինչն էլ կասեցրեց Արմեն Ավետիսյանի եւ Սլակ Կակոսյանի մեկնումը, եւ հարցը ժամանակավորապես սառեցվեց…

Պարսիկները, որ հանդես են գալիս որպես իրանցիներ, եւս իրենց նպատակ ունեին, տեղեկացված էին, որ հայ արիականներին չի հաջողվի Երեւանում կազմակերպել համաժողովը եւ առաջարկեցին դա կազմակերպել Թեհրանում՝ բոլոր ծախսերը ստանձնելով: Անգամ դեմ չէին, որ հնչի, թե համաժողովը կազմակերպում է Հայ Արիական Միաբանությունը (իրենց հաստատ հարմար էլ չէր մահմեդական երկրում նման բան անել իրանական կառույցի կողմից…) եւ համաժողովից հետո կենտրոնատեղին կգործի Երեւանում… Պետք է շեշտել, որ չնայած այս գործընթացները առաջ էին գնում ոչ պետական քաղաքականությամբ, սակայն համաարիական դաշինքի ձեւավորման հարցերով տարբեր երկրներում հանդիպումներ էր լինում նաեւ այդ պետությունների բարձրաստիճան այս կան այն պաշտոնյայի հետ, նաեւ հոգեւոր համայնքի եւ այլ ներկայացուցիչների հետ...

«Մենք չէինք ցանկանում, որ համաշխարհային մակարդակի «ձգող» համաարիական համաժողովը, որտեղ պիտի մասնակցեին հայեր (նաեւ՝ սփյուռքից), ռուսներ, պարսիկներ, տաջիկներ, հույներ, հնդիկներ, ուկրաինացիներ, բելառուսներ, չեխեր, սլովակներ, սլովեններ, սերբեր, խորվաթներ, բուլղարներ, լեհեր, այլ սլավոնական ազգերի, եզդիների ու քրդերի (Մերձավոր Արեւելքի), հարավամերիկյան որոշ ազգերի ներկայացուցիչներ, չկայանար հայության արարչակնիք եւ աստվածատուր բնօրրանում, մարդկության արարման ու փրկության օրրանում, արիների նախահայրենիքում: Բայց, մեր բոլոր փորձերը՝ կապվել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, խափանվում էր, այսօր էլ իշխանական լծակներին մոտ նստած որոշ պաշտոնյաների միջոցով: Մեր նամակները տեղ չէին հասնում, հետո էլ մեր հանդեպ սկսած հալածանքներն ու ձերբակալություններն այլեւս ի չիք դարձրեցին՝ հետագայում համաշխարհային ու համամարդկային նշանակություն ունեցող նպատակը»,- նշեց Արմեն Ավետիսյանը՝ հավելելով, որ այն ոչ միայն քաղաքական, հավատի ու մշակութային խնդիրներ էր լուծելու, այլեւ համապետական ու համազգային, մասնավորապես՝ տնտեսական ու ռազմա-քաղաքական, ինչի մասին շատ են գրել ու խոսել այս տարիների ընթացքում: Անգամ որոշ գործարարների են դիմել հայ արիները, որպեսզի աջակցեն ու իրենք էլ ստանձնեն տնտեսական կապերի հաստատման օրակարգը, որի մասին նախապես խոսվել էր յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի հետ: Բայց այդ տարիների Հայ Արիական միաբանության հետ համագործակցելը հավասարազոր էր ինքնակործանման, քանի որ հայտնի եվրատղաների գոյությունը Հայաստանում արգելանքի կնիք էր աշխատում ամենուր, թե զլմ-ներում, թե պետական ու քաղաքական բնագավառներում, թե սոցիալ-տնտեսական հարցերում եւ այլն:

«Պատմությունը դեռ կդատի այս իրականության մեղավորներին, որոնք իրենց ոչ մարդկային ու ապաազգային կերպարներով մեծ վնաս հասցրեցին մեր երկրին ու ազգին: Հետո էլ մեզ ասում են, թե այս կամ այն փոքրամասնությունը ինչ վնաս է տալիս, թող իրենց համար ապրեն, ի՞նչ կարող են անել… Այդպես էլ չհասկացան, որ բարդույթ ունեցողները ամենաթույլ թիրախներ են օտարների համար եւ նրանց գործածելով՝ մեծագույն վնասներ են հասցվում երկրին: Դա միանգամից տեսանելի չէ, հատկապես եթե մարդը հեռու է համաշխարհային քաղաքականության պատկերացումներից, անցուդարձից, ինչն էլ նպաստում է, որ մեզ՝ սրանց դեմ պայքարողներին, ծախու զլմ-ներով ներկայացնեն որպես անհավասարակշիռ, բարբարոս ու արյունարբու մարդկանց, ովքեր քարանձավից բացի այլ բան չեն տեսնում…»,- նշեց Արմեն Ավետիսյանը եւ հավելեց, որ այսօր էլ այդպես է, սակայն, այլեւս մենակ չեն այդ պայքարում. Տիեզերական Գարունը, որ արդեն մտել է իր պարբերաշրջան, արթնացրել է Արյաց Գենը, եւ բոլոր արիական ազգերը, ուզեն, թե ոչ, ըստ Բնակարգի զարթնելու են եւ արթուն են մնալու ինչպես Տիեզերական Գարնան, այնպես էլ Ամռան ու Աշնան պարբերափուլերոմ… Իսկ խոսքը տասնյակ հազարամյակների մասին է, Արեգակնային Համակարգի պարբերափուլերի, ինչի մասին, ցավոք, տեղեկություն չունեն շատ հայեր, ինչքան էլ գրում, հրատարակում ու հայտարարում են հայ արիները: Բայց ամեն բան գնում է ի շրջանս յուր…

Համաարիական դաշինքի (տարածաշրջանային, ապաեւ՝ համաշխարհային) ստեղծման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչը հայ արիականները փորձում են համադրել համաշխարհային ազգայնական գործընթացների զարթոնքի հետ:  Հիշեցնենք, որ հայ արիների առաջնորդը այս մասին հրապարակումներ ունի «Լուսանցք»-ում, որտեղ ուշադրություն է հրավիրել Ֆրանսիայի (նաեւ Եվրոպայի) ու Ռուսաստանի ազգայնական շարժումների համաեվրոպականացման գործընթացների վրա, որին լրացնելու եկավ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Այստեղ կրկին դառնալով Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս սլավոնական արդեն պառակտված եռյակին՝ եզրափակենք վերեւում արտահայտած միտքը: Ռուսական խաղերը թուրքական եւ ադրբեջանական ուղղություններով նոր չեն, եւ Հայաստանը հասկացել է, որ պիտի զգույշ լինել ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ նման այլ կառույցներում առկա հայ-ռուսական բարեկամության դրսեւորումներից: Նաեւ ռազմավարական գործընկեր կարգավիճակի անսպասելի հարվածներից… Ռուսաստանը՝ ցարական, բոլշեւիկյան, թե ժողովրդավարական, հիմնականում շահարկել է Հայաստանի ու հայության բարեկամությունն ու գործընկերությունը եւ մշտապես ստորադասել է թուրք-ադրբեջանական կողմի հետ խաղերի ժամանակ:

Ուկրաինական հակահայկականության (ընդգծված՝ հօգուտ Ադրբեջանի) մասին որոշակիորեն խոսել ենք ժամանակին, իսկ ահա բելառուսականը արդեն նորություն էր: Կրկնենք՝ Ուկրաինան եւ Ադրբեջանը պայմանավորվել են արգելք սահմանել այն ապրանքատեսակների շրջանառության վրա, որոնք արտադրվել են Բաքվի եւ Կիեւի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում (Արցախ եւ Դոնբաս) եւ չունեն իրենց կողմից տրամադրված արտոնագիր: Համաձայնությունն ուժի մեջ է մտել նախագահների հանձնարարությունից հետո, այն է՝ միջպետական համաձայնագրի անհրաժեշտություն չկա:

Իսկ Բելառուսի նախագահն ասել է, որ հրեա ճանապարհորդ եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու համար հիմքեր չունի: Նա հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում, քանզի այցելել է Արցախ: Բելառուսի Գերագույն դատարանը չի բավարարել լրագրողի փաստաբանների բողոքը: Ու մի քանի օր առաջ հատուկ չվերթով «մեղադրյալին» տարել են Բաքու:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 5 (438), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։