Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ն Հայաստանի տեղը չէ)…

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «ի պատասխան ՀՀ ոստիկանության հարցման, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունից պատասխանել են, որ Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլի հաշվառումներով երբեք չի անցել, միջազգային հետախուզման մեջ երբեք չի եղել»։ Այս մասին ստիպված հայտարարեց նաեւ Բելառուսի դատախազությունը, որը խոստովանեց, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ միջազգային հետախուզում իսկապես հայտարարված չի եղել: Նշանակում է՝ Բելառուսի նախագահ (Ալեք)Սանյա Լուկաշենկոն ոչ միայն Իլհամ Ալիեւի (կամ՝ նրա տիկնոջ, նայել «Լուսանցք»-ի թիվ 3 համարը) հլու կամակատարն է, այլեւ ստախոս մեկը, ով փորձում էր ԼՂՀ-Արցախ այցելած հրեա բլոգերի արտահանձնումը կապել Ինտերպոլի եւ միջազգային իրավունքների հետ…

Փորձելով արդարացնել իրենց ստախոս տիրոջը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Բելառուսի դատախազությունը մանրամասնել է, թե իրականում բլոգերի նակտմամբ հայտարարված է եղել միջպետական հետախուզում: «Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման տակ եւ հանձնվել է ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն»,- ասել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը: Այստեղ մի բելառուսական ստորություն էլ է եղել՝ Ադրբեջանն ԱՊՀ անդամ երկիր չէ եւ «ԱՊՀ պետությունների միջեւ գործող համաձայնագրերի համաձայն» չի կարող օգտվել համագործակցության օրենսդրությունից: Եվ այստեղ է, որ կրկին պիտի անդրադառնանք առկա այն կեղծիքին, որն առկա է ԱՊՀ եւ ԵԱՏՄ, ինչպեսեւ դրանց պաշտպանական կառույց ՀԱՊԿ բոլոր ներքին, թե արտաքին հարաբերություններում:  

Ավելի ստույգ՝ կեղծիքը թերեւս առկա է միայն Հայաստանին վերաբերող հարցերում… Այն էլ՝ ոչ ԱՊՀ-ական Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խնդիրների շրջանակում:

Այս մասին «Լուսանցք»-ը պարբերաբար գրել է, ներկայացրել հիմնավորումներ, որ նշյալ կառույցները առավելապես ռուս-թյուրքական շահերն են պաշտպանում, քան՝ ռուս-հայկական:

Թե ինչու ենք շեշտում երկու ուղղությունները, պատճառը պարզ է՝ ԱՊՀ մի կողմում թյուրքական երկրներն են (Ղազախստան, Թուրքմենստան եւ Ղրղզստան), մյուս կողմում ռուսական (Ռուսաստան ու Բելառուս) եւ միայն Հայաստանն է, որ երրորդ կողմ է, ու բացարձակ միայնակ՝ բոլոր առումներով:

Կարծում ենք՝ Երեւանը պիտի հետ կանչի իր դեսպանին Մինսկից, ինչպես դա արվեց Բուդապեշտի դեպքում: Գուցե դեռ սպասում են ծավալումներին, բայց Բելառուսի հետ խիստ լինելու հարցը առկախ է…

Ադրբեջանում Ռուսաստանի եւ Իսրայելի դեսպաններն այցելել են ձերբակալված բլոգերին եւ հայտնել, որ մոտ ժամանակներս կկայանա Ալեքսանդր Լապշինի դատավարությունը, որի ընթացքում էլ կորոշվի նրա խափանման միջոցը: Նրան մեղադրանք է առաջադրված Ադրբեջանի քրեական օրենսգրքի 2 հոդվածով՝ «Ադրբեջան պետության դեմ ուղղված կոչեր իրականացնելու» (հոդ. 281.2) եւ «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» (318.2) համար:

Լուրեր կան, թե Բաքուն ներքին կարգով բանակցում է բլոգերի եւ ադրբեջանական դիվերսանտ ռազմագերիների փոխանակման համար: Հայկական կողմը չպետք է ընդառաջի հերթական սադրանքին, քանզի համեմատելու ոչինչ չկա, իսկ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն էլ ոչ մի առնչություն չունեն հրեա լրագրողի քաղաքացիության եւ գործունեության հետ:

Արտակ Հայոցյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (439), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։