Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 7 (440), փետրվարի 24 – մարտի 2, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-
– «Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս»… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի ռազմավարությունը)…
– Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական գործընթացների տրամաբանության՝ մայիսին «Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն» (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալու համար)…
– ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)…
– «Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին…
– «Եթե ցնցումներ չլինեն» – Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…
– «Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…
– ««Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ Հայաստանի համար»… Հրեա Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվին արտահանձնելու հարցերը եւ Բաքվի նոր սխալը՝ եվրապատգամավորները մտան «սեւ ցուցակ»՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդ լինելու համար…
– «Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում» – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…
– «Մենք եւ մեր կենցաղը» շարքից՝ «Խաղալիքների վտանգավոր աշխարհում» – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ մեր երեխաների գլխին…
– Խոհանոցը՝ խոհերը վերհանելու-խորհելու եւ ստեղծագործելու տեղ է – Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է, տե՛րը լինենք մեր պատմության: Հայկական խոհանոցն այս համարում կներկայացնի «Ավելուկով ձվածեղ»… Բարի ախորժակ…
– «Մարզական աշխարհի խաչմերուկներում» կծանոթանաք հայկական սպորտում կատարվող համակարգային, մասսայականացման տանող փոփոխությունների նախաձեռնություններին, ինչպես նաեւ՝ մարզական որոշ լուրերի…
– «Հայկական ավանդական երաժշտություն Երուսաղեմում», «Դաշնակահարների միջազգային մրցույթում Առաջին մրցանակ եւ գավաթ», «Քիմը կրկին 1-ինն է գերաստղերի մեջ – Հայուհիները կրկին ամենագեղեցիկն են աշխարհում»…
Եվ վերջում՝
– Ընտրություններից առաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին – «Կոխ. ուժեղագույնների վեհանձն մենամարտը» (1-ին մաս)… Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…
– Այլ տեղեկություններ…
* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը… Այն կարող եք ձեռք բերել մամուլի կրպակներից կամ բաժանորդագրության միջոցով:
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ»,
«Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
– 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
– 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
– 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ



