Հայկական խոհանոց – Ավելուկով ձվածեղ… Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում… Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ… Քիմը կրկին առաջինն է գերաստղերի մեջ – Հայ կանայք ամենագեղեցիկն են աշխարհում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Ավելուկով ձվածեղ

Բաղադրությունը – ավելուկ – 0.5 կապ, սոխ – 200 գ, բուսայուղ – 40 գ, կարագ – 50 գ, ձու – 2 հատ, լոլիկ – 1 հատ:

Պատրաստման եղանակը – Ավելուկը կտրատել, լվանալ, ջրի մեջ թողնել 2-3 ժամ: Հետո նորից լվանալ եւ դնել կրակին: Հենց եռա, ջուրը թափել, նորից լվանալ եւ կրկին եփել: 40 րոպե հետո ջրքամել:

Սոխը բուսայուղով տապակել, ավելուկը լցնել մեջը, վրան դնել կարագը: Ձուն լցնել վրան, ավելացնել կտրտած լոլիկը եւ դնել ջեռոցը՝ մինչեւ կարմրի: Անու՛շ լինի:

Հայ ավանդական երաժշտություն Երուսաղեմում

Երուսաղեմի «Իսլամական արվեստ» թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ներկաներին է մատուցվել հայ ավանդական ու ժողովրդական երաժշտություն՝ «Դիլիջան» խմբի կատարմամբ:

«Հայերն այսօր»-ը գրում է, որ «Դիլիջան» խումբը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ հրեաների կողմից: Խումբը մատուցում է հայկական ավանդական երաժշտություն:

Դաշնակահարների մրցույթում՝ Առաջին մրցանակ եւ Գավաթ

Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ Արմեն-Լեւոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի եւ Գավաթի: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի ու արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը, եւ մրցույթի կազմակերպիչն է «EPTA-MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:  

Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրներից՝ Մալթայից, Չինաստանից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելառուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իսպանիայից եւ իհարկե Հայաստանից:

Արմեն-Լեւոն Մանասերյանը բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր ու մեդալակիր է: Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր՝ Շուշանիկ Բաբայանի դասարան) եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր՝ Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի եւ Ֆրանսուա Տիրիի դասարաններում)՝ համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):

Քիմը կրկին առաջինն է

Քիմ Քարդաշյանը Փարիզի կողոպուտից հետո մի քանի ամիս գրեթե չէր հայտնվում հանրության առաջ, սակայն ոչ ԶԼՄ-ները, ոչ էլ երկրպագուները նրան չմոռացան։

Օրերս նա գլխավորել է ամենասեքսուալ աստղերի վարկանիշային սանդղակը։ Այն կազմել է SleepCupid ընկերությունը, որին մասնակցել են 6000-ից ավել ամերիկացիներ։ Տղամարդկանց խնդրել են նշել սեքսուալ ամենագրավիչ աստղերին, եւ 2 երեխաների մայր Քիմ Քարդաշյանը վստահորեն զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ 2-րդ տեղում է հայտնվել դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, 3-րդ տեղում՝ Միլա Կունիսը։ Վարկանիշային սանդղակի հաջորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Արիանա Գրանդեն, Բեյոնսոն, Քայլի Կուոկոն ու Սոֆիա Վերգարան։

Հիշեցնենք, որ վերջերս անցկացված գեղեցկուհիների հարցման տվյալներով արդեն քանիերրորդ անգամ հայուհիներն են գլխավորում գեղեցկուհիներով հարուստ ազգերի վարկանիշային սանդղակը:

Գեղեցիկ հայուհիների շրջանում բացի Քարդաշյան քույրերից, հատկապես նշվել է նաեւ երգչուհի Սիրուշոն:

Գոհար Վանեսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 7 (440), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։