Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին… Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի… Լեւոն Արոնյանը 9-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում… Բուդապեշտը եւս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց… Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը… Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ում… Հայաստանի առաջնությունն Արցախում… Ռուսները պայմանագիրը խզել են Արցախի դրոշը ծածանելու համար… Վիվառոբլոտ եւ Տոտոնարդի… Այլ լուրեր՝ ձմեռային եւ ամառային մարզաձեւերից…

Հայ առաջին ավտոարշավորդը կմասնակցի լեգենդար մարաթոնին

B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը օրերս պայմանագիր է կնքել «Audi»-ի մրցարշավային ստորաբաժանում՝ «LMS Engineering»-ի հետ: Նա մրցաշրջանը կանցկացնի Audi RS3 LMS մեքենայով: Գորոյանը մինչ մայիսի 28-ին կայանալիք նյուրբուրգրինգյան լեգենդար մարաթոնը կմասնակցի 2 մրցարշավի, եւս 7-ը կանցկացնի մարաթոնից հետո:

2017-ին Գորոյանի թիմակիցներ են գերմանացիներ Թոմաս Վասելն ու Մարկուս Լյոհներթը: Հայ-գերմանական էկիպաժը մրցաշրջանի առաջին 4-ժամանոց մրցարշավին կմասնակցի մարտի 25-ին, իսկ 2-րդը կկայանա ապրիլի 8-ին: Այնուհետեւ, ըստ VLN օրացույցի, ապրիլի 22-23-ին թիմը կմասնակցի 24-ժամյա մարաթոնի որակավորման մրցումներին: Թիմի նպատակը չեմպիոն հռչակվելն է:

Բուդապեշտը եւս հրաժարվեց Օլիմպիական խաղերն անցկացնելուց

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը չի կարող ընդունել 2024թ. ամառային Օլիմպիական խաղերը եւ հրաժարվել է կազմակերպիչ քաղաքի ընտրությանը մասնակցելու իրավունքից:

«Օլիմպիադա-2024»-ի անցկացման վայրը հայտնի կդառնա 2017թ. սեպտեմբերի 13-ին` Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի վեհաժողովում: Կպայքարեն 2 թեկնածու քաղաքներ` Փարիզն ու Լոս Անջելեսը: Ավելի վաղ Օլիմպիական խաղերի կազմակերպումից հրաժարվել էին նաեւ Հռոմն ու Տորոնտոն:

Հենրիխ Մխիթարյանն ու Արթուր Ալեքսանյանն արժանացել են «Հայկյան» հատուկ մրցանակի

Բազմաթիվ անվանակարգերից բացի պարգեւատրումներ եղան նաեւ սպորտի բնագավառում: Մրցանակաբաշխությանը մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:

Լեւոն Արոնյանի վերջին խաղն անվստահ ընթացավ

Շարժայում տեղի ունեցան շախմատի «Մեծ մրցանակի» 1-ին փուլի մրցաշարի 9-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը անչափ անվստահ անցկացրեց վերջին հանդիպումը եւ պարտվեց չինացի գրոսմասյտեր Դին Լիրենին: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց ընդամենը 4 միավոր եւ 18 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը:

Լեւոն Արոնյանը 9-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային աղյուսակները մարտի 1-ի դրությամբ: Շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 2838 միավոր: 2-3-րդ տեղերում են ամերիկացիներ Ուելսի Սոն (2822) եւ Ֆաբիանո Կարուանան (2817): Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը 2774 միավորով ընթանում է 9-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում տեղ են գտել Հայաստանի եւս 3 շախմատիստ. 63. Սերգեյ Մովսեսյան (2679), 67. Վլադիմիր Հակոբյան (2675), 87. Գաբրիել Սարգսյանը (2666):

Կանանց ցանկի 1-ին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)՝ 40-րդ:

Մինչեւ 20 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Վեյ Յիին: Մերոնցից ամենաբարձր դիրքում գտնվում է Մանուէլ Պետրոսյանը՝ 27-րդ հորիզոնական:

Հրապարակվել են նաեւ արագ եւ կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): Լեւոն Արոնյանը 8-րդն է այս աղյուսակում (2797):

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914): Հայաստանի շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ունի Զավեն Անդրիասյանը՝ 2755, ով 24-րդ արդյունքն է: 

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանշային աղյուսակները

Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում, բացի Լեւոն Արոնյանից, գտնվում են Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ։ Մասնավորապես՝ Սերգեյ Մովսեսյանը (2679) 63-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2675)`67-րդ, Գաբրիել Սարգսյանը (2666)` 87-րդ:

Լավագույն տասնյակ՝ 1. Մագնուս Կարլսեն-2838, 2. Ուեսլի Սո-2822, 3.  Ֆաբիանո Կարուանա-2817, 4. Վլադիմիր Կրամնիկ-2811, 5. Մաքսիմ Վաշիե-Լագրավ-2803, 6. Հիկարու Նակամուրա-2793, 7. Վիշվանաթան Անանդ-2786, 8. Սերգեյ Կարյակին-2783, 9. Լևոն Արոնյան-2774, 10. Շահրիյար Մամեդյարով-2772:

Կանանց ցուցակի 1-ին հորիզոնականում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2649): 2-րդ տեղում է Ցզյու Վենցզյունը (2604): Լավագույն եռյակը եզրափակում է Աննա Մուզիչուկը (2569): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) գտնվում է 32-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2431)` 40-րդ:

Լավագույն տասնյակ՝ 1. Հոու Յիֆան-2649, 2. Ցզյու Վենցզյուն-2604, 3. Աննա Մուզիչուկ-2569, 4. Համփի Կոներու-2557, 5. Ալեքսանդրա Կոստենյուկ-2555, 6. Մարիա Մուզիչուկ-2546, 7. Կատերինա Լահնո-2543, 8. Հարիկա Դրոնավալի-2539, 9. Վիկտորիա Չմիլիտե-2538, 10. Անտուանետա Ստեֆանովա-2533:

Մինչեւ 20 տարեկան պատանիների վարկանշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2725), Դուդա Յան-Քշիշտոֆը (2684) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Ջեֆֆրի Սյունը (2674) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2549) գտնվում է  27-րդ հորիզոնականում, Հայկ Մարտիրոսյանը (2529)` 34-րդ, Տիգրան Հարությունյանը (2522)` 37-րդ:

Լավագույն տասնյակ՝ 1. Վեյ Յի – 2725, 2. Դուդա Յան-Քշիշտոֆը -2684, 3. Սյուն Ջեֆֆրի – 2674, 4. Վլադիսլավ Արտեմև – 2667, 5. Մաթիաս Բլուբաում – 2632, 6. Գրիգորի Օպարին – 2605, 7. Վավուլին Մաքսիմ – 2604, 8. Թարի Արյան – 2596, 9. Բենջամին Գլեդուրա -2588, 10. Ալեկսեենկո Կիրիլ – 2588:

Հրապարակվել են նաեւ արագ ու կայծակնային շախմատի գործակիցները:

Արագ շախմատի վարկանշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2896): 2-րդ հորիզոնականում է արագ շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Իվանչուկը (2827), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2825) եզրափակում է լավագույն եռյակը: Լեւոն Արոնյանը (2797) գտնվում է 8-րդ հորիզոնականում:

Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաեւ Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Մասնավորապես՝ Տիգրան Լ. Պետրոսյանը (2715) գտնվում է 34-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 43-րդ, Վլադիմիր Հակոբյանը (2697)` 54-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2693)` 57-րդ, Գաբրիել Սարգսյանը (2673)` 74-րդ:

Կայծակնային շախմատի վարկանշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2914), կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Սերգեյ Կարյակինը (2883) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Դին Լիժենը (2875) եզրափակում է լավագույն եռյակը:

Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 24-րդ հորիզոնականում, Լևոն Արոնյանը (2753)` 26-րդ, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 40-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686)  55-րդ եւ Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդ:

«Աէրոֆլոտ Օփեն». մրցաշարային աղյուսակը՝ վերջին փուլից առաջ

Մոսկվայում տեղի ունեցան «Աէրոֆլոտ Օփեն»-ի նախավերջին` 8-րդ փուլի խաղերը: «Աէրոֆլոտ Օփենի» «A» խմբում հանդես եկող Տիգրան Հարությունյանն ու Հայկ Մարտիրոսյանը մրցում էին միմյանց դեմ: Խաղն ավարտվեց առաջինի հաղթանակով: Մանուէլ Պետրոսյանն իր խաղն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց: Վերջին փուլից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Վլադիմիր Ֆեդոսեեւը, ով վաստակել է 6,5 միավոր: Նիկիտա Վիտյուգովն ու Եվգենի Նայերն առաջատարից հետ են մնում կեսական միավորով։ Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 4 միավոր, Մանուէլ Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանն ունեն 3,5-ական միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 2,5 միավոր:

«B» խմբում աղյուսակը գլխավորում են 6 միավոր վաստակած 5 շախմատիստ, իսկ Արամ Հակոբյանն ու Տիգրան Քոթանջյանը առաջատարներից հետ են մնում կեսական միավորով:

«C» խմբում Արթուր Ղարագյոզյանը  8 հնարավորից վաստակել է 5 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գերման Բազեեւը, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Շախմատի կանանց չեմպիոնի կոչման պայքարը շարունակվում է

Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել շախմատի աշխարհի կանանց առաջնության եզրափակչի 3-րդ խաղը: 2 խաղից հետո Չինաստանը ներկայացնող Տան Չժունչին առաջ էր գտնվում հաշվի մեջ, 3-րդ խաղում Ուկրաինան ներկայացնող Աննա Մուզիչուկը խաղի հենց սկզբից ստացել է առավելություն, իսկ 13-րդ քայլին Տան Չժունչին կոպիտ վրիպում է թույլ տվել: Հաղթանակի հասնելու համար Մուզիչուկը պետք է կատատեր 2 խաղաքարի զոհաբերություն: Շուրջ կես ժամ մտածելուց հետո Մուզիչուկը կատարել է հաղթական քայլը, որից հետո սպիտակները ստացել են որոշիչ առավելություն, իսկ 32-րդ քայլին Տան Չժունչին անձնատուր է եղել:

Հիշեցնենք, որ շախմատիստուհիները գլխաշորերով են հանդես գալիս Իրանում։ Փաստորեն շախմատի թագը հիմք չէ Իրանում գլխաշոր չկրելու։ Հաշիվը՝ 1,5:1,5 է:

4-ամյա հրաշամանուկը փայլում է շախմատում

Փետրվարի 15-23-ը «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցում անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար: Մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին Երեւանի տարբեր կրթօջախներ: Մրցաշարն անցկացվեց 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով: Համաձայն ՀՀ շախմատային ֆեդերացիայի կանոնակարգի՝ 8 հնարավորից 6 միավոր վաստակած շախմատիստներին շնորհվեց 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 նորմաներից 1-ը, 6,5 միավոր վաստակածներին՝ 4-րդ մարզական կարգ:

Մրցաշարի վերջնական արդյունքների համաձայն՝ Տաթեւիկ Ֆրանգուլյանը 8 հնարավորից վաստակեց նույնքան միավոր եւ զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ միառժամանակ լրացրեց 4-րդ մարզական կարգ, իսկ Ալեն Գասպարյանը եւ Տիգրան Բադալյանը վաստակեցին 6 միավոր ու զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: Վերջիններիս շնորհվեց 4-րդ մարզական կարգի նորմա:

Մրցաշարին մասնակցում էր նաեւ «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի 4-ամյա աշակերտ Սամվել Մելքոնյանը, ով վաստակեց 5 միավոր եւ արժանացավ հատուկ մրցանակի: Հաղթողները պարգեւատրվեցին դիպլոմներով ու մեդալներով:

Հենրիխը բաց կթողնի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը

Փետրվարի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճռորոշ խաղում ուժերը կչափի «Սաութհեմփթոն»-ի հետ:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ հանդիպումը բաց կթողնի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը՝ Անգլիայի լիգայի գավաթակիր

Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Ուեմբլի» մարզադաշտում 3:2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին՝ պատմության մեջ 5-րդ անգամ նվաճելով լիգայի գավաթը:

Վնասվածքի պատճառով հանդիպմանը չի մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն այս տիտղոսը նաեւ նրանն է: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլում հայ ֆուտբոլիստը գրավել էր ֆրանսիական «Սենթ Էտյենի» դարպասը, հետո վնասվածք ստացել եւ փոխարինվել: Նրա վերականգնման  ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Յուրա Մովսիսյանը գրավել է Հայաստանի չեմպիոնի դարպասը

Երեւանի «Ալաշկերտ»-ն ԱՄՆ-ում անցկացվող ուսհավաքի շրջանակում անցկացրել է ստուգողական վերջին հանդիպումը: Ալաշկերտցիները Սոլթ Լեյքում ուժերը չափել են տեղի «Ռեալ»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա առաջին խաղակեսի վերջում գրավել է մեր թիմի դարպասը: Խաղն ավարտվել է ամերիկյան ակումբի հաղթանակով՝ 2:1:

«Բանանց»-ը նվազագույն հաշվով զիջեց ռուսական «Արմավիր»-ին

Երեւանի «Բանանց» ֆուտբոլային թիմն իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ սեփական հարկի տակ մրցեց ռուսական «Արմավիր»-ի հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ 0:1:

«Առաջնության ընթացքը կտա բոլոր հարցերի պատասխանները

«Արմավիր»-ի հետ ստուգողական հանդիպումից հետո «Արարատ» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրիասյանը կիսվել է խաղից ստացած իր տպավորություններով: «Խաղը ցույց տվեց, որ ֆիզիկապես թիմը պատրաստ է: Պետք է շտկենք որոշ տակտիկական գործոններ: Ցավալի գոլ բաց թողեցինք տուգանայինից: Մենք էլ կարող էինք աչքի ընկնել, սակայն չհաջողվեց օգտագործել գոլային հնարավորությունները: Հանդիպեցինք բավականին լավ մրցակցի, որին խաղով չզիջեցինք: Հենց այսպիսի թիմերի հետ արագաուժային խաղերով կարելի է առաջընթաց գրանցել: Պատրաստվում ենք առաջնության վերսկսմանը: Ընդհանուր առմամբ` գոհ եմ նախապատրաստական փուլից: Առաջնության ընթացքը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- նշել է մարզիչը:

«Արարատ»-ը դուրս մնա՞ց «Հանրապետական» մարզադաշտից

Մրցաշրջանի 2-րդ կեսում «Արարատ»-ն իր տնային հանդիպումները «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Ֆիննախի մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր): «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Վարդան Խաչատրյանն իրենց տեղյակ էր պահել, որ մրցաշրջանի այս հատվածում չեն կարողանա տրամադրել ստադիոնը‘ բացատրելով այդ որոշումը մարզադաշտում կատարվելիք նորոգման աշխատանքներով եւ ազգային հավաքականի առաջիկա խաղի հետ կապված խոտածածկի պահպանման խնդրով:

«Արարատ»-ի համար ոչ այնքան հաճելի, բայց առաջին հայացքից բավարար պատճառաբանությունը կորցրել է իր տրամաբանությունը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքում հայտնված անսպասելի լուրի հետեւանքով, համաձայն որի՝ ընթացիկ մրցաշրջանի 2-րդ հատվածում «Հանրապետական» մարզադաշտում իր տնային խաղերը կանցկացնի «Գանձասար-Կապան»-ը:

Էդգար Մանուչարյանը մասնակցել է «Ուրալ»-ի հաղթանակին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն իր թիմի՝ «Ուրալ»-ի հետ հաղթահարել է Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի արգելքը: Ուրալցիներն արտագնա խաղում հանդիպել են «Կրասնոդար»-ի հետ եւ խաղն ավարտել ոչ-ոքի՝՝ 3:3: Լրացուցիչ ժամանակում դարպասի նոր գրավում չի արձանագրվել, իսկ ահա 11 մ հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել հյուրերը՝ 3:4: Այդ հարվածներից մեկը վստահորեն իրացրել է մեր ֆուտբոլիստը, որը խաղադաշտ էր մտել 84-րդ րոպեից:

Տիգրան Բարսեղյանը խփեց իր 1-ին գոլը «Վարդար»-ի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը բացել է իր գոլերի հաշիվը «Վարդար»-ի կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվության բաժինը:

Պաշտոնական խաղերում՝ ՆՀՀ Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրում, Բարսեղյանը գրավել է «Շկենդիա»-ի դարպասը: Այդ խաղում «Վարդար»-ը հաղթել է Սկոպյեի դերբիում՝ 3:1 հաշվով:

«Հիանալի հաղթանակ տարանք: Անչափ ուրախ եմ, որ առաջին գոլս խփեցի «Վարդարի» պաշտոնական խաղերում: Ապագայում կլինեն էլ ավելի շատ գոլեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Բարսեղյանը:

Վարդան Մինասյանը՝ տեխնիկական տնօրենի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հաստատվել է ՀՖՖ-իի տեխնիկական տնօրենի պաշտոնում։

Բելգիացի Մարկ Լելեւրի հեռանալուց հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել հենց Վարդան Մինասյանը։

Այժմ փորձառու մասնագետը համակարգելու է Հայաստանի Մ-14-ից մինչեւ Մ-19 հավաքականների աշխատանքները, զբաղվելու է նաեւ մարզչական կրթությամբ եւ տեխնիկական բովանդակության ապահովմամբ:

Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Առաքելյանը:

Էլիտ-ռաունդի ուղեգիր նվաճած Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ընտրանին վստահվել է Արտակ Օսեյանին, որը միաժամանակ գլխավորում է «Փյունիկ» ֆուտբոլային թիմը:

ՈւԵՖԱ-ի համաժողովին մասնակցել է նա հայկական պատվիրակությունը

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Թբիլիսիում մասնակցել է եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության զարգացման համաժողովին, որը կայացել է փետրվարի 28-ից մարտի 2-ը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Թբիլիսի մեկնած Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՖՖ 1-ին փոխնախագահ Արմեն Մինասյանը, ֆեդերացիայի ազգային հավաքականների բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

ՈՒԵՖԱ-ի զարգացման համաժողովում, որին մասնակցել են 22 երկրների ազգային պատվիրակություններ, քննարկվել են ֆուտբոլի զարգացման եւ մասսայականացման ամենատարբեր հարցեր: Անդրադարձ է եղել այնպիսի երկրների փորձին, ինչպիսիք են Շվեդիան եւ Իռլանդիան: Քննարկվել են ֆուտբոլի պետական ֆինանսավորման հիմնահարցերը եւ նույնականացվել արդի մարտահրավերները:

Առանձին ուշադրության են արժանացել Արեւելյան Եվրոպայի երկրներում մասսայական սպորտի կառույցների, ֆուտբոլում կանանց եւ աղջիկների ներգրավման, դպրոցներում ֆուտբոլի մասսայականացման եւ մարզային ակումբների զարգացման հիմնահարցերը: Մասնակիցները համակարծիք են եղել, որ ֆուտբոլը ոչ միայն մեծ ճանաչում վայելող մարզաձեւ է, այլեւ դրական ազդեցություն է ունենում հասարակության տարբեր շերտերի եւ ոլորտների վրա:

Թուրքիան ցանկանում է անցկացնել Եվրո-2024-ը

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտ է ներկայացրել ֆուտբոլի եվրոպական միություն՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն անցկացնելու համար։

Ինչպես նշում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Թուրքիան երկրորդ երկիրն է, որը նման ցանկություն է հայտնել։ Առաջինը հայտ ներկայացրել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հարկ է նշել, որ Թուրքիան դեռեւս չի կազմակերպել ֆուտբոլի որեւէ խոշոր մրցաշար։ Այդ երկիրը նախկինում ցանկացել էր ընդունել Եվրո-2016-ի առաջնության եզրափակիչ փուլը, սակայն ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին այն վստահել էր իր հայրենի երկրին՝ Ֆրանսիային։ Թուրքիան հրաժարվել է ընդունել Եվրո-2020-ի խաղերը, քանի որ այն անցկացվելու է տարբեր երկրներում, բավական քիչ քանակով հանդիպումներով։

Հայ բասկետբոլիստների մրցելույթները` ԱՄՆ-ում

ԱՄՆ-ի բասկետբոլի ուսանողական լիգայի հերթական տուրում «Իդահո Վենդելսը», որի կազմում հանդես է գալիս Մկրտիչյանը, 83-78 հաշվով առավելության է հասել «Վեբեր Սթեյթ»-ի նկատմամբ: Արկադի Մկրտիչյանը խաղադաշտում անցկացրել է 25 րոպե եւ վաստակել 13 միավոր: «Իդահո Վենդելսը» 27 հանդիպումից հետո զբաղեցնում է աղյուսակի 4-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

«Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը, 76-46 հաշվով հաղթել է «Օրեգոն Սթեյթ»-ին: Կուրդօղլյանը խաղադաշտում անցկացրել է 1 րոպե: «Կալիֆորնիա Գոլդեն Բիարս»-ը 28 հանդիպումից հետո գտնվում է 4-րդ հորիզոնականում:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը»  69-61 հաշվով պարտվել է «ՍՄՈՒ Մուստանգս»-ին: Էնոչը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե: 28 հանդիպումից հետո «Կոնեկտիկուտ»-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելեւր»-ը 65-64 հաշվով պարտվել է «Իստերն Շորին»: Տավակալյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե եւ վաստակել 3 միավոր: 30 հանդիպումից հետո «Հորնեթս Դելեւր»-ը զբաղեցնում է 9–րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանի «Ջոնսոն Ուելս»-ը 68-61 հաշվով զիջել է «Լասսել»-ին: Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 27 րոպե եւ վաստակել 5 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը Եվրոլիգայի 23-րդ փուլի շրջանակներում 96-85 հաշվով առավելության է հասել «Բասկոնիա»-ի նկատմամբ: Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 33 րոպե եւ վաստակել 15 միավոր: 23-րդ տուրից հետո «Անադոլու Էֆես»-ը 7-րդ հորիզոնականում է:

Հայաստանի առաջնությունն Արցախում

Հայաստանի սամբոյի պատանիների եւ երիտասարդների 2017թ. առաջնություններն անցկացվեցին փետրվարի 24-26Ստեփանակերտ քաղաքում՝ մասնակցությամբ Լոռվա, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի մարզերի, Երեւանի եւ Արցախի  շուրջ 200 մարզիկների:

Ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին՝

2017թ. Հայաստանի  պատանիների առաջնություն - 48 կգ քաշային կարգ (ք/կ) Սուրեն Մելքոնյան, Եղվարդ: 52 կգ ք/կ Գասպար Հայրապետյան, Երեւան՝ Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ /ՕՀՊՄՔ/: 56 կգ ք/կ Արմեն Նիկողոսյան, Գյումրի: 60 կգ ք/կ Նարեկ Դալաքյան, Վանաձոր: 65 կգ ք/կ Սերգեյ Պողոսյան, Գյումրի: 70 կգ ք/կ Դավիթ Աբրահամյան, Սպիտակ: 75 կգ ք/կ Բորիս Շատվերյան, Երեւան, Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց /ՍՁՕՄՊՄԴ/: 81 կգ ք/կ Կարեն Հովհաննիսյան, Երեւան, ՕՀՊՄՔ: + 81 կգ ք/կ Արեգ Ղազարյան, Երեւան, ՍՁՕՄՊՄԴ:

2017թ. Հայաստանի երիտասարդների առաջնություն – 48 կգ քաշային կարգ (ք/կ) Ֆելիքս Դանիելյան, Գյումրի: 52 կգ ք/կ Արթուր Մանուկյան, ԲԿՄԱ: 57 կգ ք/կ Էրիկ Հարությունյան, Երեւան, ՕՀՊՄՔ: 62 կգ ք/կ Գեւորգ Գեւորգյան, Գյումրի: 68 կգ ք/կ Դանիել Գաբրիելյան, ԲԿՄԱ: 74 կգ ք/կ Սամվել Խաչատրյան, Երեւան՝ «Հայաստան» մարզական միություն /ՀՄՄ/: 82 կգ ք/կ Վահագն Չալյան, Արցախ: 90 կգ ք/կ Գրիգոր Սահակյան, ԲԿՄԱ: 100 կգ ք/կ Գոռ Գյունաշյան Արցախ /ԲԿՄԱ/: +100 կգ ք/կ Համլետ Բարխուդարյան, Աբովյան՝ «Խոջայան» ակումբ:

Արցախցի մարզիկները խառը մենամարտերի պատանիների աշխարհի առաջնությանը մրցանակային տեղեր են գրավել

Արցախցի մարզիկները փետրվարի 22-25-ը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Յարոսլավլ քաղաքում կայացած խառը մենամարտերի (MMA) պատանիների աշխարհի առաջնությանը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանն ասել է, որ Արցախից մասնակցել են 4 մարզիկ եւ 1 մարզիչ:

«Իրենց քաշային կարգերում մրցանակային 3-րդ տեղ են գրավել Դավիթ Քոչարյանը (52կգ) եւ Մարատ Բարսեղյանը (57կգ)»,- ասել է Գ. Աղաբալյանը:

Մեդալների հարուստ ավար Կիեւի մրցաշարում

Կիեւում մեկնարկած ըմբշամարտի միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին չորս մեդալ: Ամենաթեթեւ՝ 59 կգ քաշային կարգում հանդես եկած Գեւորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ժորա Աբովյանին եւ դուրս մնաց ոսկե մեդալի համար պայքարից, 3-րդ տեղի համար մրցամարտում նա հաղթեց ուկրաինացի Վիկտոր Պետրիկին եւ արժանացավ բրոնզե պարգեւի: 71 կգ քաշային կարգում Ռաֆայել Ալեքսանյանը առաջին փուլում տանուլ տվեց բելառուսցի Վալերի Պալենսկու հետ մենամարտը եւ ավարտեց ելույթը: Հաջորդ՝ 80 կգ քաշում, Հայաստանից հանդես եկան 2 ըմբիշ: Սարգիս Քոչարյանը հաղթահարելով նախնական բոլոր փուլերը մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց ուկրաինացի Դմիտրի Պիշկովի հետ: Մեր ըմբիշը վստահ անցկացրեց նաեւ իր վերջին գոտեմարտը եւ արժանի հաղթանակ տարավ: Մեր մյուս ըմբիշը, Ռաֆիկ Մանուկյանը, կիսաեզրափակիչում զիջել էր հենց Դմիտրի Պիշկովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում նա հաղթեց ուկրաինացի Օլեկսեյ Օսնյակին եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: 98 կգ քաշային Արթուր Շահինյանը նույնպես մտավ եզրափակիչ: Ավաղ, նա այստեղ պարտվեց ուկրաինացի Դիմիտրի Տիմչենկոյին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

Երկրորդ օրը 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում մրցեց Վրաստանը ներկայացնող Գոգա Գոգիբերաշվիլու հետ, սակայն զիջեց մրցակցին եւ դարձավ արծաթե մեդալակիր: 75 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Ուկրաինայի մասնակից Յասավ Զեյնալովին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը գերազանցեց Սերգեյ Սեւերինին եւ դարձավ 3-րդ մրցանակակիր:

Հաղթանակների օր` պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում պրոֆեսիոնալ ռինգում, հերթական հաղթանակներն են գրանցել:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը, Արամ Ավագյանն արդեն 3-րդ ռաունդում ստիպել է մրցակցին ընդունել պարտությունը, իսկ Նարեկ Աբգարյանը 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին: Սա Արամ Ավագյանի 2-րդ, եւ Նարեկ Աբգարյանի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում:

Ադրբեջանցուն նոկաուտի ենթարկած Վարդան Ասատրյանի հետ պայմանագիրը խզել են Արցախի դրոշը ծածանելու համար

Fight Nights Global ռուսական մարզական ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը խառը մարտարվեստի հայազգի մարզիկ Վարդան Ասատրյանի հետ վերջինիս կողմից Արցախի դրոշի ցուցադրությունից հետո:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Վարդան Ասատրյանը Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում նոկաուտով հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ առաջին իսկ փուլում և դուրս եկել եզրափակիչ:

Հաղթանակից հետո նա իր հաջողությունը տոնել է Արցախի դրոշը ծածանելով:

Հովհաննես Բաչկովը նվաճել է ոսկե մեդալ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտվել է բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, եզրափակչում հաղթել է Բուլղարիան ներկայացնող Այրին Իսմեթովին եւ նվաճել ոսկե մեդալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Այսպիսով` Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա նվաճած մեկ ոսկե մեդալով: Հեղինակավոր այս մրցաշարում մեր երկիրը ներկայացրեցին 9 բռնցքամարտիկներ:

Մեր մյուս 8 բռնցքամարտիկներն անհաջող հանդես եկան, չկարողացան հասնել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ եւ մնացին առանց մեդալների: Նշենք, որ այս տարվա մրցաշարին մասնակցեցին 35 երկրների 282 բռնցքամարտիկ (210 տղամարդ, 72՝ կին):

Որոշվեցին նետաձգության Հայաստանի չեմպիոնները

Երեւանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց նետաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 77 մարզիկ: Նրանք մրցել են 18 մ մրցատարածությունում: Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր են դարձել. տղամարդիկ` Վիգեն Սմբատյան, Հրաչիկ Վարդանյան, Վասիլ Շահնազարյան, կանայք` Հայկուհի Մարգարյան, Իրինա Գրիգորյան, Մերի Խաչատրյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը ՀԱՕԿ-ի լրատվականին տեղեկացրել է, որ հանրապետությունում նետաձգությամբ զբաղվողների թիվը տարեցտարի ավելանում է: «Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էր 55 նետաձիգ, այս տարի կրակագիծ է եկել 77-ը, ինչը մարզաձևի տարածման ուղղությամբ ֆեդերացիայի կատարած աշխատաքի արդյունքն է: Անցած տարի Շենգավիթ համայնքում բացվել է ֆեդերացիայի ակումբը, խմբակներ են բացվել թիվ 104 և 194 հանրակրթական դպրոցներում, իսկ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մարզվողների թիվն արդեն հատել է 80-ի սահմանը: Ուրախալի է, որ նշածս դպրոցների սաները նույնպես մասնակցել են այս առաջնությանը:

Մտադիր ենք նետաձգությունը զարգացնել նաեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Էջմիածնում, մյուս մարզերում, որտեղ հնարավոր է: Տարիների երազանքն աստիճանաբար իրականանում է, բայց դրան զուգահեռ արդեն գույքի պակսություն է զգացվում: Ֆեդերացիան ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ղեկավարությունը տեղեկացված են եւ մտածում են հարցը կարգավորելու ճանապարհների մասին»,- տեղեկացրել է Բորիս Վասիլյանը:

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթեց Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում

Եռացատկորդ Լեւոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ կապանցի աթլետը 16 մ 39 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

«8 մարզիկներ էին ներկայացնում մեր երկիրը Բելգրադում: Հիմա հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցած 8 մարզիկներից 5-ը կմասնակցեն կրկին  Բելգադում կայանալիք մայրցամաքային առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 3-5-ը»,- ասել է Նարինե Շահբազյանը:

Պատանի եւ երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը: Աղջիկների եւ տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել Բուլղարիա: Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարտիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018թ. Բուենոս Այրեսի պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակցության նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե ոչ»,-տնօրենի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը: Արթուր Սեդրակյանը նշել է, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը: Պատանիների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչեւ մարտի 9-ը:

Չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան-Դիանա Խոջագորյան զույգը

Ավարտվել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է Երեւանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում: Աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը (անձնական մարզիչ՝ Ֆելիքս Սարգսյան): Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան եւ Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից 1-ին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան եւ Վարուժան Բաղդասարյան զույգը:

Առաջնությանը մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց եւ Երեւանից:

Մեր 2 դահուկորդները մտել են եզրափակիչ փուլ

Ֆինլանդիայի Լահտիում մեկնարկած դահուկասպորտի աշխարհի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 5 ներկայացուցիչ` Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը եւ Աննա Մխիթարյանը:

Տղամարդկանց մրցաշարում 10 կմ դասական ոճի որակավորման փուլում Թադեւոս Պողոսյանը զբաղեցնելով 11-րդ տեղը եւ հաղթահարել առաջին արգելքը. Եզրափակիչ փուլում նրան կմիանան Սերգեյ եւ Միքայել Միքայելյանները, որոնք բարձր վարկանիշ ունեն եւ բաց թողեցին որակավորման փուլը։

Կանանց 5 կմ դասական ոճ մրցավազքում Կատյա Գալստյանը ցույց է տվել 7-րդ արդյունքը եւ նույնպես մտել եզրափակիչ փուլ: Իսկ ահա Աննա Մխիթարյանը 15-րդ տեղով դուրս է մնացել հետագա պայքարից:

Արագավազքի դասական ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 95-րդ, Կատյա Գալստյանը՝ 80-րդ, Աննա Մխիթարյանը` 83-րդ տեղերը: Նրանք դուրս են մնացել հետագա պայքարից։

Ծաղկաձորում դահուկորդ էր մոլորվել

Փետրվարի 24-ին, ժամը 14:22-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել էր անհայտ ուղղությամբ եւ մոլորվել.անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվեց, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001թ. ծնված Կ.Չ. (ՌԴ քաղաքացի):

Որոնողական աշխատանքներին միացել էին նաեւ ճոպանուղու աշխատակիցները, ովքեր ժամը 1612-ին Թեղենիս լեռան լանջին հայտնաբերել էին 2001թ. ծնված Կ.Չ-ին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

«Եթե մեր հայրենակիցները ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք»

Փետրվարի 27-ին Ծաղկաձորում կմեկնարկի լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար,  որն օլիմպիական վարկանշային է: Միաժամանակ կընթանա նաեւ Հայաստանի բաց առաջնությունը: Այս մասին ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում պատմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը: «Մեր լեռնադահուկորդների համար սա լավ հնարավորություն է` սեփական հարկի  տակ օլիմպիական միավորներ վաստակելու համար: Հրավիրել ենք աշխարհի գրեթե բոլոր պետություններին: Հայաստանի առաջնությունից հետո մեր լեռնադահուկորդները կմեկնեն Ավստրիա: Այնտեղ կմարզվեն եւ կմասնակցեն վարկանշային մրցաշարերի: Եթե կարողանան միավորներ հավաքել` իրավունք կստանան մասնակցել նաեւ աշխարհի գավաթի խաղարկությանը: Դահուկավազորդները մի փոքր ավելի ուշ կսկսեն իրենց մարզումները, քանի որ այժմ մասնակցում են աշխարհի առաջնությանը: Դահուկավազքում մի փոքր ֆինանսական խնդիրներ կան, բայց գոնե 1-2 մարզիկ կմասնակցի միջազգային մրցաշարերին»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Արթուր Հարությունյանը նշել է նաեւ, որ դահուկային սպորտի ֆեդերացիայում մի քանի նոր մարզաձեւեր են ընդգրկվել` սնոուբորդ, ֆրիսթայլ եւ արագընթաց վայրէջք: Նպատակը` Հայաստանում ձմեռային մարզաձեւերի մասսայականացումն է: «Ցանկանում ենք զարգացնել նաև Օլիմպիական այս մարզաձեւերը: Կապի մեջ ենք արտասահմանում մեր մի քանի հայրենակիցների հետ: Եթե նրանք ցանկանան ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո` սիրով կհամագործակցենք: Հայաստանում կան սնոուբորդով զբաղվողներ, բայց դեռ փոքր տարիքի են»,- ասել է նա:

Ինսբուրգում Հայաստանը կներկայացնեն 2 գեղասահորդներ

Ավստրիայի Ինսբուրգ քաղաքում մեկնարկել է «ԻՍՈւ-ի Թայրոլի Գավաթ 2017» գեղասահքի միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում են երկու գեղասահորդներ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցաշարին մասնակցում են Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի փոքրիկ գեղասահորդ Սալազարյան Միքայելը եւ Հայաստանի գեղասահքի Ֆեդերացիայի փոքրիկ գեղասահորդ էդվարդ Տեր-Ղազարյանը։

«ԻՍՈւ-ի Թայրոլի Գավաթ 2017»-ի խաղարկությունը կավարտվի մարտի 5-ին:

Վիվառո Բլոտը

Վիվառո Բլոտը բացի օնլայն խաղերից, մեծ ուշադրություն է դարձնում նաեւ կենդանի մրցաշարերի կազմակերպմանը: Այս անգամ տեղի է ունենալու խոշոր ու մեծամասշտաբ միջացառում: Վիվառո Բլոտը եւ Բլոտ Քլաբը համատեղ անցկացնելու են Բազար Բլոտի ամենամեծ, եւ նախադեպը չունեցող մրցաշարը Հայաստանում: Հայաստանի Բազար Բլոտի Բաց առաջնությունը մեկնարկելու է փետրվարի 17-ին, «Կովկաս» ռեստորանային համալիրում (Արշակունիների սրահ): Իսկ եզրափակիչ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին: Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն մոտ 1000 բլոտի սիրահար, ինչը ռեկորդային թիվ է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի մասշտաբով: Մրցանակային ֆոնդը սահմանվել է 3.000.000 դրամ:

Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցելու ուղեգրերը խաղարկվել են Վիվառո Բլոտի եւ Բլոտ Քլաբի կազմակերպած մրցաշարերում:

Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը շարունակվում է. առջեւում եզրափակիչ փուլն է

Բազար Բլոտի առաջնության նախնական փուլը տեղի ունեցավ անցած շաբաթ «Կովկաս» ռեստորանային համալիրում: Մասնակիցների թիվն աննախադեպ էր Հայաստանի, ինչու չէ, նաեւ աշխարհի մասշտաբով: Բլոտի ամենամեծ մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումներից պարզվեցին հաղթող այն 32 զույգերը, որոնք իրավունք ստացան հանդես գալ եզրափակիչ փուլին:

Վիվառո Բլոտը Բլոտ Քլաբի հետ համատեղ կազմակերպած այս խոշոր մրցաշարի մրցանակայինֆոնդը սահմանել է 3 մլն. դրամ: Նախնական օնլայն մրցաշարերի փուլերը եւ կենդանի մրցումների կիսաեզրափակիչը հաղթահարած մասնակիցները կրկին հավաքվելու են «Կովկաս» ռեստորանային համալիրում փետրվարի 26-ին: Եզրափակիչ խաղերը կմեկնարկեն ժամը 14:00-ին: Բոլոր 64 մասնակիցներն արդեն մրցանակային ֆոնդից կստանան իրենց դրամական պարգեւները: Մրցանակային ֆոնդը զույգերի միջեւ կբաշխվի հետեւյալ սկզբունքով՝ 1-ին տեղ` 1.000.000 դրամ, 2-րդ տեղ` 400.000 դրամ, 3-րդ տեղ` 300.000 դրամ, 4-րդ տեղ` 100.000 դրամ, 5-8-րդ տեղեր` 80.000 դրամ, 9-16-րդ տեղեր` 50.000 դրամ, 17-32-րդ տեղեր` 30.000 դրամ:

Տոտոնարդի Օնլայնից դեպի իրական առաջնություն

Գարնանն ընդառաջ TotoGaming-ը նախաձեռնել է Նարդու մեծ առաջնություն, որի մեկնարկն արդեն տրված է։ Հունվարի 20-ից մարտի 12–ը նարդու բոլոր սիրահարները կարող են խաղալ Նարդի եւ Բլոտ ու ստանալ իրավունք մասնակցելու Նարդու Առաջնության եզրափակչին, որը իրականացվելու է Հայաստանի Նարդու Ազգային Ֆեդերացիայի հետ համատեղ։

Նարդու առաջնության եզրափակչին կմասնակցեն 64 խաղացող, եւ այն կանցկացվի մարտի 19-ին։1-ին տեղ զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի 1,000,000 ՀՀ դրամով, 2 տեղ զբաղեցնողը՝ 500,000 ՀՀ դրամով, 3-րդը՝ 200,000 ՀՀ դրամով։ Գումարային մրցանակներ կստանան մինչեւ 16-րդ հորիզոնական զբաղեցրած մասնակիցները։

Խաղերի կանոններին եւ առաջնությանը մասնակցելու կարգին կարող եք ծանոթանալTotoGaming-ի կայքում։ Խաղացեք օնլայն ու դարձեք առաջնության մասնակից, եւ ինչու չէ նաեւ հաղթող։

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։