Հայտարարություն

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման եւ Պետդումայի Դաշնության Խորհուրդը, հաշվի առնելով ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքը, հարգելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կառավարությունների եւ ժողովուրդների՝ իրենց երկրների անկախության ճանաչման դիմումները, քննարկեցին եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ պետություններ:
Սա ոչ միայն ճշմարիտ պատմական որոշում էր, որում հարգվեցին իրենց պատմական տարածքներում անկախություն հռչակած բնիկ ազգերի իրավունքները, այլեւ՝ արժանի հակահարված էր Կոսովոն՝ պատմական սերբական տարածքը բնիկներից խլելու եւ մահմեդական եկվորներին Արեւմուտքի կողմից նվիրաբերելու փաստին:
Սա նաեւ արժանի հակահարված էր անարդարորեն այլոց տարածքները զավթած, պետություններ ու արհեստական ազգեր ստեղծած կառավարություններին, որոնք տարածքային անձեռնմխելիության իրավունքը մշտապես հակադրում էին ազգերի ինքնորոշման իրավունքին, հատկապես բնական ազգերի՝ իրենց պատմական տարածքներում ինքնորոշվելու իրավունքին:
Չնայած այն հանգամանքին, որ Հայ Արիական Միաբանությունը Արցախ-ԼՂՀ-ն (ազատագրված տարածքներով) համարում է Հայաստանի Հանրապետությանն այլեւս միավորված տարածք եւ անբաժան մաս, այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնության իշխանություններին դիմում ենք Արցախ-ԼՂՀ ինքնորոշման իրավունքը նույնպես հարգելու միջնորդությամբ:
Դիմում ենք նաեւ աշխարհի ազատատենչ ազգերին ու երկրներին՝ ճանաչելու եւ սատարելու ՌԴ իշխանությունների որոշումը, ինչպեսեւ՝ Արցախ-ԼՂՀ-ի արդեն իսկ ինքնորոշված իրավունքը:
Հայ Արիական Միաբանությունը ողջունում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ժողովուրդներին՝ անկախության հռչակման առիթով եւ իր աջակցությունն է հայտնում նորանկախ երկրների իշխանություններին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
26.08.2008թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։