Երեւանը զգուշացրեց Բաքվին՝ առանց երկիմաստության – Քոչվոր թյուրքական տարրն առհասարակ տեղ չունի Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չի՛ կարողանում հասկանալ ադրբեջանցի սգացող մայրերի սուգը «հասկացող» հայերին… թուրք-ադրբեջանցի մայրը միա՛յն թյուրքի լամուկ է ծնում եւ միա՛յն հային հոշոտելու համար…

Պաշտոնական Երեւանը խիստ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի հասցեին՝ վերջինիս զգուշացնելով Արցախի դեմ շարունակվող ռազմական ագրեսիայի հնարավոր ծանր հետեւանքների մասին: Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին Դիվանագետի օրվա կապակցությամբ այցելել էր ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ խոսել է արցախյան հակամարտության մասին՝ ասելով. «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով եւ իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվի կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները։ Այսօր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի զսպող գլխավոր գործոնը հայ զինվորն է, որն ամուր կանգնած է եւ հստակ գիտակցում է, թե ինչի համար է պայքարում եւ ինչ խնդիր է լուծում»:

Թե ինչ ուղերձներ է պարունակում Հայաստանի նախագահի հայտարարությունը եւ արդյոք սա նշանակում է, որ կա ադրբեջանական լայնածավալ նոր հարձակման վտանգ, դեռ ժամանակը ցույց կտա: Բայց որ այդ պատճառով է հայկական կողմը դիմում հակառակորդի զսպման այսօրինակ քաղաքական լծակների կիրառմանը, այդպես է:

Չմոռանանք, որ վերջերս մեր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ հայտարարեց, թե չի բացառվում, որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող իրավիճակում հայկական կողմը գործի կդնի հանրահայտ «Իսկանդեր»-ները, ինչը հաստատ Ադրբեջանի ապագայի վրա կարող է լուրջ ազդեցոություն ունենալ:

Ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը մեկնաբանում է մեր նախագահի հայտարարությունը՝ որպես հստակ ու երկիմաստություն չունեցող ուղերձ Բաքվին ու միջազգային ամբողջ հանրությանը, որով նա զգուշացնում է Բաքվին զերծ մնալ սադրանքներից, իսկ միջնորդներից պահանջում է ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա:

«Ոչ միայն դիվանագետներն ու ռազմական փորձագետները, այլեւ լրագրողները, հանրային տարբեր կառույցների ներկայացուցիչները, շարքային դիտորդները տեսնում են, որ Ադրբեջանը ամեն գնով իրավիճակը հրահրում է զինված առճակատման, եւ որ վառոդի հոտը գնալով ավելի պարզ է զգացվում՝ հասնելով մինչեւ Մոսկվա եւ աշխարհի այլ մայրաքաղաքներ: Որոշ գնահատականներով՝ լայնածավալ նոր սադրանքները կարող են սկսվել մոտակա ամսվա ընթացքում: Նախագահի խնդիրը քաղաքացիների, այդ թվում՝ Արցախ-Ադրբեջան սահմանին ծառայող զինվորների պաշտպանությունն է, եւ Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների առաջին ժամերի պատկերը չի՛ կրկնվելու: Դիվերսիա իրականացնելու ցանկացած փորձ կանխարգելիչ հարված հասցնելու իրավունք է տալիս հայկական կողմին: Սա ոչ միայն կոչ է Բաքվին՝ զերծ մնալ սադրանքներից, այլեւ դիմում բոլոր միջնորդներին՝ Ադրբեջանի իշխող ռեժիմի վրա ճնշում գործադրելու պահանջով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Դենիս Դվորնիկովը:  

Այս վերլուծաբանի խոսքերով՝ նախագահը նաեւ կարեւոր ազդակներ է տվել դիվանագիտական համայնքին. «Այսօր կարիք կա մի քիչ «թափ տալու» մեր երկրի շատ դեսպանների, ստիպելու լիարժեքորեն աշխատել, նվիրվել գործին, որովհետեւ պետության պաշտպանությունը միայն հրանոթները չեն, այլեւ դիվանագետների ակտիվ, ստեղծագործական, մտածված ու պրոֆեսիոնալ աշխատանքը»։

Այսպես՝ Հայաստանը միջազգային ասպարեզում մտնում է ռազմա-քաղաքական նոր փուլ, որտեղ կարծես թե այլեւս չի պատրաստվում այնպիսի զիջումների գնալ, որը կվնասի Հայաստանի ու հայության շահերը:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանն էլ հույս ունի եւ չի բացառում, որ նախագահի հայտարարությամբ ազդարարվում է Հայաստանի նոր՝ նախահարձակ քաղաքականության սկիզբը: Սերժ Սարգսյանի հռետորությունը նա դիտում է ոչ միայն զուտ արցախյան հակամարտության զարգացումների շրջանակում, այլեւ ավելի լայն՝ Ռուսաստանի ու Արեւմուտքի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների եւ մասնավորապես նախագահի՝ Բրյուսել կատարած վերջին այցի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ նրա հանդիպման համատեքստում:

Ըստ ամենայնի, նախագահի հայտարարությունը «մեսիջ» է աշխարհին, որ Հայաստանը դաշնակիցների որոնման խնդիր ունի: Երկրի ղեկավարությունը այլեւս պատրանքներ չունի Ռուսաստանի կապակցությամբ՝ տեսնելով դաշնակցի կեցվածքը ապրիլյան պատերազմի շրջանում: Մեր ռեսուրսները երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանին (նաեւ սատարող Թուրքիային) դիմակայելու համար քիչ են, հետեւաբար այդ ռեսուրսները հարկավոր է գտնել այլ աղբյուրներից եւ լրացնել պակասը: Այս համատեքստում չի բացառվում, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ու Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հավասարակշռման գործընթաց է սկսել:

«Մեզ խիստ անհրաժեշտ է, որ որեւէ երկիր մեզ վրա բացառիկ ազդեցություն չունենա: Սա «մեսիջ» է, ազդակ՝ ուղղված դեպի արտաքին աշխարհ, որ մենք դաշնակից ենք փնտրում: Մեզ հետ շատ հաճախ չեն դաշնակցում, որովհետեւ մեր կեցվածքը ռուսահպատակի տեսակետ է եղել: Այդ տեսակետը պիտի ջախջախվի»,- այս հարցում ասպես է կարծում Լեւոն Շիրինյանը:

Այսօր շատերն են կարծում, որ լավագույն մարտավարությունն այլեւս հարձակողական եւ նախահարձակ լինելու քաղաքականությունն է Ադրբեջանի դեմ:

Այս առումով քանիցս դիմել ենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով այս անգամ էլ պնդեց, թե քանիցս ուշացրել ենք լուրջ հակահարվածից հարձակման անցնելու պահը, սակայն, նաեւ հասկանալի է, որ մեր միատարր հայկական երկիրը նույնքան միակամ չէ հատկապես պատերազմի վերսկսման հարցում:

Բայց նախագահ Սերժ Սարգսյանի այս վերջին զգուշացումը հայ արիականների առաջնորդի սրտով է, ինչը նա չթաքցրեց եւ հայտարարեց, որ հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները պատրաստ են կատարելու հայկական զինուժի գլխավոր հրամանատարի հրահանգները, երբ սկսվի հայոց արեւելյան տարածքների ազատագրման նոր փուլը: Արմեն Ավետիսյանը հավատում է, որ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը կարող են կատարել այն առաջադրանքը, ինչի մասին հստակ ձեւակերպում է տվել հանրահայտ Կոմանդոսը. «Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մենք ադրբեջանցիներին սովորեցրեցին վազել (իմա՝ փախչել,- Ա.Ա.): Երկրորդի ժամանակ կսովորեցնենք նաեւ լողալ (իմա՝ Կասպիցի ջրերի տակով փախչել,- Ա.Ա.)»…

Հայ արիների առաջնորդը նաեւ պատերազմից վախեցող մեր հայրենակիցներին հիշեցրեց, որ Ացախյան առաջին պատերազմի ժամանակ էլ կային կասկածողներ ու փախչողներ (իսկ այդ թվերի Հայաստանն ավելի տկար ու դժվարին վիճակում էր՝ երկրաշարժ, անօթեւաններ, մի կողմից՝ նաեւ փախստականներ, մյուս կողմից էլ՝ արտագաղթողներ, սովի,  ցրտի, մթի… տարիներ), բայց մոտ 30-35 հազար հայ կամավորականներ (որ գոնե պիտի քառապատիկը կամ հնգապատիկը լիներ) ապացուցեցին նժդեհյան ճշմարտությունը, որ ցեղն ի վիճակի է պաշտպանելու երկիրը, որ վախկոտը երկու անգամ է մեռնում, իսկ քաջը՝ երբեք… Իսկ ինչ վերաբերում է նահատակ քաջին, ապա այստեղ միայն անմահության մասին կարելի է խոսել: Ըստ Արմեն Ավետիսյանի, ցավոք, շատերը չեն պատկերացնում այն իրականությունը, որ հոգին տիեզերածին է եւ մարմնի հետ չի հանգչում հողի տակ: Հոգու տեղը կրկին տիեզերաաշխարհներն են, որտեղ կա կյանք ու որտեղ եւս կարելի է ապրել հայրենիքի ու ազգի հետ՝ համայն հայության հոգսերով ու ուրախություններով: Անգամ ամեն օր հոգու փրկության համար մոմ վառողները սա լիարժեք չեն գիտակցում ու դրա համար էլ ապրում են սարսափի եւ անհայտության մեջ…

Նա հիշեց 1990-ականների հումորային դրվագներից մեկը, որը շատ տեղին է նաեւ այսօր, «աշխարհին խաղաղություն լինի, ջհանդամը, թե կռիվ չի լինի» (ներողություն՝ ջհանդամ բառի համար,- Ա.Ա.):

Արմեն Ավետիսյանը նաեւ չի կարողանում հասկանալ իրենց «սրբի» տեղ դնողներին, երբ հանկարծ հուզվում են, թե թուրքի զինվորն էլ մայր ունի, չի կարելի այսպես կամ այնպես արտահայտվել նրանց մասին (երեւի ցավն իրենցը չէ, պարտադիր չէ, որ զոհված զինվորը արյունակից բարեկամ լինի անպայման, հային հարազատորեն վերաբերվելու խնդիրն այսօր օրհասական է)…

Այս առումով նա հիշեց զորավար Անդրանիկին, ով թուրքաբնակ գյուղերը մտնելիս հրահանգ է տվել սատկացնել մեծից փոքր, անգամ տնային կենդանիներին (թուրքի լակոտը որ մեծանում՝ նույն արնախում թուրքն է դառնում): Ցայսօր թուրքերը սարսափում են Զորավարի մասին խոսելիս…

Իսկ այն թուրքերը, որոնք 1915-1923թթ. օգնել են հայերին փրկվել ու հեռանալ, դեռ հարց է՝ ծագմամբ իրապե՞ս թուրք են, թե՞ խառնարյուն այլազգի կամ ծպտյալ ոչ թուրք… Գայլը, շնագայլը, բորենին երբեք չեն կարող մարդկային արարք կատարել: Այս առումով էլ հայ արիների առաջնորդը մի հիշողություն ունի 1990-ականների հետ կապված. «Մի ծերունի հասնում է Արաքսի ափը եւ կարոտած ու հոգնած բարձրաձայնում, Աստվա՛ծ, հայի վրեժը լուծված կհամարեմ, եթե հենց հիմա Մայր գետը փրփրի ու գետի ամբողջ երկայնքով դագաղներ գնան ու բոլորի մեջ թուրքեր լինեն»… Մի պառավ կին անցնելիս լսում-արձագանքում է. «Եղբայր, ինչու ես այդպես խիստ ասում, չէ՞ որ լավ թուրքեր էլ կան»: Եվ ծերունին պատասխանում է. «Այո քույրիկ, գուցեեւ կան, չգիտեմ, եթե այդպես ես ասում՝ ուրեմն թող լավ թուրքերը լա՜վ դագաղով գնան, վատ թուրքերը՝ վա՜տ»…

Հայ Արիական Միաբանության առաջնորդը անկարեւոր չհամարեց այս եւ մյուս օրինակների մեջբերումը եւ պատճառն այն է, որ ցայսօր մեր պատմությունից դասեր քաղողները դեռ քիչ են: Իսկ ինչ մնում է Սերժ Սարգսյանի խիստ խոսքին, ապա մի անգամ էլ է դիմում երկրի նախագահին՝ հակաթուրքական ճակատ ձեւավորելու համար: Նրա համոզմամբ Թուրքիայից տուժել են սահմանակից բոլոր երկրները, ժողովուրդները, անգամ կրոնական փոքրամասնությունները եւ շատ հնարավոր է շրջափակել Թուրքիան (այս դեպքում՝ նաեւ Ադրբեջանը) ցամաքից, եթե Բուլղարիան, Հունաստանը (նաեւ՝ Կիպրոսը), Հայաստանը, (Վրաստանը մի քիչ կասկածելի է), Իրանը, Իրաքը, Սիրիան, Լիբանանը հայտարարեն նման ճակատի ստեղծման մասին: Նշվեց, որ լրացուցիչ ներգրավվածություն եւս կլինի, երբ գերտերությունները համոզվեն, որ թուրքական պետությունները կազմաքանդելու ժամանակն է: Այս դեպքում՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, այլեւ՝ համաթուրքական դաշինքի մյուս երկրները՝ Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, որոնք երբեք նման մեծ տարածքներ ու պետական կազմավորումներ չեն ունեցել պատմության ընթացքում եւ ցայսօր նախնիներ են փնտրում չինական, թաթարա-մոնղոլական եւ այլ ցեղախմբերի մեջ… Սրան կարող է գումարվել նաեւ համաարիական տարածաշրջանային դաշինքի ձեւավորումը, որը հենվելու է բնիկության իրավունքի եւ պատմական արդարության սկզբունքների վրա, ինչը նշանակում է՝ թյուրքական տարրն առհասարակ տեղ չունի Կովկասում, Հայկական Լեռնաշխարհում եւ Մերձավոր Արեւելքում:

Քոչվոր թյուրքական տարրը մոռացել է, որ նստակյացի է վերածվել ոչ իր հայրենքիում: Նրա հայրենիքը, եթե կարելի է այդպես ասել անհայրենիք ու անծագում մի մարդանման տեսակի, ալթայների տափաստաններն են եւ պիտի հիշեցնել այդ մասին,- եզրափակեց խոսքը Արմեն Ավետիսյանը…

Ամփոփելով նախագահի հայտարարությունը, բոլորն են կարծում, որ նրա խոսքը ինչպես արտաքին աշխարհին է ուղղված, այնպես էլ՝ ներքին, որ ներքին համախմբման նպատակ ունի նաեւ: Խոսքը ոչ միայն ՀՀ-ԼՂՀ-Սփյուռք եռամիասնության մասին է, այլեւ՝ բուն հայաստանյան համախմբման: Համազգային եւ համահայկական տեսլականների շուրջ համախմբման:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 9 (442), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։