Ինչպես են ադրբեջանական հաքերները կոտրում հայկական ֆեսյբուքները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մանրամասնում է, թե ինչպես են թշնամի երկրի հաքերները կոտրում հայաստանցի օգտատերերի ֆեյսբուքյան էջերը: «Ադրբեջանական հաքերները վերջին 1 տարվա ընթացքում սկսել են թիրախավորել հայկական ֆեսյբուքի օգտատերերին: Վերջին ամիսներին կոտրվել են հարյուրավոր պրոֆիլներ:
Ինչի՞ համար են իրենք դա անում: Հիմնականում, որ գան ու գրեն Ya zdes. Սակայն, նաեւ ավելի խելացի են օգտագործում կոտրած պրոֆիլները: Օրինակ, ռազմական գործողությունների ժամանակ իբր հայերի անունից տարածում են կեղծ տեղեկատվություն: Ինչպես ասենք, իբր հայկական կողմը ծանր մարտական կորուստներ ունի: Իսկ ինչպե՞ս են իրենք դա իրականացնում, ինչպե՞ս են կորտում պրոֆիլները: Իրականում, ֆեյսբուքյան պրոֆիլը կոտրելը բավականին բարդ գործ է: Եվ կոտրում են ոչ թե ֆեյսբուքը, այլ օգտատերին:
Ամենաընդունված ձեւը՝ ֆիշինգն է: Այսինքն, ձեւ երբ մարդ ինքն իր ձեռքով նվիրում է իր գաղտնաբառը հաքերներին:
Ամենաթարմ ադրբեջանական տարբերակը: Տարածում են հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա: Դա կարող է լինել խաղ, թեստ ու նման մի բան: Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ սեղմողը հայտնվում է նոր էջում, ուր իրեն առաջարկում են ներմուծել նորից իր մուտքանունը եւ գաղտնաբառը: Եվ, վուալյա, դուք ինքներդ նվիրեցիք ձեր գաղտնաբառը ադրբեջանցի հաքերին:
Երբեք մի մուտքագրեք ձեր գաղտնաբառերը կողմնակի հավելվածներում»:
Կամ, ձեզ զգուշացնում են, որ ձեր էջը կարգելափակվի, եթե դուք ինչ-որ գործողություններ չանեք: Իբր ֆ/բ անվտանգությունն է ձեզ դիմում: Ու կրկին, առաջարկում են գնալ հղումով ու մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը: Ֆեյսբուքը ձեզ երբեք չի դիմի մեկնաբանության ձեւով: Դուք կստանան ներքին հաղորդագրություն: Ու կրկին, ձեզանից չեն ուզենա ներմուծել գաղտնաբառը այլ կայքի վրա:
Որպեսզի ձեզ չկարողանան կոտրել, հետեւեք մի քանի հեշտ, բայց ազդեցիկ քայլերը, որոնք նկարագրված են այստեղ՝ «Ինչպես պաշտպանել Ֆեյսբուքի հաշիվը»: Ընդհանուր համացանցում անվտանգ լինելու համար կարող եք ներբեռնել «Անձնական Կիբերանվտանգության հիմունքները» գիրքս:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



