Արցախը՝ ինչպես հայոց պահանջատիրության, այնպես էլ մեր գոյության եւ ապագայի բանալին – խորհրդարանական ընտրապայքարի ելած 9 քաղաքական ուժերն ինչ են ասում… Ինչու՞ այս հարցում կրկին եղան դավադիր եւ դավաճանական ընտրախաղեր, ամբոխահաճ եւ օտարաշունչ տեսակետներ…

Այն փաստը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հենց սկզբից էլ դավադրաբար ցանկացել է բարեկամանալ թուրք-իսրայելական դաշինքի հետ եւ հանուն դրա պատրաստ է եղել փակել պահանջատիրության թեման եւ զիջումների գնալ Արցախյան ճակատում՝ հոգուտ Ադրբեջանի, այլեւս ոչ մեկին չի զարմացնի նաեւ այսօր:

Բայց, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տարիներ շարունակ Հայաստանի պաշտպանության նախարարը եղած եւ այսօր իրեն ամենաընդդիմադիրը հռչակած Սեյրան Օհանյանը (իհարկե, զարմացնում է նաեւ նախկին արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Վարդան Օսկանյանի վարքագիծը, քանզի՝ եռյակով են պատասխան տալիս) հանդես կգա մի ծրագրով, որտեղ կասվի, թե «Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները՝ ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի»… մի եզրակացության է մղում՝ կատարվում է դավաճանություն հայրենիքի նկատմամբ

Ալթայներից Հայկական լեռնաշխարհ ներխուժած քոչվոր ու անծագում թուրք-ադրբեջանական տարրը չի կարող լինել ու մնալ մեր հարեւանը՝ մեր բնօրրանում, այս մարդակեր տեսակը մեր հայրենիքի մեծ մասը զավթել  ու դարձել է նստակյացիհարկե՛ խաղաղություն կուզի: Իսկ այդ խաղաղությունը եւս հօգուտ նրանց է աշխատել թե՛ խորհրդային տարիներին, թե՛ այսօր, եթե մենք շարունակենք ապավինել մեր ներքին թուրքին՝ դավադիրներին ու դավաճաններին

Այսօրինակ խաղաղության կարգախոսը Լեւոն Տեր-Պետրոսյանից գողացած Սեյրան Օհանյանը բացահայտ մեղադրում է Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին՝ իրենց ժողովուրդներին պատերազմի մեջ ներքաշելու մեջԵվ սա ասում է այն պաշտպանության նախարարը, ով 2016-ի ապրիլին մեղավոր է մեր ավելի քան 100 զոհերից մոտ 70-ի՝ առաջին իսկ օրվա նկատմամբ ցուցաբերված անտարբերությամբ, մի նախարար, որից հետո պաշտոնազրկվեցին բազմաթիվ զինվորականներ՝ բանակի ոլորտում հափշտակումներ կատարելու կամ դրան նպաստելու պատճառով, մի նախարար, ում օրոք հայտնաբերվել է անորակ վառելիքի գնումներ, որին անդրադարձել են նաեւ ՀՀ ու ԼՂՀ վարչապետերը

«Լուսանցք»-ը պահանջում է Հայաստանի եւ Արցախի պատկան մարմիններից՝ այլեւս կտրուկ գործել եւ լուրջ ստուգումներ անցկացնել 1991-2016թթ. 25 տարիների ընթացքում աշխատած բոլոր պաշտոնյաների, պատգամավորների, քաղաքական ու հասարակական գործիչների, հանրային շարժումներ ղեկավարող խմբերի (հատկապես միջազգային դրամաշնորհներից օգտվող) շրջանում, քանզի հայության պարտությունները միշտ ներսից են սկսվել, երբ անգամ պարբերական շատ երեւույթներ համարվել են պատահականություն

Այսօր դիտարկենք, թե խորհրդարանական պայքարի ելած ուժերն ինչ են ասում Արցախի խնդրի մասին: Սա ոչ միայն հայկական մի տարածքի նկատմամբ վերաբերմունքի հարց է (ինչպես օտարներն են մտածում, նաեւ՝ «սեփական օտարները»), այլ, ինչպես գիտենք, հայության պահանջատիրական քաղաքականության առաջին հիմնաքարը, հայրենատիրության, մեր արարչական բնօրրանում ամբողջական Հայաստանի վերականգնման:

Եվ այդ հիմնաքարը դրվել է համայն հայության ջանքերով՝ Հայաստանի ու Սփյուռքի հայության, որն արդեն վերածվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության՝ հայացքն ուղղած հողահավաքի ու հայահավաքի իրագործմանը:  

Սակայն, մինչ այդ, չենք կարող չխոսել այն երեւույթի մասին, որին ականատես ենք դեռ 1995թ.՝ ԱԺ ընտրություններից ցայսօր:

Ամեն օր ազգից ու ազգայինից, ներազգային արդարությունից եւ բարգավաճումից, արտազգային բարենպաստ քաղաքականությունից բարբաջող քաղաքական ուժերն ու երեսներին մուր քսած գործիչները տարբեր բնակավայրերում են շրջում, Հայաստանի քաղաքների ու գյուղերի փողոցներում… եւ սրբերի դիմակները հագած, առաքյալների տառապանքը հայացքներին եւ աչքերում դրոշմված, անմեղության բեռն ուսերին շարունակում են ձայն մուրալ քաղաքացուց եւ գյուղացուց, հայից եւ հայաստանաբնակ այլազգուց…

Մուրում են, որ հետո այդ բոլորի մուրազները փորում թողնեն… մեկ օր անց, երբ ընտրվեն խորհրդարանական Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, նրանց վրայից միանգամից կչքանա առաքյալի անհարմար կաղապարը, հայացքներն ու աչքները կպարզվեն, երբ անմեղության քողի տակից դուրս կգա մեղավորի դեմքը, եւ միտքը ինքնաաշխատ կգործի արված դրամական ծախսերը շատ արագ վերականգնելու համար… Միմիայն դրա՛ համար, ինչպես միշտ եղել է նախկինում:

Եվ այն ժամանակ ծախված, իրենց ձայները վաճառած տասնյակ հազարավոր տխմարները, ընդամենը ընտրություններից 1 օր անց, կբղավեն, թե տեսա՜ք, ոչինչ չի փոխվում, ամեն ինչ իզուր է, սա երկիր չէ, մենք ազգ չենք

Ընդամենը մի բան կասենք՝ այո՛, նաեւ դու՛ք եք մեղավոր՝ ձեզ կաշառողների հետ միասին, որ մեր երկրում ոչ մի բան չի փոխվում բնականոն ճանապարհով՝ ընտրությամբ, այո՛, ձեր նմանների երկիրը չէ Հայաստանը, դուք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ի հետեւորդներ եք, եւ այո՛, դուք  (մենք ձեւակերպումն այստեղ տեղին չէ), ազգ չեք՝ ասել է՝ չունեք ազգային պատկանելություն, քանզի մարմնով, մտքով ու հոգով ստրուկ եք եւ անդեմ

Եվ, ինչպես արդեն 25 տարի, ես ու իմ նմանները զզվանքով կլսենք այս հոտի (անգամ մարդկային ամբոխի կարգավիճակի չի ձգում), գոռոցներն ու «ամեն ինչ եւ ամեն բան ծախված է» բարբաջանքները ընտրության ավարտից հետոՀին խոսք է, «գողն առաջինն է գոռում՝ բռնեցե՜ք գողին»…

Եվ այս կամ այն ընդդիմադրի հանրահավաքն ու հետընտրական ցույցը կդառնան այս հոտի հավաքատեղին, որպեսզի արդեն հավաքներին մասնակցելու համար որոշակի գումարներ ստանան եւ կոչվեն «պայքարող մարտիկներ»…

Անշուշտ, խոսքը բոլորի մասին չէ, քիչ չեն մարդիկ, որ իսկապես փորձել ու դեռ փորձելու են ինչ-որ բան իրապես փոխել: Հենց այդ մտածելակերպով ապրող բոլորն էլ հասկանում են, թե ինչ ծախուների մասին է խոսքը, որոնք մայրուղիների պոռնիկներից ավելի վատն են, քանզի հոգիներն են վաճառումՍրանք ավելի վատն են՝ քան նրանց փողով առնող քաղաքական պոռնիկները:

Իսկ արդյունքում՝ ամեն բան կմնա նախկինի պես, քանի որ այսօրինակ վիճակներում իրապես բան չի փոխվում, կամ՝ շատ քիչ բան է փոխվում, աննշմար: Որովհետեւ 5 րոպե առաջ իշխանությունից ընդդիմություն դարձածը ընտրությունից 5 րոպե հետո կարող է կրկին իշխանության վերածվել… Իսկ վերոնշյալ ստրուկներին կթվա, թե դա իրենց հաղթանակն է:

Իսկ մի կերակրատաշտից սնվող իշխանությունն ու ընդդիմությունը այսպես էլ կշարունակեն, մեկը՝ իշխելով իշխանական աթոռին, մյուսը՝ իշխելով ընդդիմադիր աթոռի վրա: Եվ երկուսն էլ երբեք ինքնակամ թույլ չեն տա որեւէ բան փոխվի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ոլորտումԻսկ բնականոն ընթացքի խաթարումը ի վերջո կհանգեցնի անբնական փոփոխության ձգտման, որը հեղափոխությունն է կամ հեղաշրջումը: Այս երկուսն էլ հաստատ աջակցություն կստանան դրսից եւ կկործանեն ոչ միայն իշխանությանն ու իշխանական ընդդիմությանը, այլեւ՝ Հայաստանը

Ըստ ԿԸՀ-ում գրանցման հերթականության, Արցախի թեման այսպես են արծարծել ընտրապայքարում հայտնված 9 ուժերը:

«Ելք» դաշինք – Որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք նշել է՝ «միջոցներ կձեռնարկվեն Հայաստան-Ադրբեջան  ռազմական հավասարակշռության վերականգնման համար: Արցախի հարցում փոխզիջման մասին խոսք լինել չի կարող Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում: Որեւէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»:

Այս դաշինքից Մանե Թանդիլյանն ասել է, որ իրենք ունեն հաջորդական քայլերից բաղկացած լուծում, որը կբերի Արցախի անկախությանը: Նրա խոսքով, առաջին քայլն է՝ Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռությունը պետք է վերականգնվի: Ապա՝ Արցախը վերադարձվի բանակցությունների սեղանին: Հաջորդը՝ պետք է ունենալ տեխնոլոգիական նոր լուծումներով վերազինված բանակ: Նշվել է, որ բանակն ու արտաքին դիվանագիտությունը պետք է միասին աշխատեն, այլապես հարցը հայանպաստ լուծում չի ունենա:

«Ազատ դեմոկրատներ» – Ազգային շահի վրա խարսխված եւ տարբերակված (դիվերսիֆիկացված) արտաքին քաղաքականություն կտարվի եւ Արցախի միջազգային ճանաչումն ու ինտեգրումը, անվտանգության ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա խնդիրը կդառնա:

Նշված է, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խարիսխը հայկական մարտունակ բանակն է, նրան անվերապահ զորակցող ու վստահող հասարակությունը, փոխլրացնող արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ խորհրդարանական ու ժողովրդական ակտիվ դիվանագիտությունը, նրան մատակարարող հայրենական, առաջանցիկ ռազմարդյունաբերական համալիրը, մրցունակ ու զարգացող տնտեսությունը, քաղաքական ու մյուս համակարգերը: Անդրադարձ կա նաեւ Ադրբեջանի հետեւողական ու անշեղ սպառազինմանը, Բաքվի կողմից նախկինում հակամարտության կարգավորման բոլոր տարբերակների մերժմանը, բանակցություններով ու խաղաղ եղանակով հակամարտության լուծման արգելակմանը, հայատյացության՝ պետական մակարդակի բարձրացված քարոզչությոանը, հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտումներն ու լոկալ պատերազմի սանձազերծմանը 2016թ. ապրիլին, ինչպեսեւ՝ դրա մտադրությանն այժմ, որը մոտ ապագայում, հրատապ է դարձնում Հայաստանի կողմից զսպման բազմամակարդակ քաղաքականության գործարկումը: Այստեղ առաջարկվում է առաջնահերթության կարգով Ադրբեջանի սպառազինմանն ու սպառազինության մրցավազքին վերջ դնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ պահանջելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ որեւէ պետություն իրավունք չունենա նրան սպառազինություն վաճառել: Նույնը վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանին դաշնակից համարվող պետություններին:

Արցախյան ու Հայոց ցեղասպանության խնդրով պայմանավորված Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Հայաստանի ու Արցախի շրջափակումը, որի նպատակը Հայաստանի զարգացումը ետ գցելն է, եթե անգամ դժվար է ճեղքել, ապա այն պետք է արժեզրկել՝ Հայաստանի ու Արցախի հզորացման այլ ուղղություններ զարգացնելով. այդ առումով իրանական ու վրացական ուղղություններով, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերություններում, առկա ներուժը Հայաստանի կողմից ամբողջությամբ իրացված չէ:

Այս կուսակցությունից Ստեփան Սաֆարյանն ասել է, որ արցախյան խնդրով ունեն լուրջ ծրագիր, որն առաջին հերթին խնդիր է դնում բարձրացնել Հայաստանի ու Արցախի համար անվտանգության մակարդակը, այդ թվում արտաքին եւ ներքին  քաղաքականությունների արմատական վերանայման միջոցով: Նրա խոսքով, բանակցությունների համար նախ պետք է զսպել հակառակորդին, ապահովել բանակցությունների համար անվտանգության միջավայր, բանակցությունները չեն կարող տեղի ունենալ պատերազմական գործողությունների կամ դրա սպառնալիքի ներքո: Նշվել է, որ Մադրիդյան սկզբունքներն արմատապես պետք է վերանայվեն:

«Ազատ դեմոկրատները», հաշվի առնելով, որ Արցախը բավարարում է որեւէ ազգ-պետության ներկայացվող

միջազգային չափանիշներին եւ արժանի է միջազգային ճանաչման, այդ թվում՝ Հայաստանի կողմից, համարում է, որ եթե ճանաչման պահը կարող է ենթարկվել քաղաքական պատեհության, ապա՝ հիմքը բացառապես միջազգային իրավունքն է, այլ ոչ թե Ադրբեջանի կամ որեւէ երրորդ պետության ցանկությունը: Այդ ծրագիրն ամփոփվում է այսպես. «Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիքը նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»:

«Հայկական վերածնունդ» - Հայաստան -Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդում: Համահայկական կառույցների ձեւավորում՝ ներառյալ Համահայկական խորհրդարան, Համահայկական խորհուրդ, որտեղ մի դեպքում փորձաքննություն եւ խորհրդատվություն կանցնեն ԱԺ ընդունած օրենքները, մյուս դեպքում Կառավարության եւ գործադիր իշխանության որոշումները: Սփյուռքահայերի՝ երկրի զարգացման գործում ներգրավման նորարական այլ մեխանիզմների ներդրում: Խրախուսել եւ աջակցել սփյուռքահայերին՝ Հայաստանում ներդրումներ կատարելու, ձեռներեցությամբ զբաղվելու ցանկությանը, երաշխավորել նրանց օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Այս կուսակցությունից Մհեր Շահգելդյանն ասել է, որ առաջանային հարցը բանակ-տնտեսություն հարաբերակցություն է. «Պետք է հասկանանք, որ գործ ունենք մի երկրի հետ, որն ուժից այն կողմ ոչինչ չի հասկանում: Բազմաթիվ գործողությունները, ագրեսիվ գործողությունները դա է ցույց տալիս: Այսինքն՝ առաջնայինը  բանակի ամրապնդումն է, տնտեսության ամրապնդումն է»: Ապա հավելել է, որ Արցախը տարբեր տարբերակներով պետք է ներկայացված լինի միջազգային կազմակերպություններում: «Այստեղ անհրաժեշտ է նախաձեռնողական քաղաքականություն, որտեղ Մադրիդյան սկզբունքները պետք է փոփոխությունների ենթարկվեն, անհրաժեշտ է համահայկական քննարկում՝ հասկանալու համար, թե փոփոխվող միջազգային իրավիճակում ինչպիսի մոտեցումներ պետք է լինեն»,- հայտնել է կուսակցության ներկայացուցիչը:

«Ծառուկյան» դաշինքը իր առաջնային 15 կետերում Արցախի խնդիր չի տեսնում, կամ էլ չի նկատել, որ չկա…

Իսկ ահա, այս դաշինքը ներկայացնող վերականգնված ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը նշել է, որ կողմնակից են փոխզիջումային լուծման տարբերակին, բայց առարկայական կարեւորություն են տալիս նրան, որ Արցախը պետք է այդտեղ կարեւորագույն դեր ունենա, մասնակից լինի այդ պրոցեսին: «Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին»,- շեշտել է նա:

Կոնգրես-ՀԺԿ – «Խաղաղությւոն, հաշտություն, բարիդրացիություն». նրանց այս կարգախոսը գալիս է դեռ լեւոնտերպետրոսյանական թուրքամետ քաղաքականությունից: «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության, անգամ գոյության հրամայականն է դուրս գալ հարեւան պետությունների հետ հակամարտությունների մեջ գտնվող եւ շրջափակումներից տնտեսապես խեղդվող երկրի վիճակից եւ դառնալ բոլոր հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրող, ազատ առեւտուր, տնտեսական փոխշահավետ համագործակցություն եւ հաղորդակցության բաց ուղիներ ունեցող երկիր: Հաշտությունը կապահովի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վերջինիս ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այն վերջ կդնի ռազմաճակատի գոտում հարյուրավոր զինվորների եւ խաղաղ բնակչության կորուստներին, թույլ կտա դադարեցնել սպառազինությունների մրցավազքը եւ շեշտակիորեն նվազեցնել ՀՆԱ-ի 4-5%-ի հասնող ռազմական ծախսերի ծանր բեռը: Խաղաղության հաստատումը հնարավոր կդարձնի Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կնպաստի ներդրումների ներգրավմանը, տնտեսական վերելքին, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամենը ոչ միայն կդադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգվածային վերադարձի համար»,- այսպես են մտածում այս դաշինքում: Ապա հայտնել, որ «Խաղաղության ծրագրի իրականացումը, թեկուզ ոչ բավարար, սակայն անհրաժեշտ պայման է Հայաստանում ստեղծված քաղաքական, տնտեսական, բարոյական արատավոր համակարգը հիմնովին առողջացնելու համար»:

Այն փաստը, որ ԼՂ հակամարտությունը ազդում է մեր տնտեսության վրա, գաղտնիք չէ, պատերազմ է վերջապես եղել, այսօր էլ պատերազմական վիճակ է: Բայց դա պատճառ չէ մեր ազատագրված հողերը զիջելու համարԱնգամ զիջելուց հետո ոչ ոք չի կարող պնդել, թե Բաքուն եւ Անկարան նոր զիջումներ չեն պահանջելու

Բայց զարմանալի չէ, որ նախկին ՀՀՇ-ական տնտեսագետ Վահանգն Խաչատրյանը դեռ խոսում է այդ գործոնի «լուրջ ազդեցությունից»… Իսկ ՀԱԿ պատգամավոր եւ արդեն «Ազատ դեմոկրատ»-ական նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀԿ-ի ծրագրում չի տեսնում այն «մտահոգությունները», որոնք իրենք ունեն եւ սա «չի համարում պոպուլիստական»:

Մենք եւս չենք համարում, քանզի սա հենց նրանց էությունն է դեռ 1990-ականներից:

Հայաստանի հանրապետական կուսակցություն – Նախ կարեւորվել է «Արցախի Հանրապետության առաջանցիկ զարգացումը»: Այս կուսակցությունը հայտնել է, թե իրենց նպատակն է, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից: Այս սկզբունքից երբեք չեն հրաժարվելու: «Մեր մոտեցումը հստակ է. մենք սատարելու ենք արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին: Միեւնույն ժամանակ, անընդհատ ու մշտապես կատարելագործելու ենք մեր պաշտպանական կարողությունները, որպեսզի հակառակ կողմի մտքով երբեւէ չանցնի, որ խաղաղ բանակցային գործընթացից անդին խնդրի լուծման որեւէ այլ ճանապարհ կա: Սա է մեր մոտեցումը: Շարունակելու ենք աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը՝ որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ»,- ասված է ծրագրում…

Ըստ ՀՀԿ-ի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի եւ սփյուռքի ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը: Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումը շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն: Մեր պետությունը շարունակելու է ցուցաբերել բազմակողմանի աջակցություն Արցախի քաղաքական եւ տնտեսական զարգացմանը:

Կոմկուս – Տարօրինակ է՝ բայց նախընտրական ծրագիրը միայն 2 օր առաջ հրապարակեցին… Եվ համայնավարական պայծառ ապագան այս անգամ էլ փոշով ծածկված կմնա: Խոստանում են օգտագործել միջազգային կոմունիստական եւ բանվորական շարժման մեջ կուսակցության կապերը նպաստելու Հայաստանի հեղինակության բարձրացմանը, միջազգային քաղաքական եւ տնտեսական ներգրավվածության ընդլայնմանը, Հայոց ցեղասպանության անվերապահ ճանաչմանը, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա Արցախի ինքնորոշված ժողովրդի քաղաքական կարգավիճակի ամրագրմանը: Արցախը պետք է դառնա բանակցային կողմ:

Այստեղ երկար-բարակ չխոսելու համար նշենք, որ կոմունիստներից մինչեւ կոկորդներս կուշտ ենքքանիցս ապավինել ենք միջազգային եւ ներխորհրդային կոմունիստական եւ բանվորական շարժումներին եւ կուսակցություններին, որ բոլշեւիկա-թուրք-մասոնական երղբայրների (ինչպես՝ Աթաթուրք-Լենին) միջոցով հարվածեցին հայերին՝ Արեւմտյան Հայաստանն ու Նախիջեւանը օտարելով մեզնից, ապա «ժողովուրդների հայր Ստալինի» միջոցով էլ Արցախն ու Ջավախքը օտարեցին Հայաստանից:

Բայց ՀԿԿ անդամ Վազգեն Սաֆարյանի խոսքով, ԼՂ խնդրի լուծումը տեսնում են իրենց կուսակցության մեջ ամրագրված մի կարեւորագույն սկզբունքով՝ ազգերի ինքնորոշման սկզբունք, որը միշտ էլ գերակայել է տարածքային ամբողջականության նկատմամբ: «Հետեւողականորեն պայքարենք, համաշխարհային հանրային գիտակցության մեջ բարձրացնենք ազգերի ինքնորոշման սկզբունքի գերակայության մասին դրույթը,  հասնենք դրա իրականացմանը»,- ասել է նա, ապա հավելել, որ Մադրիդյան սկզբունքները հնացել են, նոր մոտեցումներ պետք է դրսեւորեն:

ՕՐՕ – Հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներն ապրել են եւ ապրելու են կողք կողքի: Խաղաղություն են ուզում թե՛ հայերը եւ թե՛ ադրբեջանցիները: Պատերազմի են մղում արկածախնդիր գործիչները՝ ի դժբախտություն առաջին հերթին սեփական ժողովրդի: Կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման, Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ենք համարում. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պահպանել ուժերի հավասարակշռությունը. ուժերի հարաբերակցության խախտումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Խրախուսում են ժողովրդական դիվանագիտությունը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ՝ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար. առանց փոխվստահության մթնոլորտի խոսել այս խնդրի կարգավորման մասին անպտուղ է եւ անիմաստ (այս ձեւակերպումը եւս համոզում է, որ պաշտպանության նախկին նախարարից եւ  ԱԳ երկու նախկին նախարարներից կազմված դաշինքը խիստ կասկածելի տպավորություն է թողնում)… Դաշինքը բացառում է միակողմանի ցանկացած զիջում… քանի որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանալին գտնվում է Երեւանում, Ստեփանակերտում եւ Բաքվում, սակայն վերջնական խոսքը պատկանում է արցախցիներին…

Միայն ժամանակակից եւ զարգացող տնտեսություն, ինչպես նաեւ ժողովրդավարական եւ զարգացող երկիր ունենալու դեպքում մենք մյուս կողմին կպարտադրենք արժանապատիվ լուծում եւ կայուն ու արժանապատիվ խաղաղություն:

Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության ու զարգացման հարցն «ամբողջ 10–միլիոնանոց հայության հարցն է» ասելով՝ այս դաշինքը ադրբեջանցիներին ճանաչում է մեր հարեւաններ, որոնց հետ շարունակելու ենք ապրել մեր բռնազավթած հայրենիքումԻսկ վաղը թյուրք տարրին գուցե նաեւ բնիկնե՞ր ճանաչենԻսկ «մեր ժողովրդի համար այսօր թիվ 1 խնդիրը ղարաբաղյան հիմնախնդրին է» ասելով էլ երեւի թե թիվ 1 հարցից ամեն գնով ազատվելու նպատա՞կ դրվի

ՕՐՕ դաշինքից Գեղամ Նազարյանը մի առիթով ասել է, թե «իրենց նպատակին  հասնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լինի ուժեղ, ժողովրդավար, ունենա միջազգային մեծ կշիռ, հզոր տնտեսություն»:

Նորից հասանք այն կետին, որ ՀՀՇ-ՀԱԿ-ական ծագում ունի՝ Արցախի հարցը լրջորեն վնասում է մեր տնտեսությանը, ուստի պետք է գնալ զիջումների

ՀՅԴ – Մեր անկախ պետականությունը, ազատագրված Արցախը մեր արժանապատվությունն ու մեր հպարտությունն են: Մենք կարող ենք եւ պետք է զարգանանք առանց զիջելու: Սա պետք է դառնա համազգային պահանջ, գործողությունների հստակ ու վստահություն ներշնչող ծրագիր եւ նվիրված աշխատանք: «Մենք ձգտում ենք գոյատեւել որպես ազգ, կերտել Ազատ, Անկախ ու Միացյալ Հայաստան, ուստի հզոր, մեր անվտանգությունը երաշխավորող պետություն կառուցելուն այլընտրանք չկա: Մեր անկախ պետականության վերակերտումը սկսվեց արցախյան գոյամարտով, նրա գոյությունը պայմանավորված է արցախյան ճակատում մեր հաղթանակով: Հստակ պետք է գիտակցել, որ չկա առանձին Արցախի հարց: Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է: Այս հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Արցախը պիտի վերամիավորվի Մայր Հայաստանի հետ: Արցախի անկախությունը մեզ համար մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է: Առաջարկում ենք ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար»,- ասում է Դաշնակցությունը:

ՀՅԴ-ն այս 9 ուժերից միակն է, որ Արցախի հարցի լուծումն առանց զիջումների է տեսնում: ՀՅԴ-ից Կիրո Մանոյանն էլ ասել է, որ իրենք Արցախի հարցը տեսնում են ի վերջո Հայաստանի հետ միացումով, բայց անկախության հռչակումը, ճանաչումը մարտավարական քայլ է, որին աջակցում են իրենք: Նա նշեց, որ իրենք ճիշտ են համարում Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրումը:

Այստեղ տեղին է հիշել Հայ Արիական միաբանության այն հայտարարությունը, որ եթե Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական եւ հասարակական ուժերը թեկուզ առանձին առանձին ճանաչեն Արցախի անկախությունն կամ վերամիավորումը Հայաստանի հետ (ինչպես՝ ՀԱՄ-ը), ապա դա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ միջազգային ասպարեզում, նաեւ որոշ երկրների որոշումների վրա

Նշենք նաեւ, որ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսն իսկը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համար է: Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության տարիներին արդեն պատրաստ էր մեր հողերը Ադրբեջանին հանձնել, որն իբր պիտի կարգավորեր հայ-ադրբեջանական հարաբերությունները, որից հետո էլ Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան պիտի գնահատեր Հայաստանի՝ Արցախը եւ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մեծ թուրքանպաստ քայլը, եւ պիտի նպաստեր հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը

Եվ ՀՀՇ-ի առջեւ բացվելու էին միջազգային շահույթի բաժնից օգտվելու դռները, որն ավելի էր բացվելու՝ Հայաստանը մաս-մաս «Մեծ Թուրանի» սեղանին դնելուց հետո

Չմոռանանք, որ ՀԺԿ-ի նախագահի հայրն էլ հեռու չէր ՀՀՇ-ական քաղաքական գծից: Եվ հայկոմկուսի 1-ին քարտուղարը հաստատ ԽՍՀՄ-ը քանդելու եւ եղբայրական Ադրբեջանին վնասելու ցանկություն չուներ: Եվ նա, ավելի քան կեսմիլիոնանոց հանրահավաքի ժամանակ բերանը ծամածռելով հենց այդ մասին էլ խոսեց. «Ամեն օր Ղարաբաղ եք գոռում, Ղարաբաղը ջեբս չի, որ հանեմ տամ»…

Եվ զարմանալի չէ, որ տարիներ անց այս ուժերը ստեղծեցին դաշինք՝ միասին գալով իշխանությանԱյսօր էլ փորձում են տեղ ունենալ Ազգային Ժողովում:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 10 (443), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։