«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)
Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-
- Արդյո՞ք նոր հեղաշրջման փորձի շեմին էինք – ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 22-ին հաստատել է Սամվել Բաբայանի ձերբակալման մասին տեղեկությունները, որ մամուլը շրջանառում էր: ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով մեր երկիր «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում… Օհանյան–Րաֆֆի-Օսկանյան դաշինքը սա կազմակերպված ակնհայտ սադրանք է համարում… Իսկ ՀՀԿ-ն ՕՐՕ հայտարարությունը «նախընտրական հնարք է» կոչել…
- Ամստերդամի նոր հարվածը Անկարային՝ կոչ է նաեւ Երեւանին – Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»… Այսպես, հետզհետե խորանալու միտում է նկատվում Եվրոպա-Թուրքիա հարաբերություններում, ինչը թուրքերին կարծես թե դեռ չի հուզում…
- Քոչվորները դեռ շահույթ են ստանում հայաստեղծ արժեքներից – Հայկական բնական եւ պատմական հարստությունները, մշակութային գանձերը, այլ արժեքները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի զավթած տարածքներում, ճանաչվում են այդ երկրների «ազգային արժեք»… Ծիծաղելի է, բայց 1000 տարվա կյանք չունեցող թյուրքական տարրը դառնում է 4-5, 7-8 կամ 12 հազարամյա կամ ավելի հին պատմական եւ այլ արժեքների կրող սեփականատեր: Անգամ հայկական հեթանոսական եւ քրիստոնեական տաճարներն ու կրթա-մշակութային շինություններն են համարվում թուրքական կամ ադրբեջանական…
- Թուրքիան տապալվեց. Ի՞նչ կհետեւի դրան – Անկարան, երեւի թե հաշվի առնելով հատկապես հրեական ու հայկական սփյուռքների հայրենանպաստ գործունեությունը միջազգային ասպարեզում, փորձեց համաթուրքական քաղաքականության եւ ծրագրերի առաջխաղացման համար կիրառել թուրքական սփյուռքին Թուրքիայի հետ մերձեցնելու հնարքը: Հիշեցնենք, որ նման քաղաքականություն վարում է նաեւ Ադրբեջանը, սակայն ադրբեջանական սփյուռքի աջակցությունը Բաքվին՝ անգամ քաղաքական օգուտներ չի բերել ցայսօր…
- Հայի տուն է քանդվում էլի – Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Նինոծմինդայի շրջանի Ղուլալիս գյուղում անցնում է Հարություն Ղազարյանի տնից ընդամենը 32 մ հեռավորության վրա՝ առաջացնելով բազմաթիվ անհարմարություններ տան բնակիչների համար եւ վտանգ կա, որ տունը կարող է քանդվել…
- Բեռլինը պտտում է եվրոպական հակաթուրքական թափանիվը – Իսկ Անկարան շարունակում է եվրոպական երկրներին հերթով համարել «իսկական բռնապետական համակարգ» ունեցող «նացիստական կամ ֆաշիստական երկրներ», ինչն այս հարցում նոր ծավալումներ է ակնկալում…
- Միջազգային ասպարեզում՝ առանց տարբերության – Նախընտրական պայքարի ելած քաղաքական ուժերի արտաքին քաղաքականության ծրագրերը…
- Խորհրդարանական երկրի տեսլականը ինչպես որ է – Քաղաքական 9 ուժեր են մասնակցելու ընտրությանը եւ ոչ ոք արդյունաբերության զարգացման ծրագիր չունի: Չէ, անկեղծ լինեմ, տող ունի, դրույթ ունի, բայց՝ հռչակագրային: Ոչ քայլ, ոչ մեխանիզմ եւ ոչ նպատակ չեն ձեւակերպում…
- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին…
- Եվրատեսիլի հերթական հակահայ դրսեւորու՞մ, թե՞ հիմա էլ ուկրաինական ցուցակ – Քննարկվում է հայ մասնակից Արծվիկ Հարությունյանի Ղրիմ այցելելու հարցը…
- Ղրիմը պատրաստվում է Թուրքիայի հետ պատերազմի՞ – Ղրիմում վայրէջք են կատարել զենքերով եւ տեխնիկայով բեռնված ԻԼ-76 ինքնաթիռներ։ Զորավարժություններին իրենց մասնակցություն են ունեցել ավելի քան 2,5 հազար դեսանտայիններ, ինչպես նաեւ ռուսական օդուժի ու Սեւծովյան նավատորմի միավորումներ…
- «Մենք հաշվետու ենք»-5 – Երեւանի կենդաբանական այգու արդիականացում… Կառուցվում են նոր ա-զատավանդակներ… Նախադպրոցական կրթություն… Դպրոցական կրթություն… Մշակութային եւ սպոր-տային օջախներ… Գրադարաններ…
- Մարզական աշխարհի լուրեր… Այլ տեղեկություններ…
* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
- 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
- 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
- 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
- 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ