Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը (http://www.hayary.org/wph/?p=5986 – Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…) Տիեզերական Գարունն արդեն տարիների պտույտ է գործել եւ հետզհետե մտնում է իր բնականոն ընթացքի մեջ: Երբ Արեգակնային Գարնան ազդակներին ձուլվում է նաեւ Երկրային Գարնան շունչը, Տիեզերագեն Արիական Տեսակը առատորեն սնվում է Արարչակարգից բխող լիցքերով, վերականգնում է իր Բնածին եւ Տիեզերահաս որակները, վերադառնում է Տիեզերակարգի հետեւորդ՝ Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնա-մտա-հոգեւոր կարգավիճակին…
Արիածին Ազգերը Արեւազարմ են եւ Արեւեպաշտ ու նիրհել էին Տիեզերական Ձմռան արեւասակավ բնությունից: Ըստ բնակարգի, Բ(Ա)րիների ժամանակավոր տկարությունից օգտվել էին Չարիները, որոնք նույնպես Տիեզերածին Արարածներ են, եւ Երկիր մոլորակը հայտնվել էր Երկնային ու Երկրային Չարիների տիրույթում…
Այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6,5 հազար երկրային տարի առաջ, սկսեց թուլանալ Համաարիական Համադաշնությունը մեր երկրում, 4-5 հազար տարի առաջ արդեն մասնատման գնացող Համաարիականությունը տկարացավ գաղափարախոսական ու հավատամքային ասպարեզներում, ինչը դարձավ պատճառ Համաարիական Համադաշնության պառակտման, որից էլ բխեց Արիածին Ազգերի միասնական գաղափարների ու հավատի մասնատումը: Առաջացան առանձին արիակերտ թագավորություններ եւ ազգերը ստեղծեցին իրենց ազգային հավատներն ու գաղափարախոսությունները, մշակույթը, արվեստի ու արհեստի ինքնատիպ արժեքները:
Արիածին Ազգերն ունեցան իրենց ազգայինը, մեկուսացան ինքնությամբ, եւ այլեւս տկարացան միասնական ու միակամ Չարի դեմ: Տկարացավ նաեւ հայը, ում դեմ ամենաանողոքը գործեց ինչպես Երկնային, այնպես էլ Երկրային Չարը, քանզի ՀԱՅ-ը եւ ՀԱՅՔ-ը ի վերուստ առաջին Արարչական Արարումներն էին Երկրում… Եվ ի սկզբանե Հայկական Լեռնաշխարհն է եղել մարդկության Օրրանը եւ սնուցման, փրկության ու վերածննդի Բնատարածքը:
Բայց ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր, եւ Չարի իշխանության ավարտը ազդարարել է Բ(Ա)րիների իշխանության վերադարձի ղողանջները: Այդ վերադարձը պայմանավորված է Հայկական Լեռնաշխարհի եւ նրա Բնիկների՝ Հայերի իրավունքների վերականգնմամբ: Այն արիածին եւ ոչ արիածին ազգերը, որոնք կընդդիմանան Հայի ու Հայքի իրավունքների հաստատմանն ըստ Տիեզերակարգի՝ կպատժվեն ու կանհետանան երկրի երեսից…
Գալիս են Տիեզերական Արդարության վերականգնման ժամանակները եւ ոչ մի անբնական ուժ կամ հարստություն չի կարող կանգնեցնել այդ թափանիվը, փորձողն էլ կկորչի թափանիվի պտույտների զորությունից… Արեգակնային համակարգի ամեն ամիս տեւում է 2160 երկրային տարի, ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի, ամեն տարի՝ ավելի քան 25.000 երկրային տարի: Եկել է Հայի՝ ավելի քան 18 հազար երկային տարի Տիեզերահաս մնալու ժամանակը…
Հայ Սրիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը շնորհավորում է նաեւ Վահագնի երկրային վերածնունդը, որը նշանակում է, որ հայության ռազմի ու զորության Աստվածը պատրաստվում է դառնալ Հայոց Զորքի Գերագույն Հրամանատարը, ինչը հայության թշնամիներին անբեկանելի պատժի առջեւ է կանգնեցնում…- http://www.hayary.org/wph/?p=6139 – Փա՜ռք Վահագնի Վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…
Հայ արիականները քանիցս գաղտնածես են կատարել Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածներում, Արցախում եւ Ջավախքում, այլ հայկական տարածքներում (որ թաքնագիտական բնույթ ունեն), որպեսզի Հայոց Հողը կանչի Հային, իսկ Հայը՝ հավատարիմ իր ծագմանն ու առաքելությանը, լսի այդ ձայնը եւ վերամիավորի Արարչատուր ու Աստվածազարմ բոլոր Հողերը Հայոց… Փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածներին, փա՛ռք Հոգիներին Հայոց եւ փա՛ռք Հային ու Հայքին…
«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.