ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը Իրանի ժողովրդին՝ Նովրուզի՝ Նոր տարվա՝ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. առթիվ… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ հազարամյակների բովով անցած արիադավան-հեթանոս հայությանը եւ արիական ազգերին…

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը՝ Նովրուզի՝ Նոր տարվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396թ. Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։

ՀՀ նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ վերընտթաց զարգացում են ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտների լայն ներկապնակ՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունից մինչեւ առեւտրատնտեսական սերտ համագործակցություն, մարդկանց միջև կապերից մինչեւ գիտակրթական ու մշակութային փոխգործակցություն: Նախագահ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ այդ հաստատուն հենքի վրա հայ-իրանական միջպետական ամուր կապերը հետագայում եւս կընդլայնվեն եւ կխորանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի:

Սերժ Սարգսյանը մաղթել է Իրանի նախագահին եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին քաջառողջություն, արևշատություն եւ հաջողություններով լի բեղմնավոր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ բարօրություն:

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի Ամանորյա շնորհավորանքը՝ արիադավան հայությանը եւ արիական ազգերին

Հայ արիականները եւ համախմբված հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշել են բնական տարեփոխությունը:  

Տիեզերական Գարունն արդեն տարիների պտույտ է գործել եւ հետզհետե մտնում է իր բնականոն ընթացքի մեջ: Երբ Արեգակնային Գարնան ազդակներին ձուլվում է նաեւ Երկրային Գարնան շունչը, Տիեզերագեն Արիական Տեսակը առատորեն սնվում է Արարչակարգից բխող լիցքերով, վերականգնում է իր Բնածին եւ Տիեզերահաս որակները, վերադառնում է Տիեզերակարգի հետեւորդ՝ Եռահամակարգ Մարդ Արարածի մարմնա-մտա-հոգեւոր կարգավիճակին…

Արիածին Ազգերը Արեւազարմ են եւ Արեւեպաշտ ու նիրհել էին Տիեզերական Ձմռան արեւասակավ բնությունից: Ըստ բնակարգի, Բ(Ա)րիների  ժամանակավոր տկարությունից օգտվել էին Չարիները, որոնք նույնպես Տիեզերածին Արարածներ են, եւ Երկիր մոլորակը հայտնվել էր Երկնային ու Երկրային Չարիների տիրույթում…

Այդ ժամանակահատվածում՝ շուրջ 6,5 հազար երկրային տարի առաջ, սկսեց թուլանալ Համաարիական Համադաշնությունը մեր երկրում, 4-5 հազար տարի առաջ արդեն մասնատման գնացող Համաարիականությունը տկարացավ գաղափարախոսական ու հավատամքային ասպարեզներում, ինչը դարձավ պատճառ Համաարիական Համադաշնության պառակտման, որից էլ բխեց Արիածին Ազգերի միասնական գաղափարների ու հավատի մասնատումը: Առաջացան առանձին արիակերտ թագավորություններ եւ ազ գերը ստեղծեցին իրենց ազգային հավատներն ու գաղափարախոսությունները, մշակույթը, արվեստի ու արհեստի ինքնատիպ արժեքները:

Արիածին Ազգերն ունեցան իրենց ազգայինը, մեկուսացան ինքնությամբ, եւ այլեւս տկարացան միասնական ու միակամ Չարի դեմ: Տկարացավ նաեւ հայը, ում դեմ ամենաանողոքը գործեց ինչպես Երկնային, այնպես էլ Երկրային Չարը, քանզի ՀԱՅ-ը եւ ՀԱՅՔ-ը ի վերուստ առաջին Արարչական Արարումներն էին Երկրում… Եվ ի սկզբանե Հայկական Լեռնաշխարհն է եղել մարդկության Օրրանը եւ փրկության ու վերածննդի Բնատարածքը:

Բայց ամեն բան վերադառնում է ի շրջանս յուր, եւ Չարի իշխանության ավարտը ազդարարել է Բ(Ա)րիների իշխանության վերադարձի ղողանջները: Այդ վերադարձը պայմանավորված է Հայկական Լեռնաշխարհի եւ նրա Բնիկների՝ Հայերի իրավունքների վերականգնմամբ: Այն արիածին եւ ոչ արիածին ազգերը, որոնք կընդդիմանան Հայի ու Հայքի իրավունքների հաստատմանն ըստ Տիեզերակարգի՝ կպատժվեն ու կանհետանան երկրի երեսից:

Գալիս են Տիեզերական Արդարության վերականգնման ժամանակները եւ ոչ մի անբնական ուժ կամ հարստություն չի կարող կանգնեցնել այդ թափանիվը, փորձողն էլ կկորչի թափանիվի պտույտների զորությունից… Արեգակնային համակարգի ամեն ամիս տեւում է 2160 երկրային տարի, ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի, ամեն տարի՝ ավելի քան 25.000 երկրային տարի: Եկել է Հայի՝ ավելի քան 18 հազար երկային տարի Տիեզերահաս մնալու ժամանակը…

Հայ Սրիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը շնորհավորում է նաեւ Վահագնի երկրային վերածնունդը, որը նշանակում է, որ հայության ռազմի ու զորության Աստվածը պատրաստվում է դառնալ Հայոց Զորքի Գերագույն Հրամանատարը, ինչը հայության թշնամիներին անբեկանելի պատժի առջեւ է կանգնեցնում…

Հայ արիականները քանիցս գաղտնածես են կատարել Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանի սահմանամերձ հատվածներում, Արցախում եւ Ջավախքում, այլ հայկական տարածքներում (որ թաքնագիտական բնույթ ունեն), որպեսզի Հայոց Հողը կանչի Հային, իսկ Հայը՝ հավատարիմ իր ծագմանն ու առաքելությանը, լսի այդ ձայնը եւ վերամիավորի Արարչատուր ու Աստվածազարմ բոլոր Հողերը Հայոց… Փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածներին, փա՛ռք Հոգիներին Հայոց եւ փա՛ռք Հային ու Հայքին…

«Լուսանցք» թիվ 11 (444), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։