Համասեռական դիվանագետն ունակ չէ ընկալելու ազգային արժեհամակարգը – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Ըստ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների, համասեռական ամերիկյան դիվանագետը երբեք չի կարող ընկալել ազգային հարցերի խորքն ու էությունը, եւ կարող է վնասել արցախյան գործընթացին…

Պաշտոնական Երեւանը պետք է փոխել տա ԵԱՀԿ Մինսկի խմբի անհոգ ու միայն իրենց երկրների շահերից բխող տեսակետները: Նրանք ասում են թե «Մինսկի խումբը կողմերից ոչ մեկին ոչ մի լուծում չի պարտադրի», ինչը թերեւս հասկանալի է:

Բայց եթե կողմերից մեկը ամեն օր ու տարիներ շարունակ խախտում է բոլոր միջազգային պայմանավորվածությունները, ապա այդ կողմին պիտի սաստե՞լ, թե՞ ոչ: Սաստելն անգամ քիչ է նմանի համար, անհրաժեշտ է պատժել: Ասում են՝ չկան նման մեխանիզմներ, էհ՜, ստեղծեք, ո՞վ է խանգարում:

Իսկ եթե պայմանավորվածություններն ու կնքված փաստաթղթերը արժեք չունեն պաշտոնական Բաքվի համար, ինչի՞ համար է այս անիմաստ քաշքշուկը…

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահող Ռիչարդ Հոգլանդը Հայաստանում, կարծես կիսագաղտնի ասում է, թե իրենք լավ գիտեն, թե ինչ է կատարվում իրականում, բայց որպես հաշտարար ընդհանրական հայտարարություններ են անում, որպեսզի կողմերից որեւէ մեկին չվիրավորեն:

Տարօրինակ տրամաբանություն է: Այդ ինչպե՞ս է, որ խախտող կողմին դնում են հավասար նժարի վրա պաշտպանվող կողմի հետ, եւ համարում են, որ «կողմերից որեւէ մեկին չեն վիրավորում»…

Չնայած այս մարդու համար դա սովորական բան է: Նա ոչ դրական տրամադրվածություն ունի՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում, ինչպես նաեւ համասեռական հակումների տեր է, որի համար մերժում ստացավ տարիներ առաջ նշանակվելու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը:

Ինչքան էլ Վաշինգտոնը պնդեց, Հայ Արիական Միաբանությունն ու այլ քաղաքական ու հասարակական ուժեր դիակայեցին այդ նշանակմանը:   

Եվ այսօր էլ Հայ Արիական Միաբանությունը նույն վտանգներն է տեսնում այս դիվանագետից սպասվող, քանի որ նա չի դադարեցրել իր բացասական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված:

Ըստ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների, համասեռական դիվանագետը երբեք չի կարող ընկալել ազգային հարցերի խորքն ու էությունը, եւ կարող է վնասել արցախյան գործընթացին:

Ասում են՝ նա ժամանակավոր է նշանակվել, եթե այդպես չէ, ապա Հայ Արիական Միաբանությունը պնդում է, որ հայկական կողմը հանել տա նրան ԵԱՀԿ Մինսկի խմբից: Կարծում ենք, նա դեռ հույս է տածում ամրապնդվել Հայաստանում եւ իր հակահայ գործունեությունը նաեւ մեր երկրում ծավալել…

Երեւանում խոսելով արցախյան խնդիրը իրականում հասկանալու եւ հարցն ամբողջությամբ ընկալելու իրենց իմացության մասին՝ Ռիչարդ Հոգլանդը միայն մի խնդիր էր ցանկանում լուծել: Եվ դա հնչեցրեց իր խոսքի միջնամասում, այն է՝ «Կարեւոր է, որ կողմերը քաղաքական կամք դրսեւորեն եւ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի աշխատեն առկա ծրագրերի շուրջ գտնելու խաղաղ կարգավորումը»…

Այսքան բան, առանց միջնորդական ջանքերի հարցը կարող է դուրս գալ իրենց վերահսկողությունից, ուստի հիմա խառնվել են՝ մեզ հասկացնում են, որ գիտեն, թե ով է մեղավոր, բայց մենք պիտի հասկանանք, որ իրենք այլ խնդիր են լուծում… Ինչպես ասում են՝ բարե՛ւ ձեզ:

Առավելագույնս դիվանագիտորեն պատասխանելով հայ լրագրողների հարցերին՝ ամերիկացի համանախագահողը նշել է, թե «Այդպիսի դեպք չկա, որ դիվանագետը քննադատի իշխանության լեգիտիմությունը: Հնարավոր է, որ ժողովուրդը չսիրի իր իշխանությանը, բայց դա ժողովրդավարական գործընթացի մի մաս է»:

Բայց մենք չենք ասում, թե սիրեք կամ մի սիրեք Իլհամ Ալիեւին: Կամ չենք ասում, թե քննադատեք այդ պոռոտախոսի ներքին քաղաքականությունը, մենք էլ դեմ չենք, որ իրար ուտեն…

Բայց, երբ խոսքը եռակողմ համաձայնությունները խախտելու մասին է, չի կարելի դիվանագիտական օնանիզմով զբաղվել:

Ուստի՝ այլեւս կարիք չկա բարբաջելու, թե «մենք մի փոքր տարածություն պետք է պահենք, որպեսզի մյուս կողմին չնեղացնենք: Պետք է զգուշություն ցուցաբերենք նույնիսկ փակ դռների հետեւում, երբ գիտենք, թե ով է մեղավորը»…

Ամերիկացի նախկին համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքն էլ փորձել է տեր կանգնել իր համասեռական գործընկերոջը եւ հեռուներից իր խոսքն է ասել, որ «հայերն ու ադրբեջանցիները պետք է ստիպեն իրենց ղեկավարներին խաղաղություն հաստատել»…

Իսկը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ էլի ոմանց նախընտրական ծրագիրը: Ահա, թե որտեղ է թաղված «խաղաղություն պարտադրելու» շան գլուխը:

«Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում… Տարածաշրջանի բնակչությունն արժանի է խաղաղության: Այժմ եկել է այդ ժամանակը եւ եթե ոչ այժմ, ապա ե՞րբ»,-ասել է Ջեյմս Ուորլիքը:

Այստեղ էլ է մնում նույն բանն ասելը՝ բարե՛ւ ձեզ, թող ռիսկերը ձեր երկրի մոտերքում տեղակայվեն… եթե թուրք-ադրբեջանցին Միացյալ Նահանգների հարեւանը լիներ (այն էլ ԱՄՆ-ի տարածքի վրա հաստատված), ապա անկախության հրովարտակի հնչեցումից մի քանի տարի անց ԱՄՆ-ն պատմության հիշողության գրկում հայտնված կլիներ…

Այդ ինչպե՞ս է, որ երբեւե չգոյ երկրները անկախություն են ստանում, ինչ-որ տարածքներ են սեփականացնում ու հայրենիք կոչում, բայց մենք, որ Հայկական լեռնաշխարհի բնիկներն ենք միակ, պիտի էլի լռենք: Հանուն ձե՞զ:

Մենք դեռ կանգուն ենք, քանի որ միշտ՝ գենետիկորեն մեր հայրենիքի սահմանները վերականգնելու բնական ձգտում, նպատակ ու կամք ունենք:

Եվ այդտեղ է, որ մեզ պետք կգան նաեւ ռիսկերը: Այդ ռիսկերը մեզ օգնել կարող են:

Իսկ այդ դեպքում մենք կարող են ենք մտածել ոչ միայն «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան» գործելու մասին, այլ դիտարկենք ընդհուպ մինչեւ անդամակցության խնդիրը: ՀԱՊԿ-ն եւ ՆԱՏՕ-ն գուցե եւս համադրելի լինեն մեզ համար, եթե՝ ոչ, ապա միշտ կա ընտրության խնդիրը՝ ըստ մեր նպատակների համադրելիության…

Ռոսաստանի ու Արեւմուտքի անվստահելիությունը մենք պատմության դասերից ենք զգացել:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։