«Մենք հաշվետու ենք».- Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին (6-րդ)… Առողջապահություն – Համայնք-մասնավոր համագործակցության… Սոցիալական ապահովություն – Առանձնակի եւ հատուկ ծրագրեր…

Սկիզբը՝ թիվ 7-11-ում

Առողջապահություն

Առողջապահության ոլորտում քաղաքային իշխանությունների հիմնական խնդիրը  յուրաքանչյուր երեւանցու համար որակյալ եւ մատչելի բժշկական օգնություն ստանալու պայմանների ապահովումն է։

Այդ նպատակով 2016թ. շարունակվել են առողջապահական կազմակերպությունների բժշկական սարքավորումների համալրման, շենքային պայմանների բարելավման, ինչպես նաեւ բժշկական անձնակազմի մասնագիտական վերապատրաստման ծրագրերը։

Մայրաքաղաքում ամբողջովին լուծվել է պոլիկլինիկաների ջեռուցման խնդիրը:

Համայնք-մասնավոր համագործակցության շրջանակներում Երեւանի ենթակայության Կ. Եսայանի անվան պոլիկլինիկան ամբողջությամբ հիմնանորոգվել եւ արդիականացվել է:

Համայնքային բյուջեի միջոցներով հիմնանորոգվել եւ վերզինվել է Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը:  

– 2016թ. վերանորոգվել են 14 պոլիկլինիկաներ:

– Ձեռք է բերվել 55 միավոր ժամանակակից բժշկական սարքավորում, այդ թվում՝

էլեկտրաստրագրության (ԷՍԳ) երկարատեւ մոնիտորինգի կրովի համակարգ

ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք,

ուլտրաձայնային թերապիայի սարքավորում,

բինոկուլյար մանրադիտակ,

լաբորատոր ցենտրիֆուգ,

լազերային թերապիայի սարքավորում,

տրեդմիլ

Ամբուլատոր – պոլիկլինիկական հաստատությունների վերազինումը նպաստել է ինչպես մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, այնպես էլ այդ հատատություններ հաճախումների ավելացմանը։ 2016թ. Երեւանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում գրանցվել է շուրջ 1.800.000 հաճախում:

Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ բժշկական օգնության սպասարկման ծրագրի շրջանակներում բուժման ուղեգիր է ստացել սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված 1.047 երեւանցի, առողջարանային վերականգնողական բուժման ուղեգիր է տրամադրվել 366 քաղաքացու:

Անվճար վիրահատվելու հնարավորություն է ստացել 6.382 քաղաքացի:

200 քաղաքացու տրվել է համակարգչային տոմոգրաֆիայի անվճար հետազոտության ուղեգիր:

2016թ. մայրաքաղաքում շտապ օգնության ծառայության կանչերի թիվը կազմել է շուրջ 243.000:

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատությունների 65 բժիշկ եւ 55 բուժքույր անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

Սոցիալական ապահովություն

Սոցիալական ապահովության ոլորտում 2016թ. Երեւանի քաղաքապետարանի ռազմավարությունն ուղղվել է մայրաքաղաքի բնակիչների սոցիալական երաշխիքների պաշտպանությանն ու իրականացմանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով շարունակվել են քաղաքացիների հասցեական սոցիալական աջակցության ծրագրերը՝ հոգածության եւ ուշադրության կենտրոնում պահելով կարիքավոր ընտանիքներին եւ խոցելի սոցիալական խմբերին:

2016թ. իրականացված սոցիալական ծրագրերի առաջնային ուղղություններն են՝

– բնակչության սոցիալապես անապահով խմբերին օժանդակությունը,

– կարիքավոր եւ բազմազավակ ընտանիքների երեխաներին աջակցությունը,

– կարիքավոր սիրիահայերին օժանդակությունը,

– հաշմանդամների սոցիալական աջակցությունն ու հասարակական ինտեգրումը,

– զինծառայողների եւ ազատամարտիկների ընտանիքներին աջակցությունը,

– տարեցներին եւ վետերաններին սոցիալական աջակցությունը,

– անօթեւան անձանց ժամանակավոր կացարաններով ապահովումն ու ինքնուրույն կյանքին վերադառնալու օգնությունը:

Երեխաների համար՝

Գիտելիքի օրվան ընդառաջ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերի շուրջ 10.000, ինչպես նաեւ սոցիալապես առավել կարիքավոր ընտանիքների 1-4-րդ դասարաններ հաճախող 5.697 երեխաների տրամադրվել են պայուսակներ եւ գրենական պիտույքներ:

Կազմակերպվել է սոցիալապես անապահով ընտանիքների 7-13 տարեկան 1.170 երեխաների ամառային հանգիստը մանկական առողջարարական ճամբարներում:

Ընտանիքների համար՝   

Տարվա ընթացքում կարիքավոր 10.635 ընտանիք ստացել է պարենային աջակցություն:

Ամանորյա միջոցառումների շրջանակներում 21.874 ընտանիքի տրամադրվել է սննդամթերքի փաթեթներ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների 38.513 փոքրիկներ ստացել են քաղցրավենիքի նվեր փաթեթներ:

4.000 երեխա մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով կազմակերպված միջոցառումներին:

Սիրիահայերի համար՝

Սիրիահայ ավելի քանի 1.200 ընտանիքի տրամադրվել է դրամական, նյութական եւ պարենային աջակցություն:

Հատուկ ծրագրեր՝

Մայրաքաղաքում իրականացվող սոցիալական բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ներառվում են կյանքի առանձնահատուկ պայմաններ ունեցող քաղաքացիները, նրանք նաեւ ակտիվորեն ընդգրկվում են քաղաքային կառավարման եւ մարզամշակութային կյանքի կազմակերպման ծրագրերում:

«Երեւանի քաղաքապետարանը Երեւանի մանուկներին» ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել միայնակ մայրերի՝ երեւանաբնակ ուղեղային կաթված ունեցող փոքրիկների թերապեւտիկ բուժումներ կազմակերպելու համար:

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։