ԱԺ խոսնակի հրաժարականից հետո ներքաղաքական ի՞նչ ծավալումներ են սպասվում: Այս՝ ներքաղաքական խառնակ իրավիճակում որտե՞ղ է Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ ո՞րն է այս կառույցի դերակատարումը: Երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբի հյուրը միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն էր: Տարբեր զարգացումների շուրջ նրա տեսակետներն այնքան հստակ էին, որ մենք գերադասում ենք զերծ մնալ սեփական մեկնաբանություններից… Ըստ Ա. Ավետիսյանի, նախընտրական ու հետընտրական գործընթացներից հեռու մնալն ամենեւին մեկուսացում չի ենթադրում (ինչը վկայում են ՀԱՄ հայտարարություններն ու պարզաբանումները մամուլում), իսկ մարտի 1-2-ի դեպքերից հետո մի շարք հանդիպումներ է ունեցել՝ հասկանալով, որ ներքաղաքական վիճակը կարող է էլ ավելի տխուր հետեւանքներ ունենալ: Հատկապես ինչի՞ մասին է խոսքը: Ըստ Ա. Ավետիսյանի, եթե պիտի Կովկասի քարտեզի վերաձեւում տեղի ունենա, ապա ինչու՞ մենք չմտածենք այդ մասին. «Փաստորեն, ամեն երկիր մտածել է, թե ինչ տարածք է իրենով անելու, բացի Հայաստանից (դեռ զիջելու մասին են մտածում): Մեզ այս հարցն է հուզում. ունենալով Ջավախքի, Նախիջեւանի (Արցախի խնդիրը ՀԱՄ-ը լուծված է համարում – Ն. Մ.), նաեւ՝ Արեւմտյան Հայաստանի խնդիր, չենք կարող անտեսել աշխարհաքաղաքական զարգացումները»: Այո՛, բայց հասկանալի պատճառներով ՀՀ-ն չի կարող այսօր արծարծել Ջավախքի կամ Նախիջեւանի խնդիրը: Սրա դեղատոմսն էլ ունի ՀԱՄ-ը: «Մենք փորձում ենք տարբեր երկրների ազգայնական ուժերի միջոցով բարձրացնել այդ խնդիրները: Ու ես հասկանում եմ, որ մեր պետության համար կարող է դժվար լինել աշխարհաքաղաքական այս կարգի խնդիրները բացահայտորեն արծարծել: Մենք, որպես ազգայնականներ, ինչպես բոլոր երկրներում է ընդունված, կարող ենք այդ հարցերը հնչեցնել (ու հնչեցնում ենք) եւ լուրջ քայլեր անել կովկասյան փոխգործակցությունում ոչ միայն մեր տեղն ունենալու, այլեւ հետագայում ՀՀ տարածքները մեծացնելու համար: Աբխազիան ու Հարավային Օսիան երկար անկախ չեն մնալու, վաղ թե ուշ նրանք միանալու են ՌԴ-ին եւ այդ ժամանակ էլ, մենք համոզված ենք, սկսվելու է մի նոր գործընթաց, թե որ երկիրն ինչ տարածք է իրենով անելու: Իսկ մեր ընդդիմությանն ու իշխանությանը սա չի հուզում: Նրանք աթոռակռվով են զբաղված եւ չեն էլ ենթադրում, որ այդ դեպքերը կարող են շատ արագ զարգանալ: Իսկ եթե ՀՀ-ն պատրաստ չլինի այդ ծավալումներին, կարող է աչքի առաջ ունենալ մի նոր Նախիջեւան, եթե հանկարծ Ջավախքից հեռանան ջավախահայերը», – ընդգծեց բանախոսը: Լրագրողներին հետաքրքրեց իրապես ազգայնական բեւեռի ստեղծման գաղափարը: Եվ թե այս պարագայում ՀՀ-ն իր ներուժով ինչպե՞ս կարող է հավակնել իր բնական տարածքները վերադարձնելուն: Վտանգավոր չէ՞ այս ամենը: Ի պատասխան ՀԱՄ առաջնորդը բացատրեց, թե Արեւմտյան Հայաստանի խնդրի լուծումն այսրոպեական չէ. «Բայց արդեն գործում է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը, որը վերաձեւում է ոչ միայն Կովկասը, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքը: Դա մեզանից անկախ է լինելու՝ ուզենք, թե՝ ոչ: Այլ բան է՝ ուզու՞մ ենք մենք մասնակցել այդ գործընթացին եւ այն պետության փոխարեն, որ կոչվելու է մեծ Քուրդիստան (ըստ ծրագրի – Ն. Մ) ու ստեղծվելու է Արեւմտյան Հայաստանի, Իրաքի, Սիրիայի եւ Իրանի տարածքների վրա, կառաջարկե՞նք մեր՝ մեծ Հայաստանի տարբերակը, որ, ի դեպ, նույնպես շրջանառվում է: Հենց այնպես չենք ասում, մեծ Հայաստանի նախագիծը ՄԱԿ-ում էլ է արծարծվել (համապատասխան հանձնաժողովում՝ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների համապատկերում): Ու եթե մենք հետամուտ չլինենք, ապա այդ նախագիծը կդրվի մի կողմ ու կգործի Քուրդիստանի կամ հենց Թուրքիայի նախագիծը: Զուր չէ, որ Անկարան վերջերս աշխուժացել է տարածաշրջանում ու փորձում է հարաբերությունները կարգավորել ՌԴ հետ: Ինչը Երեւանը չի անում, Մոսկվայի հետ այդ մասին բարձրաձայն չի խոսում: Իսկ մենք փորձում ենք դա անել՝ ու ոչ միայն ՌԴ-ի, այլեւ՝ Իրանի հետ, այլ կերպ՝ տարածաշրջանային այն երկրների հետ, որոնց համար նախընտրելի է մեծ Հայաստանը, այլ ոչ թե՝ Քուրդիստանը: Սրա՛ մասին է խոսքը»: Ներքաղաքական վիճակին առնչվող հարցերը ԱԺ նախագահի փոփոխության մասին էին: Արդյո՞ք Հ. Աբրահամյանը կարող է լինել այն մարդը, ով կբարձրացնի ԱԺ հեղինակությունը: Ըստ ՀԱՄ առաջնորդի, ԱԺ նախագահի փոփոխությունը անձի խնդիր չէ, ավելի լուրջ խմորումներ կան, եւ այս պարագայում էլ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում թերեւս: Եվրոպական ուղղությունից ՀՀ-ում այսօր գերակշռում է անգլո-ամերիկյանը (կամ՝ անգլո-սաքսոնական), որի ներկայացուցիչներն իշխում են երկրի նախագահի աշխատակազմում, ընդհուպ՝ ՀՀ անվտանգության խորհրդում: Հիշեցնենք, որ ժամանակին աղմուկ բարձրացավ եւ այդ խորհրդի այսօրվա ղեկավար Ա. Բաղդասարյանին մեղադրեցին օտար երկրի գործակալ լինելու մեջ: «Ինչքանով տեղյակ եմ, Տ. Թորոսյանն էլ այս ուղղությանն էր հարում, իսկ ՌԴ-ն կամաց-կամաց պիտի փորձի անգլո-ամերիկյան ուղղության ներկայացուցիչներին հեռացնել իշխանությունից եւ նշանակել տալ իրեն հարմար ներկայացուցիչներին»: Ա. Ավետիսյանը չբացառեց, որ շատ շուտով ականատեսը կարող ենք դառնալ նաեւ վարչապետի փոփոխության: Եվ այս ամենն ավելի շատ առնչվում է ոչ թե մեր երկրի ներքին խնդիրներին, այլ՝ ՌԴ-Եվրոպա հակամարտությանը: Իսկ ընդհանրապես, «եթե ՀՀ նախագահը Տ. Թորոսյանի կամ կադրային այլ փոփոխությամբ, նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային բեւեռների հետ հարաբերվելով ինչ-որ մեծ խաղ է սկսել ու վստահ է իր ուժերին, մենք իրապես կողջունենք նրա բռնած ուղին… իսկ եթե այս ամենն արվում է ներքին եւ արտաքին լծակները պարզապես իրեն քաշելու եւ իշխանության վերեւում մնալու համար, ապա սա շատ վտանգավոր խաղ է, քանզի այն, ինչ պիտի միանգամից կոտրվի Ս. Սարգսյանի գլխին, դա կոտրվելու է առավելապես երկրի ու մեր գլխին»: Ի՞նչ է ենթադրում վարչապետի փոփոխությունը՝ արդյո՞ք Ռ. Քոչարյանի վերադարձ: «Եթե դա լինի, ապա ոչ թե Ս. Սարգսյանի ցանկությամբ, այլ՝ արտաքին որոշ պարտադրանքներով պայմանավորված, – նկատեց Ա. Ավետիսյանը, – քանզի եթե դա ներկայիս նախագահին հարմար լիներ, ապա դա միանգամից կարվեր՝ Մեդվեդեւ-Պուտին տարբերակով, սակայն, վստահ եմ՝ ՀՀ նախագահը ամեն կերպ կփորձի շրջանցել այդ հարցը»:
«Լուսանցք», թիվ 33 12-18.09.2008թ.
Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ է խոսում ՀԱՄ առաջնորդը
Նարե Մշեցյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
- Ֆրանսիայում Լուվրի կողոպուտի գործով հինգ նոր կասկածյալ է ձերբակալվել․ RTL
- Նոր որոշում. կառավարությունը հրաժարվում է «Հայփոստի» իր բաժնետոմսերից
- Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց
- Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին. այն կուղարկվի ԱԺ
- Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը. «Փաստ»
- Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում․ Սի Ծինփին
- Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում տեղահանված անձանց վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ․ «Քաղաքացիական պայմանագիր»
- Խուդաթյանի ասածը վկայում է նրա քաղաքական տհասության մասին. Բաբկեն Հարությունյան
- Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
Unknown Feed



Armenian