Հայաստանի նախագահ համահայկական կոչ եւ կանչ հնչեցրեց՝ Ադրբեջանին իրապես սպառնալով (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն՝ մա՛հ ոսոխին… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքն Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց եւ օրվան պատրաստվելու մարմնա-մտա-հոգեւոր մաքրագործությունից հետո…

Ներքին կյանքի բացթողումները, հակասությունները շեշտելով հանդերձ, հայ արիականները բազմիցս իրենց համաձայնությունն են հայտնել Հայաստանի արտաքին քաղաքականության փոխլրացնող, նպատակայնորեն համադրության տանող գործելաոճի հետ:

Հայաստանը իրապես կարողանում է համադրել Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը մեր պետության կարգավիճակին, աշխարհագրական դիրքին եւ հնարավորություններին հարիր, անգամ կարողանում է այդ համադրության մեջ ներառել համաշխարհային 3-րդ բեւեռին ձգտող Չինաստանի եւ տարածաշրջանային եւ իսլամական աշխարհում ազդեցիկ երկիր՝ Իրանի շահերը:

Այս ամենն առավել ազդեցիկ ու հայանպաստ կդառնար, եթե կարգավորվեր ներքին կայունությունը եւ ազգային համերաշխության դրսեւորումներ նկատվեր քաղաքական բնագավառում:

Վաղուց ժամանակն է, որ այս պատերազմական (անգամ եթե նախապատերազմական է) իրավիճակում ներքին ու արտաքին քաղաքականությունները նույնպես դառնան փոխլրացնող եւ համադրելի:

Այն փաստը, որ հայկական բանակը մեր տարածաշրջանի կայացած զինուժն է, անհերքելի է: Դա հավաստել են ինչպես ՆԱՏՕ-ական բարձրաստիճան զինվորականները, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ական եւ այլ երկրների:

Հայկական բանակն ինքը մեկ անգամ չէ, որ ապացուցել է դա: Եվ ոչ միայն ադրբեջանական շնագայլերին հակահարվածելու միջոցով, այլեւ միջազգային խաղաղարար առաքելությանը մասնակցելիս:  

Եվ այսօր, Սերժ Սարգսյանն առաջին անգամ բարձր մակարդակով հասկացրեց աշխարհին, ոչ միայն մեր բնատարածք սողոսկած, մեր արյան վրա պետություն սարքած թշնամուն, որ «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդեր»-ի համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն»… Ապա հավելեց. «Մենք այլեւս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստա՛տ չենք անելու». հասկացնելով նաեւ, որ հայ տեսակն այլեւս սպանդի, ցեղասպանության, գաղթի ու օտարության ճանապարհը չի բռնելու…

Սա բացահայտ կոչ է հայությանը՝ հասկանալու իրավիճակի լրջությունը, համախմբվելու՝ աշխարհի վերաբաժանման հերթական փուլից առաջ:  Սա համահայկական կանչ է, որ հնչեց հայության հայրենիքից: Այսուհետ ամեն քայլ, ամեն գործողություն պիտի դառնա համահայկական: Ազգ-բանակի գաղափարը որդեգրվեց մեր բանակի կողմից, հրաշալի է: Որպեսզի այն արագ զարգանա, կարելի է առաջին փուլում հայաստանյան (Արցախը Հայաստանի 12-րդ մարզն է) ընդհանրության հասնել, ապա գնալ համահայկական բանակի կայացման ճանապարհով:

Պիտի ունենանք նաեւ համահայկական Սահմանադրություն, դրամատուն, տնտեսական, գիտա-կրթական, մշակութային եւ այլ համակարգեր, ինչը Տիեզերական Գարնան զարթոնքի հետ բազմաթիվ հայերի, անգամ իրենց համար անսպասելի, ուղղորդելու է դեպի Հայաստան: Աշխարհի հայությունը Տիեզերական Գարնան զարթոնքի այս փուլում անգամ ոչ բացահայտ է աջակցելու իր հայրենիքին՝ դեռեւս մնալով ծպտյալ կարգավիճակում: Բայց գալիս են հայի ժամանակները՝ ամեն բան պտտվում է ի շրջանս յուր…

Հայ արիականներն արդեն վաղուց հենվելով թաքնագիտական հնարքների վրա, հայի անունից կանչում են հայի հողին, որի ձայնը լսելի է դառնում հայի հոգում արդեն: Սա Հողահավաքի ու Հայահավաքի կանչն է… Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները երկար ժամանակ է, ինչ առավոտյան մարզական վարժանքներից հետո հոգե-մտավոր վարժանքի են անցնում՝ ասելով. «Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն՝ մա՛հ ոսոխին… Սա՛ պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջին խոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց եւ օրվան պատրաստվելու մարմնա-մտա-հոգեւոր մաքրագործությունից հետո… Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին… Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… Հանուն Հողահավաքի եւ Ազգահավաքի… Ի դարձ՝ Հայի Տիեզերահաս եւ Արարչակնիք Առաքելության»…

Իսկ «Մա՛հ ոսոխին» կարգախոսը, որը հայ արիականների լեզվին է միշտ, պիտի դառնա մեր կյանքի անբաժան ուղեկիցը: Եվ ո՛չ միայն զինվորականության շրջանում:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։