Կփակվի՞ազգայնական շղթան – Հաջորդ Եվրամիությունը՝ ազգայնական բնույթի… (Եվրոպան Եվրամիության փոփոխության հարցերը քննարկում են Վաշինգտոնի ու Մոսկվայի հետ – այդ երկրներում ազգայնական դրսեւորումներն աշխուժանում են)… Աշխարհը ազգայնանում է – կրկին պնդում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը …

Եվրոպա-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնեց ԱՄՆ եւ նրա հանդիպումը նախագահ Դոնալդ Թրամփի հետ որոշակիորեն հարթեց իրավիճակը: Բայց դեռ անելիքներ կան, քանի որ Վաշինգտոնը եվրոպական գործընկեր երկրներից պահանջում է մարել ԱՄՆ-ի պարտքերը, ինչը մեծ գումար է կազմում: Գերմանիայի կանցլերը նաեւ փորձել է այդ խնդիրը կարգավորել: Թե ինչքանով է դա ստացվել, ժամանակը ցույց կտա, բայց փոփոխություն՝ դրական իմաստով կա:

Եթե ոչ ազգայնական, ապա հաստատ ոչ նախկին ժողովրդավարական կեցվածքով հանդես եկող ԱՄՆ-ի նոր նախագահը շատ կտրուկ եւ խիստ քայլերի է ամցել հատկապես ԱՄՆ-ի ներգաղթի հարցերը կարգավորելու առումով: Այդ պատճառով սրվել են հարաբերությունները ոչ միայն եվրոպական երկրների, այլեւ՝ Մեքսիկայի ու մի շարք մահմեդական երկների հետ: Եվրոպացիները կարծես ընդառաջ գնալով Վաշինգտոնին, նույնպես սահմանափակել են ներգաղթյալների ու փախստականների հոսքը: Սա կատարվում է այդ երկրներում ազգայնական դրսեւորումների աշխուժացմամբ, ինչը «Լուսանցք»-ում արդեն երկար ժամանակ է ներկայացնում է հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Նրա՝ աշխարհը ազգայնանում է տեսակետը կարծես թե սկսում է իրագործվել:  

Եվրոպական փոփոխությունների պայքարին միացած Հոլանդիայում խորհրդարանական ընտրություններում հաղթեց իշխող ուժը՝ գործող վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորած կուսակցությունը, խորհրդարանի 150 տեղերից ստանալով 31-ը: Վարչապետը նշել է, որ մտադիր է երկիրը դուրս հանել Եվրամիության կազմից, փակել մզկիթները, արգելել իսլամն ու Ղուրանը: Ամստերդամը լարված հարաբերությունների մեջ է նաեւ Անկարայի հետ, հիշեցնենք, որ վարչապետը Թուրքիայի նախագահ էրդողանին կոչել էր Բոսֆորի բռնակալ, ով լուրջ խնդիրներ ունի ընկալումների հետ կապված…

Վարչապետ Մարկ Ռյուտեն  եւ Հերտ Վալդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը նույնպես խորհրդարանում է արդեն սկսել են հակաիսլամական քաղաքականություն վարել: Եվրոպակամ երկրներում ազգայնականության դրսեւորումները որոշակի տարբերվում են արեւելյան ազգայնականությունից, նաեւ հայկականից, որոնք ավելի գաղափարախոսական եւ ինքնությանն առնչվող հիմքեր ունեն: Եվրոպական երկները հիմնականում կենտրոնանում են երկրի ժողովրդագրական վիճակը փոխելու տանող ներգաղթյալների եւ նրանց հետ կապված հանրային, իրավական ու սոցիալ-տնտեսական հարցերի հետ:

Բեռլինը Վաշինգտոնի հետ կարգավորումներին զուգահեռ անցել է նաեւ Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացմանը: Գերմանիայի սեպտեմբերյան ընտրություններում քրիստոնյա-դեմոկրատների՝ կանցլերի թեկնածուն կրկին կլինի Անգելա Մերկելը, ում քաղաքականությունը եւս տարբերվում է ընդունված ժողովրդավարականից եւ նա եւս կփորձի հենվել երկրի ազգայնական ուժերի վրա:

Եվ զարմանալի չէ, որ գերմանացի գործարարներից ու քաղաքական գործիչներից կազմված պատվիրակություն է ժամանել Ղրիմ, որպեսզի անձամբ կարծիք կազմի՝ ինչ է այնտեղ կատարվում: Թերակղզու գերամանական ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Յուրի Գեմպելի խոսքով, պատվիրակության կազմում 10 մարդ է՝ հիմնականում գործարարներ, որոնք զբաղվում են անշարժ գույքի հարցերով, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ՝ «Ձախերի» կուսակցության պատգամավորներ։

Մինչ այդ, երբ Անգելա Մերկելը աշխատում էր Վաշինգտոնի ուղղությամբ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պեն մարտի 24-ին այցելեց Մոսկվա եւ հանդիպեց Ռուսաստանի Պետդումայի ղեկավարների եւ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իմիջիայլոց, Մարին Լե Լենը արդեն իսկ հայտարարել էր, որ Ղրիմի հանրաքվեն չի կարող կասկածի տակ առնվել եւ թերակղզին այսօր օրինական կերպով է անցել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ: Նա նաեւ կողմ էր արտահայտվել, որ Ֆրանսիան եւս արգելի թուրք պետական ու քաղաքական գործիչների քարոզրությաւնն իրեն տարածքում: Այս գործիչը համարվում է ազգայնական քաղաքականության կրող, ում այդ ոլորտում առաջատար են համարում ոչ միայն Ֆրանսիայում, այլեւ՝ այլ եվրոպական երկրներում նույնպես:

«Ազգային ճակատ»-ի առաջնորդը եւս կողմ է Եվրոմիության կազմաքանդմանը ու նոր միության ստեղծմանը, այնպիսի միության, որ իշխող ճլինի անկախ երկրների քաղաքականության վրա: Նա հայտարարել է, որ պայքարելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար, իսկ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, թե իրենք միասնաբար են պայքարելու «այսօր տիրող գլոբալիզացիայ դեմ»: Կրեմլում կայացած հանդիպմանը ռուս նախագահը նշել է, որ «մեծ կարեւորություն են տալիս Ֆրանսիայի հետ հարաբերություններին, միեւնույն ժամանակ ջանում ենք հավասար հարաբերություններ պահպանել ինչպես գործող իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ»: Հաշվի առնելով այն աղմուկը, որ կապվեց Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի նախագահի ընտրության ժամանակ, Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե «ոչ մի դեպքում չենք ցանկանում ազդել իրադարձությունների վրա, բայց մեզ իրավունք ենք վերապահում շփվել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ, այնպես, ինչպես մեր գործընկերներն են անում, օրինակ, Եվրոպայում, ԱՄՆ-ում:

Ռուսաստանի նախագահն իր քաղաքականությամբ նույնպես ունի ազգայնական գործչի համարում եւ համաշխարհային փոփոխությունների ազգայնական դիմագծով շղթան կարծես միանալու կամք է դրսեւորում…

Կրկին պիտի հուշենք մեր իշխանություններին, այս իրողությունները նկատի առնելու համար…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 12 (445), 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=5939«Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ

http://www.hayary.org/wph/?p=5940«Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծինԱրարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 –  -Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ http://pressa.ru/ru/-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։