Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 13 (446), ապրիլի 7-12, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

Իսկ թշնամին փոփոխությունը նկատեցՄասնակի փոփոխությունները կառավարության կազմում կամ խորհրդարանի պատգամավորների շրջանում էական դերակատորում չեն ունեցել այս 25 տարիների ընթացքում: Ինչպես ՀՀ 1-3 նախագահները, այնպես էլ նրանց թիմակիցները այդպես էլ մնացին նախկինԻսկ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաեւը, անդրադառնալով Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին եւ արձանագրելով, որ «հաջողության են հասել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի թիմակիցները եւ ՀՅԴն, մնում է ինքնաձիգը վերցնել ձեռքը, քանի որ միայն պատերազմ  է սպասում այս դեպքում»…

Եկե՞լ են գործելու ժամանակներըՎարչապետը խոստանում է նոր ՀայաստանԲայց չենք կարող համաձայնել նախագահի այն մտքի հետ, որ «այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածություն»: Նախ չկար միացյալ ընդդիմության տանող որեւէ գաղափարական կամ այլ առումներով ազդեցիկ ուժ, որը կարողանար համոզել ու համախմբել իր տեսակետներով կամ հավատ ներշնչող դեմքերով: Նույն էր նաեւ իշխանամետ ուժերի պարագայումՔաղաքական դաշտի, առավել եւս ազգային հատվածըի, ամբողջական ներկայությունն ապահոված չէր

Նոր պետական համակարգով նոր աշխարհակարգի շեմինԽորհրդարանական Հայաստանը՝ հայկական նպատակների եւ համաշխարհային փոփոխությունների հորձանուտումԸնտրությունների արդյունքներն ինչպես որ կա

Նոր խորհրդարան անցած ուժերը հայամետ են, ասում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին ԶատուլինըՌուսաստանը հետեւում է Հայաստանի հետընտրական զարգացումներին

– «Բողոքող կողմը» միայն ընտրակաշառք բաժանողներն ենՓաստորեն, Շառլ Ազնավուրի հայտարարությունը կարծես մոտ է իրականությանը: Հետընտրական որեւէ ընդվզում չի նախատեսվում, իսկ ընտրակաշառք վերցրած ընտրողներն էլ փաստորեն ընտրել են՝ ում ցանկացել են եւ այստեղ էլ չկա «բողոքող կողմ»: Թերեւս բողոքողներ են հայտնվել կաշառատուների շրջանում, ովքեր բաժանել են ընտրակաշառք, բայց համապատասխան ընտրաձայներ չեն ստացել: Իսկ այս տեսակը հաստատ հանահավաքների չի դիմի

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արեւապաշտություն. ուսմունք, որ շատ հարցերի պատասխան է տալիսԿամ՝ Հայոց բանական իմաստաբանության դերն ու տեղը քաղաքակրթական զարգացումներում (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…  

Կոչ աշխարհի արվեստագետներին. այցելե՛ք ԱրցախՍերժ Թանկյան, Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Էրիկ Նազարյան (3 ապրիլի, 2017թ., Ստեփանակերտ) – Նշենք, որ տպավորությունն Արցախից մեծ է, նախագահ Բակո Սահակյանն էլ ընդունել է Սերժ Թանկյանին ու Ատոմ Էգոյանին: Վերջինս հայտնել է, որ ցանկություն առաջացավ Արցախում ֆիլմ նկարահանելու, իսկ Սերժ Թանկյանը հուսով է, որ իր մենահամերգն Արցախում չի ուշանա….  

Լեւոն ՏերՊետրոսյան, կարդա՛ այս գիրքը, գտի՛ր հարցերիդ պատասխանները – «Լեւոն ՏերՊետրոսյանն այսօր ասում է մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ու հավելել. «ՏերՊետրոսյանն ասում է՝ ղարաբաղյան շարժումը սկսվեց, որովհետեւ Ղրիմի թաթարներն իրենց հարցը բարձրացրին

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ) – Իհարկե, սա հերթական մի սուտ է, ինչը պարզապես միջազգային (ՄԱԿի) զեկուցագրի մաս է կազմելու Աստանայի համար, ինչը նկատելի է հետագա տեսակետից, թե Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի հետ

Խանը անցնում է բացահայտ ահաբեկչությանՀՀ նախագահի «Իսկանդեր»-ային հարձակումը շարունակում է ջղաձգումներ առաջացնել ամեն օր պատերազմից խոսող ԱդրբեջանումԲաքուն կարծում է, թե կարող է պայթեցնել Մեծամորի ԱԷԿը՝ չհասկանոլով, որ աբվելի շուտ Մինգեչաուրի ջրերը կհոսեն Բաքու,,,

Կորեական խնդիրը կրկին թեժացել էԱՄՆն սպասում է Չինաստանի որոշմանը, Հարավային Կորեան եւ Ճապոնիան զգուշացնում են

Զգոնության կոչ. ահաբեկչությունը պտտվում է Հայաստանի շուրջՄոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական XIV խորհրդակցության նիստը՝ մասնակցելու համար Հայաստանի ԱԱԾից մեկնած պատվիրակությունը գլխավորել է գերատեսչության տնօրեն գեներալմայոր Գեորգի Կուտոյանը

Օրերս Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշադ» կայարանում պայթյունի հետեւանքով զոհվեց 10 մարդ, տուժեց՝ շուրջ 50-ը: Տուժածների շրջանում ազգությամբ հայեր չկան

Այս դեպքերին հաջորդեց եւս մեկ սարսափելի իրադարձություն՝ Սիրիայում իրականացված քիմիական հարձակման հետեւանքով քաղաքացիական մոտ 100 անձինք են զոհվել, մեծաթիվ մարդիկ թունավորվել են։ Ո՞վ է պատասխան տալու

– Քաղաքական, պետական, մշակութային, մարզական եւ այլ լուրեր…

* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru   
– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
– 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
– 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
– 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

 

 

 

This entry was posted in Հ.Ա.Մ.. Bookmark the permalink.