Իմաստաբանությունը բանական ուսմունքների այն ամբողջությունն է, որը ձեւավորվել է, զարգացել է Փոքր Ասիայում, այնտղից տարածվել Եգիպտոս, Միջագետք, արեւելք՝ Ճենաց աշխարհ, Հնդկաստան, ապա նաեւ՝ արեւմուտք՝ Աթենք, Հռոմ։ Լայն իմաստով իմաստաբանություն ասելով հասկանում ենք այն ամենը, ինչ կապված է աշխարհընկալման եւ աշխարհաճանաչողության, բանական լուծումների հետ։ Եթե վերջին տասնամյակների հնագիտական եւ մարդաբանական հայտնագործությունների արդյունքները հաստատում են մասնավորապես Փոքր Ասիայում 12.000 տարի առաջ գործած եւ համակարգված քաղաքակրթության գոյության փաստը, Պորտասար կոչվող համալիրի բացահայտմամբ, ապա այն հարցը, թե արդյոք այդ նույն տարածաշրջանում գործող համալիրներում չէր կարող ծագել եւ ձեւավորվել բանական իմաստաբանություն՝ դեռ տեսականորեն պատասխան չունի։
Այստեղ պիտի նշենք, որ գործող փիլիսոփայական համակարգի թե՛ արեւմտակենտրոն եւ թե՛ արեւելակենտրոն տեսության կողմնակիցներն ընդհանրապես պատրաստ չեն եւ հիմնականում ժխտում են լայն կամ նեղ իմաստներով Փոքր Ասիայի ներկայությունը բանական աշխարհաճանաչողական իմաստաբանության մտքի ձեւավորման մեջ։ Համընդհանուր ճանաչում գտած կարծիքի համաձայն՝ իսկական աշխարհաճանաչողական իմաստաբանությունը ծագել է Արեւմուտքում՝ Հին Հունասատանում, որը ժամանակակից աշխարհին հայտի է որպես փիլիսոփայություն։
Նման դիրքորոշումը խիստ կանխակալ է, եւ այդ վերաբերմունքը ամրագրվում է գերմանական փիլիսոփայական մտքի այն պարզ մոտեցմամբ, իբր թե Արեւմուտքից զատ միտքը այդպես էլ չկարողացավ դուրս գալ կրոնական եւ դիցաբանական աշխարհայացքի շրջանակներից: Հեգելը կարծում էր, որ Արեւելքում աշխարհաճանաչողական միտք չէր կարող առաջանալ նաեւ այն պատճառով, որ Արեւելքում չկան ազատություններ, իսկ աշխարհաճանաչողական իմաստասիրությունը կարող էր ծագել եւ զարգանալ այնտեղ, որտեղ բարենպաստ պայմաններ են ստեղծվում մտքի ազատ ինքնադրսեւորման համար։
Հակադրվելով այս տեսակետին՝ աշխարհաճանաչողական իմաստաբանության արեւելամետ տեսության կողմնակիցները պնդում են, որ իսկական աշխարհաճանաչողական իմաստաբանությունը ծագել է Արեւելքում, որ Արեւմտյան աշխարհաճանաչողական իմաստաբանությունը իր գաղափարախոսությունը կառուցում է արեւելյան իմաստասիրության հիմքերի վրա, իսկ արդյունքները արեւմուտքում դրվել են գործնական կիրառության մեջ՝ հնարավոր բոլոր ոլորտներում, այդ թվում նոր պետականակերտման եւ գիտության մոդելավորման մեջ։
Արեւելք-Արեւմուտք մշակութային հակադրության հիմքում ընկած են ոչ միայն արեւելյան եւ արեւմտյան ժողովուրդների հոգեկերտվածքի, աշխարհընկալման ու մտածելակերպերի արհեստական մոդեֆիկացված ու պարտադրված տարբերությունները։ Այդ պարտադրանքների արդյունքում ձեւավորվում են մոտեցումները նաեւ ոչ բանական աշխարհաճանաչողական իմաստաբանության մեջ, մարդու եւ նրա կյանքի դերի ու նշանակության նկատմամբ ձեւավորվում է խիստ ռացիոնալ մոտեցում, որն իր հերթին առաջացրել է սոցիալական այս կամ այն խմբի ֆետիշացումը որեւէ խմբի նկատմամբ կամ նսեմացումը, որը իր հերթին բերում է հասարակությունների մեջ գոյություն ունեցող այս կամ այն գաղափարախոսությունների ֆետիշացմանը։
Ինչպես օրինակ՝ արեւմուտքում Կայսրը Աստված է, իսկ ստրուկը մարդ չէ, արեւելքում՝ մասնավորապես Հնդկաստանում, կաստային համակարգը մնաց անփոփոխ։
Պիտի շեշտենք՝ աշխարհաճանաչողական իմաստաբանության մտքի թե արեւելյան, եւ թե արեւմտյան կուտակումները խիստ ռացիոնալիստական են եւ կրոնածիսական։ Սակայն հարկավոր է մշտապես հիշել, պատմական մի պահից սկսած՝ բանական աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանությունը պարտադիր պիտի տրոհվեր մասերի, եւ այդ պարտադիր տրոհումով նոր մտքի կրողները պիտի ձեւավորեին աշխարհաճանաչողության նոր մոդելներ:
Այդ մոդելը ընդունված է անվանել Արեւապաշտություն:
Այս աշխարհաճանաչողական մոդելը լատինները անվանել են Deus solis, գերմանացիները՝ Sonnengottheiten,անգլիացիները Solar deity, սլավոնները՝ Յազիչեստվո։ Արեւապաշտություն տերմինի լատինական համարժեքն է՝ HELIOARISM (տերմինն առաջին անգամ դրվել է շրջանառության մեջ 2009թ., տերմինի հեղինակային իրավունքը պատկանում է հոդվածագրին)։
Մենք հասնում ենք կարեւորագույն հարցադումներից մեկին, ինչու՞ տրոհվեց Արեւապաշտությունը՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքը, որտե՞ղ տրոհվեց եւ որտե՞ղ սկսեց ձեւավորվել աշխարհաճանաչողական նոր մոդելը։
Հայտնի է, որ ժամանակակից փիլիսոփայուփյան հիմքերը եւ ազատականության խնդիրները դրվեցին Հին Հունաստանում։
Այս համատեքստում խիստ կարեւորվում է հայոց բանական իմաստաբանության դերը եւ տեղը քաղաքակրթական զարգացումներում, ինչպես արեւմուտքի այնպես էլ՝ արեւելքի համար։ Հայոց բանական իմաստաբանության ազդեցությունը կարող ենք տեսնել այս քաղաքակրթության աշխարհաճանաչողական իմաստաբանության մեջ հիմնականում բառակազմական մոդելների միջոցով, որոնք հնարավորություն են տալիս վեջնական ճշտությամբ ներկայացնել եւ հաստատել հայոց աշխարհաճանաչողական իմաստաբանության ներկայությունը մոտ եւ հեռու գտնվող մշակույթների մեջ՝ մի քանի հազարամյակների ճշտությամբ։ Հայոց բանական իմաստաբանության բուն գանձը հայոց լեզուն է եւ բառը, որը, առանձին վերցրած, հստակ արտահայտում է նաեւ խտացված իմաստ, այն նաեւ ծիսական է, թվաբանական ճշտությամբ մոդելավորված է՝ ելնելով նաեւ իր ժամանակի հնչյունային համակարգի առանձնահատկություններից։
Մոդելավորման այս մեթոդը ժամանակի մեջ մնացել է անփոփոխ, սակայն լրջագուն փոփոխությունների է ենթարկվել նշագրային համակարգը։ Ճանաչելով մոդելավորման այս մեթոդը եւ հասկանալով «հայ» բառի թե արտաքին թե ներքին ռացիոնալ կառուցվածքն ու այդ ամբողջության վրա խարսխված իմաստը, մենք առանց որեւէ խնդրի կարողանում ենք թափանցել հեռավոր անցյալ եւ հենց այդ ճանապահով է կարողանում ենք հասկանալ, թե ինչպիսին է եղել հայոց բանական աշխարհաճանաչումը եւ թե ինչպիսի քաղաքակրթական խնդիր է լուծել պատմության մեջ:
Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքի եւ հայոց աշխարհաճանաչման եզակի տերմիններից են արեւելքը եւ արեւմուտքը: «Արեւելք» եւ «արեւմուտք» տերմինները հայերենում ունեն հստակ եւ ամրագրված իմաստաբանություն: Ըստ դրա՝ մեր նախնիները տեղայնացրել են Արեւի ծագման եւ մայրամուտի վայրը՝ հենվելով նաեւ մարդու՝ հեռուն տեսնելու կարողություններին: Տեսողական կարողության արդյունքը ընդունված է անվանել «հորիզոն»։ Արեւելք եւ Արեւմուտք ֆիզիական ֆիքսացիան իրականացվել է, ապա փաստացի ներկայացվել է հորիզոնի միջոցով։
Հորիզոն տերմինը բոլոր բառարաններում ներկայացվում է որպես հունական բառ եւ հունական մշակույթի արդյունք: Այս մոտեցումը, մեր կարծիքով, չհիմնավորված է։ Այսպես է ներկայացվում հորիզոն տերմինը. բաց տեղանքում դիտորդի աչքով երկրի մակերեւույթի տեսանելի մաս կամ երկնքի եւ երկրի, երկնքի եւ ծովի հատման եզրագիծ, դիտելիության սահման։ Հայերենում հորիզոն բառը ունի հստակ եւ շատ ընկալելի ծիսական իմաստ՝ «հորիզոն-հորածին ի հորէ լույսի ծին»։
Այս մեկ փաստը բավարար է տեսնելու հորիզոն տերմինի իրական ծագման դաշտը։
Հայոց ընկալումներում արեւի ելքի ֆիզիկական վայը ճանաչողական իմաստով համարվեց Ճենաց աշխարհը՝ Նիհոն (այսօրվա Ճապոնիան), որտեղ արեւը դուրս է գալիս ծովից։ Այս թեզիսն ունի իր հիմնավորումները: Հայոց Ճենաց աշխարհից կամ Ջանիքից աշխարհի մյուս ծայրը մեկնեցին հայոց քաջորդիք՝ ըզամուրհայերը, որոնց գաղափարը եւ կեցվածքը հեռավոր արեւելքում ամրագրվեց հենց որպես՝ Սամուրայ-ըզամուրհայ՝ բուսի։ Նրաք վերադարձան եւ բերեցին տեղեկությունը, թե որտեղից է դուրս գալիս արեւը: Ի պատիվ Հայոց Ճենաց աշխարհից կամ Ջանիքից գնացածների՝ հեռավոր վայրում ծովում հայտնաբերված հողակտորը կոչվեց կղզի, կղզու վրա հաստատված երկիրը կոչվեց Ճենաց Աշխարհ՝ Նիհոն, իսկ այնտեղից բերված սպասքը՝ ճենապակի:
Հայոց Ճանաց աշխարհից կամ Ջանիքից աշխարհի մյուս ծայրը մեկնած հայոց քաջորդիների խումբը ճանապարվեց հակառակ ուղղությամբ՝ տեսնելու, թե որտեղ է իջնում արեւը։ Նրանք վերադարձան եւ բերեցին տեղեկությունը, թե որտեղ է արեւը իջնում, եւ այդ վայը վերջնականապես կոչվեց արեւմուտք, իսկ այդ երկիրը կոչվեց Յոյն կամ Յայն, որը գտնվում էր ծովից այն կողմ։
Արեւելքի եւ Արեւմուտքի աշխարհագրական ամրագրումը հաստատագրվել է եւս մեկ բանական իմաստաբանական ընդհանրություն միջոցով. մատնանշվել է նաեւ արեւի երկնային մուտքի եւ ելքի խնդիրը եւ ընդգծվել է, որ արեւը գտնվում է նույն տեղում եւ այդ պատճառոով է, որ մեր ընկալումներոմ ելքը եւ մուտքը իրենց իմաստաբանությամբ համարժեք են եւ հավասարազոր:
Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքի եւ աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանության հաջորդ խնդիրը հինգ տարրերի համակարգումն էր եւ այն որպես մոդել օգտագործելը։ Ընդունված է, որ աշխարհաճանաչողական ընդհանրական իմաստաբանության հիմքում ընկած են հինգ տարրերը՝ ջուր, կրակ, հող, մետաղ, եթեր։ Ջուրը միշտ խոնավ է եւ հոսում է դեպի ներքեւ, կրակը վառվում է եւ բարձրանում դեպի վեր, հողը տալիս է բերք եւ բարիք, մետաղը մատնանշում է ամրություն, եթերը մատնանշում է աստվածայինը։
Այս հինգ տարրերը հայոց աշխարհաճանաչողական իմաստաբանության մեջ ձեռք են բերում լրացուցիչ գաղափարական որակներ մասնավորապես՝ ջուր – առաքելականություն, կրակ – լուսավորչականություն, հող – բանախոսության, մետաղ – արիականություն, եթեր – բարեպաշտություն:
Բանական աշխարհաճանաչողական իմաստասիրության ջուր՝ (wasser վազել-վազեր իմաստով), առաքելականություն, կրակ՝ (Feuer հուրէր իմաստով), լուսավորչականություն, հող՝ (erde) բանախոսության, մետաղ՝ (metal) արիականություն, եթեր՝ բարեպաշտություն, հիմնադրույթները եւ հայոց աշխարհից սկսում են տարածվել ու հիմք դառնալ այլ ճանաչողական մոդելների ձեւավորման համար։ Բոլոր այս տերմինները հայոց բանական իմաստաբանության արդյունք են, որոնք եւ փոխառվել են այլ ազգերի եւ ժողովուրդների կողմից։
Ժամանակակից քաղաքակրթության համար բացառիկ նշանակություն ունի «կոսմոս» տերմինը, ի տարբերություն թե արեւմտյան եւ թե դասկան արեւելքի աշխարհաճանաչողական իմաստաբանության, այն ընդունված է անվանել տիեզերք, սակայն մեր նախնիները այդ երեւույթին անվանել են Անեզրական։
Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքի մեջ տերմինը սկզբունքային նշանակություն ունի:
Անեզրական տերմինը ունի ծիսական եւ գաղափարական ամփոփ պարունակություն եւ շատ հստակ ներկայացնում է հետեւյալ միտքը՝ «այն, որը չունի սկիզբ եւ վերջ»։ Այս իմաստասիրական սահմանումը աքսիոմա է՝ նույնիսկ ժամանակակից աշխարհաճանաչողության համար։ Անեզրական տերմինը ստեղծում է իրեն ենթակա երկու նոր տերմին՝ եզրականը եւ տիեզրականը։
Եզրական բառը նույնպես շատ հստակ ամփոփում եւ ներկայացնում է՝ «այն, որ ունի սահման» իմաստասիրական սահմանումը, Տիեզերական բառը նույպես իմաստասիրական սահմանում է՝ «լուսավորված սահման»։
Այս 3 իմաստասիրական սահմանումները միասնաբար ստեղծում են չորրորդ բնական իմաստասիրական սահմանումը, որը հայոց Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքի եւ իմաստաբանության մեջ կոչվում է Կազմաբանություն՝ Կազմ։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ հստակ հաստատագրված է, որ Կազմաբանություն՝ Կազմ բառը եւ Կոսմոս բառը նույնն են: Բնական է, եթե փոխառվում է եզրափակիչ կազմ/կոսմ տերմինը, ապա պիտի փոխառվեր ողջ HELIOARISM բնապաշտական ուսմունքի համակարգը։
Ժամանակակից փիլիսոփայական միտքը 2500 տարի անփոփոխ օգտագործում է նաեւ Քաոս տերմինը: Քաոս տերմինի մշակութային անցումներն են. քաոս՝ ինքը գայոս, ինքը՝ հայոս, ինքը հայ օձը։ Փոփոխություններն ու անցումները հստակ պատճառաբանվում են, եւ պատմահամեմատական լեզվաբանությունը վաղուց արդեն հաստատել է նման անցումների օրինաչափությունները։
Հայոց Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքից փոխառված են նաեւ երկու այլ՝ կարեւոր տերմիներ, որոնք են Պառնասը եւ Օլիպոսը։ Լայն իմաստով Պառնասի անվան ներքո հասկացվում է լեռնաշղթա, որն սկսվում է Էտայից եւ ուղղորդվում դեպի հարավ-արեւելք, դեպի Լոկդիսի եւ Բեոտիայի Ֆոկիսի հետ։
Ամենաբարձր կետը Դելփյան Պառնասն է, Լիակուրա (անտիկ շրջանում՝ Լիկորեա) եւ Գերոնտոբրախ («հին քարաժայռ»), այդ իսկ պատճառով էլ նա անվանվում է երկգագաթ։ Այստեղ է գտնվում Դելփյան տաճարը եւ Ապոլլոնին ու մուսաներին նվիրված հայտնի Կաստալյան աղբյուրը, որի պատճառով էլ Պառնասը համարվել է մուսաների բնակատեղի։ Պառնաս տերմինի ծագումնաբանությունը նույնպես մեզ տանում է Փոքր Ասիա, անվանումը ծագում է խեթական parna՝ «տուն» բառից, որի հետ դժվար է համաձայնել: Հայերենում կա փառ, փառս, փառք բառերը եւ առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ Պառնաս անունը ծագում է Փառ բառից, փառ նշանակում է լույս եւ շերտ։ Պառնաս լեռան անվանումը պիտի մեկնաբանվի իբրեւ «փառքի լուսապսակի տուն»:
Հին հույների մոտ Օլիմպոս կամ Ոլիմպոս, հնում՝ Ողիմպոս, բառի ծագումնաբանություն այսպիսին է՝ օր-աւր-aur-յօրէ եւ ամպ-երկինք իմաստով, բնիկ հայերեն բառերից կազմված բառակապակցություն՝ հատուկ անուն, որի իմաստն է հոր կամ հայրերի երկինք։ Լեռը սրբազան է եւ հունական դիցաբանության մեջ համարվում է երրորդ սերնդի աստվածների նստավայր առաջին եւ երկրորդ սերնդի աստվածների եւ տիտաններից հետո։ Ավանդաբար օլիմպիական աստվածները 12-ն են, թեեւ դրանց անվանացանկերը ոչ միշտ են համընկնում։
Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ գոյություն ունեցող մշակութային տարբերությունները պարտադիր զարգացման արդյունք են, եւ այդ զարգացումների սկիզբը բանականության՝ լոգոսը որպես հիմք պիտի կայացած լիներ, եւ այս հոդվածը ցույց է տալիս եւ ծագման վայրը եւ կայացած Արեւապաշտություն՝ HELIOARISM բնապաշտական ուսմունքը, որտեղ, ըստ բերված օրինակների, տերմինները հիմնավորված են հենց բանականության՝ լոգոսի միջոցով։ Համոզված եմ՝ բերված օրինակները որպես աշխարհընկալման եւ իմաստաբանության հիմնական տերմիններ եւ հատուկ անուններ, փոխառություներ են Հայոց մշակույթից։
Պետք չէ թերագնահատել, անտեսել, կամ էլ գերագնահատել, այլ հարկավոր է ուսումնասիրություններով իրապես մատնանշել հայոց մշակութային արժեքների տեղը եւ դերը այս քաղաքակրթության ձեւավորման գործում:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: