Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից  (այսինքն՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ)… Խանն անցնում է բացահայտ ահաբեկչության – սպառնում են պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը՝ մոռանալով, որ մինչ այդ Մինգեչաուրի ջրերը կհասնեն Բաքու՝ կմիանան Կասպից ծովին…

Նորսուլթանը խանի հետ Բաքվում խոսեց Արցախից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց հայտնի է իր համաթուրքական խաղերով: Նա այդ խաղերով խամրեցրել է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի դերը հայության մեջ: Եվ ահա նա Բաքվում է ու Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Հետաքրքիր է, որ նա այս կոչն արել է ամեն օր պատերազմից խոսող Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը:

«Իհարկե, նախագահները հանդիպելիս չեն կարող չքննարկել տարածաշրջանային, համընդհանուր անվտանգության խնդիրներ,- ասել է Նուրսուլթան Նազարբաեւը, ով իր բնույթով նույնպես խանական հակումներ է դրսեւորել ու իր դստերն է փորձում նստեցնել Ղազախստանի սուլթանական աթոռին, ուստի Նուրսուլթանին մեր թերթում արդեն մի քանի անգամ Նորսուլթան ենք կոչել…

«Ղազախստանը՝ որպես Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ուշադրությունը կենտրոնացրել է, իհարկե, մեր տարածաշրջանի եւ մեծ Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Սիրիայի, Աֆղանստանի վրա,- ասել է Նորսուլթանը խանի ներկայությամբ, ապա հավելել,- այս կապակցությամբ ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Ղազախստանը հայ-ադրբեջանական հակամարտությունում աջակցում է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւերին, որոնց կողմ ենք քվեարկել: Այսինքն՝ միջազգային հարաբերությունների համընդհանուր նորմերին»:

Իհարկե, սա հերթական մի սուտ է, ինչը պարզապես միջազգային (ՄԱԿ-ի) զեկուցագրի մաս է կազմելու Աստանայի համար, ինչը նկատելի է հետագա տեսակետից, թե Ղազախստանը լավ հարաբերություններ ունի, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու Վրաստանի հետ:  

«Կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, եւ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել այս ճանապարհին, անում ենք՝ խթանելով, առաջարկելով բոլոր երկրներին լուծել այդ հարցը խաղաղ ուղիով:

Ի դեպ, սա բխում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների եւ մեր բոլորի շահերից: Մենք բոլորս ապրում ենք միասին, պետք է առեւտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ճոռոմաբանել է Ղազախստանի ղեկավարը, ով փորձում է թուրքական եղբայրության Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղության ջատագով մի երկրի, որին սպառնում են «Իսկանդերներով»…

Արման Դավթյան

Խանը անցնում է բացահայտ ահաբեկչության

ՀՀ նախագահի «Իսկանդեր»-ային հարձակումը շարունակում է ջղաձգումներ առաջացնել ամեն օր պատերազմից խոսող Ադրբեջանում, հատկապես ղեկավար շրջանակներում: Եվ այդ ջղաձգումները ստիպել են ռազմագոչ նախագահ-խան Իլհամ Ալիեւին եւ ապագա նախագահ-խանուհի Մեհրիբան Ալիեւային պատասխանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՊՆ Վիգեն Սարգսյանի, ինչպեսեւ՝ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հայտարարություններին, կապված «Իսկանդեր»-ի՝ ըստ անհրաժեշտության գործածման հետ…

Խանն ու խանուհին պատվից վեր են համարել անձամբ պատասխանելը եւ իրենց լամուկներից մեկի՝ պահուստային գնդապետ Շահին Ռամալդանովի բերանով՝ ԶԼՄ-ներին տված մեկնաբանությամբ են հայտնել, թե՝ «Ի պատասխան Երեւանի կողմից «Իսկանդերի» օգտագործմանը՝ Բաքուն կհարվածի Մեծամորի ԱԷԿ-ին եւ այդ ժամանակ Հայաստանում մի քանի դար ոչ ոք չի կարողանա ապրել» (միջուկային էներգետիկայից գաղափար չունեցողը պետք է որ այդպես հոխորտար)…

Այն, որ Ադրբեջանը ահաբեկչական երկիր է, նոր ապացույցներ պետք չեն, եթե իսկապես հաջողվի պայթեցնել Մեծամորի ԱԷԿ-ը (ինչը Ադրբեջանի դեպքում անհասանելի երազանք է պարզապես), ապա ոչ միայն Հայաստանը, այլ հենց այսօրվա Ադրբեջանն ու Թուրքիան, Վրաստանն ու Իրանը եւ ավելի հեռու երկրներ եւս կտուժեն… Այսօր անգամ համաշխարհային ահաբեկչական խմբավորման ղեկավարները նման ծրագրեր չեն առաջ քաշում, իսկ Բաքուն սա չի էլ հասկանում: Գուցե մի քիչ հասկանում է, բայց «իսկանդերախտից» կորցրել է մտածելու ունակությունը:

Ոմանք կծիծաղեն այս հայտարարության վրա, բայց սա պիտի հուշի այսպես կոչված միջազգային հանրությանը, որ խանական Ադրբեջանը հետզհետե վերածվում է իսլամական մի նոր պետության, եւ այսպես կոչված կովկասյան թուրքերը կարող են տարածաշրջանի համար դառնալ մի նոր պատուհաս: Հատկապես, որ Թուրքիան Ադրբեջանի հետ հետապնդում է նոր-օսմանական եւ նոր-մեծթուրանական ծրագրեր…

Երեւի մեր նախագահը պիտի մեկ անգամ էլ բացատրի Ադրբեջանի խանականներին, որ «Իսկանդերի» հարվածներից հետո, երբ Մինգեչաուրի ջրամբարի ջրերը մեծ արագությամբ հոսեն դեպի Կասպից ծով՝ միլիոնավոր ադրբեջանցիներն անգամ մտածելու ժամանակ չեն ունենալու, ուր մնաց թե՝ պատասխան հարված հասցնելու:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 13 (446), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։