- Պարոն Փաշաբեզյան, «Ուխտ Արարատի» կազմակերպության անդամները նախկին ազգային վրիժառուներ եւ արցախյան պատերազմի ազատամարտիկներ են: Ո՞րն էր նման կազմակերպություն ստեղծելու շարժառիթը: Միայն նախկին ԱՍԱԼԱ-ականնե՞ր են անդամագրված: - Նախ՝ մենք համամիտ չենք «ազգային վրիժառուներ» ձեւակերպման հետ, գործածում ենք «նորագույն զինյալ ազատագրական պայքարի մարտիկներ» կամ պարզապես «ազատագրական պայքարի մարտիկներ» եզրը: Եվ ապա, կազմակերպության մեջ միայն մեր նախկին մարտիկներն են: Արցախյան պատերազմի ազատամարտիկները մեր լավ համակիրները, համախոհներն ու բարեկամներն են: Պետք է իրարից տարանջատել: Իսկ համախմբվելու շարժառիթը առաջին հերթին միասին լինելու, միասին մտածելու, մտահոգությունները կիսելու, միասին գործելու անհրաժեշտությունն էր: Երկրորդ խնդիրը՝ հարկ եղած դեպքում միմյանց օգնելու, օժանդակելու ձգտումը: Սակայն, կազմակերպչական առաջին քայլերի եւ «Ուխտ Արարատի» պարբերականի հրատարակության հետ զուգահեռ ինքնաբուխ առաջադրվեցին այլ խնդիրներ եւս: Օրինակ, խնդիր ծագեց քննելու, հասկանալու տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու մեր նոր խնդիրները: Արցախյան ազատամարտը հաղթանակով պսակվեց, թեեւ ընդամենը զինադադարի համաձայնագիր է ստորագրված, եւ անմիջապես ծագեց գլխավոր հարցը. «Հետո՞ ինչ անել»: Ընդհանրապես պետք է ասել, որ ինչքան էլ պատասխանը պարզ է թվում, դա այդպես չէ, որովհետեւ նախեւառաջ նպատակը պետք է հստակեցնել, ձեւակերպել, ապա դրան հասնելու ծրագիրը կազմել, նաեւ ծրագիրն իրականացնելու մեխանիզմները մշակել: Եթե ԱՍԱԼԱ-ն 1970-80-ական թթ. կարողացավ հաղթական ստանձնել եւ իրականացնել ազգային ազատագրական պայքարի մի շատ կարեւոր փուլ, ապա դրա համար նա պարտական էր, նախեւառաջ, 9 կետերից կազմված իր ծրագրին, որը շատ պայծառ սփյուռքահայ մտավորականներ էին մշակել: «Ուխտ Արարատի»-ն ստեղծվեց 2005թ.: Այսօր, երեք տարի անց, մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ նոր ճանապարհը ուրվագծվում է: Այդ նյութերին կարելի է ծանոթանալ մեր պարբերականի վերջին՝ 2007-2008 թթ., համարներում: Սկզբում մեզ համար կարեւոր էր, որ կազմակերպությանը անդամակցեին մեր ընկերները, նախկին քաղբանտարկյալները: Նրանց ուղղված ասելիքը պարզ էր, նոր անդամներին ի՞նչ էինք ասելու, ո՞ւր ենք գնում: Նորերին արդեն ասելիք ունենք…… - Արդյո՞ք առանձին գործում է նաեւ ԱՍԱԼԱ-ն՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ՀԱՀԳԲ): - ԱՍԱԼԱ-ն իր լուծարման մասին կհայտարարի Հայոց բոլոր բռնագրավված տարածքների ազատագրությունից հետո միայն: - ԱՍԱԼԱ-ի փառքը, կատարած գործն օգնու՞մ է Հայաստանում բնակություն հաստատած տղաներին կարգավորել անձնական կյանքն ու գործերը, թե՞ հակառակը… Բացի հասարակական գործունեությունից, այլ գործերով զբաղվու՞մ են կազմակերպության անդամները: - Երկու տարբերակն էլ գործում է. կան տղաներ, որոնց փառքը օգնում է կարգավորել անձնական գործերը, ուրիշներին «անցյալը» խանգարում է, որովհետեւ ինչ-ինչ ուժեր կարծես թե զգուշանում են եւ ամեն ինչ անում են՝ նրանց «բնականոն զարգացումն ու առաջխաղացումը» թույլ չտալու համար: Տղաները հիմնականում կազմակերպության ընձեռած սահմաններում, երբեմն էլ ավելի ընդարձակ շառավղով, զբաղվում են նաեւ հասարակական գործունեությամբ: Զբաղվում են քարոզչական աշխատանքներով: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ նրանց ժամանակի մեծ մասը բնականաբար խլում են ընտանեկան հոգսերը, աշխատանքային խնդիրները…… - Կապ կա՞ սփյուռքի ընկերների հետ եւ, առհասարակ, կապ ունե՞ք աշխարհի, ինչպես վերը նշեցիք, «զինյալ ազատագրական պայքարի» այլ կառույցների հետ, թե՞ միայն հասարակական կամ քաղաքական գործունեությամբ եք զբաղվում: - Սփյուռքի ընկերների հետ սերտ կապերը մնում են, օտար կազմակերպությունների հետ կապեր չունենք, քանզի չկա որեւէ երկրում որեւէ կառույց, որն իր ծրագրերում խնդիր դրած լինի նպաստելու Հայաստանի ազատագրմանը: Առաջնային ենք համարում գործունեության հասարակական, քաղաքական ոլորտները, որոնց ապագայում կգումարվի հավանաբար իրավական ոլորտը: - Հայաստանում ի՞նչ ուժերի հետ եք առնչվում, ինչու՞ ավելի շատ չեք երեւում հանրությունում: Կարծում ենք, հատկապես երիտասարդությունը կգնահատի նաեւ ձեր նմանների կարծիքը, տեսակետները տարբեր խնդիրների վերաբ - Գերադասում ենք հանդիպումները աշակերտության, ուսանողության, երիտասարդության, մտավորականության որոշակի շերտերի հետ ավելի, քան՝ շփումը զլմ-ների հետ: Գերադասում ենք շփումները ազգային-քաղաքակրթական, ազգային-պետական մտածողության տեր ուժերի հետ: Հանրությանը մատուցվող այսօրվա առատ քննարկումների մակարդակն ու բնույթը, բովանդակությունը, մեկնակետը, նշանակետերը մեզ չեն բավարարում: Կարծում ենք ավելի լուրջ խոսակցության «ժամանակը դեռ չի եկել», ուստի իմաստազուրկ է ուժեր վատնել: Մեր ասելիքը ասում ենք պարբերականի միջոցով, իսկ դա տեղ է հասնում՝ կարդում են, արձագանքում: - Տպագրում եք նաեւ «Ուխտ Արարատի» ամսագիրը: Դժվա՞ր է: Դա բավարար համարու՞մ եք կազմակերպության նպատակներն իրականացնելու համար: Գուցե միջոցառումների միջոցով քարոզեք նաեւ հայրենասիրական այն մոտեցումները, ինչի համար պատրաստ էին զոհվել ու զոհվել են ԱՍԱԼԱ-ի շատ մարտիկներ: - Պատասխանատու գործ ենք համարում պարբերականի ամեն մի համարի բովանդակային խորությունը, հրատարակությունը: Տպագրվում է, եթե ասելիք կա, եթե ոչ, կարող է համարը ուշանալ: Այս դեպքում, կարծում ենք, դժվարությունների մասին խոսելն ավելորդ է: Հայտնի է նաեւ, որ տպագիր խոսքը լավ քարոզիչ է, նաեւ լավ կազմակերպիչ: Ուրեմն, ամեն ինչ կախված է ասելիքի ուժականությունից: ԱՍԱԼԱ-ի մարտիկները զոհվել են հանուն մեծ նպատակների: Նոր ժամակների մեջ եւ նոր ժամանակների համեմատ նպատակները կրկին հստակեցնելու խնդիր կա: - Պետական վերաբերմունք կա՞ տղաների նկատմամբ: Գուցե բանակի՞ն օգտակար լինեն ձեր անդամները: - Պետական վերաբերմունք չկա տղաների նկատմամբ: Տղաները տարբեր են եւ, որպես այդպիսիք, կարող են օգտակար լինել ոչ միայն Հայոց բանակին, այլեւ Հայոց պետական եւ ոչ պետական այլ կառույցներին նույնպես: Այս հարցը եւս գուցե ժամանակի խնդիր է: - Մի քիչ էլ՝ ձեր արած եւ արվելիք գործերի մասին: - Իրականացվածը համընդհանուր եւ տարածաշրջանային վերլուծությունն է, ներպետական ու միջազգային իրավական խնդիրների քննությունը, որի արդյունքում պարզվում են ապագայում իրագործվելիք քայլերն ու անելիքները: Հստակ է դառնում, որ վերջին հարյուրամյակում միջազգային դիվանագիտության ու քաղաքականության ասպարեզում կարեւոր դերակատարություն է սկսել ստանձնել իրավունքի տառը, ոգին, թեեւ շատ հաճախ էլ դա անտեսվում է: Սակայն, թվում է, ճշմարիտ ուղին դա է. մեր ազգային խնդիրների լուծումը ներպետական եւ միջազգային իրավունքի ոլորտում իրավունքի ուժով է, որը պաշտպանված կլինի մեր ազգային -պետական ներուժով: Մոտ ապագայում մեր քննական, տեսական աշխատանքները կավարտվեն եւ խնդիր կառաջանա ավելի գործնական քայլերի դիմելու եւ՛ կազմակերպչական եւ՛ գործունեության ոլորտներում: Անդրանիկ Թանգամյան
«Լուսանցք», թիվ 29, 2008թ. Կարդացեք «Լուսանցք»-ը www.hayary.org կայքում
երյալ:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Նաթան սրբազանի հեռախոսազանգի ձայնագրության տարածման վերաբերյալ վարույթ չի հարուցվի
- Ֆրանսիայում Լուվրի կողոպուտի գործով հինգ նոր կասկածյալ է ձերբակալվել․ RTL
- Նոր որոշում. կառավարությունը հրաժարվում է «Հայփոստի» իր բաժնետոմսերից
- Վանաձորում Թումո կենտրոն կբացվի. Կառավարությունը գույք նվիրաբերելու որոշում կայացրեց
- Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի սահմանելու նախագծին. այն կուղարկվի ԱԺ
- Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը. «Փաստ»
- Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է երկխոսություն վարեն տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում․ Սի Ծինփին
- Հայաստանը Ադրբեջանից չի պահանջում տեղահանված անձանց վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղ․ «Քաղաքացիական պայմանագիր»
- Խուդաթյանի ասածը վկայում է նրա քաղաքական տհասության մասին. Բաբկեն Հարությունյան
- Պետությունը վաճառում է Կապանի ԲԿ–ի դիսպանսերի շենքը
Unknown Feed



Armenian