Ինչպես տեղեկացնում է Ռազմ.info-ն, ապրիլի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժության մասին տեղեկությունները սակավ են, սակայն երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսանյութերից ու լուսանկարներից կարելի է տեսնել, թե ինչ սպառազինություն է ներգրավված զորավարժությանը:
Զորավարժության առաջին երկու օրերի ընթացքում ներկայացված նյութերից հայտնի է, որ զորավարժությանը մասնակցում են.
- «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
– հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
– հեռահարությունը՝ մինչեւ 70-90 կմ,
– համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
- «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
-հրթիռների տրամաչափը՝ 122 մմ,
-հեռահարությունը՝ մինչեւ 40 կմ,
-համազարկի հրթիռների քանակը՝ 40 հատ:
- «Մստա–Ս» ինքնագնաց հաուբիցներ.
-հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
-հեռահարությունը՝ մինչև 25 կմ,
-մարտական լրակազմը՝ 50 արկ,
-կրակի տեմպը՝ րոպեում 7-8 կրակոց:
- 4. «Գիացինտ–Բ» քարշակվող հաուբիցներ.
-հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
-հեռահարությունը՝ 30 կմ
-կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
- «Պիոն» ինքնագնաց հրետանային համակարգեր
-հրանոթի տրամաչափը՝ 203 մմ,
-հեռահարությունը՝ մինչեւ 47 կմ,
-մարտական լրակազմը՝ 4-8 արկ,
-կրակի տեմպը՝ րոպեում 1,5-2,5 կրակոց:
- Տ-72 տանկեր
-հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
-մարտական լրակազմը՝ մինչեւ 39 արկ,
-կրակի տեմպը՝ րոպեում մինչեւ 8 կրակոց:
- ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ
-սպառազինությունը՝ 30 մմ հրանոթ, 7,62 մմ գնդացիր,
-անձնակազմը՝ 3 զինծառայող,
-դեսանտը՝ մինչեւ 7 զինծառայող,
-պաշտպանվածությունը՝ հրազենից եւ բեկորներից:
- ՄՏԼԲու զրահապատ փոխադրիչ-քարշակներ
-անձնակազմը՝ 1 զինծառայող,
-դեսանտ՝ մինչեւ 6 զինծառայող,
-պաշտպանվածությունը՝ հրազենից և բեկորներից:
- «Մարադյոր» զրահամեքենա
-անձնակազմը՝ մինչեւ 11 զինծառայող
-ընթացամասը՝ 4×4
- «Սենդքեթ» զրահամեքենա
-անձնակազմը՝ 4-8 զինծառայող,
-ընթացամասը՝ 4 x 4
Սրանից բացի, ադրբեջանական կողմի հայտարարությունների համաձայն՝ զորավարժությանը մասնակցում են նաեւ ավիացիոն տեխնիկա (25 միավոր), հրթիռահրետանային միջոցներ (200 միավոր), ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:
ՀՀ ՊՆ պնդմամբ՝ զորավարժությունն անցկացվում է միջազգային պայմանավորվածությունների խախտումներով:
«Ռազմինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ կա երկու մոտեցում՝ մինչեւ 9 հազար զինծառայող եւ 40 հազարը չգերազանցող [ուժերով զորավարժությունների անցկացում]: Երկուսի դեպքում էլ համապատասխան իրազեկման ժամկետների կարգ գոյություն ունի: Մասնավորապես երկրորդի պարագայում իրենք մինչեւ 2016թ. նոյեմբերի 15-ը պարտավոր էին իրազեկել: Եթե նույնիսկ զորավարժությունը պլանավորվել է ավելի ուշ, օրինակ՝ 2017թ.-ին, Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր էր Վիեննայի փաստաթղթի մասնակից պետություններին սահմանված ընթացակարգով նախօրոք տեղեկացնել այդ մասին: Բայց չի իրազեկել»:
«Լուսանցք» թիվ 15 (448), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego–zarubezhya/#/:



