Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Թուրքիային օլիմպիական ուղեծիր դուրս են բերել հայերը… Շախմատ.- Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհետեւի Իլհամ Ալիեւի օրինակին… Լեւոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է… Ի՞նչ է մտածում Լեւոն Արոնյանը շախմատ խաղալիս… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…  

Թուրքիային օլիմպիական ուղեծիր դուրս են բերել հայերը

Օլիմպիական խաղերի պատմագրքում Թուրքիայի մասին էջում նշված է, որ այդ երկիրն առաջին անգամ խաղերին մասնակցել է 1912 թ.:

Այդ իրադարձությունը տեղի է ունեցել երկու հայ էնտուզիաստների ջանքերով: Երբ 1911թ. Թուրքիայի օլիմպիական կոմիտեի Սելիմ Սիրի Թարխանը տեղական Ikdam եւ Sabah թերթերում հայտարարություն է տեղադրել 1912թ Ստոկհոլմի Օլիմպիական խաղերին մարզիկներ հավաքագրելու մասին, արձագանքել են 3 հոգի՝ Մկրտիչ Մկրյանը, Վահրամ Փափազյանը եւ հույն Ալեկո Մոուլոսը: Վերջինս չի կարողացել գումարներ հայթայթել եւ հրաժարվել է այդ մտահղացումից: Իսկ ահա հայ մարզիկներն իրենց ծնողների օգնությամբ լուծում են խնդիրը եւ մեկնում Ստոկհոլմ:

29-ամյա Մկրտիչ Մկրյանը հանդես է եկել 5 մարզաձեւերում՝ գնդի հրում, մուրճի, սկավառակի նետում, հնգամարտ, տասնամարտ: Նա համեմատաբար հաջող է ելույթ ունեցել սկավառակի նետման մրցումներում՝ 41 մասնակիցների մեջ զբաղեցնելով 34-րդ տեղը: 19-ամյա Վահրամ Փափազյանը մասնակցել է 800 մ եւ 1500 մ վազքի մրցումներում, որոնցում ցույց է տվել համեստ արդյունքներ:

Նշենք, որ 1915թ. Հայոց եղեռնից հետո Մկրտիչ Մկրյանի մասին ոչ մի տեղեկություն չկա (հավանաբար դարձել է զոհերից մեկը), իսկ ահա Վահրամ Փափազյանը հետագայում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ մահացել է 1986թ., 93 տարեկան հասակում:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կհետեւի Իլհամ Ալիեւի օրինակին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը իր թվիթերյան էջում գրել է, որ 2018թ. ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններում Ադրբեջանը կսատարի իրեն:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպման ժամանակ նա պատրաստակամություն հայտնեց աջակցելու իմ թեկնածությունը ՖԻԴԵ-ի 2018թ. նախագահական ընտրություններում: Շնորհակալություն: Gens una sumus»,- իր էջում նշում է կատարել Կիրսան Իլյումժինովը՝ միաժամանակ տեղադրելով հանդիպման լուսանկարը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի շախմատի ֆեդերացիան ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով նույնպես պետք է կողմնորոշվի այդ հարցում. հետեւել Ադրբեջանի նախագահի օրինակին, թե պաշտպանել ուրիշի թեկնածությունը:

Նշենք, որ Կիրսան Իլյումժինովը, չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ հայտնված անձանցից մեկն է, սակայն կրկին պատրաստվում է իր թեկնածությունը դնել ՖԻԴԵ-ի նախագահական նոր ընտրություններում:

Լեւոն Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է

Լևոն Արոնյանի տպավորիչ հաղթանակով ավարտված «Գրենկե Չեսս Կլասիկ»  մրցաշարի վերջին փուլում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ-ոքի է խաղացել  Ֆաբիանո Կարուանայի հետ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, խաղի ամբողջ ընթացքում մեր շախնատիստը մեծ առավելություն է ունեցել, եւ հակառակորդը միայն հրաշքով է կարողացել խուսափել պարտությունից:

Արդեն նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն ապահովել էր 1-ին տեղը: Արոնյանի վերջնական արդյունքն է 7 հնարավորից 5.5 միավոր: 2-րդ տեղը կիսել են  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, ովքեր Լեւոն Արոնյանից հետ են  մնացել միանգամից 1,5 միավորով:  

Գերմանիայում անցկացված մրցաշարը Լեւոն Արոնյանն անցել է առանց պարտության: Նա ոչ ոքի է խաղացել Գեորգ Մեյերի, Մագնուս Կարլսենի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, գերմանացի Մատիա Բլուբաումի, Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի և մրցաշարի միակ կին մասնակից, չինացի Հոու Յիֆանի հետ պարտիաներն ավարտել է հաղթանակով:

Այս հաջողության շնորհիվ Արոնյանի անձնական վարկանիշը բարձրացել է 15,3-ով և համաշխարհային դասակարգման ընթացիկ հաշվարկում 9-րդից բարձրացել է 6-րդ տեղ:

Ի՞նչ է մտածում Լեւոն Արոնյանը շախմատ խաղալիս

Ապրիլի 15-ից 22-ը Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում տեղի ունեցավ «GRENKE Chess Classic 2017» շախմատային միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին աշխարհի խոշորագույն 8 շախմատիստներ:

Մրցաշարում փայլուն հաղթանակ տարավ հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը, որի հաղթանակն ապահովված էր մինչ վերջին փուլը խաղալը։

Վերջին փուլում Լեւոն Արոնյանը խաղաց աշխարհում 3-րդ ուժեղագույն շախմատիստ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ ու կիսեց միավորը՝ մոտ 5 ժամ տեւած խաղից հետո։

Մրցաշարի ավարտից հետո Լևոն Արոնյանը Panorama-ի թղթակցի հետ կիսվել է մրցաշարի տպավորություններով։

«Շատ ուրախ եմ, լավ ստացվեց։ Սկզբում այդքան էլ լավ չխաղացի, բայց հետո հեշտացավ, հակառակորդներս ինձ օգնեցին հաղթել»,- ասել է Լեւոն Արոնյանը։

Նրա խաղը Բադեն-Բադեն դիտելու էին եկել Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցները՝ իրենց «շախմատիստ» երեխաների հետ։ Հարցին, թե ինչ ուղերձ կհղի Լեւոնը ողջ աշխարհում ու հենց դահլիճում գտնվող երեխաներին, նաեւ մեծահասակներին, ովքեր իրենով ու իր հաղթանակներով ոգեւորվում են ու հպարտանում, ասաց․ «Բոլորս պետք է իմանանք, որ չպետք է հուսահատվենք, միշտ պետք է պայքարենք ու հաջողությունը կգա»։

Խաղի ընթացքում Լեւոն Արոնյանը բավականին հաճախ է քայլում, շրջում դահլիճում։ Հարցրեցինք, արդյո՞ք լինում են պահեր, որ խաղի ժամանակ այլ բաների մասին է մտածում, Լեւոնը պատասխանել է․ «Միշտ էլ ուրիշ բաների մասին ենք մտածում, երաժշտություն ունենք։ Հնարավոր չէ, եթե մի  բանի վրա կենտրոնանաս, լավ չի լինի»։

Հարցին, թե ինչպիսի մրցաշարեր է նախընտրում խաղալ՝ կարճ, թե երկար, Արոնյանը պատասխանել է․ «Նախընտրում եմ այն մրցաշարերը, որոնք հաղթում եմ։ Կարճ մրցաշարերում խաղադրույքը բարձր է ու պահանջում է ավելի շատ կենտրոնացում։ Զարմանալիորեն, ավելի դժվար է խաղալ կարճ, քան երկար մրցաշարերում»։

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 523875, (091)496451, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը googleի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.orgի համակարգող

* * *

«Լուսանցք»ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     544199                 «Բլից մեդիա»՝  525301

«Հայփոստ»՝           514501                 «Հայմամուլ»՝    589412

«Պրես Ատտաշե»՝ 320374                  «Լուսանցք»՝     523875

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

 «Լուսանցք»ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

 «Լուսանցք»ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 16 (449), 2017թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։