Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 17 (450), մայիսի 5-11, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

- Երեւանի ավագանու ընտրություն.- Ղալմաղալային պոպուլիզմի հետեւանքը…. – «Գիտեք, Երեւանում լա-չառությունը միշտ չհարգված պահվածք է եղել: Ու քաղաքականությունը բացարձակ կապ չունի դրա հետ: Ղժժալը, մարդկանց անհարկի վիրավորելը համարում եմ չկայացած մարդու ոչ տղամարդկային կեցվածք: Երեւանը ղեկավա-րելու ամբիցիա ունեցող մարդը նախ պիտի կարողանա ինքն իրեն կառավարի, տիրապետի, արժանապատիվ հան-դես գա: Կարեն Դեմիրճյանն էլ էր ընդդիմություն, Վազգեն Մանուկյանն էլ: Դե եկեք ու համեմատեք: Երեւանը ղզիկ դրսեւորումներ մերժող քաղաք է»,- այսպես է արտահայտվել Երեւանի ավագանու անդամի թեկնածու, ճարտարա-պետ Լեւոն Իգիթյանը…

- Ֆրանսիայի նախագահի ընտրություն.- Կձեւավորի՞ Ֆրանսիան ազգայնական Եվրոպա… – Մարին Լը Պենը մի քանի անգամ հայտարարել է Ֆրանսիան ԵՄ-ից հանելու ու «այն գեղեցիկ ու երջանիկ երկիր դարձնելու» ցան-կության մասին՝ նշելով, որ Եվրամիության կանոնները զրկում են անդամ երկրներին ինքնուրույնությունից եւ թելադրում են ընդհանուր կանոններ: Իսկ ըստ ազգայնական այս գործչի, դա թուլացնում է երկրներին, այդ թվում՝ Ֆրանսիային:

Հիշեցնենք նաեւ, որ Մարին Լը Պենը, ինչպես Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածուները, ավանդույթի համաձայն, շատ լավ են տրամադրված Հայաստանի նկատմամբ: Իսկ Արցախի հարցում ֆրանսուհին հայտնել է, որ «ցանկալի լուծումը կլինի Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին»…

- Կրկին անտեսվելու կամ շահելու ճանապարհին ենք.- Առաջնորդվենք աշխարհի վերաբաժանման մութ անկյունների բացահայտմամբ – Պետք է նաեւ դեմ լինել աշխարհի գաղտնի տերերի ոչ հայամետ ծրագրերին (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ, …Մենք այլեւս իրավունք չունենք մեր ազգային շահերը նսեմացնել ամերիկյան ու եվրոպական բարգավաճման, ռուսական կամ մեկ այլ մեծապետականության, եղբայրական ու բարեկամական կեղծ գործընկերությունների, գաղտնի, թե բացահայտ բարեգործ հայակերների, աներեւույթ «300-ի կոմիտե»-ի, արհեստական ազգերի մոգոնված պետությունների պահպանման կամ նորերի ստեղծման, կեղծ ու կործանարար հարեւանասիրության… եւ նմանատիպ այլ խայծերի ու անպետքությունների համար)…

- Համաշխարհային փոփոխությունների շեմին մեր երկրի դռներն ավելի ամուր պիտի լինեն… – ՀԽ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ ապրիլի 14-ին խնդրո առարկայի շուրջ անցկացվել է քննարկում, որը ղեկավարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Մասնակցել են նաեւ հայեցակարգի հեղինակ Հրայր Մելքոնյանն ու  պաշտպանության նախարարի ավագ օգնական Աշոտ Բալասանյանը…  

Հիշեցնենք, որ ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ գյուղերում թաքստոցներ ու պատնեշներ կառուցելու մասին մեր երկրի կառավարությունն արդեն որոշում է կայացրել: Դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց կկառուցվեն պատնեշներ, նաեւ թաքստոցներ՝ հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաեւ սահմաններին իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն, որն իրականում սահմանապահ ծառայություն է…

- Համաոհմակային ռազմական ստուգատես.- Եթե Թուրքիան զորավարժության շրջանակներում ավելին անի, քան սահմանված է կարգով, դա կարող է 3-րդ աշխարհամարտի մեկնարկ լինել…- Արցախի զինված ուժերը ուշի ուշով հետեւել են Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։ Պաշտպանության բանակը գտնվել է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։ Այս մասին տեղե-կացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշել է. «Անկախ ամեն ինչից՝ ԼՂՀ զինված ուժերը միշտ զգոն են։ Եթե զորավարժություններն ընթանան ծրագրված սցենարով՝ առանց որեւէ բարդությունների, բնական է, որ մենք պետք է միայն հետեւողի դերում լինենք։ Եթե այլ գործընթաց լինի, բնա-կան է, որ պատասխան է լինելու…

- Արցախի միջազգային ճանաչումը՝ Հարավային Կովկասում խաղաղության գրավական… – Ֆրանսիա-Ար-ցախ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ Ադրբեջանը Արցախի դեմ նախաձեռնել է 1994թ. զի-նադադարից ի վեր աննախադեպ մասշտաբներով հարձակում։ Այդ հարձակումն ավարտվեց ռազմական անհաջողութ-յամբ, ինչը եւս մեկ անգամ կարեւորում է հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է տեղի ունենա երկու կողմերի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ անմիջական երկխո-սության հաստատման միջոցով…

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Բաքուն եւ Երեւանը կկարողանան փոխադարձ զիջումների քաղաքական կամք եւ պատրաստակամություն դրսեւորել…

- Կրոնական պատերազմները՝ անխուսափելի՞… – Իսկ ադրբեջանցիները շիա ուղղության հետեւորդներ են ու նրանց հավատավորների մեծ մասը իրանական հակվածություն ունի, ինչը փորձում են վերացնել համաթուրքական միասնությամբ: Անկարան շատ կցանկանար, որ գրչի մի հարվածով Բաքուն սուննի ուղղությունը հաստատեր Ադրբեջանում, բայց դա այնքան էլ հեշտ չէ: Բացի այդ, Ադրբեջանում միայն ադրբեջանցիներ չեն բնակվում եւ նրանք ոչ միայն չեն ցանկանա դառնալ սուննի ուղղության հետեւորդ, այլեւ կզգուշանան թուրք-ադրբեջանական քաղաքական խաղերից, որ փորձում է ներթափանցել կրոնի մեջ: Չի լռի նաեւ Իրանը…

Սակայն, պետք է գիտակցենք, որ եւ շիա եւ սուննի ուղղության հետեւորդների մեջ կան Հայաստանին բարեկամ երկրներ, ինչը պետք է հաշվի առնել այս կամ այն քայլը նախաձեռնելիս…

- Սիրիան խաղաղության ճանապարհի՞ն… – Համաշխարհային մամուլը արագ տարածեց, թե «Աստանայում մայիսի 3-4-ը տեղի ունեցած բանակցային հանդիպումների ընթացքում կազմված հուշագիրը ենթադրում է Սիրիայի տա-րածքում դեէսկալացիոն գոտիների ստեղծում»: Նման գոտիների ստեղծումը բարդ գործ է, սակայն եթե կողմերը պահպանեն պայմանավորվածությունները, ապա դա հնարավոր է, չնայած կա նաեւ քրդական գործոնը…

- Ինչու՞ է մեր պետական սահմանը հասել Երեւան…- Մեր նախորդ թողարկմանը հանգամանալից անդրադարձանք թուրքական եւ ադրբեջանական ապրանքների ներկրման ազգադավ գործունեությանը եւ դրա վտանգավոր հետեւանքներին: Երբ հայկական դրամը փոխանակվելով թուրքական կամ ադրբե-ջանական ապրանքի հետ՝ ինչպես է վերածվում զենքի, ապա հասնում մեր երկրի սահման: Թե ո՞ր հայկական հանրապետության սահման, արդեն կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր փողերով մեր զինվորներն են երբեմն զոհվում ՀՀ եւ ԼՂՀ սահմանային մարտական դիրքերում… Եվս մեկ անգամ վերահաստատվեց, ադրբեջանական խնձորի ներմուծումը Հայաստան ապօրինի է եղել…

Հ.Գ. – Տարիներ առաջ Երեւանի խանութներում հայտնվեցին ադրբեջանական տետրեր՝ քարտեզով, որտեղ Ադրբեջանի քարտեզն էր՝ ոչ միայն Արցախն ու ազատագրված տարածքները կրկին զավթած, այլեւ՝ մինչեւ Սեւանա լիճ: Այդ տետրերից պրծանք կրկին հանրային աղմուկի շնորհիվ: Ո՞վ էր բերել: Իհարկե, պարզ չէ: Մեր պատկան մարմինները դա ոչ թե պարզելու, այլ՝ գումար աշխատելու համար են: Նույն ձեռագիրն է: Աչքիս ադրբեջանական ապրանք ներկրողներին կամ ներկրողին գտնելիս ուրիշ գործ հարուցենք՝ պարզելու դրա ազգը, տոհմը, ինչքը, ծագումը, հոգեկան վիճակը, ապրած մանկությունը…

- Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Միլեթյան իմաստաբանություն (Միլեթյան դպրոց) Այստեղ հայկական մշակույթն ուներ ծանրակշիռ ներկայություն.- Սա մի փորձ է՝ ցույց տալու, թե ինչ միջավայրի արդյունք է Միլեթյան (մ.թ.ա. 625-547) փիլիսոփայական դպրոցը։ Պատմական Մելիդ, Միլեթը ժամանակակից Մալաթիայից գտնվում է 7–8 կմ հարավ-արեւմուտք: Այժմ կոչվում է Էսքի Մալաթիա, հայտնի է նաեւ որպես Արսլանթեփե – Պիտի նորից շեշտենք, որ մ.թ.ա. 700 ից մինչ մ.թ.1071թ. Միլեթը գտնվել է հայոց մշակութային դաշտում։ (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- Ոլորտ, որտեղ կարող ենք շռայլել – Մեր անվտանգությունը եւս մեկ աստիճանով բարձրացնելու հնարավորություն… – Վերջերս շատ է խոսվում Հայաստանում արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու մասին: Մեր երկրում ընդհանրապես արեւային էներգետիկան զարգացնելու մասին նախ «Հայաստանի Հանրապե-տություն» օրաթերթում, ապա ավելի ուշ՝ «Լուսանցք» շաբաթաթերթում մեկ անգամ չէ, որ գրել եմ: «ՀՀ»-ում այս թեմային անդրադարձել եմ դեռ այն տարիներին, երբ այդ մասին ոչ ոք չէր խոսում (օրվա հրամայականը չէր): Քայլ առ քայլ ներկայացրել եմ, թե ինչու է անհարժեշտ օգտագործել արեւային էներգետիկան, ինչպես է աշխարհն այն օգտագործում, արեւային էներգիայի ներուժի առումով ինչ առավելություններ ունենք մենք այն երկրներից, որոնք վաղուց արդեն ունեն արեւային կայաններ, մանրամասն անդրադարձել ենք երջանկահիշատակ գիտնական Պարիս Հերունու «Արեւ» ծրագրին (որ, սակայն, կիսատ մնաց, բայց պատճառներից խոսելը մեր այս նյութի քննարկման առարկան չէ) եւ, վերջապես, արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման հեռանկարին: Ի դեպ, առանց ավելորդ համեստության ասեմ, որ երբ «ՀՀ»-ում խոսում էի այդ մասին, ոլորտի զարգացման մասով էներգետիկայի նախարարությունում դեռ հավաքական տեղեկատվություն էլ չկար: Ինչեւէ, տարիներն անցան, անհրաժեշտությունը զգացին նաեւ մեր պատկան մարմինները, եւ գործադիրը նախորդ տարեվերջին հավանություն տվեց արեւային ֆոտովոլտային կայան-ների կառուցման ներդրումային ծրագրին: Ինչ-որ առումով սա նաեւ մեր հաղթանակն է (իբրեւ ապացույց՝ «ՀՀ»-ի այդ տարիների եւ իմ անձնական պահոցը)…

- 25 հազար ՀԴՄ՝ դաշտը փակելու համար…- Ամրագրվում է, որ ՀԴՄ-ների տեխսպասարկման գների առավելագույն չափերը չեն կարող գերազանցելկառավարության 2012թ. համապատասխան որոշմամբ հաստատված գների համապատասխան չափերին…  Տավուշում գարեջուր կարտադրեն… Փողը ուզողին են տալիս…

- Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այլ լուրեր…

* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը
«
Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«
Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
- 1
տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
- 6
ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
- 3
ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
- 1
ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։