Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը եվրատեսիլյան բեմում… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Արծվիկի եվրատեսիլյան ելույթը գնահատեցին ժյուրիի անդամները եւ հեռուստադիտողները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած եվրատեսիլյան փորձի ընթացքում, մայիսի 8-ին իրենց գնահատականները տվեցին մրցույթի ժյուրիի անդամները, իսկ մայիսի 9-ին՝ նաեւ հեռուստադիտողները: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացրեց Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ ունեցավ մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: Նա մրցույթում կատարեց «Fly with me» երգը:

Արծվիկի հետ բեմում եղան երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կրեցին հայկական արծաթյա զարդեր եւ ձեռքերի յուրահատուկ շարժմամբ փորձեցին ներկայացնել թռչնի շարժում: Արծվիկի հետ նույն բեմում եղան նաեւ 3 բեք-վոկալիստներ:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա ներկայացվեցին հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները: Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» եւ «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արեւմուտքի եւ արեւելքի միջեւ դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է եւ ներկայացվեց եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:

Օգտագործվել են զարդանախշեր հետեւյալ աղբյուրներից՝

- 1643թ.: Շոռոթ, Մատենադարան, ձեռ. 779 / 1643: Shorot: 26 X 20cm., Matenadaran, ms.779

- Ավետարան, Նախիջեւան, 1304., ծաղկող ՝ Սիմոն / Gospel, Nakhijevan, 1304, miniaturist-Simon նբ

- Ճաշոց, 9-10դդ / Lectionary, 9-10 cc.

- Հովհաննավանք, 1251թ. / Hovhannavank Monastery, 1251

- Փարպի, Ծիրանավոր, 5-րդ դար /  Parpi, Dziranavor, 5 century

«Եվրատեսիլ»-ում Արծվիկի մրցակիցները

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ դուրս եկած բոլոր երկրներն հայտնի են: Նախօրեին կայացել է մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: Առաջինը կայացել էր մայիսի 9-ին: Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչում ելույթ է ունենալու 26 երկրի ներկայացուցիչ՝  Իսրայել, Լեհաստան, Բելառուս, Ավստրիա, Հայաստան, Նիդեռլանդներ, Մոլդովա, Հունգարիա, Իտալիա, Դանիա, Պորտուգալի, Ադրբեջան, Խորվաթիա, Ավստրալիա, Հունաստան, Իսպանիա, Նորվեգիա, Միացյալ Թագավորություն, Կիպրոս, Ռումինիա, Գերմանիա, Ուկրաինա, Բելգիա, Շվեդիա, Բուլղարիա, Ֆրանսիա:

Մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցում էր 42 երկիր: 

Մինչ մրցույթը, Ուկրաինան փորձում էր արգելել Արխվիկի մասնակցությունը Եվրատեսիլին, պատճառաբանությամբ՝ թե նա եղել է Ղրիմում, ինչը ոտնահարել է ուկրաինացիների արժանապատվությունը: Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ղրիմը անկախացավ, հետո հանրաքվեով միացավ Ռուսաստանին…

Սակայն, հետո ապացուցվեց, որ Արծվիկը չի եղել Ղրիմում եւ հարցը լուծվեց…

Իմիջիայլոց, Կիևում հայտարարել էին, որ Եվրատեսիլ 2017-ի ռուս մասնակցի՝ Յուլիա Սամոյլովայի մուտքը եւս արգելված է: Ի տարբերություն Արծվիկիմ Յուլիան եղել էր Ղրիմում, ինչը խնդիր էր առաջ բերել: Կիեւը վստահ էր, որ ռուս մասնակցի մուտքի արգելքը մրցույթը բոյկոտի չի հանգեցնի:

Ռուսական կողմը չէր ցանկանում փոխել իր մասնակցին, իսկ ուկրաինական կողմը այդպես էլ զիջումների չգնաց…

Մինչ ելույթը Արծվիկը հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն  հանդիպել է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այն կազմակերպել էր Ուկրաինայի հայերի միությունը: Հանդիպման ընթացքում Արծվիկն իր հայրենակիցներին պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել մասնակցել «Դեպի եվրատեսիլ» նախագծին, ինչի արդյունքում հաղթել է եւ այսօր հնարավորություն ունի Հայաստանը եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությանը ներկայացնել եվրատեսիլյան բեմում: «Արդեն հաշված օրեր են մնացել ելույթիս եւ ես անհամբերությամբ եմ սպասում իմ մրցութային երգի կատարմանը եւ Հայաստան անունը հնչեցնելուն»,- նշել է նա` կոչ անելով բոլորին հետեւել իրենց երազանքներին, քանի որ երբ շատ հավատում ես ու ջանք դնում, դրանք անպայման իրականություն են դառնում:

Արծվիկը հանդիպման ընթացքում նաեւ նշել է, որ մրցութային “Fly with me”-ն բոլորին ուղղված ճախրելու կոչ է եւ որ սերը մեկն է բոլորի համար: «Ես եվրատեսիլյան բեմից հղելու եմ այդ կարեւոր գաղափարախոսությունը, որն ընկած է երգիս հիմքում: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եւ ձեր բարեմաղթանքներով աջակցում եք ինձ»,- նշել է նա: Արծվիկը Ուկրաինայի հայերի միության կողմից արժանացավ պատվոգրի` հայկական մշակույթը հանրահռչակելու եւ լավագույնս տարածելու համար:

«Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչ Հովիգը, ով ազգությամբ հայ է, եւս մեծ ոգեւորությամբ մասնակցեց հայ համայնքի հետ հանդիպմանը եւ հայտնեց իր մեծ երկրպագումը հայաստանյան ներկայացուցչի երգի եւ բեմականացման նկատմամբ:

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում…

Զանգվածային վազք՝ հանուն հաղթանակի եւ խաղաղության

Մայիսի 7-ին Երեւանի Հաղթանակի զբոսայգուց մեկնարկեց առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի եւ խաղաղության» նշանաբանով: Մասնակիցները վազքով անցան ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչեւ Հանրապետության հրապարակ:

Միջոցառումը համատեղ կազմակերպել էին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը,Հայաստանի եռամարտի ֆեդերացիան եւ Երեւանում «Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնը»՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ:

Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ դրվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:Վազքին մասնակցի ավելի քան 700 մարդ:

«Արարատ»-ը, «Շիրակ»-ը եւ «Ալաշկերտ»-ը հաղթեցին

Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ փուլը: Առաջինը հանդիպեցին «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը: Գյումրեցի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում 2 գոլ խփեցին եւ վստահ հաղթանակ տարան՝ 2:0:

«Շիրակ»-ը վաստակած միավորների քանակը հասցրեց 46-ի եւ ընդհուպ մոտեցավ 2-րդ տեղում գտնվող «Գանձասար-Կապան»-ին, որն այսօր իր հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ալաշկերտ»-ին: Կապանցիները մնացին իրենց 49 միավորով եւ արդեն 5 նիշով են ետ մնում առաջնության առաջատարներից՝ ալաշկերտցիներից: Առաջնության 2 ետնապահների՝ «Արարատ»-ի եւ «Բանանց»-ի թվով 6-րդ հանդիմումն ընթացիկ մրցաշրջանում ավարտվեց արարատցիների նվազագույն հաղթանակով՝ 1:0: «Արարատ»-ը12 միավորով ընթանում են 6-րդ հորիզոնականում, իսկ «Բանանց»-ը՝ 21-ով 5-րդն է:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելթա» անգլո-իսպանական պատասխան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Այդպիսով, անգլիացիները մտավ եզրափակիչ, քանի որ Իսպանիայում կայացած առաջին խաղում նրանք հաղթել էին 1:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղաց մինչեւ 77-րդ րոպեն, որից հետո փոխարինվեց: Եվրոպայի լիգայի եզրափակիչում անգլիական ակումբը կհանդիպի հոլանդական «Այաքս»-ի հետ, որը երկու խաղերի արդյունքով հաղթեց ֆրանսիական «Լիոն»-ին (4:1, 1:3):

ՖԻՄԱ-ն պաշտպանեց չեմպիոնի կոչումը

Երեւանում ավարտվեց հանդբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Այս տարի եւս չեմպիոն դարձավ ՖԻՄԱ-ն, 2-րդ տեղը զբաղեցրեց «Վանաձոր»-ը, 3-րդը` «Արցախ»-ը: Մրցումային վերջին օրը «Գորբունով» ՀԱ-ն կրկին տեխնիկական պարտություն կրեց խաղին չներկայանալու պատճառով: Ըստ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի առաջնության կանոնակարգի` ՖԻՄԱ-ին գրանցվեց հաղթանակ 10:0 հաշվով: Մյուս խաղերում ԲԿՄԱ-ն զիջեց ԵրՊԻ-ին՝ 24:37, իսկ «Արցախ»-ը պարտվեց «Վանաձորին»` 28:36:

Ազգային առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը հունիսին կմասնակցի զարգացող երկրների աշխարհի առաջնությանը։

- Երեւանում կայացավ վոլեյբոլի Հայաստանի կանանց առաջնության 1-ին փուլը: Առաջնությանը մասնակցել են 5 թիմեր` ԽՄՕՄՄ, «Նժդեհ», ՀՊԼՀ, «Արցախ» եւ «Սյունիք»:

Հայ ազատոճային ըմբիշների 3 բրոնզե մեդալները

Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Լեւան Բերիանիձեն մեր 3-րդ բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի Նովի Սադում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում: Մեր ծանր քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Սոսլան Գագլոեւին:

Հայաստանի ազատոճային ըմբիշներից առաջին մեդալները նվաճեել էին 61 կգ քաշային ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանը, ով 3-րդ տեղի համար մենամարտում 10:0 հաշվով պարզապես ջախջախեց Թուրքիայի ներկայացուցիչ Աբդի Զուռնաչիին եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը նմանատիպ գոտեմարտում 9:3 հաշվով առավելության հասավ հունաստանցի Կիրիլոս Բինենպաումի նկատմամբ:

Հայ հունահռոմեական ըմբիշների 1 բրոնզե մեդալը

Սերբիայի Նովի Սադ քաղաքում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար ավարտվել է ոչ այնքան հաջող:

Մեր հավաքականի միակ բրոնզե մեդալը նվաճել է 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին հաղթելով 5:0 հաշվով

Սամվել Կարապետյանը հրաժարվել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ պաշտոնից

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ «Սամվել Կարապետյանի այս քայլը, ըստ էության, բացատրվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր»,- գրում են զլմ-ները:

Եվրոպայի առաջնություն՝ առանց Հայաստանի

Հայաստանի կարատեիստները բաց են թողել օրերս Թուրքիայում կայացած Եվրոպայի կարատեի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցեց 43 երկրների 490 մարզիկ-մարզուհի:

Այն հարցին, թե ինչու մեր կարատեիստները չեն մասնակցել տարվա գլխավոր ստուգատեսներից մեկին, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանն ասել է. «Մեզ համար նպատակահարմար չէր այդ առաջնության մասնակցությունը, ուստի մենք որոշեցինք բաց թողնել այն: Այժմ պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը, որը նախատեսված է մայիսին: Դրանից հետո կորոշենք, թե որ մրցաշարերին կարելի է մասնակցել»,- ասաց ֆեդերացիայի պատասխանատուն:

Հավելենք, որ կարատեն 2016թ. դարձել է օլիմպիական մարզաձեւ, ուստի մեր ֆեդերացիան այժմ ֆինանսավորվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից:

Տաշքենդում գրավել է 3-րդ տեղը

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Տիգրան Քոթանջյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված Գեորգի Ագզամովի 11-րդ հուշամրցաշարում:

9-րդ փուլրում, մեր շախմատիստը սեւերով պարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսանդր Բորտնիկին, բայց վաստակած 6,5 միավորով եզրափակեց լավագույն եռյակը: Մեր գրոսմայստերը 15 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

Հուշամրցաշարի հաղթող դարձավ 7,5 միավոր վաստակած մեր շախմատիստին հաղթած Ալեքսանդր Բորտնիկը, ով լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնքան միավոր ունեցող Կիրիլ Ստուպակից:

Կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրի»-ին

Մայիսի 26-28-ը հայ ջրացատկորդները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրի»-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ մրցաշարին մասնակցելու են Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները. «Ազատը լիարժեք չի վերականգնվել վնասվածքից, սակայն դեռ մի քանի օր ունենք: Նա կմասնակցի միայն սինքրոն ցատկ մրցաձեւում, որպեսզի շատ չծանրաբեռնվի և վնասվածքը չխորանա: Իսկ Վլադիմիրը հանդես կգա նաեւ անհատական ցատկում: Եղբայրների մարզավիճակն իդեալական չէ, պատրաստվելու քիչ ժամանակ ունեինք, բայց կփորձենք առավելագույնի հասցնել:

Մադրիդի «Գրան Պրի»-ն մեզ համար կարեւոր է որպես մրցափորձ Եվրոպայի առաջնությունից առաջ: Արդյունքներին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում: Դեռ չգիտեմ ուժեղագույն մարզիկներ մասնակցելո՞ւ են, թե` ոչ: Այդ պատճառով դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք մեդալի շանս կունենանք: Մեր գլխավոր նպատակը Եվրոպայի առաջնությունն է»,- ասել է Հրաչյա Չանդիրյանը:

Ջրացատկի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 12-18-ը Կիեւում: Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչը դեռեւս չի որոշել թիմի կազմը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 18 (451), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։