Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 19 (452), մայիսի 19-25, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Հիմա՝ Գրեյթ Բրիթը՞ն, թե՞ Գեյ ԲրիթընՀայ երիտասարդները ցանկացան ճշտել Մեծ Բրիտանիայի իրական անունըՊարտադրանքներ, որոնցից խուսափել եւ միշտ պիտի խուսափի հայությունը…- Նշենք, որ համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի 18 երկրների մեջ: Ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության համաձայն՝ կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է։ ՀՀ քաղաքացիների 98%-ը արտահայտվել են համասեռամոլության դեմ եւ նշել են, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից։ Համասեռամոլության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով 2-րդ տեղում է Մոլդովան (91%), իսկ 3-րդ տեղում՝ Վրաստանը (90%): Ռուսաստանում համասեռամոլությանը բացասական են վերաբերվում քաղաքացիների 85%-ը

Հետաքրքիր է, որ հենց այս օրերին էլ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հերթական մի այլասերվածության քարոզն արեցՀետո էլ բացատրեց, թե ինչու է ԼԳԲՏ դրոշ բարձրացրելՀայաստանում պետք է զգուշանալ նաեւ տարբեր հանրահավաքների ու ցույցերի ժամանակ այս ակամ այն դրամաշնորհակեր հ/կ-ի միանալուն, որը սկզբում ոչ բացահայտ զբաղվում է ԼԳԲՏ համայնքի քարոզչությամբ: Արվամոլների եւ իգամոլների պաշտպանները Հայաստանի վրա միշտ պատրաստ են «տղա բերել»…

  1. Խորհրդարանական ՀայաստանԺամացույցն աշխատեց ներքաղաքական խմորումներով…- Երեկ նոր պայմաններում կայացավ Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նիստը: Այն տեղի ունեցավ խորհրդարանական Հայաստանի կարգավիճակի անցած՝ նոր վարչա-քաղաքական պայմաններում: Խորհրդարանական Հայաստանի համար, ի տարբերություն՝ նախկին կիսանախագահականի, Ազգային Ժողովն այն բարձրագույն մարմինն է, որն ընտրում է երկրի առաջին դեմքին: Նորացված Սահմանադրությամբ՝ դա երկրի վարչապետն է…  

Կարելի է ենթադրել, որ նախագահ Սերժ Սարգսյանը այս խառնաշփոթով թուլացնում է Ռուսաստանահայ գործարարների համատեղ քայլերի հնարավարությունը, ինչը երբեք չի կարելի բացառել, որ կնախաձեռնվի Մոսկվայի կողմիցՉի կարելի բացառել, որ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվողԱյլապես Սամվել Կարապետյանը դժվար շարունակեր գործունեությունը Հայաստանում

  1. Համահայկական ԵրեւանՄայրաքաղաք՝ առանց իմ ու քոնի…- Երեւանի ավագանու ընտրություններն անցան համեմատաբար հանգիստ եւ ոչ այնքան մարդաշատ պայմաններում: Իհարկե, կարճ ժամանակ առաջ անցկացված խորհրդարանական ընտրություններն ավելի կարեւոր էին համարվել քաղաքական ուժերի կողմից, հատկապես, որ Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, քան մայրաքաղաքի ավագանու ընտրությունը: Բայց դա ճիշտ չէ, Երեւանը ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքն է, այլ այսօրվա մեր երկրի բնակչության մոտ կեսը ապրում կամ գործում է Երեւանում: Այսինքն՝ իրականում Երեւանի քաղաքապետը կարող է փաստացի համարվել Հայաստանի փոխնախագահը՝ առանց չափազանցությանՔաղաքապետ եւ հաղթած թեկնածու Տարոն Մարգարյանի ուղերձը

Ինչեւէ, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ինքը ինքնաբացարկ է ներկայացնելու եւ պատգամավոր է աշխատելու է Ազգային ժողովում: Ի դեպ, այսօր արդեն պարզ է, որ խմբակցության ղեկավարն է նաեւ Այս առումով՝ «Ելք»-ի նորընտիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ հանդիպմանը հնչած՝ «Երկիր Ծիրանի»-ի հետ համագործակցության հարցին պատասխանել է. «Ինչու՞ է Զարուհի Փոստանջյանը վերցնում մանդատները։ Ես զարմանում եմ, ինքը մեզ ասում էր, որ եթե վերցրել ենք ԱԺ մանդատները, ուրեմն ծախված ենք, դե հիմա ուրեմն էդ իր ասածը իրեն էլ է վերաբերում»…

  1. Հայաստանին վերաբերող ոչ հայաստանյան ընտրություններ…- Մեր արտաքին քաղաքականությունում քիչ դեր չի կատարում այն հանգամանքը, թե որ երկրի իշխանություններն ու ժողովուրդը ինչպես են վերաբերում Հայաստանին, հայության խնդիրներին ու նպատակներին: Սրանք մշտապես փոխլրացնող ու փոխհարաբերություններ կերտող իրողություններ են: Այս առումով մեր բախտը ցայսօր չի բերել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի առումով, սակայն, եթե առաջին երկուսը խրոնիկ հակահայեր են (թշնամու դեպքում այդպես էլ պիտի լիներ. մեր տարածքների վրա են մեզ հարեւան դարձել), Վրաստանը կարող է որոշակիորեն փոխվել

Ֆրանսիայում նախագահ ընտրվեց՝ Էմանուել Մակրոնը, Գերմանիայում՝ ՏԻմ ընտրություններ էին, որտեղ, փաստորեն իր դիրքերն ամրապնդեց կանցլեր Անգելա Մերկելը, ինչը ներկա միջազգային իրավիճակում ձեռնտու է Հայաստանին: 2017-ին Իրանի նախագահի պաշտոնի համար կմրցի 6 թեկնածու, որոնց հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը

  1. Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան…- Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն: Եվրամիության երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում: Հռոմի Պապի նստավայրը հաստատ ԵՄ անդամության համար չի դարձել հավաքատեղի, ուստի պետք է պնդենք, ինչպես մեր նախորդ հրապարակումներում, որ խաչակիր դաշինքն ի վերջո ոտքի է կանգնելու

Քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվումԹուրքիան ամենամեծ խոչընդոտն էՀռոմի Ֆրանցիսկոս Պապի, ապաեւ՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի Հայաստան պետական այցերը եւս կապվում են աշխարհա-քաղաքական փոփոխությունների եւ աշխարհի հերթական վերաձեւման հետ

  1. Արժանապատվության խնդիր կա՛…- Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակնե-րում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վ. Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին

Իսկ որ արժանապատվության խնդիր կա, նկատել է նաեւ Գեւորգ Կոստանյանը: Վստահ ենք ասում

Բայց դե կան միջազգային նորմեր ու տարատեսակ բլա-բլա-ներ: Հիմա Ավետիսյանների ընտանքի հա-րազատներն ու բարեկամները Պերմյակովին Ռուսաստան հանձնող կողմին ո՜նց չասեն՝ տո ես ձեր միջազգայինը

  1. Աղբային խնդիր սրանից ազատվելու համար՝ միայն տուգանքՍա է հասարակությանը կրթելու լավագույն ձեւը…- Այլապես մինչեւ բարոյախոսությունը հանրության վրա ազդի, երկրում այլեւս աղբազատ տեղ չի մնա: Տուգանքը կստիպի, որ բարոյախոսությունը շատ արագ տեղ հասնի

Այսպես է անում աշխարհԱյսպես ենք անում մենքԱյսպես անելու ենք մենքԹե ինչ քայլեր կրվեն այս ամենին հասնելու ուղղությամբ, կխոսենք հաջորդիվ

  1. Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ ՀայքՀայ կնոջից՝ հայ տղամարդունՄեր կրոնը՝ համահայկականությունԿգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսի-սիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…

եւ մեր հանդարտ պատասխանը կլինի լինգվիստիկ այո-ն՝ պահելով բոլոր միջազգային նորմերը, լինելով զուսպ, քաղաքավարի, սակայն մոռացած չլինելով բիրտ վերացնելու այդ այո-ի բոլոր խոչընդոտները

  1. Հրաձգության զարգացումը՝ հրամայական -2 – Այն որ հրաձգություն մարզաձեւը մեր երկրում պետք է մասսայականացնել, հասկանալի պատճառներ ունի: Որ այս մարզաձեւի լեզուն մենք լավ ենք հասկանում, անհերքելի է. Հայաստանի հրաձիգները միշտ մեդալներ են նվաճել միջազգային մրցաս-պարեզներում ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային ժամանակաշրջանում

Հրաձգարանները կլինեն պարսպապատված, խստագույնս կպահպանվեն անվտանգության կանոնները: Հրաձգարանները պետք ապահովված լինեն բժշկական անձնակազմով եւ ջրամատակարարմամբ: Հրաձգարանները կշահագործվեն «Զենքի մասին» օրենքի դրույթներին համապատասխանՏիրերը հրաձիգներին կշահագրգռեն հատուկ մրցանակներով, որոնք կտրվեն դիպուկ կրակելու համար

00. Մարզական աշխարհի խաչմերուկներումՄշակութային լուրերՀայկական խոհանոցԴդմիկով տոլմաԱյլ լուրեր

* * *
Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը
«
Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«
Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru
- 1
տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
- 6
ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
- 3
ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
- 1
ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։