Հայկական խոհանոց – Դդմիկով տոլմա… Մշակութային ու Եվրատեսիլյան լուրեր… «Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների» – Եվրատեսիլի բեմում նաեւ տաբատ են իջեցնում… Արծվիկը Եվրատեսիլում զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության www.hayary.org-կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

- Դդմիկով տոլմա

Բաղադրությունը - Դդմիկ՝ միջին չափի – 10 հատ, բրինձ – 70 գրամի չափով, գլուխ սոխ – 2 հատ, գազար – 0.5 կգ, կանաչեղեն՝ ըստ ճաշակի, ցանկալի է՝ կանաչ սոխ, սամիթ, համեմ, տոմատի մածուկ – 2 գդալ:

Պատրաստման եղանակը – Յուրաքանչյուր դդմիկը բաժանել 3-ական կտորի, փորել, տապակել բուսայուղով:

Բրինձը կիսախաշել:  Սոխը կտրատել, գազարը քերել, երկուսն էլ տապակել, այնուհետեւ ավելացնել բրնձին: Ավելացնել կտրատած կանաչեղենը եւ տոմատի մածուկը:  Խառնել, զանգվածը լցնել դդմիկների մեջ:

Դրանք շարել թավայում, ավելացնել 0.5 բաժակ ջուր եւ եփել՝ մինչեւ պատրաստ լինելը: Ուտելիս ավելացնել մածուն՝ սխտորով կամ թթվասեր: Անուշ լինի:

Մաեստրո Չեքիջյանը Ստամբուլում պարգևատրվել է Օրմանյանի ոսկե շքանշանով

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի բազմաթիվ պարգեւների թիվն ավելացել է եւս մեկով: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, մաեստրոն, որն իր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ հրավիրված է ծննդավայր՝ Ստամբուլ, Պոլսի Պատրիարքարանի Վարդանաց դպրաց դաս երգչախմբի նախագահ Ծ.Վրդ Թաթուլ Անուշավանի կողմից Սուրբ Վարդանանց եկեղեցում պարգեւատրվել է Մաղաքիա Պատրիարք Օրմանյանի անվան ոսկե շքանշանով:

Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1951թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1953 թ. Փարիզի «Էկոլ-Նորմալը», որտեղ պարապել է Ֆուրնեի մոտ, իսկ 1961 թվականին՝ Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1946-1960 թթ. (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թթ. Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։  

1961թ. ապրում է Հայաստանում, այդ թվականից էլ ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորն է։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարում է դասական եւ ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։ Ղեկավարում է նաեւ սիմֆոնիկ համերգներ: Հյուրախաղերով հանդես է գալիս արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում եւ «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։ 1973-1977 թթ. դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975թ. Երեւանի կոնսերվատորիայում (1982թ. պրոֆեսոր է)։

Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

Ավարտվեց «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակիչ համերգը: Մրցույթի մասնակից 42 երկրների հանդիսատեսն ու ժյուրին քվեարկության արդյունքում «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող երկիր ճանաչեց Պորտուգալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սալվադոր Սոբրալիին («Amar Pelos Dois» (Սեր երկուսի համար) երգով): 2-րդ տեղում հայտնվեց Բուլղարիան, 3-ում՝ Մոլդովան:

Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը՝ վաստակելով 79 միավոր, որը եղավ ամենավատ ցուցանիշը Եվրատեսիլում:

Հեռուստադիտողների քվեարկությամբ Հայաստանին տրվեց 21 միավոր: Բացի հեռուստադիտողի քվեարկությունից, մրցույթի մասնակիցների օգտին քվեարկում էր նաեւ 42 երկրի պրոֆեսիոնալ ժյուրին:

Ահա թե որ երկները Հայաստանին քանի միավոր տվեցին՝ Սան Մարինո-4, Մոնտենեգրո-4, Ալբանիա-7, Մալթա-1, Դանիա-1, Հունաստան-8, Լիտվա-3, Մոլդովա-6, Սերբիա-5, Ավստրալիա-1, Բուլղարիա-4, Իտալիա-4, Հունգարիա-2, Սլովենիա-3, Վրաստան-3, Լեհաստան-2:

Մրցույթից հետո Instagram-ում  Արծվիկը կիսվել է իր տպավորություններով. «Պորտուգալիան եվրատեսիլյան մասնակցության 53 երկար ու ձիգ տարիների ընթացքում արժանի հաղթանակ տարավ՝ հուզիչ երգով ու տպավորիչ կատարմամբ։ «Եվրատեսիլն» ինձ համար լուրջ կենսափորձ էր եւ խթան՝ մշտապես պայքարելու եւ երբեք կանգ չառնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին կողքիս լինելու եւ եվրատեսիլյան խենթ ընթացքին հետեւելու համար։ Ձեր սերն աննկարագրելի ուժ ունի։ Կհանդիպե՛նք հայրենիքում»,- գրել է նա:

«Եվրատեսիլ»-ի բեմում տաբատն իջեցրած տղամարդուն մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում

Ոստիկանությունը ձերբակալել է ուկրաինացի Վիտալի Սեդյուկին, ով Կիեւում «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչի ժամանակ բեմում իջեցրել էր տաբատը, նրան տուգանք կամ մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին իր ֆեսյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը: Նախօրեին երիտասարդն Ավստրալիայի դրոշով բեմ է վազել մրցույթի անցած տարվա հաղթող Ջամալայի ելույթի ժամանակ եւ իջեցրել է տաբատը: «Ի պատասխան հիմարի հետ կապված հարցումներին, ով իր հետույքն էր մերկացրել 200 մլն հեռուստադիտողների առաջ: Սեդյուկն Ուկրաինայի քաղաքացի է: Մեր Ջամալայի ելույթի ժամանակ, իր խոսքով, նա որոշել է իրագործել իր հոբբին, քանի որ «ոչ պաշտոնապես որպես պրովոկացիայի ենթարկող լրագրող է աշխատում»»,- գրել է նախարար Ավակովը: Նրա խոսքով՝ ոստիկանությանը դիմադրություն ցույց տված Սեդյուկը ձերբակալվել է «խուլիգանություն» հոդվածով, երկուշաբթի նրա հետագա ճակատագիրը դատարանը կվճռի: «Իսկ առայժմ… երկրի այդ ամոթը կկարողանա իր «հոբբին» իրագործել ժամանակավոր պահման մեկուսիչ բանտախցում»,- նշել է նա:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ 2016թ. Փարիզի Նորաձևության շաբաթի ժամանակ Սեդյուկը փորձել է Քիմ Քարդաշյանի հետույքը համբուրել: 2012թ. Մոսկվայում «Սեւազգեստ մարդիկ-3» ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուկրաինացին կիպ մոտեցել է Ուիլ Սմիթին եւ ասել. «Ես Ձեր ամենամեծ երկրպագուն եմ», փորձել է համբուրել նրան, ինչի համար ապտակ է ստացել դերասանից:

«Այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների»…

Life.panorama.am-ն մինչ միջազգային մրցույթը գրել է, որ երգիչ Սերգեյ Գրիգորյանը «Եվրատեսիլ» մրցույթը դիտելիս` առաջին հերթին անհանգստանում է իր խաղադրույքների համար: Պարզվում է` նա գրեթե ամեն տարի ուսումնասիրում է մրցույթում մասնակցող երկրների ներկայացուցիչներին, իրենց ելույթները եւ նրանց զբաղեցրած հորիզոնականների հետ կապված շատ հաճախ ճիշտ կանխատեսումներ անում: Ավելին` երգիչն իր ընկերների հետ միասին խաղադրույքներ է անում եւ գումար վաստակում: Ինչ խոսք, սա Սերգեյի համար գումար վաստակելու միջոց չէ, այլ պարզապես հաճելի զգացողություններ ու ազարտ:

Սերգեյը հրաժարվել է Life.panorama.am-ի հետ զրույցում ասել, թե այս տարի որ երկրների ներկայացուցիչների օգտին է խաղադրույք անելու, բայց խոստովանեց` վերջին տարիների ընթացքում ամենամեծ գումարը 280 եվրո է եղել. «Պետք է ասեմ, որ այս ընթացքում շատ քիչ դեպքերում եմ սխալվել, մեծամասամբ ճիշտ ընտրություն եմ անում: Արդյունքում, ընկերներս ինձ են վստահում, ես էլ` նրանց: Ես կանխատեսումն եմ անում, նրանք` խաղադրույքը: Իրականում, քիչ եմ սխալվում իմ կանխատեսումներում, քանի որ ծանոթ եմ եվրոպացիների նախասիրություններին, երաժշտական ճաշակին, նրանց ակումբային կյանքին, ի վերջո` չմոռանանք, որ այս մրցույթն ունի մեծ թվով գեյ երկրպագուներ, ովքեր սիրում են բեմում տեսնել իսկական դիվաների: Այս ամենին զուգահեռ, իմ մասնագիտական գիտելիքները եւս ծառայեցնում եմ կանխատեսումներ անելիս»,- նշել է զրուցակիցը:

Հետաքրքրվելով, թե Սերգեյ Գրիգորյանի կանխատեսմամբ մեր երկիրն այս տարի ո՞ր հորիզոնականը կգրավի, երգիչը պատասխանել է. «Արծվիկին մաղթում եմ հաջողություն: Նրան ծանոթ չեմ, լսել եմ միայն նրա մի երգը Մարգարիտա Պոզոյանի հետ: Ինչ վերաբերում է «Fly with me» երգին, կիսաեզրափակչի օրը նա շատ լավ ներկայացրեց այն, իր առջեւ դրված խնդիրը հրաշալի կատարեց: Երգի առումով, ասեմ, որ ճաշակին ընկեր չկա, ինքս չեմ լսում այս երգը, այն լսել եմ առաջին օրը, երբ ներկայացվեց եւ կիսաեզրափակչին, կլսեմ նաեւ այսօր` եզրափակչին հետեւելիս: Ծանոթ լինելով եվրոպական ճաշակին` կարծում եմ, այս երգն այնքան էլ չի համապատասխանում նրանց նախասիրություններին, նրանք ավելի ինստրումենտալ, ավելի մեղեդային, հասարակ ու թեթեւ երգեր են սիրում»:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։