Մեր փոստից.- Կարոտի խոհեր առ Մեծ Հայք… Հայ կնոջից՝ հայ տղամարդուն… Մեր կրոնը՝ համահայկականություն… Կգա՛ ժամանակը (Խաժականուշ Նավոյան, ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա)…

Հայ կնոջից՝ հայ տղամարդուն

Կան աղքատ հայ տղամարդիկ: Բայց որ նաեւ հպարտ են:

Մի՛ խեղճացիր: Մենք չենք ուզում քո նյութականը, քո փողը, առեւտրականի ու գիտնականի ճարպկությունը, հնարամտությունն ու խելքը: Մենք ուզում ենք քո հանդուրժողականությունը, կարեւորն անկարեւորից զանազանելու ընդունակությունը, համախմբվելու, կազմակերպվելու թագապետական շնորհը, բանավեճի արվեստում հնարքներով չտարվելու հակումը:

Մենք ուզում ենք, որ հետ վերցնես քեզնից խլված քո զենքը (ինչպես անում ես արդեն) ու փոխանակես այն քո մյուս հմտությունների հետ, եւ քեզ երկրորդես՝ միավորվելով գաղափարի շուրջ, կազմակերպես քո ազգակիցներին, որովհետեւ ոչինչ աշխարհում այնքան կարեւոր չէ, որ քեզ բաժանի նրանցից, նույնիսկ քո կարծիքը: Եղիր ընդհուպ մինչեւ անշունչ առարկա՝ առանց կարծիքի, ու մի փայլիր քո մտքի գեղեցկությամբ, հիացիր նրանց մտքով:

Իսկ գաղափարը կրոնի վերածված մեր ազգությունն է:

Հայկականությա՛ն կրոնի:

Եթե բոլորս սա ենք ուզում, ապա կարեւոր չէ՝ ով ինչպես է սա պատկերացնում:

Մենք ուզում ենք, որ դու կռվես՝ ուղղակի ու հստակ, առանց որեւէ գեղեցիկ, բացառիկ ու ինքնատիպ տրամաբանվածության, իսկ հետո՝ նստիր մեր ուսերին ու ոչինչ մի արա:

Մեկ անգամ կռվիր, ու տասը տարի ոչինչ մի արա: Այնպիսի արշալույս կբացվի, որ մինչեւ մեռնելներս կաշխատենք առանց հանգստի:

Եթե աշխատելու ենք Մեծ Հայքում ու Մեծ Հայքի համար:  

Մեր կրոնը՝ համահայկականություն

Մենք պետք է կազմակերպվենք:

Խոսքը համապետական կազմակերպման մասին է՝ համազգային գաղափարի դրոշմամբ: Միայն գաղափարի ընդհանրությունը կուղղորդի մեզ դեպի նույն նպատակը: Եթե մենք մեր անմահությունը տեսնում ենք մեր սերունդների մեջ, ապա մեզ համար մեր կյանքի կորուստը ոչինչ է այն հեռանկարի համեմատ, որ մեզ կրկնող մի փոքրիկ աղջիկ կամ տղա կպահպանի իր տեսակը՝ այն ամբողջական բնակավայրում, որտեղ այդ տեսակը ծագել է: Պետք է պատասխանել այն հարցին, թե ինչն է մեզ դրդում վերամիավորել Մեծ Հայքը:

Տարբեր պետական միավորումներ տարբեր նպատակներ են ունենում: Օրինակ, մենք որոշել ենք գրավել աշխարհի այն երկրները, որոնք կոռումպացված են, եւ ժողովրդավարություն տարածել այնտեղ: Սա իմանալով, որքան էլ անթույլատրելի սահմաններ անցնենք, մեզ միշտ կարդարացնի մեր միսիան, եւ որքան ավելի մեր ներքին օրենքներն ու կանոնները զանգվածային դարձնենք, ու միսիան էլ համապատասխանեցնենք դրանց, այնքան ավելի շատ մարդիկ օրինական կհամարեն մեր միսիան: Սա ԱՄՆ-ի քաղաքականությունն է:

Մենք հավատում ենք Հայկական հողերի միավորմանը, եւ դրանց՝ անվտանգության նկատառումով ընդարձակմանը, որովհետեւ ընդունում ենք բնիկ ժողովրդի՝ իր բնօրրանում ապրելու անհրաժեշտությունը, եւ գիտենք որ Ար ծագման ժողովրդի բնականոն զարգացման համար եւ աշխարհի բարգավաճման նպատակով նրա կողմից իր անգին ներդրումը ունենալու համար նա պետք է լիարժեք տիրապետի առնվազն Մեծ Հայքին:

Եթե ես եւ դու հավատում ենք սրան, ապա լուծված են բոլոր հոգեբանական խնդիրները, մեզ բաժանող ոչինչ չկա, եւ մենք գտել ենք, մշակել, վերաձեւակերպել ենք մեր փիլիսոփայական հենքը:

Այո, մենք ունենք կրոն՝ քրիստոնեությունը, բայց խնդիր կա վերաձեւակերպելու այն այնպես, որ հյուսվի մեր ազգության հետ եւ կեռվելով՝ տարվի դեպի Համահայկականություն: Հայրենիքը սիրել ու մեռնել հայրենիքի համար՝ նշանակում է մեռնել տեսակիդ պահպանման համար: Ողբերգություն է, երբ չկա քեզ նմանը, կորչում է հավատը քո գոյության արդարացվածության հանդեպ:

Կգա՛ ժամանակը

Կգա ժամանակ (հարմար պահ, պատմական հնարավորություն, մարտահրավեր) եւ մեզ «կհարցնեն»՝ ինչու՞ են մեզ պետք Համահայկական հողերը, եւ պե՞տք են դրանք մեզ արդյոք:

Այս երկու հարցերին խոսքերով պատասխանելը համրությանը համարժեք է: Սրանց լինգվիստիկ պատասխան չկա:

Առաջին հարցի առաջին պատասխանը դեմոգրաֆիական կտրուկ վերելքն է, որը կախված է մեզնից՝ բոլորիցս:

Մենք պիտի ունենանք դեմոգրաֆիական ծրագիր (ինչպես անում են ԱՄՆ-ի հարավում բնակվող սպիտակամորթ կանայք՝ ունենալով երբեմն շատ երեխաներ), եւ աղբը նետենք վախը առաջընթացի կորստի հանդեպ: Ինչքան ինքնավստահ լինի կինը, այնքան շատ երեխաներ կունենա: Հայ տղամարդիկ ամեն ինչ պետք է անեն սրա համար:

Երկրորդ հարցի (պե՞տք են մեզ արդյոք Համահայկական հողերը) պատասխանը զինված, ավերիչ ապտակն է, ատոմային պայթյունի նման, որին միայն կհաջորդի լինգվիստիկ այո-ն:

Դրանից հետո կգան, կմոտենան մեզ զուսպ ու լուրջ, եւ կհարցնեն. «Պե՞տք են Ձեզ՝ Ար ցեղին այդ հողերը», եւ մեր հանդարտ պատասխանը կլինի լինգվիստիկ այո-ն՝ պահելով բոլոր միջազգային նորմերը, լինելով զուսպ, քաղաքավարի, սակայն մոռացած չլինելով բիրտ վերացնելու այդ այո-ի բոլոր խոչընդոտները:

Կլինենք գերտերության քաղաքացուն վայել քաղաքավարի, ավելի շատ լսող, հավաքող, կուտակող, լրտեսող, վերլուծող, ու ըստ այդմ ներկայացնող:

Դիվանագիտությունը կեզրափակի իրականությանը:

Օդից ոչ մի բան չեն ստանում:

Ես չեմ վստահում աֆերիզմին, քանի դեռ կա ինձ ազնվացնող, ինձ եւ ինձնից հետո եկողներին գերազդեցիկ ու ուժեղ օրինակ ծառայող ուղղորդված արյունը՝ թափված կազմակերպման եւ գաղափարի համընդհանրացման արդյունքում:

Իրական պտուղների երաշխավորված ճանապարհը սա՛ է:

Խաժականուշ Նավոյան

ԱՄՆ, Միսսիսիպիի համալսարան, ուսանում է մաթեմատիկա

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։