Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. օգոստոսի 23-ի դատավճռի կատարումն ապահովելու գործընթացի շրջանակներում «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998թ. Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով Վալերի Պերմյակովի փոխանցումը Ռուսաստանի Դաշնություն իրականացվել է 2017թ. մայիսի 18-ին:
ՌԴ իրավասու մարմինների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հայկական կողմի ներկայացուցիչների համապատասխան հարցումների դեպքում Վալերի Պերմյակովի պատժի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկատվություն տրամադրելու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարություն էր ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու եւ Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին:
ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Միջազգային պայմանագրեր, օրենքներ, սահմանված կարգ, բլա…, բլա…, ու վիրավորվում է արժանապատվությունդ:
Բայց 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ ԱԺ-ում ասաց, թե դատապարտյալին հայրենիք արտահանձնելը արժանապատվության խնդիր չէ: «Դատապարտյալների փոխանցումն այս կամ այն երկիր կոնվենցիոն դրույթ է եւ կիրառելի է աշխարհի բոլոր երկրներում: Դա դեռեւս 1946 թվականից գործող նորմ է եւ բնորոշ է բոլոր երկրներին, եւ դա չի կարելի վերագրել միայն Հայաստանի նկատմամբ կիրառելիությանը, առավել եւս արժանապատվության տեսանկյունից: Երբ հանցագործություն իրականացրած անձը տեղափոխվում է իր երկիր, դա փոխանցող երկրի արժանապատվության հետ կապ չունի՝ առավել եւս հիմք ընդունելով այն, որ բազմաթիվ հայ դատապարտյալներ այստեղ են տեղափոխվել իրենց պատիժը կրելու: Դա չի նշանակում, որ երկրի արժանապատվությունն է նսեմացվել, հետեւաբար պետք չէ այդչափ ցավոտ ընդունել այս ամենը, քանի որ խոսքը պարզապես իրավական գործընթացի մասին է»,-նշեց Գեւորգ Կոստանյանը՝ հավելելով, որ Վալերի Պերմյակովը ՌԴ-ում ամբողջապես կրելու է իր պատիժը:
Այո, երբ նայում ենք միջազգային նորմերին, պայմանագրերին ու զանազան փաստաթղթերի, արժանապատվության խնդիր չկա: Հիմա չասեմ, թե այդ միջազգային նորմերում ու պայմանագրերում ինչքան անարժանապատիվ բաներ կան: Եվ բացի այդ՝ արժանապատվությունը փաստաթղթային կատեգորիա չէ, այն կամ կա, կամ՝ ոչ: Ու այս պարագայում քանի որ չկար, մենք «չգտանք» այնպիսի մի միջազգային նորմ, որի համաձայն Պերմյակովին այստեղ պահեինք:
Իսկ որ արժանապատվության խնդիր կա, նկատել է նաեւ Գեւորգ Կոստանյանը: Վստահ ենք ասում…
Բայց դե կան միջազգային նորմեր ու տարատեսակ բլա-բլա-ներ: Հիմա Ավետիսյանների ընտանքի հարազատներն ու բարեկամները Պերմյակովին Ռուսաստան հանձնող կողմին ո՜նց չասեն՝ տո ես ձեր միջազգայինը…
«Լուսանցք» շաբաթաթերթ
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



