Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան – Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն:  Եվրամիության  երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում – Թուրքիան ամենամեծ խոչընդոտն է այդ ճանապարհին… Թուրքիան կորցնում է – այս երկիր գնացողները կարող է էլ չվերադառնան…

Ուշքի կգա՞ իսլամացող Եվրոպան

Եվրոպա-Թուրքիա հակամարտությունը հետզհետե սրվում է եւ սկսում ստանալ նաեւ կրոնական ուղղություն:  Եվրամիության  երկրների ղեկավարները վերջերս հանդիպել են Վատիկանում: Հռոմի Պապի նստավայրը հաստատ ԵՄ անդամության համար չի դարձել հավաքատեղի, ուստի պետք է պնդենք, ինչպես մեր նախորդ հրապարակումներում, որ խաչակիր դաշինքն ի վերջո ոտքի է կանգնելու: Թուրքիան, փաստորեն, այդ ճանապարհի ամենամեծ խոչընդոտն է: Փորձ արվեց այդ խոչընդոտը ուժեղացնել, եվրոպական միակ իսլամական երկրին՝ Ալբանիային ավելացան եւս երկուսը՝ Բոսնիա-Հերցեգովինան ու Կոսովոն, սակայն «խաչակրաց արշավանքի» ճանապարհին այդ երկրները չեն կարող դիմակայել…

Այստեղ պիտի հիշեցնենք «Լուսանցք»-ի նախկին հոդվածները՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, ապաեւ՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի Հայաստան պետական այցերը, որոնք եւս կապվում են աշխարհա-քաղաքական փոփոխությունների եւ աշխարհի հերթական վերաձեւման հետ: Էկումենիկ ելույթներում Հռոմի Պապը եւս պահպանում է հոգեւոր-քաղաքական այն գիծը, ինչը պիտի հանգեցնի փոփոխությունների, այն նկատվեց նաեւ վերջին էկումենիկ համաժողովի ընթացքում: Քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…

Նախորդ տարի նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» ծրագիրը կյանքի կոչվեց, որն առավելապես եկեղեցական է դեռ, քանզի հայկական բոլոր գաղթօջախներում հիմնականում գործում է Հայաստանյայց առաքելական եկեղեցին: Սա եւս նախապատրաստական փուլի պես մի բան էր: Օրերս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա՝ Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը անցկացնելու համար: Նախորդ տարի Արեւմուտքի երկրների եկեղեցական համահավաք եղավ, այս տարի՝ Ռուսաստանում նման մի բան կատարվեց: Մոսկվայում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներն անդրադառնալու են նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի խնդիրներին, որոնց նույնպես խառնվել են թուրքերը:  Մայր Աթոռը ճանաչում է միմիայն Գարեգին Սրբազան Բեկչյանին՝ որպես Պոլսո հայոց պատրիարքարանի ընտրված տեղապահ, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպում է, որ Արամ Աթեշյանը մնա այդ տեղում:  

Այսպես հասունանում է մահմեդականություն-քրիստոնեության մի մեծ բախում, որը կարող է լուրջ համաշխարհային պատերազմի վերածվել: Հատկապես Թուրքիան է այս առանցքում, քանի որ Անկարան համաթուրանականությունը փորձում է խաղացնել համաիսլամականության եւ համաարաբականության հետ:

Հայտնվել են տվյալներ, որոնք խիստ մտահոգիչ վիճակագրություն են  ցույց տալիս Եվրոպայում ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով: Համաձայն այդ վերլուծությունների, որպեսզի որեւէ ժողովուրդ ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ինքնաոչնչացում է սկսվում: Իսկ 1,9 գործակցի դեպքում որեւէ ժողովուրդ չի կարողանում պահպանել իր գոյությունը: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն՝ մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Ֆրանիսայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում՝ 1,6, Հունաստանում՝ 1,3, Իտալիայում՝ 1,2, Իսպանիայում՝ 1,1 եւ այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որին տեսնում ենք, արագորեն կփոխվի:

Եվրոպայի բնակչությունը, սակայն, չի նվազում: Պարբերաբար փախստականներ ու գաղթականներ են բերվում Ասիայից ու Աֆրիկայից, ինչի ականատեեսը եղանք նաեւ նախորդ տարի: Բայց սա էլ մեկ այլ վտանգ ունի:

Նախ՝ Եվրոպայում են հայտնվում ծպտյալ ահաբեկիչներ, հետո էլ այս ամենն ավելի արագ է ազդում ժողովրդագրական պատկերի փոփոխման վրա:

Ըստ հիշյալ վիճակագրության, 1990թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%-ով տեղի է ունենում իսլամական գաղթի հաշվին:

Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը եւ նրանց աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Ֆրանսիայում մինչեւ 20 տարեկան անձանց 30%-ը մահմեդական է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում եւ այլ մեծ քաղաքներում այդ տոկոսը հասել է մինչեւ 45-ի:

Այս ընթացքով՝ 2027թ. յուրաքանչյուր 5–րդ ֆրանսիացին կլինի մահմեդական:

Հոլանդիայում նորածինների 50% արաբ/մուսուլման է: Այսինքն՝ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական:

Բելգիայի բնակչության 25%-ը եւ նորածինների 50%-ը մահմեդական են: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025թ.. Եվրոպայի երեխաների 1/3-ը կլինեն մուսուլմաններ:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլեւս կանգնեցնել հնարավոր չէ: Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025թ. Գերմանիան կվերածվի իսլամական պետության:

Վերջին տարիներին ծնելիության խնդրի հետ մասին եվրոպացիների համար լուրջ մարտահրավեր է դարձել մահմեդական գաղթականների հարցը՝ պայմանավորված նաեւ սիրիական ճգնաժամով: Նրանց ներհոսքը Եվրոպա էլ ավելի է խստացնում այս պատկերը: Սա է պատճառը, որ ԵՄ քաղաքական գործիչների մեծ մասն անհանգստացած է այս հեռանկարով, իսկ եվրոպացիները սկսում են նախընտրել ազգայնական գործիչներին, անգամ՝ ազգայնամոլներին: Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Բելգիայում, Շվեդիայում եւ այլուր դա ընթացքի մեջ է արդեն:

Այս առումով ավելի կտրուկ շրջադարձ է լինում թուրքերի նկատմամբ, որն ինչպես նշեցինք՝ թուրքական ազգայնամոլական ու ծավալապաշտական հարցերին է առնչվում: Իսկ իսլամական աշխարհում Թուրքիան սկսում է դերակատարում ստանձնել:

Եվրոպան սկսել է գիտակցել այս վտանգը եւ փորձում է ուղիներ գտնել: Սկսել են հիշել Լիբիայի բռնապետ Մուամար Քադդաֆիի խոսքերը. «Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ կնվիրի առանց թրի ու սրի, զենքի եւ նվաճման: Հարկավոր չեն ահաբեկիչներ, մահապարտներ: Մի քանի տասնամյակ հետո 50 մլն-ից ավելի արաբները Եվրոպան կվերածեն մուսուլմանական մայրցամաքի»:

Եվրոպական երկրները դադարեցրել են փախստականների հոսքը, իսկ արդեն եկածներին փորձում են բնակեցնել ոչ մեծ քաղաքներում: Մերկելն արդեն փախստականներին կոչ է արել բնակության վայր փնտրել գյուղական շրջաններում: Բայց սա էլ լուծում չէ Եվրոպայի համար:

Հայկ Թորգոմյան

Թուրքիան կորցնում է…

Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիա ուղեւորվել ցանկացող իր քաղաքացիներին զգուշացնող հայտարարություն է տարածել:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  հայտարարությունը մասնավորապես ուղղված Թուրքիայի եւ Գերմանիայի երկքաղաքացիություն ունեցող այն անձանց, ովքեր մտադիր են մեկնել Թուրքիա:

Զգուշացրել է, որ Թուրքիայում ծագած որեւէ խնդրի դեպքում Գերմանիայի հյուպատոսարանները, հնարավոր է, որ չկարողանան որեւէ օգնություն ցուցաբերել:

Ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ 2016թ. հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում հեղաշրջման փորձի կազմակերպման  կամ Գյուլենական համայնքի հետ կապ ունենալու կասկածանքով քաղաքացիներին հաճախ արգելվեում է դուրս գալ երկրից: Ընդ որում, այդ մեղադրանքները կարող են ուղղված լինել նաեւ Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող անձանց:

Վերջին այդպիսի զգուշացումն արվել էր ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրերին՝ հնարավոր ցույցերից հեռու մնալու կոչով:

«Լուսանցք» թիվ 19 (452), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։