Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Ֆրանսիացի հայտնի էզոթերիկ Ռենե Գենոնը կամ, ինչպես նրան անվանում են, «կահիրյան ճգնավորը», հեղինակն է բազմաթիվ գրքերի՝ «Սուրբ գիտության սիմվոլիկան», «Արեւելք-Արեւմուտք», «Քանակ եւ որակ» եւ այլն:

Նրա «Աշխարհի տիրակալը» գրքում խոսվում է Շամբալա-Աղարտիի (Աղարտխայի)՝ աշխարհի հոգեւոր կենտրոնի եւ նրա Քուրմ-Տիրակալի մասին, որի անունն է Մելքի-Ցեդեկ կամ Մելքիսեդեկ:

Ըստ Ռենե Գենոնի, «Մելքիսեդեկը այն գործող անձն է, որը կատարում է աշխարհի տիրակալի» ֆունկցիան (գործառույթը): Մելքիսեդեկը ներկայանում է միաժամանակ որպես «արքա եւ քուրմ»: Նրան անվանում են Արդարադատության արքա, բացի դրանից նա Սալեմի արքան է ու, ինչպես հայտնի է, Սալեմը Աշխարհի քաղաքն է:

– Պետք է նշել, որ Սալեմ բառը, հակառակ տարածված կարծիքի, երբեք չի նշանակել իրական քաղաք, բայց եթե այն ընդունել որպես Մելքիսեդեկի կացարան, ապա այն կարող է համարվել Աղարտիի  (Ագարտու) կամ Աղարտխայի (Àãàðòõà) համարժեքը: Ամեն դեպքում սխալ կլինի այս բառի մեջ կարդալ Երուսաղեմի (ռուսերեն՝Իերուսալիմ, եբրայերեն՝ Երուշալայիմ) հին անվանումը, որովհետեւ այն հնչել է Հեվոա (Իյեվուս):

Այդ քաղաքը սկսել է կոչվել Երուսաղեմ այն ժամանակից, երբ հրեաները այնտեղ ստեղծեցին իրենց հոգեւոր կենտրոնը, եւ այն դարձավ իսկական Սալեմի խորհրդանիշը:

Հատկանշական է, որ Սողոմոնն է (Սոլոմոն) հիմնել Երուսաղեմի տաճարը, որի Շլոմոն անունը ածանցավորն է Սալեմից, ինչը նշանակում է խաղարարար:  

– Հուդաքրիստոնեական ավանդույթը տարբերում է հոգեւորականության երկու տեսակ՝ Ահարոնի եւ Մելքիսեդեկի աստիճանակարգ, ընդ որում՝ երկրորդը այնքանով էբարձր առաջինից, ինչքանով Մելքիսեդեկը Աբրահամից, որն Ահարոնի ցեղից է: Հենց այստեղ է գտնվում եբրայականության ավանդույթի շփման կետը Մեծ նախաստեղծ ավանդույթի հետ:

– Քննարկելով Մելքիսեդեկի անունը բառացի իմաստով, նշենք, որ նրա՝ որպես Արդարադատության արքայի, խորհրդանիշներն են կշեռքն ու թուրը:

Հիերոգլիֆիկ (մեհենագրային) իմաստով համապատասխանում են երկու նշանի, որոնք փոխանցում են սեմիտական «խակ» արմատը եւ որով միաժամանակ արտահայտում «արդարադատություն» եւ «ճշմարտություն» հասկացությունները:

– «Խակ» բառի թվային արժեքն է 108 թիվը , որը հիմնականում ցիկլային թվերից է:

– «Ցեդեկ»-ը նաեւ Յուպիտեր մոլորակի անվանումն է, որի հրեշտաՍը կոչվում է Ցադկիիլ-Մելեք՝ նմանություն Մելքիսեդեկի հետ («իլ» մասնիկի հավելումով):

Հնդկաստանում նույն մոլորակը կրում է Բրիխասպատի անունը, ինչը նշանակում է Երկնքի տիրակալ:

– Հայտնի է, որ Աղարտին միշտ չի եղել եւ հավերժ չի մնալու ստորգետնյա կենտրոն:

Այն դարձել է անտեսանելի ավելի քան 6000 տարի առաջ: Մինչեւ Կալի-Յուգայի սկիզբը, Աղարտին սանսկրիտերեն կոչվել է Պարատեզ, իսկ խալդեացիների մոտ՝ Պարտեզ, եվրոպացիների մոտ՝ Պարադիզ:

Համաձայն Օսենդովսկու վկայության՝ հին ժամանակներում «Աշխարհի արքան» բազմիցս երեւացել է Հնդկաստանում եւ Սիամում՝ օրհնելով ժողովրդին ոսկյա խնձորով՝ պսակված գառնուկով:

– Մինչեւ Կալի-Յուգայի սկիզբը, լեռը ծառայել է որպես «Աշխարհի կենտրոնի» բնական խորհրդանիշ: Կան նաեւ այլ խորհրդանիշեր, որոնց մեջ ամենաուշագրավն է համարվում Օմֆալոսը, ինչը նշանակում է պորտ, բայց լայն իմասոտվ ծառայում է նաեւ կենտրոնական կետի նշման համար:

Ոպես Օմֆալոսի նյութական արտահայտություն սովորաբար ծառայել է սուրբ քարը, որ կոչվել է Բեթիլ (բեյտ-էլ, Աստծո տուն): Իսկ ինչ վերաբերում է Վեֆիլ անվանը (բեյտ-էլ), ապա այն հետագայում վերափոխվեց Վիֆլեեմի (բեյտ-լեեմ, Հացի տուն): Սա այն քաղաքն է, որտեղ ծնվել է Քրիստոսը: Խորհրդանշական համապատասխանությունը հացի եւ քարի միջեւ այնքան նշանակալի է, որ արժանի է ուշադրության:

– Բնական է՝ Աստծո տունը նույնացվում է Տիեզերքի կենտրոնի հետ: Օմֆալոսը կարող է լինել ձվաձեւ կամ կոնաձեւ: Կոնը հիշեցնում է սուրբ լեռը՝ Բեւեռի կամ Տիեզերական առանցքի խորհրդանիշը:

Տարբեր ավանդույթներում, կապված Անդրաշխարհի հետ, հատուկ ուշադրության է արժանի առեղծվածային Լուզ քաղաքը: Որոշ աղբյուրներ ցույց են տալիս, որ այն տեղավորված է Ալբորժ լեռան կողքին, որը հին իրանցիների մոտ համարվում է անմահների կացարան:

Բոլոր դեպքերում «լուզ» բառն առաջացել է արմատից, որ նշանակում է թաքնված, պարսպարված, հանելուկային բան:

Գենոնի վերը նշված մեկնաբանությունները չափազանց արժեքավոր են մեզ համար, չնայած որոշ հարցերում նրա մոտ թերասացություն է նկատվում:

Օրինակ, պարզ է, որ Ահարոնն ու Աբրահամը հրեաներ են, իսկ ազգությամբ ով է Մելքիսեդեկը:

Չի նշվում:

Չի նշվում նաեւ, թե որ ժողովուրդն է Մեծ նախաստեղծ ավանդույթի կրողը: Ասվում է, որ Մելքիսեդեկը բազմիցս եղել է Հնդկաստանում, բայց չի նշվում՝ ո՞ր Հնդկաստանում, չէ՞ որ նա հրաշալի ծանոթ է եղել Ե. Բլավատսկայայի (Դոլգոռուկովայի) աշխատություններին, որոնցում խոսվում է տարբեր Հնդկաստանների գոյության մասին:

Գենոնը նույնիսկ քննադատում է նրան՝ ասելով. «Նա ոչ մի բան չի հասկանում Աղարտիի սիմվոլիկայից, եւ որ այն տեղեկությունները, որ նա հավաքել է Աղարտիի մասին, կարելի է համարել միայն խեղանկար եւ սրտաճմլիկ ծաղրերգություն»:

Գենոնը, անձամբ իսլամ ընդունելով, ուրիշներին խորհուրդ չի տալիս կրոնափոխվել: Գուցե նոր կրոնն է եղել պատճառը, որ նրա մոտ «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը:

Եթե Բլավատսկայան ոչ մի բան չի հասկանում Աղարտիի սիմբոլիկայից, ուրեմն ինքը լավ հասկանում է եւ գիտի՝ որտեղ է գտնվում այն, բայց լռում է:

Փոխարենը մանրամասն քննարկում է «խակ»բառի իմաստը եւ այլ մանրամասներ:

Այնուամենայնիվ, շնորհակալ լինենք Գենոնին «Աշխարհի տիրակալը» գրքի համար:

Այն ասես Հայոց աշխարհի եւ մեր նախահայր Հայկի մասին է գրված, ինչը մենք կփորձենք հիմնավորել փաստերով:

Հիշեցնեմ, որ «խայ» արմատի մասին խոսվել է «Ինչու ընտրեցին այն աստծուն, որին առաջինն ըմբոստացավ հենց Հիսուսը» քննախույզում («Լուսանցք», հոկտեմբերի 16-22, 2015թ.):

Ըստ եբրայական ավանդույթի, խակ բառը խայ արմատի ձեւերից մեկն է եւ որից իբր առաջացել է նրանց աստծո Յահվե անունը:

Ի միջի այլոց, եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը: Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա: Սա, իհարկե, համարենք կատակ:

Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը:

Հայտնի է, որ Օրիոն համաստեղությունը Հայոց մեջ կոչվել է Հայկ (Խեյք, Խեք, Չափ ու Կշիռ, Հացի տուն, Շամփուր (Շամփրուկ), Փոցխ):

Մաշտոցյան այբուբենով Խեք անվան թվային արժեքն է 54 թիվը (13+5+36=54): Մնում է գուշակել, թե ինչպես են հրեաները իրենց 22 տառանոց այբուբենով ստացել խակ բառի 108 թվային արժեքը:

Եգիպտերեն Hike թռչուն խորհրդանիշը հուրիերենում եւ հիթիթերենում (խեթերեն) կարդացվում է Aika, իսկ հայերենում Հայկ.ա, որի թվային արժեքը նույնպես հավասար է 54-ի: Հայկ.ա=Հայկ+ա, որտեղ ա-ն նշանակում է մեկ, առաջին, այսինքն՝ Հայկ առաջին կամ Հայկ առաջնորդ:

Դրունվալո Մելխիսեդեկի «Կյանքի ծաղկի հին գաղտնիքը» գրքում ասվում է, որ Ատլանտիդայի ժամանակներում գոյություն է ունեցել Նաակալ անվամբ միստիկական (առեղծվածային) դպրոց, որը ղեկավարել են Հայը ((Ai) եւ Տիյան (Òèéà) ու նաեւ Լեմուրիայի դպրոցի հազար անդամներ:

Նրանք փորձել են ատլանտներին սովորեցնել անմահության գաղտնիքները, որ տեւել է 20-30 հազար տարի, բայց արդյունքում նրանցից միայն մեկն է հասել անմահության աստիճանի, եւ այդ մարդը Օսիրիսն է եղել, ինչի համար էլ նրան անվանել են Առաջին, Անմահ:

Նշվում է նաեւ, որ Օսիրիսը եղել է ոչ թե եգիպտացի, այլ՝ ատլանտ:

Օսիրիսի պատմությունը տեղի է ունեցել ոչ թե Եգիպտոսում, այլ՝ Ատլանտիդայում, չնայած այն բանի, որ այնտեղ հիշատակվում է Նեղոս գետը:

Չենք սխալվի, եթե ասենք, որ Նեղոս անվանումը Հին Հայաստանից է տարվել Եգիպտոս, ինչպես Ինդոս եւ Գանգես գետերի անվանումները՝ թերակղզի Հնդկաստաններով, որոնք սուրբ Հերոնիմոսի (Ջերոմի) քարտեզի վրա սկիզբ են առնում Կովկասյան (Հինդուկուշ) լեռներից:

Եթե Դրունվալո Մելխիսեդեկին Թոթի պատմած տեղեկությունները իրական են, ապա Հայկի պատմությունը ավելի հին է, քան մենք պատկերացնում ենք:

Ռուս գիտնական Ս. Բ. Պրոսկուրյակովը համարում է, որ 108 թիվը հաստատուն մեծություն է (const):

Այս կոնստանտը հանդիպում ենք աստղագիտությունում, ֆիզիկայում, կենսաբանությունում, բժշկությունում եւ այլ բնագավառներում: Նա հաշվարկել է, որ մարդու իրանի երկարության հարաբերությունը գանգի երկարության նկատմամբ կազմում է 108×10-1, լույսի արագությունը վակումում հավասար է 108 x1010մ/ժամ, Արեգակի զանգվածը՝ 108 x109 տ, Երկրի ծավալը՝ 108 x1010կմ3, Միկկերինի բուրգի հիմքի կողը հավասար է 108 մ եւ այլն:

Քանի որ, ըստ Գենոնի, 108 թիվը հիմնական ցիկլային թվերից է, ապա Վեներա-Արուսյակի մոլորակի 40-ամյա ցիկլի, Հայկյան ֆիքսված օրացույցի Ավելյաց օրերի (6 օր) եւ տիեզերական մեծ տաևրեշրջանի (25.920 տարի) օգնությամբ կարող ենք գտնել 108 հաստատուն մեծությունը՝ բաժանելով 25.920-ը Վեներայի ցիկլի ավելյաց օրերի վրա (40 x6=240):

Առասպելներում հաճախ աստվածային օրը համարվում է տարի, իսկ տարին՝ օր: Մեր հաշվարկներում տարիները արտահայտել ենք օրերով (25920: 240=108):

Եթե Մաշտոցյան այբուբենի տառերի քանակը բազմապատկենք 3-ով, ապա կստանանք 108 թիվը (36 x3=108), որտեղ 3-ը հարաբերակցվում է երրորդության հետ՝ Ոգի, Հոգի, Մարմին, կամ երկնային սկզբունքի հետ՝ ժամանակ, տարածություն, մատերիա:

Ալքիմիայում  Մոգ (քուրմ) օպերատորը ուժերի տիրակալը չէ, այլ համարվում է աստվածային նախախնամության ուղեկիցը:

Մոգ-ցար-կեսար-սիր (Roy cire), ֆրանսերեն՝ Sire, եւ այդ Սիր-ն իր աշխատանքը կատարելիս միշտ մնում է շրջանի կենտրոնում, ու նրա անունն է Սիր-ան-Օ (Cir-an-O)՝ Սիրը զերոյում կամ Կեսարը զերոյում (Է. Կենսելյե, Ալքիմիա):

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 20 (453), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։