Ի գիտություն առեւտրական գործիչների – Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ…

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչյովը հայտնել է, որ Թուրքիայից լոլիկի մատակարարման սահմանափակումները կարող են տեւել առնվազն 3 տարի: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ի դեպ, սա նախարարն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ու մանրամասնել. «Երեք տարին (լոլիկի արտադրության ներքին ճյուղը զարգացնելու համար) որոշիչ կլինի, անհրաժեշտ կլինի լրջորեն աճել: Մենք արդեն երկու անգամ նվազեցրել ենք լոլիկի ներկրումը, եւ մեր երկրում արտադրում ենք 800 հազար տոննա… Մեզ անհրաժեշտ է եւս մոտավորապես կես միլիոն տոննա»:

Եթե հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո, եւ դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգի ներմուծումը, ինչպեսեւ՝ սահմանափակել էր ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը, ապա պատկերն ավելի հստակ կդառնա։  

Իհարկե, ռուս-թուրքական հարաբերությունները երկար լարված մնալ չէին կարող, եւ նախորդ տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն էր խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին էլ հաջորդել էր երկու երկրների հարաբերությունների ջերմացումը:

Բայց կարծես այդ ջերմացումը դեռ այն աստիճանի չի հասել, որ ՌԴ-ի բերանի համին գա:

Երբ մայիսին նախագահներ Էրդողանն ու Պուտինը Սոչիում հանդիպել էին, Պուտինը հիշեցրել էր Էրդողանին, որ 2015թ. թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո «կյանքը կանգ չի առել», եւ հարաբերությունների ճգնաժամային շրջանում ռուս ագարակատերերը գտել են թուրքական լոլիկի այլընտրանքը. շատերը լուրջ վարկային ներդրումներ են արել տեղական լոլիկ աճեցնելու համար:

Այս փոքրիկ դրվագը ներկայացնում ենք ի գիտություն մեր հանրության այն հատվածին՝ լինեն տնտեսական թե քաղաքական ոլորտի գործիչներ, շարքային քաղաքացիներ, ովքեր իբր համոզված են, որ առեւտուրը չպետք է խառնել քաղաքականությանը:

Հանրության այս հատվածի համար ասեմ, թե ինչ կցուցանե առակը. այն է՝ եթե պետություն, ուրեմն՝ արժանապատվություն յուրաքանչյու՛ր ոլորտում: Ժամանակին «Մետաքսի ճանապարհին» հայ վաճառականներին հավատում էին «ազնիվ խոսքով»: Դա հավասարազոր էր կնիքի: Հիմա իրենց խոսքը պահել չեն կարողանում, անունը դնում են առեւտուր ու դա հավասարազոր են դարձնում անբարոյականությանը, հոգու ու արյան վաճառքին…

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (454), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։