Հայաստանը ոչ մի խնդիր չունի իսլամական աշխարհի հետ – Առավել եւս, որ հակաթրքությունը չի՛ եղել ու չի՛ կարող լինել հակաիսլամականություն… Իսկ համաթուրանականությունը ինչպես հակահայկականություն, այնպես էլ հակաիսլամականություն եւ հակամարդկային տեսություն է իր բոլոր դրսեւորումներով… 100 տարին չբոլորած արհեստական պետությւուն Ադրբեւանը չի կարող խոսել հարյուրամյակների իսլամական արժեքների մասին…

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են իսլամական աշխարհն օգտագործել ի շահ համաթուրքական նպատակների, «Լուսանցք»-ը վաղուց է գրել: Նշել ենք, որ համաարաբական գաղափարներն անգամ (ավելի քան արաբական 20 երկիր) համաիսլամականի շղարշի տակ եւս փորձել են համաթուրքական նպատակներին (6 թյուրքական երկիր) ծառայեցնել: «Իսլամական համաժողով» կազմակերպությունում (ավելի քան 80 իսլամական երկիր) մի քանի անգամ հասել են Հայաստանի կամ Արցախի նկատմամբ «ջիհադ» հայտարարելուն, սակայն բարկամական մի շարք երկրներ, ինչպես Իրանը, Սիրիան, Լիբանանը եւ այլն, կարողացել են կասեցնել Անկարայի եւ Բաքվի հակահայկական ընդվզումները:

Այս տարի Ադրբեջանը բաց չթողեց եւս մեկ հնարավորություն՝ իսլամական աշխարհին հայության դեմ հանելու համար: Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունն անցկացվեց մայիսի 12-ին Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, որտեղից էլ սկսվեց հակահայ քարոզչությունը:

Նախ նշենք, որ մենք որեւէ խնդիր չունենք այդ խաղերի հետ կապված, դրանք մարզական աշխահին առնչվող միջոցառումներ են եւ, ըստ էության, ողջունելի: Նշենք, որ օրինակ Բաքվի խաղերի արարողության ծրագրում ներառված էին բեմականացված դրվագներ, որոնք արտացոլում են Արեւելքի, մուսուլմանական աշխարհի պատմության հիմնական պահերը: Բացման արարողությանը մասնակցում էր ավելի քան 5 հազար մարդ 31 երկրից, օգտագործվել է 8 երկրի արտադրության բեմական սարքավորում: Բացման արարողության բեմադրումն արել է բրիտանական ընկերությունը, որը պատասխանատու էր 2012թ. Լոնդոնի օլիմպիադայի բացման համար:  

Այս ամենին ոչ մի ոչ մուսուլմանական երկիր չի կարող դեմ լինել, այդ թվում՝ Հայաստանը, անգամ եթե դա Ադրբեջանում է անցկացվում: Արարողությանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիաբն Ալիեւան, արտասահմանյան պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ դաշնությունների պաշտոնական ներկայացուցիչներ ու այլ բարձրաստիճան հյուրեր: Մարզադաշտի այցելուներից բացի բացումը հնարավորություն ունեին տեսնելու նաեւ 4 աշխարհամասերի հեռուստադիտողներ, արարողությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով:

Այս տեղեկատվությունը նշեցինք, որ նաեւ մեր ընթերցողները իմանան, որ  Իսլամական համերաշխության IV խաղերը, որ անցկացվել են Բաքվում 2017թ. մայիսի 12-ից 22-ը, իրականում ոչ միայն հակահայկական, այլեւ հակա դրսեւորման որեւէ կարգախոս չունեն (հակառակ Ալիեւի ցանկության): Խաղերի մարզական ծրագրում ներառված էր 20 մարզաձեւ, այդ թվում՝ 17 օլիմպիական եւ 3 ոչ օլիմպիական: Խաղերին մասնակցում էր 54 երկրի ներկայացուցիչ, շուրջ 4 հազար մարզիկ: Չեն մասնակցել Լիբիան, Քուվեյթը, Սուդանը։ Իսլամական համերաշխության մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, պարզաբանելով այդ երկրների բացակայությունը խաղերին, ասել է, որ Քուվեյթի դեպքում խնդիրներ են ծագել Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ, Լիբիան չի մասնակցում «ներքին պատճառներով»։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրեն հատուկ հակահայ ոճով մի հոդված էր գրել, որում իսլամական աշխարհին կոչ է արել հրաժարվել Հայաստանի հետ սերտ համագործակցությունից։ Իր «Իսլամական համերաշխության ամրապնդումը՝ ժամանակի մարտահրավեր» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել էր Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) ամսագրում, նա մատնանշում է իսլամական աշխարհի առաջ ծառացած մի շարք մարտահրավերներ, որոնց թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը։ Ադրբեջանի ղեկավարը գրում է, որ ՄԱԿ-ը (իսլամական աշխարհի օժանդակությամբ) ու ԻՀԿ-ն Հայաստանին «ճանաչել են որպես ագրեսոր», եւ իսլամական աշխարհը «պետք է հիշի դա՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելուց առաջ»։

Իլհամ Ալիեւը շարունակում է ծիծաղելիորեն պնդել թուրք եղբայրների այն միտքը, թե Հայաստանի քաղաքականությունը «հարձակում է ոչ միայն Ադրբեջանի կրոնական ու մշակութային ոլորտների, այլեւ ամբողջ իսլամական աշխարհի պատմամշակութային ժառանգության վրա»։

Թե որ ժառանգության մասին է խոսքը, հաստատ չի կարող նշել Ադրբեջանի նախագահը, քանի որ դեռ 100 տարին չբոլորած այս արհեստական պետությւունը չի կարող խոսել հարյուրամյակների իսլամական պատմամշակութային արժեքների մասին… Իսկ թե ինչ կրոնական խնդիրներ է առաջացրել Ադրբեջանը իսլամական Իրանի դեմ, արդեն հայտնի է աշխարհին: Թե սունի թուրքերը ինչպես են արգելափակում Ադրբեջանի շիաների իրավունքները (քանի որ իրանցիներն էլ են շիաներ), կրկին հայտնի է բոլորին:

Ադրբեջանի նախագահը չի մոռացել հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանը, իսկ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան հրաժարվել են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց։ Նա դա համարում է «եղբայրական, իրական աջակցության օրինակ»… իհարկե ակնկալելով, որ իր հոդվածից հետո ամբողջ իսլամական աշխարհը կկանգնի Ադրբեջանի կողքին: «Լուսանցք»-ը գրել է, որ կրոնախեղ Պակիստանի նախագահը տարիներ առաջ անգամ հայտարարել է, թե «Պակիստանն ու Ադրբեջանը եղբայրական երկրներ են, որտեղ ապրող ազգերը մեկ ազգ են, որ ապրում են երկու երկրներում»… Փաստորեն, Բաքուն պակիստանցիներին «թուրք ազգ» է համարում, իսկ Իսլամաբադը ադրբեջանցիներին՝ «իսլամական ազգ», ու սա կարծում են, թե նույն բանն է… Մարտնչող տգիտության վառ օրինակ է: Այլ բան է, երբ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը հայտարարում են, թե «մեկ ազգ են՝ վեց պետությունում», սրանք ոտքից գլուխ տափաստանային քոչվոր թուրքեր են, որ դեռ շարունակում են ապրել այլոց երկրներում, կրել մարդկային դիմակ՝ մինչեւ աշխարհը հոշոտելու հարմար պահ ունենան… Այդ թվում՝ իսլամական աշխարհը:

Իսկ Ադրբեջանում շատերն այլ կարծիքի են, որ տնտեսական ճգնաժամը չհաղթահարած Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է հատկացրել 2017թ. հերթական խոշոր միջոցառումն իրականացնելու եւ ալիեւների փառքը մեծացնելու համար: Հերթական խոշոր հարվածը հասցվեց ադրբեջանցիների բարեկեցությանը. արձագանքում են ոչ միայն ադրբեջանցի տնտեսագետները: «Իսլամական համերաշխության խաղերին հատկացվել է 100 միլիոն դոլար, գումարների հիմնական մասը նախատեսված էր ուղղել խաղերի բացման ու փակման արարողություններին, որոնք անցկացվել են Օլիմպիական մարզադաշտում», – հայտարարել է Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:

Իսլամական համերաշխության խաղերին, որոնք հայտնի են նաեւ որպես «Իսլամիադա», նախատեսված էր, որ Բաքու է ժամանելու մոտ 6 հազար մարդ, որից 4 հազարը՝ մարզիկներ: «Տնտեսական ճգնաժամի պայմաններում 100 միլիոն դոլար հատկացնել իսլամական խաղերի կազմակերպմանը, հնարավոր չէ ռացիոնալ քայլ համարել»,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում մեկնաբանել է տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն: «Եթե հաշվի առնենք երկրի ներկայիս ծանր տնտեսական պայմանները, գործազրկության մակարդակի աճը, այդ ծախսերն, իհարկե, մեծ են: 100 միլիոն դոլարով կարելի է հազարավոր աշխատատեղեր բացել՝ ավելի օգտակար է, քան իբր երկրի հեղինակության համար ծախսելը»,- նշում է ադրբեջանցի տնտեսագետը:

Իլհամ Ալիեւի վարչակարգի ընդդիմախոսները նկատում են, որ կառավարությունը 2-օրյա մարզական խաղերի համար ավելի մեծ գումար է հատկացրել, քան, օրինակ, գիտությանը՝ տարվա կտրվածքով: «Եվ այսքանից հետո ցանկացած անկիրթ ծայրահեղական անպայման գլուխ է բարձրացնելու», – արձագանքում է տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին: «Ես ցնցված եմ 100 միլիոն դոլարի մասին նախարարի հայտարարությունից: Ավելի վաղ ադրբեջանական մամուլը ենթադրում էր, որ իսլամական խաղերին հատկացվող գումարները չեն գերազանցի 20 միլիոնը՝ հաշվի առնելով, որ մարզական կառույցներն արդեն պատրաստ են, իսկ եվրոպական խաղերի միջոցառումների վերաբերյալ քննադատությունների տարափից հետո իսլամական խաղերը աչքի չեն ընկնի ճոխությամբ: Բայց, ինչպես «Ազադլըղ»-ի հետ զրույցում նշում է մարզական փորձագետ Սարխան Մուսաեւը, «նախկինում վստահեցնում էին, թե մեծ ծախսեր չեն լինելու»…

«Լուսանցք»-ի ընթերցողները հարցնում են, թե ժամանակին մեծ արձագանք եղավ «Քոչվորների համաշխարհային խաղեր»-ին մասնակցած հայ մարզիկների հետ կապված: Արդյո՞ք նման դեպքեր չկան Իսլամական համերաշխության 4-րդ խաղերի հետ կապված: Հայաստանը միանշանակ չի մասնակցել «Իսլամիադա»-ին, բայց չի բացառվում, որ իսլամական երկրների քաղաքացի հանդիսացող հայազգի մարզիկներ մասնակցած լինեն: Այս մասին, սակայն, մենք տեղեկություն չունենք:

Ինչ մնում է քոչվորներին առնչվող խաղերին, ՀԱՕԿ-ը եւս նշել էր, որ որեւէ առնչություն չունի Ղրղզստանում անցկացված «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մասնակցած մարզիկների հետ:

Իրականում ՀԱՕԿ-ը պատիժներ սահմանեց այդ մարզիկների նկատմամբ, ովքեր սեփական նախաձեռնությամբ, բայց հայկական դրոշներով էին մասնակցել քոչվորների խաղերին: Դա ոչ թե Հայաստանի, այլ այդ մարզիկների անձնական խայտառակության եւ տգիտության մասին է խոսում, որից հետո դեռ այլ խայտառակվողներ չեն հայտնաբերվել:

Իսկ Բաքուն իր հերթական հակահայկական հիստերիան նախաձեռնել էր այն փաստի առնչությամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպված համահայկական մարզական խաղերում ընդգրկված են եղել մասնակիցներ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հանձնել Թեհրանին:

Հիշեցնենք, որ Համահայկական 48-րդ մարզական խաղերը Թեհրանում մեկնարկել էին նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին եւ նվիրվել են «Ալիք» օրաթերթի 85-ամյակին, որն Իրանում տպագրվող երկրորդ ամենահին օրաթերթն է: Խաղերի բացման արարողությանը մասնակցել է Իրանի նախագահի՝ կրոնական փոքրամասնությունների եւ էթնիկական խմբերի հարցերով հատուկ օգնական Ալի Յունեսին: Համահայկական խաղերին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից ու Վրաստանից, ինչպես նաեւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ավելի քան 20 երկրներից:

Պաշտոնական Բաքուն չի մասնակցում Հայաստանում կազմակերպված ոչ մի մարզական, մշակութային, գիտական կամ այլ (անգամ քաղաքական) միջոցառման, մինչդեռ Հայաստանը հաշվի առնելով միջոցառումների կազմակերպիչների հրավերը, հիմնականում մասնակցում է Ադրբեջանում կազմակերպված միջոցառումներին, մասնակի բացառություններով:

Այսպես, շատերին էր զարմացրել նաեւ ՀԱՕԿի պաշտոնական հայտարարությունը՝ Բաքվի Եվրոպական խաղերում հայ մարզիկների մասնակցության մասին: Այն կայացավ  Բաքվում՝ 2015-ին: Բաքվում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: ՀԱՕԿ հայտարարությունում ասվում էր. «Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը՝ մասնակցել Բաքվում կայացած գլխավոր համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարեւոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում, ինչպես նաեւ մի նոր մակարդակի վրա է բարձրացրել օլիմպիական շարժման գաղափարը:

Ինչեւէ, Հայաստանը շարունակում է առաջանալ քաղաքակրթական արժեքների համադրությամբ, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ընտրել են հակադրության տարբերակը: Ժամանակը կդատի:

Բայց մի բան հստակ է, հայը երբեք չի կարող դեմ լինել առաջընթացին, որտեղ էլ այն տեղի ունենա, որ ոլորտում էլ նախատեսված լինի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 22 (455), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։