Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երեւանում… Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին – Հենրիխ Մխիթարյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան)…

«Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն՝ Երեւանում

Հայաստանի կոմպոզիտորների միությունը եւ Փարիզի «Արարատ» գիտության միջազգային ակադեմիան հունիսի 15-17-ըկազմակերպեցին «Առաջավոր Ասիայի երաժշտական ազգաբանություն» խորագրով միջազգային գիտաժողով-փառատոն:

Հայաստանի կոմպոզիտորների միությունից հայտնել են, որ միջոցառման բացմանը, ելույթներով հանդես են եկել Մեծ Կովկասից եւ հարևան տարածաշրջաններից երաժշտագետներ։ Գիտաժողովից հետո կայացել է համերգ, որին մասնակցել են Հայաստանի 11 ազգային փոքրամասնությունների երաժշտախմբեր։

Գիտաժողովի մասնակիցները հաջորդ օրը դարձյալ Միության դահլիճում հանդես են եկել զելույցներով, այցելել են Հայաստանի թանգարաններ։ Եռօրյա գիտաժողով-փառատոնը եզրափակվել է հունիսի 17-ին՝ կլոր սեղան քննարկումով։

Միջազգային այս նախագծին մասնակցել են ազգությամբ հայ եւ օտարազգի երաժշտագետներ ու երաժիշտներ:

Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին – Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: Ահա այդ հարցերից մի քանիսը.

Հարց. Վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար:

Պատասխան. Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաեւ մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին:  

Հարց.  Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը։ Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից։

Պատասխան.  Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:

Հարց. Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում։

Պատասխան.  Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա Հայաստանում, բավարար է երեխաների համար, չնայած, դեռ առաջընթացի շատ տեղ կա: Կարծում եմ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն:

Հարց. ԱՄՆ-ում անչափահաս երեխան կարող է դատի տալ ծնողին որեւէ արարքի համար: Արդյո՞ք դա խելամիտ օրենք է եւ արժե այն տարածել այլ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Պատասխան. Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին, որովհետեւ ծնողն է լույս աշխարհ բերում երեխային, փորձում ուղղություն ցույց տալ նրան կյանքում: Երեխան ցանկացած դեպքում իրավունք չունի դատի տալ ծնողին կամ ձեռք բարձրացնել նրա վրա, որովհետեւ նրանք մեր սրբությունն են եւ առանց նրանց մենք այս կյանքում անելիք չունենք:

Հարց. Շփվելով Հայաստանի երեխաների հետ, ի՞նչ կարծիք ունենք մեր ապագա սերնդի մասին:

Պատասխան. Լավ կարծիք ունեմ: Բոլորը գիտեն, որ Հայաստանը մի երկիր է, որը շատ տաղանդներ է տալիս: Մենք շատ խելացի երեխաներ ունենք, ուստի պետք է փորձենք ամեն ինչ ստեցծենք նրանց համար, որպեսզի կարողանան բացահայտեն իրենց տաղանդը եւ դառնան պետքական մարդ երկրի համար:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։