Սեպտեմբերի 25-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնությամբ Երեւանի «Կապույտ մզկիթ»-ում, ի համերաշխություն Պաղեստինի ժողովրդի, կայացավ համաժողով: Ներկա էին ԻԻՀ հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ, հյուրեր: Միջոցառմանը քիչ ուշացումով միացան նաեւ ՀՀ-ում Սիրիայի ու Լիբանանի դեսպանները: Հայկական կողմից հրավիրվածների շարքում էին Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, սփյուռքահայ Գեւորգ Յազըչյանը, ովքեր հանդես եկան օրվա թեմային համահունչ զեկույցներով: Մոտ մեկ տասնյակ ելույթներ հնչեցին՝ նվիրված Ղուդսի (Երուսաղեմի) համաշխարհային օրվան եւ Պաղեստինի ազատագրական պայքարին: Բոլոր ներկաներին ու ելույթ ունեցողներին շնորհակալական խոսք ասեց Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Մուհամմադ Ռեզա Շաքիբան: Թե իրանական եւ թե հայկական կողմերը իրավական ու պատմական տեսանկյուններից փաստեցին, որ պաղեստինցիների պայքարն արդար է եւ արժանի առավել մեծ աջակցության, իսկ հրեական սիոնիզմն իբրեւ մտածողություն ընդունելի չէ ազատատենչ ազգերի եւ, առհասարակ, մարդկության համար: Մասնակիցներից շատերի կարծիքով, «սիոնիզմը կարող ենք որակել իբրեւ մարտավարություն, որը միտված է եղել կրոնների միջեւ հակամարտություն ստեղծելուն»: Համաժողովը կազմակերպողները հույս հայտնեցին, որ «մի օր ականատես կլինեն, թե ինչպես է սիոնիզմը վերանում աշխարհի երեսից»… Քանի որ օրվա բանախոսները հիմնականում խոսեցին իրենց հիշողություններից եւ օրվա խորհրդին առնչվող իրադարձություններից, ապա թեման կամփոփենք ՀԱՄ առաջնորդի զեկույցից մեջբերումով. «1947թ. Մեծ Բրիտանիան Պաղեստինի հարցը հանձնեց ՄԱԿ-ի քննարկմանը, իսկ նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշում ընդունեց՝ վերացնել Անգլիայի մանդատը, դուրս բերել անգլիական զինված ուժերը Պաղեստինից եւ նրա տարածքում ստեղծել տնտեսապես իրար հետ կապված երկու անկախ պետություններ՝ հրեական եւ արաբական: Ղոդսը (Երուսաղեմը) առանձնացվում էր իբրեւ ինքնուրույն, հատուկ վարչական միավոր՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ: 1948թ. մայիսի 14-ին Պաղեստինի տարածքի մի մասում սիոնիստներն արհեստականորեն ստեղծեցին Իսրայել պետությունը: Հրեական կառավարության առաջին իսկ Անկախության հռչակագրով սիոնիզմը դարձավ Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն: Այսպիսով, Պաղեստինի արաբ ժողովուրդը չկարողացավ իրագործել անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, քանի որ սիոնիստները, արեւմուտքի իմպերիալիստական տերությունները եւ արաբական երկրների որոշ արեւմտամետ ուժերը հրահրեցին արաբա-իսրայելական պատերազմ… Իսրայելի պետությունը շարունակում է խախտել ինչպես ՄԱԿ-ի որոշումները, այնպես էլ՝ Ժնեւի կոնֆերանսի համաձայնությունները: Այդ իսկ պատճառով ժողովրդական ապստամբություններ եղան նաեւ 1987թ. եւ 1990-ականների կեսերին, որը շարունակվում է առ այսօր: Պաղեստինյան Էնտեֆազեն՝ ժողովրդական ապստամբությունը, տոնել է մի քանի հանգրվանային հաղթանակներ: Մեկ այլ հաղթանակ էր, երբ իսրայելական զորքերը դուրս բերվեցին Հարավային Լիբանանից եւ Գազայից: Վերջերս նույնպես իսրայելական բանակը ջախջախիչ պարտություններ է կրում լիբանանյան ներխուժումների հետեւանքով: Սրանում, իհարկե, էական է նաեւ «Հեզբալլահ» եւ «Համաս» կազմակերպությունների դերը: էնտեֆազեն կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Ղոդսը եւ Պաղեստինը վերջնականապես կազատագրվեն հրեաներից»: Համաժողովն ավարտվեց «Կապույտ մզկիթ»-ում արեւելյան հյուրասիրությամբ: Արտակ Հայոցյան
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար. պաշտոնական
- Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը
- Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան
- Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը
- ՀՀ ԶՈՒ ուժերի պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով իրականացվելու է ընտրություն. ՊՆ
- Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում
- Հունվարի 18-ին ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը
- Ղազախստանում թարմացրել են կառավարության կազմը
- Առանց նախազգուշացման մտել են դպրոցներ ու մանկապարտեզներ եւ ստուգել ջերմային ռեժիմը
- Հարկային տեսուչի աշխատանքին խոչընդոտելու համար տուգանք կսահմանվի
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արսեն Թորոսյանն ազատվեց պաշտոնից. Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը
- Շուրջօրյա ուժեղացված ծառայություն
- 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ
- Ոստիկանության կրթահամալիրում ազդարարվեց ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)
- ՀՀ ՊՆ-ից հայտնում են
- Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացված ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքները (տեսանյութ)
- ՊԵԿ-ը հարկ վճարողներին զգուշացնում է՝ մարտի 20 ից կգանձվեն մինչև 1,5 մլն դրամ պարտավորությունները (տեսանյութ)
- Հայաստանին է նվիրաբերվել «Կելֆեր» դեղը` թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար
- Ստուգայցեր Կապան քաղաքում և Սիսիան համայնքում
- Հայաստանի վոլեյբոլի Մ-17 հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը