Խեղված աշխարհը նոր վիժու՞մ է ունենալու – Երբեւէ չգոյ Քուրդիստան կոչված այս երկի՞րը պիտի ստեղծվի Արեւմտյան Հայաստանի, որն այսօր Թուրքիայի բռնազավթած տարածքներից է, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրա… Քուրդիստանը կամ այլ բան թող ստեղծեն հայկական հողերից հեռու՛, քանզի առաջիկայում մեր հողերը Թուրքիայից ու Ադրբեջանից  էլ են ազատագրվելու…

Կարծես տեղի է ունենում այն, ինչի մասին խոսվում է տարիներ շարունակ: Ոչնչից պիտի վեր հառնի մի նոր արհեստական երկիր՝ Քուրդիստան անունով: Երբեւէ չգոյ այս երկրի շնորհներն ինչքան շատ են այս խեղված աշխարհում, որ այդ հայտնագործություն երկիրը պիտի ստեղծվի Արեւմտյան Հայաստանի, որն այսօր Թուրքիայի բռնազավթած տարածքներից է, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրաՍա ոչնչով չի տարբերվում հայկական տարածքների վրա արդեն ստեղծված Թուրքիայի կամ Ադրբեջանի հայտնաբերումներից

Փաստորեն, կան ուժեր, որ աշխարհի վերաձեւումների ժամանակ իրենց մագելաններ, ամերիգովեսպուչիներ կամ կուկեր են կարծում եւ ամեն բան անում են, որ աշխարհի երեսից վերացնեն իրական պատմությունն ու պատմական արդարությունը: Բայց ի վերջո այդ արդարությունը գալիս է եւ հաստատում իր բնականոն տեղը տիեզերական (նաեւ երկրային) իրականության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աչքի առաջ ունենալով Թուրքիայի քրդերի նոր զինված պայքարը, արագորեն դեմ է արտահայտվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացմանը: Ելույթ ունենալով Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ, նա ասել է, որ «ցանկացած քայլ, որը ուղղված կլինի Իրաքի հյուսիսային հատվածի անկախության համար կդիտվի որպես Իրաքի տարածքային անմբողջականության խախտում»: Ըստ Թուրքիայի նախագահի՝ դա ոչ միայն սխալ քայլ կլինի, այլեւ վտանգ կստեղծի տարածաշրջանի համար: «Մենք այդ տարածաշրջանում աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը: Այս ճգնաժամային իրավիճակում նման քայլի գնալը ոչ մեկին ձեռնտու չէ»,-ասել է թուրք նախագահը:  

Իրաքյան քրդերի ղեկավարության, այսօր նաեւ Իրաքի իշխանությունների մի մասը ծպտյալ հրեաներ են՝ քրդական ծագումը որդեգրած եւ Քուրդիստանի ստեղծումն էն գլխից Իսրայելի ցանկությունն էր (ուրեմն նաեւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի մի ազդեցիկ մասի), որպեսզի իր ծպտյալ ազգակիցներով կարողանա ազդեցությունը մեծացնել նավթայի ու գազային պաշարներով հարուստ այդ տարածքներում, ինչպես նաեւ կարողանա նոր երկրի միջոցով ընդդիմանալ Թուրքիային եւ Իրանին՝ միաժամանակ դառնալով Եվրոպա-Ասիա կապող հատվածի միջանկյալ հատվածը: Քուրդիստան ասվածը հենց այդ հատվածում էլ ցանկանում են ստեղծել:

Բայց երեւի պահը հարմար չէ, քանի որ սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեի անցկացմանը որոշիչ երկրներից դեմ են արտահայտվել Գերմանիան, Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան: Տարածաշրջանի ազդեցիկ երկրներից Թուրքիան եւ Իրանը եւս դեմ են: Հայաստանը եւս դեմ պիտի լինի, քանի դեռ որոշված չեն այսպես կոչված Քուրդիստանի սահմանները: Դեռ լռում են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Չինաստանը:

Քաթարի շուրջ զարգացումներին զուգահեռ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հայտարարությունը ուղիղ կապ ունեն: Քաթարի դեպքերը հավաստեցին, որ արաբական աշխարհին նոր բախումներ եւ պառակտումներ են սպասվում, ինչն էլ նպաստելու է տարածաշրջանի վերաձեւավորմանը:

Իրանի հարցերով փորձագետ Արմեն Իսրայելյանը հայտնել է, որ «Դոնալդ Թրամփի վարչակարգի կողմից Միացյալ Նահանգների՝ մերձավորարեւելյան քաղաքականության մեջ իրականացված փոփոխություններով պայմանավորված տարածաշրջանում ձեւավորվող «հակաիրանական-հակաշիայական» դաշինքում Թուրքիային եւս որոշակի դերակատարություն էր վերապահվում»: Փորձագետը նկատել է, որ Իրանի նկատմամբ Թուրքիայի հռետորաբանության կտրուկ կոշտացումը զգացվեց հակաիրանական մոտեցումներով հայտնի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ ղեկավար Մարկ Պոմպեոյի՝ Անկարա այցից անմիջապես հետո: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ բացահայտ Իրանին մեղադրեց տարածաշրջանային սրացումների մեջ: Բայց Քաթարի շուրջ զարգացումներն ու Իրաքյան Քուրդիստանում նախատեսվող հանրաքվեն ազդեցին Իրանի եւ Թուրքիայի մոտեցումների վրա: Հունիսի 7-ի երեկոյան՝ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո Իրանի արտգործնախարարը մեկնեց Թուրքիա:

Պաշտոնական Թեհրանն ու Անկարան Իրաքում նախատեսվող հանրաքվեի անցկացումը չեն ողջունում՝ մի կողմից պաշտպանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը, իսկ մյուս կողմից համարելով, որ քրդերի անկախացման գործընթացը կարող է վտանգել տարածաշրջանի առանց այն էլ անկայունությունը՝ պայմանավորված հարեւան երկրների քրդերի նմանատիպ ցանկությամբ:

Երբեմն Անկարան ու Թեհրանը միմյանց մեղադրում են քրդական գործոնը շահարկելու եւ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, սակայն համընդհանուր վտանգի դեպքում կարծես փորձում են համագործակցել:

Թուրքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ անկախ նրանից, որ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները որոշել են այս տարվա սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնել, դա դեռ չի նշանակում, որ այդ հանրաքվեն անցկացվելու է։ Պետք է հաշվի առնել նախկին փորձը, երբ Քուրդիստանի ինքնավար հատվածի իշխանությունները 3 տարի առաջ եւս հայտարարել էին հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, սակայն այդպես էլ հանրաքվե չկայացավ։ Նա հիշեցրեց, որ հանրաքվե տեղի չունեցավ, քանի որ ԱՄՆ-ն եւ տարածաշրջանային շատ երկրներ դեմ էին դրան։ Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը, ապա որքան էլ այդ երկրի իշխանությունները լավ հարաբերությունների մեջ են ինքնավարության իշխանությունների հետ, դեռ չի նշանակում, որ կողմ պետք է լինի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին։

Եթե Իրաքի քրդերն անկախություն ստանան, դա կարող է ոգեւորել Սիրիայի ու Իրանի քրդերին։ Իսկ միասնական Քուրդիստանը Թուրքիային (եւ ոչ միայն այս երկրին) շատ է վախեցնում»,- նկատել է թուրքագետը՝ համոզմունք հայտնելով, որ Իրաքյան Քուրդիաստանը մի օր կստեղծվի, ժամանակ է հարկավոր։

Բայց հավելենք, որ միայն այս Քուրդիստանով չի բավարարվի աշխարհը վերաբաժանող ուժը, քանի որ Իրաքյան Քուրդիստանը միեւնույն է, տնտեսական կախվածության մեջ կմնա Թուրքիայից։ Նշանակում է՝ Քուրդիստանի հայտնագործումը միայն իրաքյան հատվածում չի լինի, գուցե փուլային կայանա, բայց հաստատ ծավալվելու միտում կլինի հենց սկզբից:

Եկել է հայկական դիվանագիտության գործելու ամենաեռուն ու ամենակտրուկ ժամանակը

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։